User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գլոբալիզացիա

Քվեարկողներ
69. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    33 47.83%
  • Վատ

    36 52.17%
Էջ 6 16-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 234 հատից

Թեմա: Գլոբալիզացիա

  1. #76
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, եթե Եվրոպայի մզկիթներով պատվելն ու որպես արևմտյան արժեքների պահապան ու գեներացնող կենտրոն դեգրադացվելը քեզ չի անհանգստացնում, Եթե Անտվերպենի արաբանալը, Ֆրանկֆուրտի թուրքանալը, թուրքերի կիպրոսը բաժանելը, հիմա էլ քրդերին կոտորելը քեզ չի անհանգստացնում, բայց դու հիացած ես թուրքերի ամերիկյան տեխնոլոգիայով արտադրված ու հայաստան հասած նասկիներով, ու հենց դա ես համարում նվաճում և նպատակ, ապա իմ արգումենտները ես համարում եմ սպառված. .
    Չնայած մի հարցում դու անվերապահորեն ճիշտ ես, մենք աշխարհի "ամենաաշխատասեր" ազգն ենք: Մենք որ գիր- գրականություն ունեինք ուրիշները դեռ կապիկ էին, բա ոնց,
    Հարգելիս, նախ դու թերևս փոքր-ինչ ֆետիշացնում ես թուրքերի ձգտումները, ինչպես ոմանք՝ հրեաների քաղաքականությունն են ֆետիշացնում, սիոնիզմ, մասոնականություն հարայ-հուրույ… Թուրքերը ժամանակին ընդհամենը օգտվել են հարևանների թուլությունից ու գրավել նրանց ուեցածը, աշխատել է բնական պայքարի սկզբունքը: Այստեղ պետք է նկատել մի շատ պարզ, բայց նաև կարևոր գործոն՝ թուրքերը իրենց քաղաքականությունում եղել են միասնական և կազմակերպված, իսկ նրանց մրցակիցները ճիշտ հակառակը՝ պառակտված, իրար քցող-թալանող-դավաճանող, անկազմակերպ, տարերային… Ու հիմա տես, որ եկել ու մեղադրում ենք թուրքերին՝ այն նրանք սենց, նրանք գրավում են, կոտորում են… Այս բողոքը գուցե սեփական թուլության ու անկարողության արդարացու՞մ է… Իսկ ինչ ես կարծում, թուրքերը չե՞ն կարող հայերի մասին նման բաներ ասել, ասենք Գլենդելի, Լոս Անջելեսի հայացումը, Ռուսաստանի հայ միլիարդատերերը, Ջավախքը… ի վերջո թուրքերը 80 միլիոն են, նրանց դուրս գալը պիտի որ ավելի նկատելի լինի, քան հայերինը: Իսկ դու գիտե՞ս ինչքան չինացի ու հնդիկ կա ԱՄՆ-ում: Ախ այդ չինացիները, դրանք ամենուրեք են: Բիձ քեզ չի՞ թվում, որ հենց այս մտածելակերպն է ազգերի դժբախտության պատճառը: Իսկ ԱՄՆ-ում այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարբեր տեղերից հավաքված ազգերը ոտքի են կանգնում ԱՄՆ-ի հիմնի հնչելուց, ուրախ են որ ԱՄՆ-ի քաղաքացի են, ու թքած ունեն որ իրենց նախագահը սևամորթ է: Սա քաղաքականություն է հանուն ընդհանուրի շահերի, իսկ քո ասածը՝ հանուն ինչ-որ մի շայկայի, որը իբր թե ազգային շահեր է հետապնդում, տարբերությունը ջո՞կ:
    Si vis pacem, para bellum

  2. #77
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Վատ ա: Անհատը լուծվում ա մասսայի մեջ, ինքնությունը վերանում ա, հանրային միտքն սկսում ա իշխել… այլոց նման լինելը դառնում ա նպատակ, սեփական կարծիքի անհրաժեշտությունը վերանում: Ուտեցնում են, խմացնում, աշխատացնում, զբաղեցնում, ուրախացնում… դարդ չկա, հոգս չկա, ցավ չկա… ՄԱՐԴ չկա … վատ ա…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  3. #78
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, նախ դու թերևս փոքր-ինչ ֆետիշացնում ես թուրքերի ձգտումները, ինչպես ոմանք՝ հրեաների քաղաքականությունն են ֆետիշացնում, սիոնիզմ, մասոնականություն հարայ-հուրույ… Թուրքերը ժամանակին ընդհամենը օգտվել են հարևանների թուլությունից ու գրավել նրանց ուեցածը, աշխատել է բնական պայքարի սկզբունքը: Այստեղ պետք է նկատել մի շատ պարզ, բայց նաև կարևոր գործոն՝ թուրքերը իրենց քաղաքականությունում եղել են միասնական և կազմակերպված, իսկ նրանց մրցակիցները ճիշտ հակառակը՝ պառակտված, իրար քցող-թալանող-դավաճանող, անկազմակերպ, տարերային… Ու հիմա տես, որ եկել ու մեղադրում ենք թուրքերին՝ այն նրանք սենց, նրանք գրավում են, կոտորում են… Այս բողոքը գուցե սեփական թուլության ու անկարողության արդարացու՞մ է… Իսկ ինչ ես կարծում, թուրքերը չե՞ն կարող հայերի մասին նման բաներ ասել, ասենք Գլենդելի, Լոս Անջելեսի հայացումը, Ռուսաստանի հայ միլիարդատերերը, Ջավախքը… ի վերջո թուրքերը 80 միլիոն են, նրանց դուրս գալը պիտի որ ավելի նկատելի լինի, քան հայերինը: Իսկ դու գիտե՞ս ինչքան չինացի ու հնդիկ կա ԱՄՆ-ում: Ախ այդ չինացիները, դրանք ամենուրեք են: Բիձ քեզ չի՞ թվում, որ հենց այս մտածելակերպն է ազգերի դժբախտության պատճառը: Իսկ ԱՄՆ-ում այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարբեր տեղերից հավաքված ազգերը ոտքի են կանգնում ԱՄՆ-ի հիմնի հնչելուց, ուրախ են որ ԱՄՆ-ի քաղաքացի են, ու թքած ունեն որ իրենց նախագահը սևամորթ է: Սա քաղաքականություն է հանուն ընդհանուրի շահերի, իսկ քո ասածը՝ հանուն ինչ-որ մի շայկայի, որը իբր թե ազգային շահեր է հետապնդում, տարբերությունը ջո՞կ:
    Էհ, վիշապ ջան, երջանիկ մարդ ես, հեքիաթների մեջ ես ապրում… Էդ քո Գլենդելի կամ Լոսի հայացումը դա լոպազ հայերի լոպազ կատակն է… Գնա տես, հետո արի կնստենք կխոսենք…
    Երբ որ դու Ատլանտայի կամ Դալլասի օդակայանում վայրեջք, կամ թռիչք կատարելիս, կտեսնես, որ կողքիցդ միաժամանակ երկու այլ ինքնաթիռներ էլ հենց նույն պահին քեզ զուգահեռ իջնում, կամ բարձրանում, Երբ Ամերիկյան անթերի մայրուղիներով ութսուն մայլ արագությամբ օրերով կքշես, հիվանդանոցային մաքրության տասնյակ զուգարաններ ու ճաշարաներ կմտնես, բազմաթիվ անթերի հյուրանոցներում կգիշերես ու մի հատ լրբի ծնունդ հայ ոստիկան չես տեսնի, որը քեզ կտուգանի, կբարտարկի, էն ժամանակ կհասկանաս, որ աշխարհում կան արարող և սպառող ազգեր ու երկրներ…
    Հիմա դու սպառող, նոր-նոր յաթաղանը թաքցրած հետամնաց Թուրքիային համեմատում ես աշխարհի ուղղորդ հանդիսացող , առաջավորը հաստատող արևմտյան քաղաքակրթական կենտրևոնների հետ… Ես էլ ինչ փաստարկներով հարցը քննարկեմ՞…
    Դու պետք է տեսնես Սան Դիեգոյի նավահանգստում որպես թնագարանային նմուշ կանգնած երեք հարյուր տարեկան առագաստանավը, հիսունականների ավիակիր Միդուվեյը, Դուլլեսի տիեզերգնացության թանգարանում կանգնած իրական շատլը, որ կարողանաս գնահատես Հայաստան- Արևմուտք, կամ Թուրքիա- արևմուտք տարածությունը…
    Դու հայաստանյան ինտերնետով փորձում ես սավառնել աշխարհում… դժվար գործ է,
    Դու նկատած կլինես, ես խուսափում եմ Հայաստանը այս առումով քննարկել, որովհետև մենք արտառոց դեպք ենք…
    Ուղեղս մթագնում,է, միտքս լռվում, երբ մտածում եմ, թե էս ախոռը քանի սերունդ է լցրել ու իրենից գոհ-լոպազ, աշխարհից անտեղյակ, քյաբաբ խաշլամայից էլ զմայլված մտել գերեզման…
    Ներող եղիր, բայց իմ տեսածն ու քո պատկերացրածը տարբեր բաներ են… Սրտանց կուզենայի, որ թողնես ամեն ինչ, դուրս գաս աշխարհ տեսնես, հետո նոր համեմատես, գնահատես կամ որոշես, Հայերի փրկությունը աշխարհին հասարակ մարդու, այլ ոչ թե հայի աչքերով նայելն է…

  4. #79
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ, վիշապ ջան, երջանիկ մարդ ես, հեքիաթների մեջ ես ապրում… Էդ քո Գլենդելի կամ Լոսի հայացումը դա լոպազ հայերի լոպազ կատակն է… Գնա տես, հետո արի կնստենք կխոսենք…
    Երբ որ դու Ատլանտայի կամ Դալլասի օդակայանում վայրեջք, կամ թռիչք կատարելիս, կտեսնես, որ կողքիցդ միաժամանակ երկու այլ ինքնաթիռներ էլ հենց նույն պահին քեզ զուգահեռ իջնում, կամ բարձրանում, Երբ Ամերիկյան անթերի մայրուղիներով ութսուն մայլ արագությամբ օրերով կքշես, հիվանդանոցային մաքրության տասնյակ զուգարաններ ու ճաշարաներ կմտնես, բազմաթիվ անթերի հյուրանոցներում կգիշերես ու մի հատ լրբի ծնունդ հայ ոստիկան չես տեսնի, որը քեզ կտուգանի, կբարտարկի, էն ժամանակ կհասկանաս, որ աշխարհում կան արարող և սպառող ազգեր ու երկրներ…
    Հիմա դու սպառող, նոր-նոր յաթաղանը թաքցրած հետամնաց Թուրքիային համեմատում ես աշխարհի ուղղորդ հանդիսացող , առաջավորը հաստատող արևմտյան քաղաքակրթական կենտրևոնների հետ… Ես էլ ինչ փաստարկներով հարցը քննարկեմ՞…
    Դու պետք է տեսնես Սան Դիեգոյի նավահանգստում որպես թնագարանային նմուշ կանգնած երեք հարյուր տարեկան առագաստանավը, հիսունականների ավիակիր Միդուվեյը, Դուլլեսի տիեզերգնացության թանգարանում կանգնած իրական շատլը, որ կարողանաս գնահատես Հայաստան- Արևմուտք, կամ Թուրքիա- արևմուտք տարածությունը…
    Դու հայաստանյան ինտերնետով փորձում ես սավառնել աշխարհում… դժվար գործ է,
    Դու նկատած կլինես, ես խուսափում եմ Հայաստանը այս առումով քննարկել, որովհետև մենք արտառոց դեպք ենք…
    Ուղեղս մթագնում,է, միտքս լռվում, երբ մտածում եմ, թե էս ախոռը քանի սերունդ է լցրել ու իրենից գոհ-լոպազ, աշխարհից անտեղյակ, քյաբաբ խաշլամայից էլ զմայլված մտել գերեզման…
    Ներող եղիր, բայց իմ տեսածն ու քո պատկերացրածը տարբեր բաներ են… Սրտանց կուզենայի, որ թողնես ամեն ինչ, դուրս գաս աշխարհ տեսնես, հետո նոր համեմատես, գնահատես կամ որոշես, Հայերի փրկությունը աշխարհին հասարակ մարդու, այլ ոչ թե հայի աչքերով նայելն է…
    Օֆ, չգիտեմ–չգիտեմ… Սան Ֆրանցիսկո եղել եմ Կալիֆոռնիայում հասցրել եմ թափառել մի 2000 մայլ, Ֆրեմոնտից մինչև Շաստա… Գժոտ էր, մաքրություն, օրենք, կարգ–կանոն, ժպիտներ, անծանոթներին եթե մի փոքր ավել ես ուշադիր նայում, ժպտում է, բարևում ու հարցնում որպիսությունը… Թաջ Մահալն էլ եմ տեսել… հնդիկները փնթի, աղքատ, բայց բարի ու խեղճ ժողովուրդ էին (հասարակ մարդկանց մասին է խոսքը)… Շվեցարացիք սառն էին, եթե դու իրենց գարեջուր չհյուրասիրես, նրանք չեն հյուրասիրի… Բայց ինչպես գերմանացիները՝ լուրջ ու խորը մարդկանց տպավորություն էին թողնում… Ուկրաինա, Մոսկվա… եսի՞մ… Ազերի զինվորները սովորական երեխեք էին (չեմ ասի, թե ոնց եմ շփվել)… իրենք ուզում էին, որ բոլորի համար լավ լինի, խաղաղություն լինի, պարզապես իրենք կարծում էին, որ խաղաղություն կլինի, եթե հայերս Ղարաբաղը տանք իրենց, տենց էին լսել իրենց «Ազլուր» –ից…
    Բայց հարազատ իմ եղբայր, չհասկացա թե դու ինչ ես ուզում ասել… մի՞թե թուրքերը բոլորը տականքներ են, թուրքերի մեջ նորմալ մարդիկ չկան… և ինչու՞ ես դու քաղաքականությունը խառնում ազգային առանձնահատկություններին… եվ մի՞թե հազարավոր հայեր որ գնում են Անթալիա հանգստանալու, կամ ավտոբուսով կամ ավտոմեքենայով Թուրքիա ֆռֆռալու, նրանց ասում են աչքիդ վերևը հոնք կա…
    Մի հատ հասարակ օրինակ բերեմ. 10 տարի առաջ մտնեիր Վրաստան, գաիշնիկը քեզ առանց որևէ պատճառի կկանգնացներ, փող կուզեր լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում ատրճանակը կպահեր գլխիդ, մեքենան ու փողերդ ձեռքիցդ կառներ ու յալլա… կամ մի գործ կսարքեր գլխիդ փող շորթելու համար։ Հիմա մտնում ես Վրաստան, ոստիկանը քեզ մինչև համը չհանես չի կանգնացնի, իսկ եթե կռահի, որ մոլորվել ես, առանց քո խնդրելու կմոտենա, կհարցնի ինչումն է բանը, ու իր մեքենայով քեզ կուղեկցի թեկուզ մինչև 30 կիլոմետր մինչև քեզ հասցնի համապատասխան տեղը, որտեղից ինքդ կարող ես գնալ… ի՞նչ ես կարծում, վրացիների արյունը փոխվե՞լ է, գենե՞րն են փոխվել։ Չէ՛, իշխանություններն են փոխվել ու քաղաքականությունը, այսքան բան։ Իսկ դու գնա Թուրքիա, ու տես որ այդ 80 միլիոնանոց հետամնաց թուրքերը գուցե քեզ հայերիցս ավելի հանդուրժող թվան… որոշ տեղերում գուցե չարությամբ նայեն… կախված թե նրանց «Թուրքլուր» –ը ինչ է քարոզել… Ու տես որ թուրքերի մայրուղիներն էլ ամերիկյան մայրուղիներից վատը չեն։ Ինչ–որ էն չես ասում, Բիձ
    Si vis pacem, para bellum

  5. #80
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու տես որ թուրքերի մայրուղիներն էլ ամերիկյան մայրուղիներից վատը չեն։ Ինչ–որ էն չես ասում, Բիձ
    Մայրուղիները չգիտեմ, բայց ուտելիքը ՄաքԴոնալդսից լավն ա, հաստատ: Օրինակ եթե նենց գլոբալիզացնեն, որ յանկիները հիմար ՄաքԴոնալդսի տեղը թուրքական շաուրմա ուտեն, յանկիները հաստատ դրանից կշահեն:

  6. #81
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օֆ, չգիտեմ–չգիտեմ… Սան Ֆրանցիսկո եղել եմ Կալիֆոռնիայում հասցրել եմ թափառել մի 2000 մայլ, Ֆրեմոնտից մինչև Շաստա… Գժոտ էր, մաքրություն, օրենք, կարգ–կանոն, ժպիտներ, անծանոթներին եթե մի փոքր ավել ես ուշադիր նայում, ժպտում է, բարևում ու հարցնում որպիսությունը… Թաջ Մահալն էլ եմ տեսել… հնդիկները փնթի, աղքատ, բայց բարի ու խեղճ ժողովուրդ էին (հասարակ մարդկանց մասին է խոսքը)… Շվեցարացիք սառն էին, եթե դու իրենց գարեջուր չհյուրասիրես, նրանք չեն հյուրասիրի… Բայց ինչպես գերմանացիները՝ լուրջ ու խորը մարդկանց տպավորություն էին թողնում… Ուկրաինա, Մոսկվա… եսի՞մ… Ազերի զինվորները սովորական երեխեք էին (չեմ ասի, թե ոնց եմ շփվել)… իրենք ուզում էին, որ բոլորի համար լավ լինի, խաղաղություն լինի, պարզապես իրենք կարծում էին, որ խաղաղություն կլինի, եթե հայերս Ղարաբաղը տանք իրենց, տենց էին լսել իրենց «Ազլուր» –ից…
    Բայց հարազատ իմ եղբայր, չհասկացա թե դու ինչ ես ուզում ասել… մի՞թե թուրքերը բոլորը տականքներ են, թուրքերի մեջ նորմալ մարդիկ չկան… և ինչու՞ ես դու քաղաքականությունը խառնում ազգային առանձնահատկություններին… եվ մի՞թե հազարավոր հայեր որ գնում են Անթալիա հանգստանալու, կամ ավտոբուսով կամ ավտոմեքենայով Թուրքիա ֆռֆռալու, նրանց ասում են աչքիդ վերևը հոնք կա…
    Մի հատ հասարակ օրինակ բերեմ. 10 տարի առաջ մտնեիր Վրաստան, գաիշնիկը քեզ առանց որևէ պատճառի կկանգնացներ, փող կուզեր լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում ատրճանակը կպահեր գլխիդ, մեքենան ու փողերդ ձեռքիցդ կառներ ու յալլա… կամ մի գործ կսարքեր գլխիդ փող շորթելու համար։ Հիմա մտնում ես Վրաստան, ոստիկանը քեզ մինչև համը չհանես չի կանգնացնի, իսկ եթե կռահի, որ մոլորվել ես, առանց քո խնդրելու կմոտենա, կհարցնի ինչումն է բանը, ու իր մեքենայով քեզ կուղեկցի թեկուզ մինչև 30 կիլոմետր մինչև քեզ հասցնի համապատասխան տեղը, որտեղից ինքդ կարող ես գնալ… ի՞նչ ես կարծում, վրացիների արյունը փոխվե՞լ է, գենե՞րն են փոխվել։ Չէ՛, իշխանություններն են փոխվել ու քաղաքականությունը, այսքան բան։ Իսկ դու գնա Թուրքիա, ու տես որ այդ 80 միլիոնանոց հետամնաց թուրքերը գուցե քեզ հայերիցս ավելի հանդուրժող թվան… որոշ տեղերում գուցե չարությամբ նայեն… կախված թե նրանց «Թուրքլուր» –ը ինչ է քարոզել… Ու տես որ թուրքերի մայրուղիներն էլ ամերիկյան մայրուղիներից վատը չեն։ Ինչ–որ էն չես ասում, Բիձ
    Վիշապ ախպեր, բա եթե էդքանը տեսել ես, ոնց չես նկատել, որ տարբեր ազգեր առաջին հերթին իրենց ստեղծած երկրներով են տարբերվում: Էդ տարբերություններն էլ հենց ազգային առանձնահատկություններից է գալիս: Քաղաքականությունն ու ազգային առանձնահատկությունները իրար հետ կապված երկվորյակներ են, զատեցիր, կմնա հենց հայկական աբսուրդը: Որովհետև մեզ թվում է, թե մենք կարող ենք մեր ներսում իրար հանդեպ բորենի մնալ, բայց դրսից հեսա Սասունցի Դավիթը կգա մեր հարցը կլուծի, դեմոկրատիզացիան կլուծի, Գլոբալիզացիան կլուծի, ԼՏՊ-ն, բայց ոչ երբեք մենք ինքներս:
    Քեզ հարց տվել ես, թե բա ոնց եղավ, որ հինգ հազար տարեկան Հնդկաստանը մինչև հիմա Էնքան էլ լավ չի ապրում, իսկ երեք հարյուր տարեկան ԱՄՆ-ն էդքան հզոր է՞: Բա ոնց եղավ, որ վրացի միլիցեն հիմա աշխատում է որպես ոստիկան, իսկ հայ ոստիկանը առաջ էլ հիմա էլ -որպես բորենի կամ շակալ /կախված կոնկրետ գենետիկայից/՞:
    Չէի ուզում հայկականը քննարկել, բայց ստիպում ես:
    Սովետի օրոք նույնիսկ ադրբեջանցի միլիցուց փողի սդաչի եմ ստացել- Ղազախում կանգնացրեց, թե արագ ես քշում, հանեցի տասանոց տվեցի ու շուռ եկա, որ գնամ, ասեց, -էս ուր ախպեր, սդաչիդ վերցրու ու հինգանոց հետ տվեց:
    Մեր կողմից տուտուց հռչակված վրացիք ի տարբերություն մեզ կյանքի նորմալ փիլիսոփայություն ունեն, դրա համար էլ հենց մի քիչ հնարավորություն եղավ, վրացի միլիցեն ոստիկան դարձավ: Իսկ հայի փիլիսոփայությունը դա ոստիկան, դատավոր, քննիչ դառնալն է որ մնացածի արյունը խմի:
    Հիմա դու կարծում ես, թե իշխանություն կփոխես ու հայ միլիցուն կսարքես վրացի ոստիկան: Ես էլ ասում եմ, որ շանս չկա, քանի հայ մայրը որդուն մղում է որ միլիցա, կամ դատավար դառնա ու մյուսների արյան հաշվին ապրի- հայ ոստիկանը հրեշ է մնալու:
    Հայաստանում երևի մի քսան հազար ոստիկան կա: Մեջները մի հատ իսկապես մարդ տեսած կաս՞ : Հազարավոր դատավոր ու քննիչ կա, մեջները գոնե մի հատ մարդ կա՞: Բա եթե մեկը լիներ, կասեր այ ժողովուրդ ես չկամ, ես ձեր հետ եմ: Քանիսին գիտես՞ /Պարգևի կամ Ջահանգիրյանի օրինակները չնշես, դրանք սխալ հաշվարկներ էին, ոչ թե քաղաքացիական կեցվածք/
    Վրացին հիմա էլ մեզանից շատ լավ չի ապրում, բայց մեջը թեկուզ և փոքրիկ բայց բանական արարած է նստած: Մեր մեջ ես չգիտեմ թե ինչ է նստած:
    Դու կարծում ես, որ ցանկացած ազգ էլ քաղաքակիրթ կարող է դառնալ, ու աշխարհը դառնալու է մի միացյալ դրախտավայր: Ես էլ ասում եմ, որ որ ոչ, պետությունների մակարդակների տարբերությունը մնալու է, և այն պահպանվելու է նույնիսկ ռումբի ուժով: Դեբիլ ազգերը դեբիլ ու դժբախտ էլ մնալու են, ոչ մի գլոբալիզացի էլ նրանց չի փրկելու:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 27.07.2009, 17:10:

  7. #82
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Գլոբաալիզացիան նոր նվաճման տեսակ է պարտադրված հզորների կողմից:
    Պատկերացնում եք Շիրի Լանկայի գործնական մասնակցությանը գլոբալիզացիային,ես որ չեմ պատկերացնում:
    Սա կանոնակարգված խաղ է որտեղ թույլերը սպասարկելու են ուժեղներին երկրագնդի ցանկացած մասում ,ցանկացած ոլորտում:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  8. #83
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ախպեր, բա եթե էդքանը տեսել ես, ոնց չես նկատել, որ տարբեր ազգեր առաջին հերթին իրենց ստեղծած երկրներով են տարբերվում: Էդ տարբերություններն էլ հենց ազգային առանձնահատկություններից է գալիս: Քաղաքականությունն ու ազգային առանձնահատկությունները իրար հետ կապված երկվորյակներ են, զատեցիր, կմնա հենց հայկական աբսուրդը: Որովհետև մեզ թվում է, թե մենք կարող ենք մեր ներսում իրար հանդեպ բորենի մնալ, բայց դրսից հեսա Սասունցի Դավիթը կգա մեր հարցը կլուծի, դեմոկրատիզացիան կլուծի, Գլոբալիզացիան կլուծի, ԼՏՊ-ն, բայց ոչ երբեք մենք ինքներս:
    Քեզ հարց տվել ես, թե բա ոնց եղավ, որ հինգ հազար տարեկան Հնդկաստանը մինչև հիմա Էնքան էլ լավ չի ապրում, իսկ երեք հարյուր տարեկան ԱՄՆ-ն էդքան հզոր է՞: Բա ոնց եղավ, որ վրացի միլիցեն հիմա աշխատում է որպես ոստիկան, իսկ հայ ոստիկանը առաջ էլ հիմա էլ -որպես բորենի կամ շակալ /կախված կոնկրետ գենետիկայից/՞:
    Չէի ուզում հայկականը քննարկել, բայց ստիպում ես:
    Սովետի օրոք նույնիսկ ադրբեջանցի միլիցուց փողի սդաչի եմ ստացել- Ղազախում կանգնացրեց, թե արագ ես քշում, հանեցի տասանոց տվեցի ու շուռ եկա, որ գնամ, ասեց, -էս ուր ախպեր, սդաչիդ վերցրու ու հինգանոց հետ տվեց:
    Մեր կողմից տուտուց հռչակված վրացիք ի տարբերություն մեզ կյանքի նորմալ փիլիսոփայություն ունեն, դրա համար էլ հենց մի քիչ հնարավորություն եղավ, վրացի միլիցեն ոստիկան դարձավ: Իսկ հայի փիլիսոփայությունը դա ոստիկան, դատավոր, քննիչ դառնալն է որ մնացածի արյունը խմի:
    Հիմա դու կարծում ես, թե իշխանություն կփոխես ու հայ միլիցուն կսարքես վրացի ոստիկան: Ես էլ ասում եմ, որ շանս չկա, քանի հայ մայրը որդուն մղում է որ միլիցա, կամ դատավար դառնա ու մյուսների արյան հաշվին ապրի- հայ ոստիկանը հրեշ է մնալու:
    Հայաստանում երևի մի քսան հազար ոստիկան կա: Մեջները մի հատ իսկապես մարդ տեսած կաս՞ : Հազարավոր դատավոր ու քննիչ կա, մեջները գոնե մի հատ մարդ կա՞: Բա եթե մեկը լիներ, կասեր այ ժողովուրդ ես չկամ, ես ձեր հետ եմ: Քանիսին գիտես՞ /Պարգևի կամ Ջահանգիրյանի օրինակները չնշես, դրանք սխալ հաշվարկներ էին, ոչ թե քաղաքացիական կեցվածք/
    Վրացին հիմա էլ մեզանից շատ լավ չի ապրում, բայց մեջը թեկուզ և փոքրիկ բայց բանական արարած է նստած: Մեր մեջ ես չգիտեմ թե ինչ է նստած:
    Դու կարծում ես, որ ցանկացած ազգ էլ քաղաքակիրթ կարող է դառնալ, ու աշխարհը դառնալու է մի միացյալ դրախտավայր: Ես էլ ասում եմ, որ որ ոչ, պետությունների մակարդակների տարբերությունը մնալու է, և այն պահպանվելու է նույնիսկ ռումբի ուժով: Դեբիլ ազգերը դեբիլ ու դժբախտ էլ մնալու են, ոչ մի գլոբալիզացի էլ նրանց չի փրկելու:
    Ապեր, նոր եմ ջոկում, որ տարբեր բաների մասին ենք խոսում, դու Հայաստանի դարդով ես, ես էլ դրել գլոբալիզացիայից եմ փիլիսոփայում Աչքիս վերջերս Հայաստան չես երևացել, արի տես, ընդդիմությունը իր միտինգներով ու երթերով այնուամենայնիվ իր ազդեցությունը թողել է, արդեն գայիշնիկների 50 տոկոսը նորմալ մարդիկ են Էդ էլ է ինչ–որ տեղ գլոբալիզացիաի արդյունք, հայերը գոնե գնում են Վրաստան, տեսնում են, որ կարելի է նաև մարդկային լինել, օրենք–բան, էդպես ավելի հարմար է։ Պատկերացրու անձնագրային հարցեր լուծելիս էլ մերոնք սկսել են օպերատիվ աշխատել, որոշ բաներ իրոք լավացել են։ Այնպես որ էդքան էլ բառադի ազգ չենք, ես կասեի նույնիսկ շատ ազգերից հազար անգամ լավն ենք։ Իշխանության ու քաղաքականության հարցում բախտներս մի քիչ չի բերում ու պլծ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես համոզված եմ, որ իշխանություններից ահագին բան է կախված, ու հենց քաղաքականությունը կարող է մի երկիր ծաղկեցնել ու ժողովրդին կարգ ու կանոնով քաղաքակիրթ ժողովուրդ սարքել, և ճիշտ հակառակը, երկիրը ավիրել, ժողովրդին էլ սարքել թամբալ ու հանցագործ։ Ու այս կտրվածքով էլ գլոբալիզացիան դրական նշանակություն կարող է ունենալ։ Փակ համակարգում քանի համեմատելու բան չկա, լճանում ենք, իսկ բաց համակարգերում բնական զարգացման ուղիները հեշտացնում են գործը, համեմատելու բան կա, կա նաև մրցակցություն։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (28.07.2009), Nareco (02.12.2009), Tig (28.07.2009), Տրիբուն (28.07.2009)

  10. #84
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, նոր եմ ջոկում, որ տարբեր բաների մասին ենք խոսում, դու Հայաստանի դարդով ես, ես էլ դրել գլոբալիզացիայից եմ փիլիսոփայում Աչքիս վերջերս Հայաստան չես երևացել, արի տես, ընդդիմությունը իր միտինգներով ու երթերով այնուամենայնիվ իր ազդեցությունը թողել է, արդեն գայիշնիկների 50 տոկոսը նորմալ մարդիկ են Էդ էլ է ինչ–որ տեղ գլոբալիզացիաի արդյունք, հայերը գոնե գնում են Վրաստան, տեսնում են, որ կարելի է նաև մարդկային լինել, օրենք–բան, էդպես ավելի հարմար է։ Պատկերացրու անձնագրային հարցեր լուծելիս էլ մերոնք սկսել են օպերատիվ աշխատել, որոշ բաներ իրոք լավացել են։ Այնպես որ էդքան էլ բառադի ազգ չենք, ես կասեի նույնիսկ շատ ազգերից հազար անգամ լավն ենք։ Իշխանության ու քաղաքականության հարցում բախտներս մի քիչ չի բերում ու պլծ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես համոզված եմ, որ իշխանություններից ահագին բան է կախված, ու հենց քաղաքականությունը կարող է մի երկիր ծաղկեցնել ու ժողովրդին կարգ ու կանոնով քաղաքակիրթ ժողովուրդ սարքել, և ճիշտ հակառակը, երկիրը ավիրել, ժողովրդին էլ սարքել թամբալ ու հանցագործ։ Ու այս կտրվածքով էլ գլոբալիզացիան դրական նշանակություն կարող է ունենալ։ Փակ համակարգում քանի համեմատելու բան չկա, լճանում ենք, իսկ բաց համակարգերում բնական զարգացման ուղիները հեշտացնում են գործը, համեմատելու բան կա, կա նաև մրցակցություն։
    Օպտիմիզմդ լավն է Վիշապ ախպեր,
    Քո ասելով արդեն հիսուն տոկոս դուզ ենք, մնացել է պլյուս մի տոկոս…
    Դրա եղածն ինչ է որ…

  11. #85
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Գլոբալիզացիան, իմ պատկերացմամբ, ամբողջ մարդկության բերումն է մեկ ընդհանուր մշակութային հոգևոր արժեքային համակարգի: Դա իր մեջ ներառում է ազգերի վերացման ու հոմո սափիենս տեսակի տարբեր ներկայացուցիչների միջև բոլոր անբնական տարբերությունների ոչնչացման: Սրա մեջ ներառվում է նաև ընտանիքի ու մնացած բոլոր անբնական երևույթների վերացումը և մարդու բերումը իր սկզբնական հնարավորինս բնական սոցիալական վիճակին: Սա շատ դրական բան է, քանի որ գլոբալիզացիայի արդյունքում վերանում են մարդկային մի շարք արատներ, որոնցից են եսասիրությունը ու անձնական շահի ձգտումը և մարդը դառնում է հասարակական էակ: Դրական է նաև նրանով, որ այնպիսի գաղափարներ ինչպիսին են օրինակ ազգը և կրոնը վերանում է: Մենք բոլորս, անկախ ազգային, ռասսայական և կրոնական պատկանելությունից, նախ և առաջ մարդ ենք` հոմո սափիենս, և նման տարբերակումները բնության տեսակետից արդարացի չեն ու չունեն բնության մեջ այլ անալոգներ, հետևաբար` վաղ թե ուշ պետք է վերանան: Այդ վերացումը փորձեցին իրականացնել կոմունիստները, բայց սխալվեցին, քանի որ վերացումը պետք է տեղի ունենա աստիճանաբար ու բնական ճանապարհով: Գլոբալիզացիան հենց մարդկային արատների բնական ճանապարհով աստիճանաբար վերացումն է: Միանշանակ` դրական երևույթ:

  12. #86
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Արիացի ջան, կարծիքդ փոխե՞լ ես գլոբալիզացիայի մասին
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #87
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Արիացի ջան, կարծիքդ փոխե՞լ ես գլոբալիզացիայի մասին
    Խի? Կարող ա, էս թեմայում էլի եմ գրառում արել, հակառակ տեսակետից?

  14. #88
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    41
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մարդկային հասարակությունը նմանա մրջնանոցի, բայց կա մի սկզբունքային տարբերություն: Նրանց համակարգը աշխատումա ի օգուտ իրանց, այսինքն տուն են սարքում, սնունդ հավաքում..., առանց իրար վնասելու: Իսկ մեր համակարգը դատապարտվածա կործանման, մի շատ պարզ պատճառով, որ մենք ինքներս ենք կոտորում իրար, այսինքն փող աշխատելու համար վնասում ենք ուրիշներին:
    Ես չգիտեմ ինչա գլոբալիզացիան, ես մենակ գիտեմ որ ներկա սխեման երկար կյանք չունի
    աութսայդերների մեջ աութսայդեր

  15. #89
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Խի? Կարող ա, էս թեմայում էլի եմ գրառում արել, հակառակ տեսակետից?
    Հարցման արդյունքները տես
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  16. #90
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցման արդյունքները տես
    Հա նկատեցի Դա սխալմամբ ա ստացվել: Գլոբալիզացիան միանշանակ դրական երևույթ մարդկության համար: Գոնե այն տեսքով ինչպես ես եմ այն պատկերացնում:

Էջ 6 16-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •