User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ուզում եմ ինքնասպան լինել

Քվեարկողներ
48. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    14 29.17%
  • Ոչ

    40 83.33%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 19 26-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 387 հատից

Թեմա: Ինքնասպանություն

  1. #271
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղադրական խո՞սք: Փռփուռնե՞ր
    Ես հոգնել եմ քրիստոնյաների «անվանը» (երևի ի նկատի ունեիր՝ հասցեին) մեղադրական խոսքեր ուղղելուց ի պատասխան տրամաբանության ստանում ես վիրավորանքներ, ի պատասխան փաստերի՝ սպառնալիքներ:
    Ես չեմ մեղադրում: Մեղադրելն իր մեջ ներառում է մեղադրանքի իրավացիության կասկածի կոնցեպցիա: Ես կասկածներ չունեմ:

    Համարձակ պնդում է իսկ հիմնավորումն ու՞ր է: Հիմա կտեսնենք:

    Եթե դու նկատեիր, որ Երկիրը հարթ է, այն էլ որպես քրիստոնյա (ինչպես, ասենք, ժամանակին Ուրբանոս VIII պապն էր «նկատել»), արդյո՞ք դրանից Երկիրը հարթ կդառնար: Չեմ զարմանա, եթե դրական պատասխան տաս:

    Որտե՞ղ: Ո՞ր մասում:
    Ժողովուրդ, փոքրիկ հարց: Եթե մեկը գլխով խփում է պատին ու գլուխը ցավում է, արդյո՞ք հիմարություն չի գլխացավի մեջ սեփական տխմարությունը մեղադրելու փոխարեն Սատանայի ջանն ընկնելը: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու Աստվածաշնչում առանձնապես գործունեությամբ աչքի չընկած Սատանան միանգամից դառավ չարի խորհրդանիշ ու բոլորի աչքի փուշը: Որովհետև մարդիկ ինքնաքննադատությունից վախենալով՝ ավելի հեշտ են գտնում մեղքն ինչ-որ աբստրակտ բանի վրա գցել:

    Չես վիրավորում Բայց միայն այն փաստի հաշվին, որ այս գրառումը կարելի է հանգիստ տեղափոխել «Զվարճալի» բաժին:

    Մի քանի փոքրիկ ցիտատ հենց քո սիրելի աստվածաշնչից, որոնք հակասում են քո տեսանկյունին.

    Մատթեոս 7:1, 1 Կորոնթացիներ 14:24` սա լավ դաս կարող էր լինել շատ քրիստոնյաների համար, ովքեր շտապում են պիտակավորել մարդկանց:

    Եսայի 45:7՝ սա էլ նրանց, ովքեր որոշում են, թե ամեն վատ բան Սատանայից է:

    Անցնենք ինքնասպանության թեմային: Քանի որ դուք ինքնասպանության տաբուն դնում եք դոգմայի մակարդակի, ցույց տանք մի քանի դիլեմմաներ, որոնք կարող էն քիչ հավանական կամ աբսուրդ թվալ, բայց իրականում չեն բացառվում: Եթե դուք ընդունեք, որ այս դեպքերում ինքնասպանությունն ընդունելի է, դոգման կփլուզվի ու մենք կկարողանանք առողջ գնահատել ու քննարկել ինքնասպանության անհատական դեպքերն իրենց մոտիվացիաներով, իսկ եթե ոչ՝ ես ասելու բան չեմ ունենա. բայց բազում առողջ մտածելակերպով մարդիկ կընդունեն, որ այդ դոգման հակամարդկային է ու անընդունելի:

    Դիլեմմա 1. Կարեկցանք Ինչ-որ մանյակ-հոգեկան հիվանդ քեզ փակել է վանդակում ու տրամադրել է ածելիներ: Վանդակի շուրջը երեխաներ են (հուզվեցի): Մանյակը պայման է առաջադրում. կամ նա հինգ րոպեն մեկ այդ երեխաներից մեկին գնդակահարում է, կամ դու ինքնակամ ածելիով կտրում ես քո երակներն ու ուղեվորվում քո սիրելի գեհենը: Սուպերմենի նման ճաղերը ջարդելու ու երեխաներին մանյակից փրկելու տարբերակը չի քննարկվում:
    Դիլեմմա 2. Հավատարմություն Դու քրիստոնյա ես մի երկրում, որտեղ քրիստոնեությունը պատժվում է մահվամբ: Քեզ բռնել են, ու դահիճը կես ժամից տանջանքներով քեզանից կիմանա քո քրիստոնյա ընկերների անունները, ինչից հետո նրանց կսպանեն: Քո ձեռքի տակ կալիումի ցիանիդի լուծույթի ամպուլա կա:
    Դիլեմմա 3. Հավատ Հայտնվում է քո քրիստոնեական աստվածն ու պահանջում քեզանից ինքնասպան լինել, ինչպես Աբրահամից պահանջել էր իր կրտսեր որդի Իսահակին (ավագ որդի Իսմաիլին չգիտեմ ինչու միշտ մոռանում են) իրեն զոհ մատուցել: Եթե դու հավատում ես, որ նա քեզ վերջում կփրկի, ապա քո նվիրումն անկեղծ չի: Դու իսկապես պարտավոր ես քո աստծո հրամանով զրկել ինքդ քեզ կյանքից ու տեղդ գրավել Գեհեն ՍՊԸ-ի ֆրիտյուրնիցայում:
    Հետաքրքիրա էտ 1 Կորնթացիս (14;24) որ տեղից գտար ու կարող ես ասել թե այդ համարը ինչ կապ ունի այս թեմայի հետ Ես քեզ չեմ դատում ու կարիք էլ չունեմ դու ինքտ ես քեզ դատում քո խոսքերով
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 14.09.2009, 05:14:

  2. #272
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա էտ 1 Կորնթացիս (14;24) որ տեղից գտար ու կարող ես ասել թե այդ համարը ինչ կապ ունի այս թեմայի հետ Ես քեզ չեմ դատում ու կարիք էլ չունեմ դու ինքտ ես քեզ դատում քո խոսքերով
    Դու ոչ թե կարիք, այլ դատելու իրավուն էլ չունես ոչ ըստ քո Աստվածաշնչի և ոչ էլ ըստ օրենսգրքի։

    Իսկ Աստվածաշունչը ի՞նչ կապ ունի այս թեմայի հետ։ ( հարցս հռետորական էր)

  3. #273
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Չեմ սիրում, երբ ինձ խղճում են: Միշտ աշխատում եմ մարդկանց ցույց տալ, որ մոտս ամեն ինչ լավ է, պրոբլեմներից խոսում եմ, երբ դրանք լուծված են: Կարող եմ ասել` ես շատ աղքատ էի, կամ շատ դժբախտ էի կամ շատ հիվանդ էի, բայց նույնը երբեք չեմ կարող ասել ներկա ժամանակով: Չեմ սիրում, երբ ինձ խղճում են, ու ինքնմասպան երբեք չեմ լինի ամենաանպատկերացնելի պրոբլեմների դեպքում էլ միայ այն պատճառով, որ երբեք չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ իմ մասին ասեն ` խեղճ տղա կամ մեղք էր կամ դժբախտ մարդ էր: Բոլոր պրոբլեմներն են եթե ոչ լուծելի, ապա շրջանցելի են կամ կարելի է հաշտվել տվյալ իրավիճակի հետ, հասկանալի է, որ հարազատի, զավակի սիրածի մահը այնպիսի պրոբլեմ է , որը չես կարող լուծել ոչ էլ կարող ես հաշտվել-հարմարվել դրա հետ, բայց կարող ես ապրել դրա հետ, և միայն այն ձգտումը, որ այնպես անես, որ քեզ չխղճան, քեզ ավելի ուժեղ կդարձնի:
    Ի վերջո, Կամյուն ասում է`կյանքը անիմաստ է, բայց պետք է ապրել, որովհետև մեռնելն էլ իմաստ չունի: Սա այն մարդկանց համար, ովքեր կյանքը իրոք անիմաստ են համարում, իսկ իրականում կյանքը իմաստավոր է և հենց ինքն իրենով իմաստ է:
    Ամեն դեպքում, յուրաքանչյուրը ունի ընտրության իրավունք և շատ աղանդավորների, մահապարտների համար իմաստ է մահը:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (17.09.2009), dvgray (15.09.2009), Tig (16.09.2009), Արծիվ (19.09.2009)

  5. #274
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ոչ թե կարիք, այլ դատելու իրավուն էլ չունես ոչ ըստ քո Աստվածաշնչի և ոչ էլ ըստ օրենսգրքի։

    Իսկ Աստվածաշունչը ի՞նչ կապ ունի այս թեմայի հետ։ ( հարցս հռետորական էր)
    Շատ կապ ունի ու վերջ, օրինակ ես բերում Աստվածաշնչից ու չես կարողանում փաստել քո ասածը էլ ինչ ասեմ քեզ

  6. #275
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Ինքնասպանությունը ամենահիմար բաներից մեկն է, որ կարող է կատարվել մարդու կողմից: Դա ևս մեկ ապացույց է, որ մարդկային հիմարությունը անսահման է:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (18.09.2009)

  8. #276
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնասպանությունը ամենահիմար բաներից մեկն է, որ կարող է կատարվել մարդու կողմից: Դա ևս մեկ ապացույց է, որ մարդկային հիմարությունը անսահման է:
    Միանշանակ բոլոր դեպքերի համար չէ: Ինչ պիտի մարդ ապրի եթե ցանկություն ու իմաստ չկա, ոնց որ հաց ուտես , երբ ախորժակ չունես ու ուտելու բան էլ չկա:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  9. #277
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Sisuan-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ բոլոր դեպքերի համար չէ: Ինչ պիտի մարդ ապրի եթե ցանկություն ու իմաստ չկա, ոնց որ հաց ուտես , երբ ախորժակ չունես ու ուտելու բան էլ չկա:
    Խնդիրը նրանում է, որ եթե ներկա պահին ախորժակ չունես ու հաց չես ուտում, մի ժամ հետո ախորժակ ունենաս կկարողանաս ուտել: Իսկ եթե հիմա ապրելու ախորժակ չունես ու քեզ սպանում ես, մի ժամ հետո կարող ա ապրելու ախորժակդ գա, բայց դժբախտաբար էլ ձև չունենաս ապրելու:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (17.09.2009)

  11. #278
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրը նրանում է, որ եթե ներկա պահին ախորժակ չունես ու հաց չես ուտում, մի ժամ հետո ախորժակ ունենաս կկարողանաս ուտել: Իսկ եթե հիմա ապրելու ախորժակ չունես ու քեզ սպանում ես, մի ժամ հետո կարող ա ապրելու ախորժակդ գա, բայց դժբախտաբար էլ ձև չունենաս ապրելու:
    Բան չունեմ ասելու, ուղակի եթե մի ահագին ժամանակ ապրեու ախորժակ չի գալիս , էլ չի էլ գա, երկար սպասելը անիմաստա
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (16.09.2009)

  13. #279
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրը նրանում է, որ եթե ներկա պահին ախորժակ չունես ու հաց չես ուտում, մի ժամ հետո ախորժակ ունենաս կկարողանաս ուտել: Իսկ եթե հիմա ապրելու ախորժակ չունես ու քեզ սպանում ես, մի ժամ հետո կարող ա ապրելու ախորժակդ գա, բայց դժբախտաբար էլ ձև չունենաս ապրելու:
    Ամբողջ հետաքրքրությունն էլ հենց էն ա, որ էդ մի ժամ հետո դու չես լինի, որ ախորժակդ գա կամ չգա, ու էդ սոված լինելը արդեն պա բառաբանու :
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (17.09.2009)

  15. #280
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ հետաքրքրությունն էլ հենց էն ա, որ էդ մի ժամ հետո դու չես լինի, որ ախորժակդ գա կամ չգա, ու էդ սոված լինելը արդեն պա բառաբանու :
    Ճիշտ ես Հայկօ: Ես մտածում էի, որ Սիսուանը էդ պահը կնկատի, բայց նա չասեց էդ մասին:
    Բայց բանն էն ա, որ ցանկացած ինքնասպան լինող մարդ պետք է գիտակցի, որ եթե հիմա ապրելու ցանկություն չկա, ապա պետք է այնպես անել, որ մի ժամ հետո ախորժակը բացվի, այլ ոչ թե գնալ ու կյանքին վերջ տա: Կյանքը աշխարհի ամենահետաքրքիր ու ամենաարժեքավոր բանն ա: Կյանքում ցանկացած պահին ցանկացած բանի մեջ կարելի է հետաքրքրություն ու ապրելու արժանի բան գտնել: Հետևաբար պետք է ընդամենը փնտրել և անպայման կգտնես այն ինչի համար արժե ապրել:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (17.09.2009)

  17. #281
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
    Վերջին խմբագրող՝ Dayana: 16.09.2009, 20:59:

  18. #282
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Rhayader

    Բայց դու ինչու՞ ես հակված մտածելու, որ ինքնասպանության վերաբերյալ այդքան տարածում գտած բոլոր արգելքները, սուտ ու փուջ ցնդաբանություն են:Արի չքններկենք կրոնական դոգմատիկ արգելքները. Աստծավ այդպես է ասել՝ ուրեմն վերջ,էլ քննարկման ենթակա չէ:
    Օրինակ ես, հավատում եմ վերամարմնավորման գաղափարին: Նաեվ հավատում եմ, որ մեր կյանքում ոչինչ պատահական չէ, հակված եմ մտածելու, որ կանոնակարգման ինչ որ մեխանիզմ ամեն դեպքում գործում է:եթե հավատում եմ պատճառահետեվանքային օրենքին, ապա իմ յուրաքանչյուր արարք ունի իր պատճառը եվ կունենա իր հետեվանքը: Սրանից դուրս ես այլ տրամաբանություն չեմ տեսնում: եթե չգիտես թե գործածդ քայլի հետեվանքը ինչ է լինելու, ավելի լավ է ռիսկի չդիմել, միգուցե փորձելով ազատվել ինչ որ տառապանքից, գլուխդ ավելի մեծ դարդի տա՞կ դնես:
    Ինչ որ մեկը կյանք տալուց առաջ մեզ հարցրելա՞՞՞՞տա թե չտա: Իսկ ո՞վ ասեց, որ ինքնասպան լինելուց հետո ինչ որ մեկը հաշվիա առնելու, որ ինքնասպան լինելով դու ինչ որ նպատակներ էիր հետապնդում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (19.09.2009)

  20. #283
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ որ մեկը կյանք տալուց առաջ մեզ հարցրելա՞՞՞՞տա թե չտա:
    Հենց էդ ա: Վերցնելուց էլ չեն հարցնում՝ տալիս ես, թե չէ: Կյանքի էկզիստենցիալիստական անելանելի դատարկություն: Եթե ինձ ոչ ոք չի հարցրել, թե արդյո՞ք ես ուզում էի լույս աշխարհ գալ կամ դադարել կավ լինելուց, ապա ես իմ կյանքի համար պատասխանատու չեմ ոչ ոքի առաջ:

    Կյանքը, ասում են, մահացու ու անբուժելի հիվանդություն ա, ու վերջը մեկն ա:
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (17.09.2009), Rhayader (24.09.2009)

  22. #284
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader

    Բայց դու ինչու՞ ես հակված մտածելու, որ ինքնասպանության վերաբերյալ այդքան տարածում գտած բոլոր արգելքները, սուտ ու փուջ ցնդաբանություն են:Արի չքններկենք կրոնական դոգմատիկ արգելքները. Աստծավ այդպես է ասել՝ ուրեմն վերջ,էլ քննարկման ենթակա չէ:
    Օրինակ ես, հավատում եմ վերամարմնավորման գաղափարին: Նաեվ հավատում եմ, որ մեր կյանքում ոչինչ պատահական չէ, հակված եմ մտածելու, որ կանոնակարգման ինչ որ մեխանիզմ ամեն դեպքում գործում է:եթե հավատում եմ պատճառահետեվանքային օրենքին, ապա իմ յուրաքանչյուր արարք ունի իր պատճառը եվ կունենա իր հետեվանքը: Սրանից դուրս ես այլ տրամաբանություն չեմ տեսնում: եթե չգիտես թե գործածդ քայլի հետեվանքը ինչ է լինելու, ավելի լավ է ռիսկի չդիմել, միգուցե փորձելով ազատվել ինչ որ տառապանքից, գլուխդ ավելի մեծ դարդի տա՞կ դնես:
    Ինչ որ մեկը կյանք տալուց առաջ մեզ հարցրելա՞՞՞՞տա թե չտա: Իսկ ո՞վ ասեց, որ ինքնասպան լինելուց հետո ինչ որ մեկը հաշվիա առնելու, որ ինքնասպան լինելով դու ինչ որ նպատակներ էիր հետապնդում:
    Երևի հիշում ես, որ ես էլ եմ հավատում (դե, հավատալը մի քիչ մեղմ ասված) վերամարմնավորման գաղափարին, ինչպես նաև դեմ եմ ինքնասպանությանն ընդհանրապես։ Բայցևայնպես, կարծում եմ, որ Rhayader–ի բերած օրինակները մտածելու տեղիք են տալիս, քանի որ նշված դեպքերում չի գործում ինքնասպանությունն գլխավոր մղումը՝ հանձնվելը, անհաղթահարելի խնդիրներից, անելանելի իրավիճակից սեփական գլուխն ազատելու «դյուրին» տարբերակի դիմելը։ Այս դեպքում մարդն ինքնասպան է լինում ոչ թե սեփական գլուխն ազատելու, այլ ուրիշներին փրկելու համար։ Չգիտեմ, համենայնդեպս, սրանք որակապես տարբեր գործողություններ են, սովորական ինքնասպանության դեպքերի հետ համեմատել չի կարելի։ Իմ մեջ տարակուսանք է առաջացնում միայն Rhayader–ի նշած երրորդ դեպքը, երբ Աստված է այդպես կարգադրում... Չգիտեմ, կուրորեն ենթարկվելու գաղափարը դեռ չեմ մարսում երևի ու համոզված էլ չեմ, որ արժե...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. #285
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա: Վերցնելուց էլ չեն հարցնում՝ տալիս ես, թե չէ: Կյանքի էկզիստենցիալիստական անելանելի դատարկություն: Եթե ինձ ոչ ոք չի հարցրել, թե արդյո՞ք ես ուզում էի լույս աշխարհ գալ կամ դադարել կավ լինելուց, ապա ես իմ կյանքի համար պատասխանատու չեմ ոչ ոքի առաջ:

    Կյանքը, ասում են, մահացու ու անբուժելի հիվանդություն ա, ու վերջը մեկն ա:
    Հայկ, քեզ կիսատ են ասել. ասում են՝ կյանքը սեռական ճանապարհով փոխանցվող մահացու ու անբուժելի հիվանդություն ա

    Ավելի լավ խոսքեր չեմ գտնում. նե ստօիտ պռագիբաթսա բադ իզմենչիվի միռ, պուստ լուչե օն պռագնյօտէսա պադ նաս

Էջ 19 26-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •