User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: "Դրո" ահաբեկչական կառույցը

  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    "Դրո" ահաբեկչական կառույցը

    Քաղաքական ահաբեկչություններում մի զուգադիպություն է նկատվում: Դիցուք, 2001թ. սեպտեմբերի 11-ի գլխավոր կազմակերպիչը Բեն Լադենն է, Ռուսաստանում տեղի ունեցածների հիմնական մեղավորներից մեկը Շամիլ Բասաեւը, իսկ Հայաստանում՝ Նաիրի Հունանյանը: Իսկ զուգադիպությունն այն է, որ նրանք թիրախ են ընտրել այն պետություններին, որոնց հատուկ ծառայությունների բովով են իրենք անցել: Բեն Լադենը ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ամենավստահելի գործընկերն էր աֆղանական պատերազմի ժամանակ: Շամիլ Բասաեւը աբխազական պատերազմի ժամանակ կռվում էր ռուսների դաշնակից աբխազների կողմում եւ համագործակցում էր ՌԴ հատուկ ծառայությունների հետ: Նաիրի Հունանյանի առնչությամբ առայժմ հաստատված է, որ նա Հայաստանի անվտանգության նախարարության կողմից պատրաստվել էր Թուրքիայում հատուկ առաջադրանքներ կատարելու համար:

    Մինչեւ հոկտեմբերի 27-ը Հայաստանում տեղի ունեցած ահաբեկչություններում էլ մեր ազգային անվտանգության մարմիններն իրենց մասնակցությունն են ունեցել: Նրանց հետքը նկատելի է 1994թ. դեկտեմբերին բացահայտված ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծված «Դրո» կառույցի ակունքներում (քրեական գործ թիվ 62200395): «Դրոն» 1992թ. սկսած հետապնդել եւ հավաքագրել է մարդկանց, մեթոդական ծրագրերով պարբերաբար մարզումներ անցկացնելու միջոցով պատրաստել է կադրեր, նրանց շնորհել կոչումներ, ունեցել է գաղտնագրված բազաներ՝ գաղտնի հավաքատեղիներ, տարբեր տեսակի հրազեն, փոխադրության, հաղորդակցության եւ կապի բազմազան միջոցներ: «Դրոյի» անդամներն ունեցել են ծածկանուններ, կրել գաղտնաթվեր, կեղծ անձնագրեր եւ այլ փաստաթղթեր:

    Քր. գործի իրեղեն ապացույցների մեջ (հատոր 15 գ.թ. 123-129) առկա է նաեւ, գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու կազմած. «Տնտեսական բաժնի զեկույցը», որը կազմված է եղել 15.10.1993թ.-ին:

    Դատարանն ապացուցված է համարել, որ Արսեն Արծրունին, մասնավորապես, իր տնտեսական զեկույցը (կոդավորված) պատրաստել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի համար: Ուշագրավ է հիշել դրանից մի քանի հատված.

    «Վոդկա»-ները ստացանք, բայց մեծ մասը կեղծ դուրս եկավ, մի մասն էլ Յուրա Սարգսյանի*1 միջոցով ՊԱԿ-ին ծախեցինք»:

    «Յուրային ծանոթացրին ընկ. Հրայր Կարապետյանն*2 ու Հրանտ Մարգարյանը*3 1992թ. ապրիլին: Յուրան մինչ այդ կարեւոր տեղեկություններ տված էր մեզի, այժմ ՊԱԿ-են դուրս գալու միտք ունե եւ կառաջարկե, որ փոխանակ դրամի դիմաց համագործակցելու՝ միասին գործ մը ընենք. որ ժամանակի ընթացքին մեր բաղձանքով ու իր առաջարկով, պիտի վերածվեր hետախուզական կառույցի մը»:

    «Յուրան կեղծ դրանֆուժ*4 մըն էր, որուն կարթը շատ լավ զարդարված էր: Միջնորդված էր Հրայր Կարապետյանի նման ընկերոջ մը կողմե, որուն վրա այն ժամանակ ամբողջական վստահություն կտիրեր: Վստահելով հանդերձ ընկերոջ դաշնակցականության վրա, պետք է նկատի ունենալ, որ այդ շրջանին կենտրոնական կոմիտեի մեջ «լավ կապեր» ունենալը ուղղակիորեն կուժեղացներ կապը «տիրոջ» խոսքը»: ԿԿ-ի մի քանի անդամներ կառչած կմնային իրենց «աղբյուրներուն» ու որեւէ կասկած նրանց մասին չէր թույլատրեր: Այս հոգեբանական վիճակը արգելք էր հետախուզականին կողմե ոչ թե հարցի ղեկավարման, այլ մինչեւ իսկ երբեմն «աղբյուրի» անձի ճշգրիտ գիտության եւ ստուգմանն ու կհանդիսանար կեղծ դրանֆուժներու հայտնաբերման դեմ»:

    «Վաճառված էր կարեւոր տեղեկություն մը, որ հետագային դուրս եկավ ոչ բացարձակ իրականություն: Արդյո՞ք ՊԱԿ-ի նման հսկա կառույցի մը համար դյուրին պիտի չըլլար Յուրային բացազերծելը ու պատժելը»:

    «Ընկ. Հրայրի*5 արտաքսումեն ետք ինքն էր Մարիուսի*6 դիրքորոշման մասին զեկուցողը ու երբ իրեն հարցուցած են, դուն, որ մեր տեղը ըլլայիր ինչ կընեիր, պատասխանած է՝ կխփեի: Արդյոք այս խոսքերը ձայնագրված չէ՞»:

    «Յուրան կառաջարկեր մեր կազմակերպության համար հետախուզական կառույց ստեղծել: Իրեն համար մեր կողմե այդպիսի կառույցի մը պահանջքի գոյությունն իսկ բավարար էր: Ոչ մեկ վայրկյան գոնե ես չէի կըրնար երեւակայել, որ մեր լավագույն տղեքը իր կողմե կարող են ղեկավարվել»:


    Հաստատված է, որ Յուրա Սարգսյանը Հրայր Կարապետյանի ու Հրանտ Մարգարյանի միջոցով հայտնվել է ՀՅԴ բարձր օղակներում: Հենց նրա առաջարկությամբ է ստեղծվել «Դրոն», որի առնչությամբ դատական կարգով հաստատվել է Բեյրութ-Երեւան-Մոսկվա երթուղով 5 կիլոգամ հերոյի տեսակի թմրամիջոցի փոխադրումը, Ներսիսյան ամուսինների («Քերոբ» գործողություն) ու «Դրոյի» պատժիչ խմբի ղեկավարը Գագիկ Սահակյանի («Թոփ-1» գործողություն) սպանությունները (ի դեպ, 1991թ. պատժիչ խմբի ղեկավար Գ.Սահակյանը ծեծի միջոցով պատժի է ենթարկել Ն.Հունանյանին՝ սկաուտներին պատկանող համակարգիչները գողանալու համար):

    Արսեն Արծրունին բացորոշ հայտնում է, որ «Դրո» կառույցը ստեղծել է ՊԱԿ-ը՝ իր կադրային սպա Սարգսյանի միջոցով: Անհեթեթ կլինի հավատալ, թե Սարգսյանը գործել է ինքնագլուխ, կամ ՊԱԿ-ը անփութության պատճառով չի բացահայտել նրա գործունեությունը: Նման մի «անփութության» պատճառով ՊԱԿ-ի մի այլ գործակալ Ն.Հունանյանի զինված հրոսակախումբը 1999թ. անարգել մտավ Ազգային ժողով եւ սպանեց ընտրություններում հաղթած ու կառավարություն ձեւավորած քաղաքական ուժի ղեկավարներին:

    Եվ այսպես, ժամանակն է ընթերցողին ներկայացնել մեր գլխավոր հերոսին՝ «Գոշ» մականունով պետանվտանգության գործակալին: Մեր ձեռքին է «հույժ գաղտնի» վերտառությամբ 6071 համարով գրանցված մի տեղեկանք, որից պարզվում է, որ սույն գործակալը հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից 1987թ. հոկտեմբերի 29-ին՝ «ազգայնական տրամադրություններ ունեցող անձանց» շրջանում աշխատանքներ տանելու նպատակով: Նա 1963թ. ծնված, Երեւանի Հարավ-Արեւմտյան Ա 3 թաղամասի բնակիչ Հրայր Կառլենի Կարապետյան է (անձնական գործ, No.16140): Ուշագրավ զուգադիպություններ կան Հրայր Կարապետյանի եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի կենսագրությունների միջեւ. երկուսն էլ Երեւանի Հարավ-Արեւմտյան Ա 3 թաղամասի բնակիչներ են, երկուսն էլ ՀՅԴ-ին անդամագրվել են նույն՝ 1990 թվականին, երկուսն էլ գրեթե նույն ժամանակաշրջանում հավաքագրվել են անվտանգության մարմինների կողմից:

    Եվս մեկ կարեւոր հիշեցում՝ «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արմեն Մնջոյանը 1997թ. բանտից գրել է. «...իր ծառայության փորձնական շրջանն ավարտած Գեղամ Մանուկյանը*7 ազգային հերոսի թիկնոցով դուրս ելավ ԱԱՆ-ի մեկուսարանից դեպի ազատություն: Ի՞նչ է սպասվում ՀՅԴ-ին այսօր: Նոր «Դրո՞», նոր «Նժդե՞հ», թե՞ մի արեւմտյան «Զեթ» կառույց, ցույց կտա մոտ ապագան»: Այս չարագույժ կանխատեսումն իրականացավ 2 տարի անց: Իսկ «Նժդեհ»-ը կամ «Զեթ»-ը գուցե Հունանյանի բանդայի ծածկանունն է անվտանգության մարմիններում, որին մենք պայմանականորեն անվանում ենք «հոկտեմբերի 27»:

    Ինչեւէ, բերված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից ՊԱԿ-ը գործադրել է ՀՅԴ-ում ունեցած իր գործակալական ցանցը. մեզ հայտնի է այդ խողովակներից մեկը՝ Հ.Կարապետյանը, որի երաշխավորությամբ է կազմակերպության մեջ ներդրվել ՊԱԿ-ի կադրային սպա Յ.Սարգսյանը: Հիմքեր կան նաեւ ենթադրելու, որ հատուկ ծառայությունների ազդեցությունը տարածվել ոչ միայն ՀՅԴ հրապարակային քաղաքական գործունեության, այլեւ նրա ընդհատակյա ահաբեկչական գործողությունների ծրագրման ու իրականացման:

    Ամփոփենք, փաստորեն Արսեն Արծրունու կազմած վերոնշյալ զեկույցից պարզ է դառնում, որ Հրայր Կարապետյանի երաշխավորությամբ ՀՅԴ թափանցած ՊԱԿ-ի կադրային սպա Յու.Սարգսյանի առաջարկությամբ է ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծվել «Դրո» գաղտնի (հետախուզական) կառույցը: Իսկ Հրայր Կարապետյանի ՊԱԿ-ի գործակալ լինելու հանգամանքը ապացուցող փաստաթուղթը խոսուն փաստ է, առ այն, որ ՊԱԿ-ը ոչ թե´ ուղակի ՀՅԴ անդամի, այլ իր իսկ գործակալի միջնորդությամբ ու երաշխավորությամբ է իր կադրային աշխատակցին խծկել ՀՅԴ:

    Իսկ թե ինչպես են հատուկ ծառայության կողմից պատրաստված «կադրերը» մասնակցում իրենց երկրների անվտանգությանը՝ երեւում է Բեն Լադենի, Շամիլ Բասաեւի, Նաիրի Հունանյանի եւ հայտնի ու անհայտ այլ «հերոսների» օրինակով:

    *1 Յուրա Սարգսյան - նախկին ԽՍՀՄ ԿԳԲ-ի եւ Հայաստանի ՊԱԿ-ի կադրային սպա, 1995-ին հեռացվել է համակարգից:

    *2 Հրայր Կարապետյան - ՀՅԴ անդամ 1990-ից, ՀՅԴ ղեկավարներից, 1998-ից Արագածոտնի մարզպետ:

    *3 Հրանտ Մարգարյան - ՀՅԴ ղեկավարներից, «Դրո» կառույցի պարագլուխներից, 1994-ի դեկտեմբերից մինչեւ 1998թ. փետրվարը գտնվել է բանտարկության մեջ, ազատ է արձակվել 98-ին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում:

    *4 դրանֆուժ - Ներս թափանցած (խծկված) խլուրդ:

    *5 ընկ.Հրայր - Հրայր Մարուխյան, ՀՅԴ փաստական ղեկավարը, 1995 ին արտաքսվեց Հայաստանից: Մարուխյանի ղեկավարման ժամանակաընթացքում ԽՍՀՄ ՊԱԿ-ը իր գործակալների մի զգալի ցանց է ստեղծել ՀՅԴ-ի ներսում:

    *6 Մարիուս - Մարիուս Յուզբաշյան, ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախկին նախագահ, տիրապետել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի գործակալական ցանցերին, սպանվել է 1993թ.:

    *7 Գեղամ Մանուկյան, «ԴՐՈ» կառույցի արխիվների պատասխանատու, կոդ No.112, 1994-ի դեկտեմբերից մինչեւ 1998թ. փետրվարը գտնվել է բանտարկության մեջ:
    www.septemberi21.blogspot.com
    Վերջին խմբագրող՝ Norton: 27.11.2009, 14:40:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.11.2009), Nareco (28.11.2009), Rammer (27.11.2009), Հայկօ (27.11.2009)

  3. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. "Դրո" ահաբեկչական կառույցը

    Հրայր Կարապետյան

    Մայիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ անդա Հրայր Կարապետյանը: Նրան վերաբերվող ստորև տեղադրված տեղեկանքը, որից պարզ է դառնում որ նա դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակներում (հոկտեմբեր, 1987թ.) ՊԱԿ-ի կողմից հավաքագրվել է:

    Ի դեպ, 2000թ.-ին «Առավոտ» օրաթերթը ՀՀ ԱԱՆ-ից փորձել էր ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում Հրայր Կարապետյանի մասին իրենց ձեռքն ընկած այս տեղեկանքը, որը պատրաստվում էին հրապարակել: Արդյունքում խմբագրության համակարգիչները, պետական գաղտնիքի տիրապետելու պատճառով հայտնվեցին ԱԱՆ-ում:
    Այն որ հատուկ ծառայություններում հավաքագրված գաղտնի գործակալները համարվում են պետական գաղտնիք, սա թերևս գործում է բոլոր պետություններում, սակայն այս դեպքում նկատենք, որ խոսքը վերաբերվում էր գոյություն չունեցող Խորհրդային Միության ագենտի բացազերծմանը.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ChildOfTheSky (27.11.2009), Nareco (28.11.2009), Rammer (27.11.2009), Հայկօ (27.11.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. "Դրո" ահաբեկչական կառույցը

    ես միշտ էլ ասել եմ, որ դաշնակներին սնում ու պահում ա ռուսական կայսրությունը: Իրանք Ռուսաստանի շահերի կատարողներն են ու իրանց ագենտները: Նունն էր նաև Վահան Հովանիսյանը ու առանձնապես իրա հերը: ու ընդանրապես բոլորը: նաև Արամ Կարապետյանը ու շատ շատերը Հայաստանում

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ChildOfTheSky (27.11.2009), terev (27.11.2009)

  7. #4
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. "Դրո" ահաբեկչական կառույցը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ես միշտ էլ ասել եմ, որ դաշնակներին սնում ու պահում ա ռուսական կայսրությունը: Իրանք Ռուսաստանի շահերի կատարողներն են ու իրանց ագենտները: Նունն էր նաև Վահան Հովանիսյանը ու առանձնապես իրա հերը: ու ընդանրապես բոլորը: նաև Արամ Կարապետյանը ու շատ շատերը Հայաստանում
    Եվ դեռ ինչքան չբացահայատվածնները կան, որոնց միջոցով հսկողության տակ է պահվում ցանկացած քաղաքական պրոցես...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (27.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •