Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Բիձա ջան էսքան գրեցիր վերջը եկար էն եզրակացության որ Օրենքն ու դեմոկրատիան իրար հետ կապ չունեն: , Օրենք կիրառվում է ցանկացած վայրենի բռնապետի կողմից էլ: Այդ օրենքի ուժով է նա իր բռնապետությունը պահում:

… էս երկուսը շատ ֆունդամենտալ պնդումներ են որոնք հիմնովին սխալ են. (1) Օրենքի գերակայությունը դեռ անպայման դեմոկրատիա չի, բայց առանց օրենքի գերակայության դեմոկրատիա չի լինում… իզուր մի վիճի, չի կարող լինել… ըտենց երկիր կա այն կոչվում է "Մայր Հայաստան" ու դրան դեմոկրատական չես ասի… (2) Բռնապետը օրենքի ուժով չի պահում այլ բռնությամբ, դրա համար էլ անունը բռնապետություն ա…

օրենքի գերակայություն ապահովելը դա ամենաբարդ բաներից մեկն է, այն հատուկ է բարձր գիտակցության հասարակարգերին… առանց օրենքի գերակայության դեմոկրատիա անհնար է և դրան էլ գումարած օրենքները պետք է մշակվեն ժողովրդի կողմից ընտրված օրենսդիր մարմինների միջոցով …

Խնդիրը մեր մոտ օրենքի գերակայության հասնելն ա… ու Հայաստանում օրենքի տառին հետևելու պահանջը կարող է նայվել որպես քաղաքացիական անհնազանդություն… ու դա հենց տենց էլ կա… ամբողջ առճակատումը հենց դրա շուրջն ա… հավատա ահագին ագրեսիվություն ա պետք դրա համար…

չեմ ուզում ձևացնել թե ինձ չի անհանգստացնում էս ամենաթողությունև ու շատ ժամանակ մտածում եմ միգուցե ավելի լավ ա շտուռմով գրավեն եթա պրծնի, բայց էդ իմ կարծիքով հարց չի լուծում
Մեֆ ջա, օրենքը դա առաջին հերթին իշխանության ու ժողովրդի, և ապա երկրորդ հերթին հասարակության ներսում հարաբերման սկզբունքներն են, պայմաններն ու չափերը: Իսկ դեմոկրատիան դա կառավարման ձև է:
Սկսզբունքորեն մեկը մյուսին չի կարելի կապել, նրանք ածանցյալ են կապված այն էլ այն առումով, որ օրենքը սկզբունքորեն կապ չունի դեմոկրատիայի հետ, իսկ դեմոկրատիայի ժամանակ դեմոկրատական օրենքներ են գործում:
Դու հույս ունես, որ հենց էս թայֆայանոցում օրենք գործեց դեմոկրատիա կլինի: Ես էլ ասում եմ, որ մի հատ նորմալ, իսկապես դեմոկրատան օրենք չկա էս երկրում: Որն էլ քչփորես, կտեսնես, որ իրենց համար է գրված: Նույնիսկ դեկլարատիվ իբր դեմոկրատական օրենքների մեջ իրենք իրենց բոլոր ստրախովկեքն ու պրախոդները լրիվ ունեն:
Իհարկե լավ չի, որ հիմնականը թողած երկրորդականն ես քննարկում: Ինձ անհայտ մնաց նաև քաղաքացիական անհնազանդություն ասածի քո պատկերացումն ու պարունակությունը:
Ոնց հասկանում եմ, էդ պոզիցիայով էլ մենք ընդհանուր հայտարար չունենք: