User Tag List

Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել

    Հարգելիներս, ես էլ դեմ եմ բոլոր տեսակի անարդարություններին: Բայց այստեղ շատ նուրբ հարցեր կան, որի հետ հաշվի չենք նստում:
    Ավելի էականը այն չէ, թե ով է երկրիդ ղեկավարը, ավելի էական է, թե նա ինչ ժողովուրդի նախագահ է: Այսինքն, մինչև ժողովուրդն ինքն առաջ չքաշի իրեն հուզող խնդիրները, ղեկավարը ձեռնամուխ չի լինի այդ խնդիրների լուծման, և կլուծի հիմնականում ավելի “թեթև” խնդիրներ:
    Այսօր ես չեմ մասնակցում իրականացվող շարժմանը, բայց պակաս չեմ մտահոգված հայրենիքիս ճակատագրով: Պարզապես, այն գաղափարախոսությունը, որով և դուք եք շարժվում սխալ է/ըստ իս/, և հենց դա է պատճառը, որ այժմ միասնական չէ մեր ժողովուրդը:
    Հստակ պետք է գիտակցել, որ այժմ մեզ պետք չի ոչ ՌՔ-ի դատը, ոչ էլ ՍՍ-ի հրաժարականը, ոչ էլ ԼՊՏ-ի վերընտրվելը: Կուշտ ենք արդեն մենք այդ ձանձրալի թեմաներից: Ավելի լուրջ խնդիրներ կան, որ ծանրացած է մեր Հայրենիքում: Այսօր մեր մշակույթն է կործանվում, … ու այդ խնդիրը ոչ ԼՏՊ-ն, ոչ ՍՍ-ն և ոչ էլ ոչ ոք, չի կարող լուծել: Դա կարող է լուծել միայն ժողովուրդը: Այսօր մենք ոչ թե պետք է պահանջեք հրաժարական, այլ պետք է պահանջենք խնդիրների շուտափույտ լուծում: Համոզված եղեք, որ մեր Երկրի առջև ծանրացած խնդիրները ոչ Եվրոպան կարող է և ցանկանում է լուծել ոչ ՌԴ-ն և ոչ էլ ԱՄՆ: Մենք ինքներս պետք է լուծենք մեր առջև ծանրացած խնդիրները: Չէ որ այդ երկրների ղեկավարներն էլ մեր պես մարդիկ են, ունեն իրենց ընտանիքը, իրենց Հայրենիքը: Նրանց հազար տարի մնա չի մտահոգում, թե Հայաստանում կրթությունը ցածր մակարդակի վրա է/նկատի ունեմ, որ ներկայիս սերունդն անգրագետ է/, նրանց չի մտահոգում, թե Մարտի 1-ին քանի մարդ զոհվեց… քանի քանիսն են այլերկրներում զոհվել հենց իրենց լռությամբ կամ հենց թույտվությամբ, հազարներ, հազարներ… նրանց չի հետաքրքրում, որ այսօր հայերը հնարավոր է կեղտոտում են իրենց քաղաքն ու բնությունը…
    Ուրեմն որպեսզի մենք կարողանանք միասին գործել, մենք հրապարակում չպետք է գոռանք “Լևոն նախագահ”: Հստակ պետք է քննարկվի ու մշակվի այն հարցերը և հարցերի լուծման տարբերակները, որոնք կբերի այս խնդիրների լուծմանը: Հիշեք, որ ժողովուրդի ամենամեծ միավորողը իր մշակույթն ու ադաթներն են և այդ միասնությունը ի զորու է լուծել ցանկացած խնդիր: Դա ապացուցում է մեր պատմությունը: Ուրեմն ես կասեմ, մինչ հիմա ինչ եղել է մեր երկրում, ոչ ՌՔ-ն, ոչ ԼՏՊ-ն և ոչ էլ եսիմ ով մեղավոր չէ…մեղավոր է հենց ժողովուրդը…մեղավոր է մեր մտավորականությունը, մեր երիտասարդությունը…մենք ենք թույլ տվել, որ այսօր այսպիսի խնդիրներ առաջանան, ուրեմն մենք էլ պիտի լուծենք այդ խնդիրները, ոչ թե ՌՔ-ին դատենք, ՍՍ-ին հանենք, ԼՏՊ-ին դնենք, հետո նորից ԼՏՊ-ին հանենք, ՋՊՌ-ին դնենք… Յուրաքանչյուրդ հենց ինքնիրենից պետք է զբաղվի այդ խնդիրների լուծմամբ, ու այդքանը պետք է կատարվի մի միասնական մթնոլորտում, իսկ այդ միասնությունը մեր մշակույթն է, մեր ադաթները…մեր կրթվածության աստիճանը…մեր ազնվությունը:
    Որ մի մեկդ երգել գիտի 5-ից ավելի ազգային երաժշտություն, որ մի մեկդ գիդի ճիշտ պարել Քոչարի, որ մի մեկդ է կարդացել 100-ից ավելի գրականություն…այո ինքնակրթվելով մենք նաև միշտ պետք է պահանջենք և թույլ չտանք, որ մեզնից մեկը իրեն ավելի դասի, իրեն ավելի խելոք ու ուժեղ համարի…քանի որ այդ ինքնակրթությունն է, որ մեզ կարող է լիարժեք միավորել ու համախմբել մի ընդհանուր ազգային մտածելակերպի շուրջ…դրանք մեր մշակույթային արժեքներ են:

    Հ.Գ. Վերջերս գնացել էի Վիկտոր Համբարձումյանի տուն թանգարան: Այնտեղ ես տեսա մի լուսանկար: Լուսանկարում Կոմիտասը դաշնամուր էր նվագում, իսկ նրան ունկնդրում էր Թումանյանը, Իսահակյան, Րաֆֆին, Հակոբ Պարոնյանը, Սիամանթոն, … և այլ մտավորականներ:
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 16.07.2008, 17:14:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (01.07.2009), Chilly (06.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 330
    Վերջինը: 30.04.2025, 23:47
  2. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  3. Օգնեք լուծել այս խնդիրը!!!!! Վիդեո քարտ և BIOS
    Հեղինակ՝ ArmCreative, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 31.08.2015, 16:54
  4. Ով կարող է օգնել միանալ ինտերնետին,Նոկիա Ց6 հեռախոսով
    Հեղինակ՝ stepanyanarg, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 30.01.2011, 15:30
  5. Քննարկումներ մրցանակաբաշխության շուրջ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.04.2008, 15:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •