Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
իրավիճակը ամենեվին էլ նույնը չի 89 ու հիմա: ինչ ոև եղավ այն ժամանակ, նույնը չըսպասես որ կլինի հիմա:
հիմա իրավիճակը այնպիսին է, որ հակառակը, Սերոժը ամեն օր ավելի ու ավելի է ամրանում: դա չտեսնելը քո գործն է: Իսկ այն ժամանակ ամեն օր ավելի ու ավելի էր թուլանում ՍՍՀՄ-ի ղեկավարությունը:
Ինչո՞վ է ամրանում, Թուրքիայի հետ սահման բացելու մասին բարբաջանքները հայլուրանման հաղորդումներով տարածելո՞վ, Ղարաբաղի հարցից Ղարաբաղին ամբողջովին դուրս նետելով հանդերձ նրա փոխարեն հարցեր լուծելո՞վ, թե՞ Ազատության Հրապարակն անժամկետ ավերակի վերածելով: Ծիծաղելի է նույնիսկ: Եթե ամրանում է, ապա ինչո՞վ է պայմանավորված քաղբանտարկյալների գոյությունը, ինչո՞ւ են ազատությունից զրկում անմեղ քաղաքացիներին, ինչո՞ւ են ամեն 20-30 հոգանոց ակցիայի դիմաց ուղարկում երկու անգամ ավելի քանակով հաստավիզ այն դեպքում, երբ ակցիայի մասնակիցներն ընդամենը 18-19 տարեկան աղջիկներ են: Ինչի՞ն են հակահարված տալիս, ի՞նչ ունեն մտածելու: Թող եղած քաղբանտարկյալներին էլ ազատ արձակեն, որ էլ ոչ ոք էդ մասով խոսելու նյութ չունենա: