Բաց նամակ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Ո~վ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ… …Անտե~ր եմ ես` ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՍ, անտե~ր է ՀԱՅ ժողովուրդը: Եվս մի սերունդ Ձեր աչքի առաջ թուլանում է: Եվս մի սերունդ Ձեր աչքի առաջ մոլորված թափառում է ու նրա գերեզմանը մոլորությունն է:
Ես դարձել եմ թափառական ու գաղթական, անգործունյա ու անպետք մի արարած և հայացքս հառած երկնքին, ողորմություն եմ խնդրում: Ումից?:
Հայելին է ծիծաղում վրաս բարբարոսաբար, Չեմ ճանաչում էլ ԻՆՁ…
Թույլ մի տվեք:
Ձեր լռությունն ու անիմաբանությունն և նույնսիկ արդեն անգործությունն այսօր գերեզման է ուղարկում ԻՆՁ:
Հայելին է ծիծաղում վրաս բարբարոսաբար, դիմագծերս ամբողջովին այլանդակվել են և շարունակվում են այլանդակվել …
Դուք լավ գիտեք, որ ՀԱՅի փրկությունը եղել է, կա և կլինի միայն նրա ստեղծագործ, մտավոր ուժը:
Չէ որ ՁԵԶ է ուղղված Մեծն բանաստեղծի ուղղերձը` հավաքական ուժի ուղղերձը, քանզի Հայ ժողովուդի միաբանությունը դա ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ միաբանությունն է:
Թույլ մի տվեք: Ուշքի եկեք: Մեռնում է ՀԱՅի ոգին… Մեռնում ենք ՄԵՆՔ: Անհատ պայքարողներին անհատական գնդակներով կլռեցնեն:
ՁԵՐ օգնությունն եմ խնդրում, հանեցեք ինձ այս ճահճից, շատ խորն եմ խրված: Աղաչում եմ ՁԵԶ, մեկնեցեք Ինձ ՁԵՐ փրկության Ձեռքը…
Էջանիշներ