Ուզում եք ինքնասպա՞ն լինել.... խնդրե'մ, ի սեր աստծո, ընտրությունը ձերն է, բայց դա քննարկման առարկա դարձնել չի կարելի:Ընդհանրապես, դա ոչ համարձակ կամ գովելի քայլ է, ոչ էլ առանձնապես հետաքրքիր: Եվ հետո, եթե մեկը ուզում ա ինքնասպան լինել, ապա լուռ ու անխոս դա անում ա, ոչ թե ի ցույց աշխարհի գոռում ա դրա մասին: Իմ կարծիքով, ընդհանրապես ինքնասպանության դիմում են միայն թույլ կամքի տեր մարդիկ, որոնք ի վիճակի չեն պայքարել դժվարությունների դեմ ու ելք գտնել ստեղծված իրավիճակից, հաղթահարել թեկուզ և ամենածանր հոգեվիճակն ու դժբախտությունը: Ինքնասպանությունը էլի մի քիչ ընդունելի է մի դեպքում, երբ անբուժելի ծանր հիվանդը ահավոր տառապանքների ու ցավերի մեջ է, որին ոչնչով օգնել չի կարելի և մարդը ուղղակի չի կարող ֆիզիկապես դիմակայել.. դա այլ հարց է, և հիմնականում դա արվում է նրա և նրա հարազատների համաձայնությամբ, քաղաքակիրթ երկրներում՝ բժշկի կողմից: Իսկ մնացած դեպքերում..... Սիրած անձնավորությունը մերժել է, դավաճանել են, պարտքերի տակ է, դեպրեսիայի մեջ է, սիրած տղան ուրիշի հետ է ամուսնացել, աշխատանքը կորցրել է, միայնակ է զգում, սիրելի շունիկը ավտոմեքենայի տակ է ընկել.. ախր որքա՞ն կարելի է թվարկել այդ անհեթեթ պատճառները....
Այդ քայլին գնում է նա, ով չի սիրում ոչ իրեն, ոչ նրանց, ու իր մահով անասելի ցավ կարող է պատճառել... Կյանքը ամենաթանկ բանն է՝ տրված մեզ ի վերուստ.. և մենք պետք է արժանապատիվ ապրենք այն՝ ինքներս մեզ ապացուցելով, որ ոչինչ չի կարող ստիպել մեզ հեռանալու այս լուսավոր աշխարհից և հավիտյան հանգչելու ու փտելու սառը հողի գրկում՝ դառնալով որդերի կեր...Բոլորիս վիճակված է ի վերջո հեռանալ այս կյանքիցլ, բայց ինչպես կարելի է խաչ քաշել ամեն ինչի վրա՝ ընտրելով ամենահեշտ ճանապարհը կյանքի խոչընդոտներին հանդիպելիս: Նա, ով բարձրաձայն խոսում է իր ինքնասպանության մասին, ամենայն հավանականությամբ փորձում է շարժել դիմացինի գութը և խղճահարություն առաջացնելով նրա մեջ՝ ստիպել հակառակում համոզելու իրեն: Այդպես չի կարելի, և ընդհանրապես, ֆորումում դա քննարկման թեմա մի' դարձրեք, քանի որ շատ տհաճ ա , մանավանդ, որ ֆորումներ այցելում են տարբեր բնավորության, հոգեվիճակի և տարիքի մարդիկ: Դա խիստ անձնական որոշում է, ըստ ինձ՝ անառողջ, որը հրապարակման ենթակա չէ
![]()
Էջանիշներ