User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ուզում եմ ինքնասպան լինել

Քվեարկողներ
48. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    14 29.17%
  • Ոչ

    40 83.33%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 18 26-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 387 հատից

Թեմա: Ինքնասպանություն

  1. #256
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Իմ կարծիքով ամենաթույլ և ամենատկար մարդը կարող է ինքնասպանություն գործել և ես բոլորովին չեմ արդարացնում այդ արարքը և ինչպես Աստվածաշունչն է ասում ողջ մարդկությանը՝ դու քո կամքով լույս աշխարհ չես եկել որ քո կամքով էլ հեռանաս այս աշխարհից ինչքան էլ որ այս աշխարհը լինի անիրավ և անարդար:
    Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 12.09.2009, 23:46:

  2. #257
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ամենաթույլ և ամենատկար մարդը կարող է ինքնասպանություն գործել և ես բոլորովին չեմ արդարացնում այդ արարքը և ինչպես Աստվածաշունչն է ասում ողջ մարդկությանը՝ դու քո կամքով լույս աշխարհ չես եկել որ քո կամքով էլ հեռանաս այս աշխարհից ինչքան էլ որ այս աշխարհը լինի անիրավ և անարդար: Հավատացեք չկա տառապանք և անարդարություն որ իր վերջը չունենա:
    Չի կարելի միանշանակ ասել, որ ինքնասպան լինողները թույլ և տկար են։ Կյանքից կամովին հրաժարվելու համար բավականին կամքի ուժ է պետք։ Ես չեմ որակավորում բոլոր ինքնասպաններին ուժեղ կամ թույլ մարդիկ։ Կան ինքնասպանությունների տեսակներ. օր.՝ մարդ կա, որ ցուցադրական է դա անում, որպեսզի ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցի, կա մարդ, որ լիակատար հուսահատությունից … Պետք չէ այս երևույթը պիտակավորել։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սլիմ (15.09.2009)

  4. #258
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։
    Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։
    Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։
    Իսկ Սամսոնի ինքնա- և այլասպանությունը, երբ նա տաճարի պատերը փշրում է, ավետարանը չի դատապարտում, ընդհակառակը։
    Պետք չէ քրիստոնեությունը ներքաշել հարցերի մեջ, որոնք քննարկվում են հոգեբանական և փիլիսոփայական տեսանկյուններից։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սլիմ (15.09.2009)

  6. #259
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի կարելի միանշանակ ասել, որ ինքնասպան լինողները թույլ և տկար են։ Կյանքից կամովին հրաժարվելու համար բավականին կամքի ուժ է պետք։ Ես չեմ որակավորում բոլոր ինքնասպաններին ուժեղ կամ թույլ մարդիկ։ Կան ինքնասպանությունների տեսակներ. օր.՝ մարդ կա, որ ցուցադրական է դա անում, որպեսզի ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցի, կա մարդ, որ լիակատար հուսահատությունից … Պետք չէ այս երևույթը պիտակավորել։
    Հարգելիս ես հարգում եմ քո կարծիքը և ես որևէ մեղադրական խոսք չունեմ որևէ անձի նկատմամբ որ ընդունակ է այդ բացասական արարքին բայց իմ ասելիքը լրիվ ուրիշ է և ես կարծում եմ որ մարդ երբ իր անձի գույությանը վերջ է տալիս դա սխրագործություն չէ կամ էլ հերոսի կոչում որ մեծ կամքի ուժ է ունեցել դա անելու և ես ուզում եմ նորից կրկնել որ մարդ իր անձին վերջ դնելով դատապարտվում է հավիտենական մահվան և գեհենի կրակին քանի որ կրկին եմ ասում չկա մարդ որ իր կամքով աշխարհ գա այլ միայն Արարչի, համենայն դեպս սա իմ կարծիքն է:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 12.09.2009, 23:53:

  7. #260
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս ես հարգում եմ քո կարծիքը և ես որևէ մեղադրական խոսք չունեմ որևէ անձի նկատմամբ որ ընդունակ է այդ բացասական արարքին բայց իմ ասելիքը լրիվ ուրիշ է և ես կարծում եմ որ մարդ երբ իր անձի գույությանը վերջ է տալիս դա սխրագործություն չէ կամ էլ հերոսի կոչում որ մեծ կամքի ուժ է ունեցել դա անելու և ես ուզում եմ նորից կրկնել որ մարդ իր անձին վերջ դնելով դատապարտվում է հավիտենական մահվան և գեհենի կրակին քանի որ կրկին եմ ասում չկա մարդ որ իր կամքով աշխարհ գա այլ միայն Արարչի, համենայն դեմս սա իմ կարծիքն է:
    Այդ մարդկանց ավելի ճիշտ կլիեր փրկել և ոչ թե դատապարտել գեհենի։ Դա նման է ցեխը ընկածին ոտքով նույն ցեխի մեջ բրթել։

    Հ.Գ. Ես նույնպես հարգում եմ քո կարծիքը, ուղղակի համամիտ չեմ դրա հետ։

  8. #261
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Սամսոնի ինքնա- և այլասպանությունը, երբ նա տաճարի պատերը փշրում է, ավետարանը չի դատապարտում, ընդհակառակը։
    Պետք չէ քրիստոնեությունը ներքաշել հարցերի մեջ, որոնք քննարկվում են հոգեբանական և փիլիսոփայական տեսանկյուններից։
    Դե այդ ինքնասպանություն արտահայտությունը ամեն մարդ մի տեսանկյունից է դիտում, օրինակ ես Աստվածաշնչի տեսանկյունից:

  9. #262
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե այդ ինքնասպանություն արտահայտությունը ամեն մարդ մի տեսանկյունից է դիտում, օրինակ ես Աստվածաշնչի տեսանկյունից:
    Բայց ամեն մի երևույթ կարելի է դիտել մի քանի դիրքից, այլապես կարող ես չնկատել ամենաէականը։

  10. #263
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ մարդկանց ավելի ճիշտ կլիեր փրկել և ոչ թե դատապարտել գեհենի։ Դա նման է ցեխը ընկածին ոտքով նույն ցեխի մեջ բրթել։

    Հ.Գ. Ես նույնպես հարգում եմ քո կարծիքը, ուղղակի համամիտ չեմ դրա հետ։
    Կարծում եմ մենք իրար լավ չենք հասկանում և ես կրկին ուզում եմ շեշտել մեջբերում Աստվածաշնչից:
    Հովհանես 3-16
    Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը.

  11. #264
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամեն մի երևույթ կարելի է դիտել մի քանի դիրքից, այլապես կարող ես չնկատել ամենաէականը։
    համաձայն եմ քեզ հետ լիովին բայց պետք է տվյալ անձին ոգնել որ նա չիրագործի այդ բացասական արարքը և հետո նա քեզանից ու Աստծուց շնորհակալ կլինի դրա համար:

  12. #265
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինքնասպանություն

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    համաձայն եմ քեզ հետ լիովին բայց պետք է տվյալ անձին ոգնել որ նա չիրագործի այդ բացասական արարքը և հետո նա քեզանից ու Աստծուց շնորհակալ կլինի դրա համար:
    Իհարկե, խոսքը հո ինքնասպանության ակտը հեշտացնելու մասին չէ

  13. #266
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Ու նորից հայտնվեց մի քրիստոնյա ու սկսեց ցիտատախեղդ անել
    Tanamasi ջան, դու Սամսոնի օրինակը լավ հիշի, ինքն իսկական ջիգիթ տղա էր))) ամեն պատեհ-անպատեհ առիթով հարյուրավոր փղշտացիներ էր սպանում մենակ նրա համար, որ իրանք փղշտացի են (նացիզմ, Հիտլերն ըստ երևույթին լավ ա օրինակ վերցրել իրանից), բայց փղշտացի կանանցից չէր խորշում (բառացիորեն մարմնավաճառի մոտ է գնում, փղշտացիներն իմանում են ու փակում քաղաքում, ինքն էլ դարպասները ջարդում ա ու դուրս գալիս):
    Խաչապաշտի հետ մի վիճի, որովհետև իրանց աստվածաշնչի մյուս վերնագիրն ա՝ «ցիտատներ ու դոգմաներ կյանքի բոլոր դեպքերի համար»:

    Ինչ վերաբերում է ինքնասպանություն գործելուն, բարեբախտաբար մենք ապրում ենք քչից-շատից լուսավորյալ դարում, ինչը դժվարացնում է հակահասարակական վարքի տարրեր (ինչպիսին է ինքնասպանությունը) արտահայտողին բոբո ձյաձյայով (վայ, կներեք, Սաբաովթ-Էլոհիմ-Յահվե-Տետրոգրամատոն աստվածով) վախեցնել ու ասել.
    - Չանես, թեչե քեզ կվառեն Գեհենի կրակների մեջ:
    Ի միջի այլոց, պաշտոնական եկեղեցին սովորաբար զգուշանում է նման սպառնալիքներից, դրանք առավել հարգի են տարբեր ֆանատիկ կրոնական աղանդներում:

    Ինչ վերաբերում է ինքնասպանությանը, այն տարբեր մշակույթներում տարբեր կերպ է ընկալվում: Օրինակ՝ Ճապոնիայում այն մշակույթի անքակտելի մասն է: Սամուրայի համար դա իր պատիվը պահպանելու լավագույն ձևն է:

    Մեր մոտ այդքան մոդա է ինքնասպանության մասին խոսելը, որովհետև գրականությունից ու կինոյից մեզ ներշնչել են «սեփական կյանքին վերջ տալու պահի վեհությունը» և այլն:

    Իսկ իրականում ինքնասպանություն գործում են լրիվ իրարից տարբեր մարդիկ: Ու նրանց մեջ և ուժեղները կան, և թույլերը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (17.09.2009), Սլիմ (15.09.2009)

  15. #267
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երբևէ ինքնասպանության կդիմեիք?

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, նման խփնված իմ կյանքում էլ ա պատահել, որ շանտաժի էր տենց ենթարկում, հետո խեղճին տարան բանակ, չհասցրեց ինքնասպան լինի:

    Բայց իրականում տենց ասողները ընդունակ չեն ինքնասպան լինելու: Իսկ նա, ով ընդունակ ա, աջ ուձախ չի ասի՝ ա՜յ, կգնամ մոստից կքցվեմ:
    Ճիշտա, ես էլ նույն բանը բացատրեցի էդ աղջկան ու հիմա արդեն լավա Թե չէ մտածում էր որ էդ տավարն իրան մի բան անի էդ մեղքի տակից ոնցա դուրս գալու
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. #268
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երբևէ ինքնասպանության կդիմեիք?

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտա, ես էլ նույն բանը բացատրեցի էդ աղջկան ու հիմա արդեն լավա Թե չէ մտածում էր որ էդ տավարն իրան մի բան անի էդ մեղքի տակից ոնցա դուրս գալու

    Իսկ ես մի տավար գիտեմ, որ վերջն արեց, աղջկա և աղջկա մոր աչքերի առաջ: Բայց մինչև վերջ չարեց, ընդամենը դանակով վիրավորեց իրեն ու խեղճ, ախ այդքան սիրված աղջկան խրեց ահավոր ք..ի մեջ՝ միլիցա, ինտիմ բժշկական ստուգում և այլն:
    երբ սիրում են, ո՞նց կարելի է այդ բանով սպառնալ:

    Գուցե անբուժելի հիվանդությունը խնամելու տանջանքից հարազատներին ազատելու համար՝ հասկանալի է կամավոր հեռանալը...

  17. #269
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Կան մարդիկ ովքեր միշտ հարկադրված են հենվել կամ էլ կախվել փռփուռներից ու մեղադրական խոսք հնչեցնել Քրիստոնյաների անվանը բայց միևնույն է դա չի հաջողվի նրանց և ես որպես Քրիստոնյա նորից եմ ասում ինքնասպանությունը դա վախկուտություն է պնդում է դա քանի որ դրա մեջ ես միայն նկատում եմ սատանայություն: Ես իմ գրառումով չեմ վիրավորում որևէ մեկի:

  18. #270
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինքնասպանություն

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան մարդիկ ովքեր միշտ հարկադրված են հենվել կամ էլ կախվել փռփուռներից ու մեղադրական խոսք հնչեցնել Քրիստոնյաների անվանը
    Մեղադրական խո՞սք: Փռփուռնե՞ր
    Ես հոգնել եմ քրիստոնյաների «անվանը» (երևի ի նկատի ունեիր՝ հասցեին) մեղադրական խոսքեր ուղղելուց ի պատասխան տրամաբանության ստանում ես վիրավորանքներ, ի պատասխան փաստերի՝ սպառնալիքներ:
    Ես չեմ մեղադրում: Մեղադրելն իր մեջ ներառում է մեղադրանքի իրավացիության կասկածի կոնցեպցիա: Ես կասկածներ չունեմ:
    բայց միևնույն է դա չի հաջողվի նրանց
    Համարձակ պնդում է իսկ հիմնավորումն ու՞ր է: Հիմա կտեսնենք:
    ես որպես Քրիստոնյա նորից եմ ասում ինքնասպանությունը դա վախկուտություն է պնդում է դա քանի որ դրա մեջ ես միայն նկատում եմ սատանայություն:
    Եթե դու նկատեիր, որ Երկիրը հարթ է, այն էլ որպես քրիստոնյա (ինչպես, ասենք, ժամանակին Ուրբանոս VIII պապն էր «նկատել»), արդյո՞ք դրանից Երկիրը հարթ կդառնար: Չեմ զարմանա, եթե դրական պատասխան տաս:
    քանի որ դրա մեջ ես միայն նկատում եմ սատանայություն:
    Որտե՞ղ: Ո՞ր մասում:
    Ժողովուրդ, փոքրիկ հարց: Եթե մեկը գլխով խփում է պատին ու գլուխը ցավում է, արդյո՞ք հիմարություն չի գլխացավի մեջ սեփական տխմարությունը մեղադրելու փոխարեն Սատանայի ջանն ընկնելը: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու Աստվածաշնչում առանձնապես գործունեությամբ աչքի չընկած Սատանան միանգամից դառավ չարի խորհրդանիշ ու բոլորի աչքի փուշը: Որովհետև մարդիկ ինքնաքննադատությունից վախենալով՝ ավելի հեշտ են գտնում մեղքն ինչ-որ աբստրակտ բանի վրա գցել:
    Ես իմ գրառումով չեմ վիրավորում որևէ մեկի:
    Չես վիրավորում Բայց միայն այն փաստի հաշվին, որ այս գրառումը կարելի է հանգիստ տեղափոխել «Զվարճալի» բաժին:

    Մի քանի փոքրիկ ցիտատ հենց քո սիրելի աստվածաշնչից, որոնք հակասում են քո տեսանկյունին.
    Մի դատիր, որ չդատվես:
    Մատթեոս 7:1, 1 Կորոնթացիներ 14:24` սա լավ դաս կարող էր լինել շատ քրիստոնյաների համար, ովքեր շտապում են պիտակավորել մարդկանց:
    Ես եմ կազմում լույսը ու ստեղծում խավարը, ես եմ խաղաղություն բերում ու չարիք ստեղծում. ես, Տերը, անում եմ այս ամենը:
    Եսայի 45:7՝ սա էլ նրանց, ովքեր որոշում են, թե ամեն վատ բան Սատանայից է:

    Անցնենք ինքնասպանության թեմային: Քանի որ դուք ինքնասպանության տաբուն դնում եք դոգմայի մակարդակի, ցույց տանք մի քանի դիլեմմաներ, որոնք կարող էն քիչ հավանական կամ աբսուրդ թվալ, բայց իրականում չեն բացառվում: Եթե դուք ընդունեք, որ այս դեպքերում ինքնասպանությունն ընդունելի է, դոգման կփլուզվի ու մենք կկարողանանք առողջ գնահատել ու քննարկել ինքնասպանության անհատական դեպքերն իրենց մոտիվացիաներով, իսկ եթե ոչ՝ ես ասելու բան չեմ ունենա. բայց բազում առողջ մտածելակերպով մարդիկ կընդունեն, որ այդ դոգման հակամարդկային է ու անընդունելի:

    Դիլեմմա 1. Կարեկցանք Ինչ-որ մանյակ-հոգեկան հիվանդ քեզ փակել է վանդակում ու տրամադրել է ածելիներ: Վանդակի շուրջը երեխաներ են (հուզվեցի): Մանյակը պայման է առաջադրում. կամ նա հինգ րոպեն մեկ այդ երեխաներից մեկին գնդակահարում է, կամ դու ինքնակամ ածելիով կտրում ես քո երակներն ու ուղեվորվում քո սիրելի գեհենը: Սուպերմենի նման ճաղերը ջարդելու ու երեխաներին մանյակից փրկելու տարբերակը չի քննարկվում:
    Դիլեմմա 2. Հավատարմություն Դու քրիստոնյա ես մի երկրում, որտեղ քրիստոնեությունը պատժվում է մահվամբ: Քեզ բռնել են, ու դահիճը կես ժամից տանջանքներով քեզանից կիմանա քո քրիստոնյա ընկերների անունները, ինչից հետո նրանց կսպանեն: Քո ձեռքի տակ կալիումի ցիանիդի լուծույթի ամպուլա կա:
    Դիլեմմա 3. Հավատ Հայտնվում է քո քրիստոնեական աստվածն ու պահանջում քեզանից ինքնասպան լինել, ինչպես Աբրահամից պահանջել էր իր կրտսեր որդի Իսահակին (ավագ որդի Իսմաիլին չգիտեմ ինչու միշտ մոռանում են) իրեն զոհ մատուցել: Եթե դու հավատում ես, որ նա քեզ վերջում կփրկի, ապա քո նվիրումն անկեղծ չի: Դու իսկապես պարտավոր ես քո աստծո հրամանով զրկել ինքդ քեզ կյանքից ու տեղդ գրավել Գեհեն ՍՊԸ-ի ֆրիտյուրնիցայում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.09.2009), Chilly (17.09.2009), յոգի (16.09.2009), Ուլուանա (14.09.2009), Սլիմ (15.09.2009)

Էջ 18 26-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •