Ուզում եմ ինքնասպան լինել
Այոինձ հետաքրքիրա էս մարդկանցից ով այլևս մեզ հետ չի??Anhavat, Armeno, Artgeo, Bergmann, ChildOfTheSky, Djavaxhq, H.a.y.k.o., Lady-In-Red, murmushka, Narinfinity, Norton, T!gran, Wistul, Æþelwulf
Ուզում եմ ինքնասպան լինել
Այոինձ հետաքրքիրա էս մարդկանցից ով այլևս մեզ հետ չի??Anhavat, Armeno, Artgeo, Bergmann, ChildOfTheSky, Djavaxhq, H.a.y.k.o., Lady-In-Red, murmushka, Narinfinity, Norton, T!gran, Wistul, Æþelwulf
Վերջին խմբագրող՝ Selene: 19.01.2009, 20:47: Պատճառ: Բոլդի ու անհարկի գունավորման վերացում
Помогите стать актером..!!
Ինքնասպանությունը խնդիրների լուծում չի։ Հասկանում եմ, որ կյանքում հազար ու մի տեսակ իրավիճակներ կարան ստեղծվեն, որ մարդ էսպես ասած՝ էլ ճար չունի։ Բայց յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում ունենա մի բան ինչ իրեն ուժ կտա ապրելու ու հաղթահարելու խնդիրեները։ Պատկերացրեք, եթե ինքնասպանությունը դառնա խնդիրներից խուսափելու ձև, էտ ժամանակ ի՞նչ կկատարվի... սարսափելի է մտածել։ Եթե ժամանակից դուրս գանք, ու այսպես ասած վերևից նայենք ժամանակին, ապա կտեսնենք, որ մեր կյանքը ժամանակի ուղիղի վրա, սկի մի փոքրիկ կետ էլ չի զբաղեցնում։ Սենց թե նենց մեռնելու ենք։ Չարժի բաց թողնել ապրելու շանսը։![]()
Ես կարծում եմ ինքնասպանություն կատարել ցանկացող մարդը, եթե իրոք ուզում է ինքնասպան լինել, երբևէ բարձրաձայն չի հայտարարի դրա մասին ու նույնիսկ, եթե կարողանա հաղթահարել այդ նոպան ու դուրս գալ դեպրեսիոն վիճակից դրա մասին չի ցանկանա խոսալ կամ նույնիսկ չի հիշի
Իսկ ինքնասպանությունը ես մեղք չեմ համարում, համարում եմ արդյունք բոլոր մեղքերի....
Վերջին խմբագրող՝ Katka: 03.02.2009, 14:12:
Բնականաբար ոչ մեք չի էլ ասում ու վերջում մի հատ հետգրությունա թողնում նամակի տեսքով... բայց ինքնասպանությունը ես համարում եմ աշխարհում հայտնի ամենամեծ մեղքերից...... Կյանքը խաղալիք չի, որ ոնց ուզենաս ու հնարավորինս հեշտ իրանից ազատվես.... Ովքեր որ երբևիցե տենց միտք են ունեցել..... ես ուղակի կխնդրեի մոռանային այդ ամենի մասին ու այդպիսի հիմարություն չանեին ԷԷԷԷ
Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը
21 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԱՅՆ ԱՅՍ ՏԱՐԻ
Փետրվար 03, 2009
Երեկ, ժ 15:30-ի սահմաններում, Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ականատեսների պատմելով, երիտասարդը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է գցել կամրջից եւ ընկել ջրի մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպան եղած անձը՝ 29-ամյա Դավիթ Գրիշայի Հովհաննիսյանը, վանաձորցի է: Երեկ, ժ. 11:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ծիծեռնակաբերդի տարածքում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տարածքում ծառից կախված հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դիակ: Նրա գրպանից հայտնաբերվել է հեռախոսահամար, որով փորձ է արվում ճշտել մահացածի ինքնությունը: Պարզվել է, որ դա Նորիկ Սարգիսի Սարգսյանն է, ով ինքնասպան է եղել սոցիալական հողի վրա՝ պարտքեր ունենալու եւ դրանք մարել չկարողանալու պատճառով: Երկու դեպքում էլ փաստի առնչությամբ հարուցվել է քրգործ: 'Առավոտի' տեղեկություններով, միայն 2009թ. հունվարի 1-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 21 դեպք: Հավելենք, որ անցյալ հինգշաբթի օրն էլ իր տանը կախվելու միջոցով մահացել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչներից մեկը:
Առավոտ
Jarre (04.02.2009)
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Մարդու կյանքը շատ զզվելի դարձնելն էլ հեշտ չի, և շատ զզվելի դարձնել, դա դեռ չի նշանակում, որ մարդը պատրաստ կլինի ինքնասպան լինելուն: Կարճ ասած` մարդուն ինքնասպանության հասցնելը կամ հակելը բավականին դժվար է, կրկնում եմ` շատ անգամ նույնիսկ անհնարին: Շատերի համար կյանքը զզվելի է տարբեր պատճառներով` հոգեկան ու ֆիզիկական ցավեր, սոցիալական ծանր պայմաններ, բայց նրանց մտքով անգամ չի անցնում ինքնասպան լինել: Շատ դժվար ա, շա՛տ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դե եսիմ , ես իմ օրինակով կարամ ասեմ ինչերից հետո ես կմտածեմ չապրելու մասին, ու պատկորացրա կան մի քանի պատճառներ ու էտքան էլ բարդ չեն, կարողա ես եմ հակված դրան, չգիտեմ, ոչ ոքի հետ դեռ չեմ քննարկել էն հարցը թե ինչից հետո ինքնասպան կլիներ, դրա համա էլ իմ սուբյեկտիվ կարծիքնա որը հիմնվածա իմ օրինակի վրա![]()
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ