Նարե՞կ, էդ լու՞րջ ես ասում, թե՞ ուղղակի էս թեման խառնել ես դատարկացնդաբանականի հետ:

Կներես, իհարկե:

Հուսով եմ, որ վերջին տարբերակն է:
Ինչպե՞ս կարող է ինքնասպանությունը մահանալու բնական ձև համարվել: Կյանքի վրա բռնանալը՝ անկախ նրանից, թե դա ում կյանքն է՝ քո թե մեկ ուրիշի, արդեն անբնական է։ Իմ կարծիքով, դրանից ավելի արհեստական ձև պատկերացնել հնարավոր չի:
Եվ ո՞վ ասեց, որ մեզ այդպիսի իրավունք է տրված՝ ընտրելու մեր մավան ժամանակն ու ձևը: Ի՞նչ է, մենք ինքնե՞րս ենք մեզ կյանք պարգևել, որ մենք էլ որոշենք այդ կյանքը մեզնից խլե՞լ թե՞ շարունակել ապրելը: Եթե մեզ այդ կյանքը տրվել է, ուրեմն պարտավոր ենք ապրել:
Իսկ ինչ վերաբերում է ուժեղ կամ թույլ լինելուն, ապա ինքնասպան լինելու ցանկություն ունենալու համար մարդ պետք է թույլ լինի, համենայնդեպս այդ պահին: Դե, համարյա բոլորն էլ ինչ-որ պահերի մեռնելու ցանկություն ունենում են, ուղղակի նայած, թե այդ ցանկությունն ինչ չափի ու ինչ տևողության է լինում, դրանից կախված էլ մարդը կամ ինքնասպանության փորձ անում է, կամ ոչ:
Իսկ ինչ վերաբերում է այդ ցանկությունն իրագործելուն, ապա դա էլ է կախված տարբեր հանգամանքներից. օրինակ՝ դեղահաբերի մեծ չափաքանակի օգնությամբ կյանքից հեռանալու համար մեծ կամքի ուժ հաստատ պետք չէ, իսկ, օրինակ, դանակը կուրծքդ խրելու համար, խոստովանում եմ, որ շա՜տ մեծ ուժ է պետք, կամ գոնե գիտակցության մթագնում, որպեսզի արածիդ ողջ հրեշավորությունը գիտակցել չկարողանաս...

Էջանիշներ