Աթեիստ ջան սխալ ես կարծում թե գիտակցված մահը հանուն ուրիշներին փրկելու համար կատարված արիական քայլը կարելի է նույնացնել պրոբլեմներից խուսափող ու ինքն իրեն կյանքին վերջ տվող մարդու քայլի հետնույն օրինակիդ վրա ճիշտ կլինի մի ուրիշ տեսանկյունից նաել ինքնասպանությունն - օրինակ. Հունան Ավետիսյանը կամ Ղարաբաղյան ազատամարտիկները վախենաին այդ սպասվելիք անտանելի դժվարություններից ու ոչ թե կատարեին իրենց այն արիական քայլը, որ կատարել են, այլ այդ պահին վերջ տաին իրենց կյանքին դուք դա ճի՞շտ կհամարեիք - այ հարցադրումն այսպես պետք է լիներ
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Jarre (03.02.2009)
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Jarre (03.02.2009)
ետ ճիշտը չի, հիմնականում ետ ճշտից փախնելու ձևաչնայած դեպքերա լինում միակ ելքը էտա լինում…
էգոիստ են ինքնասպանները, չեն մտածում իրանց հարազատների մասին
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Մոդերատորական: Հարցումը փակված է, քանզի ի սկզբանե երկակի ընտրության հնարավորությունը տվյալ դեպքում այնքան էլ իմաստավորված չէ, իսկ հարցման արդյունքներին վերաբերող վերջին մի քանի գրառումը, ինչպես նաև թեմայից դուրս երկու գրառում ջնջված են: Շարունակում ենք քննարկումները առանց օֆֆտոպելու:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Մարդը աշխարհ է գալիս իր կամքից անկախ և հեռանում է աշխարհից նույն ձևով:
Սա աքսյոմա է , սակայն հնուց ի վեր հայտնի էր կյանքից հեռանալու ինքնակամ մի տեսակ, որին մեք մեկ բառով անվանում ենք ինքնասպանություն:
Ինչ՞ է ինքնասպանպանությունը, սակ կյանքից զրկվելու մի ձև է որը հետագայում բարոյականացվում է կամ հակառակը , ինչևէ անցնենք առաջ:
Ինքնասպանության իրավական վերլուծությունը թողնում եմ ,այն իմը չէ:
Ինձ հետաքրքրում է իսքնասպանության գաղափարական և բարոյական և դավանաբանական դրսևորումները:
Ինքնասպանությունը ունի իր ներքին բաժանումը, որը կապված է նշված դրսևորումների հետ և ունի երկու ճյուղ , զոհաբերություն (պարտադրված ինքնասպանություն) և ինքնազոհաբերություն:
Պարտադրված ինքնասպանության բարձրագույն դրսևորումը Եվրոպայում հայտնի էր հունական(զարկերակների կտրվածք) մշակույթի մեջ , արևելքում Ճապոնացիների մոտ (հարակիրի) : Սրանք պարտադված ինքնասպանության և ամենա հարգված տեսակներն էին:
Ինքնազոհաբերության բարձրագույն դրսևորումն է Հիսուսի միստերիան(այս թեման շատ ծավալուն է և շատ հակասական, այն բարձրագույն երևույթ է):
Ինքնասպանության մնացած տեսակները ավելի շատ սոցիալական երևույթների հետ են կապված , սա չի թուլացնում ինքնասպանության երևույը:Ինքնասպանությունը կամքի բացարձակ դրսևորման արդյունք է , այլ ոչ թե պահի կամ ինքնագտակցության մթագնման երևույթ:
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 25.10.2008, 19:44: Պատճառ: շտկումներ
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոքրոգությունն եք պարսավում նրա…
Լռեցե՛ք, եղբարք, ի՞նչ գիտեք, ի՛նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ:
Տեսե՛ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի՛ դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան:
էս էլ հո Թումանյանն ա ասել![]()
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 02.11.2008, 14:27:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Մի քանիսն էլ նույն Թումանյանից.
* * *
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:
* * *
Ասի. “Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…”
Երբ ճառագեց անծայրածիր Քո ժպիտը հոգուս դեմ.
-Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու անես…
* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
* * *
Մեր կյանքը կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ, հոգիանալ ու նորեն
Նյութից զատված, անմեկ աստված վերադառնալ դեպ իրեն:
Շատ կարելի է շարունակել այսպես մեջբերելով անհունությունն ու անմահությունն ընկալած մեծ պոետի իմաստուն խոսքը...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ամեն ինչ իմաստ ունի այս կյանքում և ամեն մի պատճառին հետևում է նրա հետևանքը ու երբ մի մարդ է ծնվում՝ ճակատագրով գալիս է կյանք՝ նրան տրված է լինում նաև որոշակի ապրելու սահման՝ իր կատարածի փոխհատուցումը ստանալու՝ ներդաշնակելու, լավն ու վատը հասկանալու՝ կյանքի դասը սովորելու և այդպես առաջ գնալու։ Անցյալի ճակատագիրն կրելու հետ մեկ տեղ ամեն ոք ունի ազատ անխախտ կամք, որով գործում է ներկայում, ընտրություն կատարում, որն էլ կանխորոշում է նրա ապագա ճակատագրի ընթացքը։ Ենթադրենք ինչ-որ մեկը ճակատագրով սահմանված պետք է ապրի 75 տարի ու 75 տարեկանում իր բնական մահով հեռանա այս կյանքից. դա նշանակում է, որ նրա ճակատագիրն նրան այդքան տարով կապել է կյանքին, որ նա կատարի իր գործն այս ֆիզիկական ոլորտում՝ սպառի այն էներգետիկ կապվածության բեռը, որ տրվել է նրան այս մարմնավորման համար, որն հենց ինքն է վաստակել ու հետևանքն է իր գործած արարքների, զգացմունքների ու ամենակարևորը՝ մտքերի, և միայն այս կյանքի համար նախատեսված այդ բեռը սպառելուց հետո նրան այլևս կապող ոչինչ չկա այս պահին և նա պետք է իր բնական մահով հեռանա կյանքից՝ թողնելով իր մաշված արդեն հագուստը՝ մարմինը ֆիզիկական։ Բայց ահա այդ մարդը՝ հասնելով օրինակ 45 տարեկանին ու կանգնելով մի մեծ կյանքի խնդրի առջև, փորձում է հեռանալ այդ խնդրից և ինքնասպանության ճանապարհով. ի՞նչ է կատարվում.
ինքնասպանություն կատարող անձի հոգում դեռ մնում է այն ճակատագրի ձգողականության ուժը, որը նրան կապում է կյանքին ու չսպառվելով դա հոգուն չի թողնում, որպեսզի նա հեռանա բոլոր այն հոգիների նման, որոնք հեռանում են իրենց բնական մահով այն նուրբ կամ հոգևոր ոլորտները, որտեղից հետո վերադառնում են նոր ծնունդի։ Եվ չկարողանալով հեռանալ երկրի ձգողականությունից մնում է նրա ցածրագույն ոլորտներում՝ մինչ կսպառվի այդ ձգողականությունը ու նաև այն երկրային տարիքը, որ սահմանված էր դրա համար։ Երկրային ոլորտներին մոտ գտնվելը հոգու համար շատ անցանկալի է իր ցածրագույն տատանումների ու նաև բազում վտանգների պատճառով (հոգեկանչության, ետ երկիր վերադառնալու ցանկության, ցածրագույն կրքերին տրվելու ու բավարարելու և դրանց անհնարինության, քանզի չկա արդեն ֆիզիկական մարմինը...) Այս ոլորտում հայտնված հոգին նմանվում է այն անեկդոտի հոգուն, որը կյանքում շատ էր սիրում ծխախոտ ու երբ հայտնվում է այն աշխարհում նրան ասում են, որ նա դժողք է ընկել, իսկ նա չի հասկանում թե ինչու՞ են այդպես ասում քանզի տեսնում է առատ ծխախոտ կա, միայն հետո է հասկանում, որ այնտեղ բոլորովին կրակ չկա ու հոգին տանջվում է ուժգին ցանկության ու այն բավարարել չկարողանալու միջև։ Կարելի է ասել նաև ինքնասպան հոգիների նաև անպաշտպան լինելու մասին այդ ցածրագույն ոլորտներում - ամեն ոլորտում ապրում են համապատասխան այդ ոլորտի էակներ։
Ինքնասպանությունը բոլորովին այլ է և չի կարելի համեմատել բնական մահով մահացած կամ աղետներից զոհված մարդկանց հետ, որոնք սպառել են իրենց հատկացված ժամանակն ըստ իրենց համապատասխան ճակատագրի և դրա համար է, որ բոլոր կրոնները դեմ եմ ինքնասպանությանը ու նախ և առաջ ելնելով հենց այդ քայլին դիմող հոգուն լավ կամ վատ լինելու նկատառումներից։
Հ.Գ. Շնորհակալ եմ իմ մտերիմ Ակումբցի այն անձնավորությունից, որի հետ զրուցելուց ծնվեցին այս մտքերն այստեղ տեղադնելու ցանկությունը։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կյանքտ ապրի, ի՞նչ իքնասմանություն թող բախտը այտ հարցը որոշի
Մեկ-մեկ հա![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ