Վախճանի ենթակա ցանկացած բան՝չի կարող ճշմարտություն կոչվել։
Վախճանի ենթակա ցանկացած բան՝չի կարող ճշմարտություն կոչվել։
Jarre (05.07.2009), Second Chance (07.07.2009), Միքայէլ (07.07.2009), Սելավի (05.07.2009)
ճշմարտությունը շատ հարաբերական է:Օրինակ եթե մեկը դալտոնիկ է,ապա նրա համար ճշմարտությունը այն է,որ նա կարմիրը կանաչ է տեսնում(լուրջ մի ընդունենք,սա ընդամենը օրինակ է):Իսկ մյուսը,ով դալտոնիկ չէ,հիմա դե արի ու ես դալտոնիկի հետ վիճի թե որն է ճիշտը
Կներեք կոպիտ օնակի համար)
ճշմարտություն չկա,այն հորինել են,ինչպես ուրիշ շատ բաներն այս աշխարում:
Կա որոշակի ճշմարտուտյուն,բայց թե դա ինչքան չափով է ընկալելի մեծամասնության կողմից էդ արդեն հարց է:![]()
Խոսակցություն ոչինչի մասին )
Կտրուկ , ես ուրիշ ճշմարտության մաին էի խոսում: Որ որոշ դեպքերում կա ճշմարտություն,որի հետ չես կարող վիճել(հենց դալտոնիկի օրինակը,որ այս մարդու համար բացարձակ ճշմարտություն է).Իսկ ճշմարտության լինել-չլինելը շատ հարաբերական է.Եթե մարդիկ այդքան վստահ լինեին,ապա սուտը չէին հորինի:
Կներեք երկարության համար, բայց միայն այսպես կարող եմ ամբողջությամբ ներկայացնել կարծիքս։
Կարծում եմ, որ ճշմարտություն կա, այն բավական կոնկրետ է, և բոլոր պարագաներում մտածել թե ճշմարտությնը հարաբերական է կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Պարզաբանեմ։
Մարդկության գերակշռող մասը, այդ թվում այս թեմայում գրառումներ կատարած մեզանից շատերը, կարծում են, որ ճշմարտությունը հարաբերական է։ Այսինքն՝ այն ինչ ճշմարտություն է մեկի համար, մի գուցե ոչինչ է մյուսի համար։ Եվ հետաքրքիրն այն է, որ երկուսն էլ կարող են «ճիշտ» լինել։ Այս երևույթը այնքան լայն տարածում է գտել, որ դրա համար ստեղծվել է անգամ առանձին տերմին՝ ռելյատիվիզմ։
Պարմենիդը, որը համարվում է եվրոպական մետաֆիզիկայի հիմնադիրը, ասել է, թե ճշմարիտ գիտությունը անհասանելի է։
Մեծագույն հին փիլիսոփաներից մեկը՝ Դեմոկրիտը, ասում էր. «Ճշմարտությունը պահված է շատ խորը տեղում։ Մեր իմացած բաներից և ոչ մեկը հաստատ չէ»։
Սոկրատը, որը երևի թե ամենահարգված փիլիսոփան էր, ասել է. «Ես գիտեմ միայն այն, որ ոչինչ չգիտեմ»։
Շատ ուրիշ փիլիսոփաներ ասում են մոտավորապես հետևյալ միտքը. «Մարդ գիտելիքներ է ձեռք բերում իր զգայարանների շնորհիվ, ուրեմն այդ գիտելիքներից և ոչ մեկը հնարավոր չէ համարել ճշմարիտ, քանի որ զգայարաններին կարելի է խաբել»։
Ֆրանսիացի փիլիսոփա և մաթեմատիկոս Ռենե Դեկարտը փորձեց ստուգել այն ամենը ինչ իրեն թվում էր, որ գիտի հաստատ։ Արդյունքում Դեկարտը մերժեց բոլորը և ընդունեց միայն մեկ ճշմարտություն՝ «Cogito ergo sum»՝ «Եթե մտածում եմ, ուրեմն կամ»։ Ի դեպ սա իմ ամենասիրած ճշմարտություններից և իմաստուն խոսքերից մեկն է։
Սակայն, թույլ տվեք համարձակվել հերքել այս գաղափարների հիմնական իմաստը։ Ներկայացնում եմ պատճառները։
«The Art of Thinking» գրքում հետաքրքիր տրամաբանություն է օգտագործվում. «Եթե մեզանից ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, ապա որևէ մարդու կարծիքը չի կարող լինել ավելի լավը, քան մյուսինը։ Հետևաբար բոլոր մարդկանց կարծիքներն էլ հավասար են։ Իսկ եթե բոլորի գաղափարներն ու կարծիքները հավասար են, ապա ի՞նչ իմաստ ունի որևէ հարցի մասին հետազոտություններ կամ փնտրտուքներ կատարել։ Ինչների՞ս է պետք պեղումներ կատարել, որպեսզի գտնենք հնագիտությանը վերաբերող հարցերի պատասխանները։ Ինչների՞ս է պետք հասկանալ Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական լարվածության պատճառը։ Ինչների՞ս է պետք գտնել քաղցկեղի դեմ բուժում։ Այս ամենը հետազոտելը իմաստ է ունենում միայն այն ժամանակ, երբ ինչ որ կարծիք կամ պատասխան ավելի լավն է մյուսից։ Այս ամենը ունի իմաստ, երբ ճշմարտությունը մի բան է, ինչը առանձին է անհատներից և ենթակա չէ նրանց ազդեցությանը»։
Թույլ տվեք հարյուր տոկոս վստահությամբ ասել, որ այս բաժնում գրառումներ կատարած կամ հիմա այս մեկնաբանությունս կարդացող մարդկանցից ոչ մեկը իրականում չի հավատում, որ ճշմարտություն չկա։ Բոլորս էլ ունենք մտքեր ու գաղափարներ, որոնք ճշմարիտ են, ու դրանցով էլ ապրում ենք։ Առանց դրանց մենք չենք կարողանա ապրել։ Այս թեմայում գրառումներից մեկում ասվում էր, որ եթե մենք համոզված ենք, որ ճշմարտություն չկա, ուրեմն դա արդեն ճշմարտություն է մեզ համար։ Ուրեմն ճշմարտություն կա ու համարյա բոլոր դեպքերում ամեն մեկի համար դա շատ կոնկրետ ինչ որ բան է, ոչ թե աբստրակտ։
Բայց ավելի կոնկրետ և հասկանալի լինելու համար բերեմ մի օրինակ։ Արդյոք կհամարձակվեի՞նք ինքնաթիռով ուղեվորվել, եթե վստահ չլինեինք, որ աէրոդինամիկայի օրենքները բացարձակ ճշմարտություններ են։
Իրականում բացարձակ ճշմարտություններ գոյություն ունեն, դրանք շրջապատում են մեզ, իսկ մենք էլ մեր ամբողջ կյանքի ընթացքում, գիտակցում ենք դա թե ոչ, ենթարկվում ենք դրանց։
Իսկ հիմա մտածենք «ճշմարտությունը հարաբերական է» սկզբունքի հետևանքների մասին, այսինքն՝ ռելյատիվիզմի հետևանքների մասին։ Ինձ թվում է, որ եթե մարդիկ լիարժեքորեն պատկերացնեն այս «ճշմարտության» հետևանքները, ապա եթե չմերժեն այն, գոնե էլ այսպես վստահությամբ առաջ չեն տանի և չեն պաշտպանի այն։ Եթե հաշվի առնենք ասենք 50 տարի առաջվա և այսօրվա մարդկանց բարոյական նկարագիրը, ապա վստահ եմ, որ շատերը կհամաձայնվեն, որ այս տարիների ընթացքում մարդկությունը ունեցել է առաջխաղացում գիտության, տեխնիկայի, բժշկության ասպարեզներում, բայց ոչ՝ բարոյական հարցերում։ Ու եթե ճիշտն ու սխալը դնենք մի կողմ ու պարզապես նայենք փաստերին, ապա ո՞վ կհամարձակվի ժխտել, որ այդ անկումի ամենակարևոր պատճառներից մեկն էլ հենց՝ «ճշմարտությունը հարաբերական է, ինքդ որոշիր թե ինչն է ճիշտ քեզ համար» սկզբունքն է։ Վեներական հիվանդությունների աճը, քայքայված ընտանիքները, անչափահասների հղիանալը.... սրանք երևույթներ են որոնք ծնվել են բացարձակ ճշմարտություն չունենալու պատճառով։ Ամեն մեկը արել և անում է այն ինչ հաճելի է իրեն, ինչ ինքն է ուզում և ինչը որ ճիշտ է իր համար։ Հենց այս գաղափարով էլ մենք ստեղծել ենք այն աշխարհը, որում ապրում ենք։
Իսկ արդյո՞ք ճշմարտությունը փոփոխվում է։ Առաջին հայացքից կարող է այդպես թվալ, բայց իրականում ճշմարտությունը միշտ մնում է անփոփոխ, փոխվում են մարդկանց պատկերացումները և գիտելիքները, բայց ոչ ճշմարտությունը։ Օրինակ. Արիստոտելի թեորյան, թե Երկիրը գտնվում է տիեզերքի կենտրոնում, իսկ մոլորակների ուղեծրերը կատարյալ կլոր են, դեռ դարերով ընդունվում էր հասարակության կողմից, իսկ 16–րդ դարում Եվրոպայում ընդունվում էր, որպես բացարձակ ճշմարտություն, և փորձվեր մեկը ասել հակառակը, կամ ներկայացնել նոր գաղափար, միանգամից կհայտնվեր դաժան ինկվիզիցիայի առջև։ Սակայն այսօր մենք գիտենք ճշմարտությունը այս հարցի վերաբերյալ։ Արդյո՞ք ճշմարտությունը փոխվեց։ Ո՛չ, ճշմարտությունը նույնն էր, թե՛ Արիստոտելի ժամանակ, թե 16–րդ դարում, թե՛ այսօր և թե՛ ապագայում։ Ճշմարտությունը չի փոփոխվում մեր անգրագիտության կամ չիմացության պատճառով։ Եվ հետևաբար, եթե մի բան մենք չենք հասկանում, դա դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի։
Այս բերածս օրինակները պարզապես սկզբունքներ են, որոնք կարող են կիրառվել կյանքի ցանկացած այլ բնագավառի։ Կյանքի ցանկացած հարցի մասին կա ճշմարտություն, և այն շատ կոնկրետ է և պարզ (համենայն դեպս կոնկրետ իմ պարագայում դա այդպես է)։ Իսկ փիլիսոփայելն ու «իմաստուն» մտքեր ասելը, որպես կանոն, շեղում են այդ ճշմարտությունից։
Իսկ եթե մի նախադասությամբ պատասխանեմ «ի՞նչ է ճշմարտությունը հարցին», ապա ճշմարտությունը մի բան է, ինչը առանձին է անհատներից և ենթակա չէ նրանց ազդեցությանը։ Առայժմ իմ իմացած ձևակերպումներից ամենալավը սա է արտահայտում իմ տեսակետը ճշմարտության վերաբերյալ։
եթե աշխարհում գեթ մեկ բան կա.որ հարաբերական չէ.դա ճշմարտությունն է։
Ճշմարտությունը նույնն է երեկ.այսօր և հավիտյան։![]()
դուրս է գալիս, որ ճիշտն չի մահանո՞ւմ
Մոդերատորական: Ակումբում արգելվում են տրանսլիտով գրառումները: Նախապես վերածեք հայատառ գրառման, օգտվելով այս համակարգից:
Վերջին խմբագրող՝ Dayana: 07.07.2009, 10:27:
Կտրուկ (07.07.2009)
Ճշմարտությունը լավ բանա, ու իմ համար շատ կարևոր, մեկ էլ մի բան...որ ասում են դաժանա, եսիմ ինչա..ես գերադասում եմ էդ մեկա..ինչքան էլ դաժան լինի, բարդ լինի, վախենալու լինի...![]()
Օբյեկտիվ ճշմարտությունը իրերի ու հասկացությունների այնպիսի մի համակարգ է, որը անհասանելի է, սակայն որին մարդը անընդհատ մոտենում է` կատարելագործվելով: Մարդկության պատմության ընթացքում մարդը ստեղծել է բազմաթիվ տեսություններ, որոնք իրենց ժամանակին համարվել են ճշմարիտ: Սակայն հետագայում զարգացման հետ մեկտեղ ստեղծվել են նոր տեսություններ, որոնք ոչ թե հերքել են նախկին ճիշտ տեսությունները, այլև լրացրել են նրանց: Ասվածիս ամենակլասսիկ օրինակը Արիստոտել-Նյուտոն-Էյնշտեյն հաջորդականությունն է, որոնցից յուրաքանչյուրը իրենց ժամանակում եղել է ճշմարիտ, սակայն հետագայում դարձել է նոր տեսությունների մասնավոր դեպք: Օրինակ` Նյուտոնի դասական ֆիզիկան, Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության մասնավոր դեպքն է փոքր արագությունների համար: Կամ եթե դիտարկենք զանգվածի տեսանկյունից, ապա դասական մեխանիկան քվանտային ֆիզիկայի մասնավոր դեպքն է մեծ զանգվածների համար: Նույն կապը կարելի է տեսնել նաև Էվկլիդյան ու Լոբաչևվսկու, Ռիմանի երկրաչափությունների միջև: Փաստորեն Լոբաչևսկու երկրաչափությունը ոչ թե հերքում է Էվկլիդյան երկրաչափությունը, այլ լրացնում այն և ավելի ընդլայնում: Եվ փորձը ցույց է տալիս, որ այն այս երկրաչափությունները բնությունից դուրս աբստրակտ տեսություններ չեն, այլ գոյություն ունեն բնության մեջ դրանց անալոգները: Մասնավորապես Հարաբերականության տեսության մեջ լույսը շարժվում է ոչ թե ուղիղ գծով այլ կորանում է` ձգվելով մեծ մարմինների կողմից:
Փաստորեն, մարդու կյանքի իմաստը կայանում է ճշմարտության որոնելու մեջ: Մարդը ստեղծվել է, որպեսզի հասկանա ու գնահատի բնությունը ու նրա օրենքները և ստեղծի բնության ճշմարիտ օրենքների համակարգ: Սակայն այս պրոցեսը անվերջ է, քանի որ չի կարող գալ մի պահ, երբ մարդը հասկանա բնության բոլոր երևույթները ու բացատրի այն: Փաստորեն, մարդը անընդհատ մոտենում է օբյեկտիվ ճշմարիտ օրենքներին, սակայն երբեք չի հասնում: Սա շատ կարևոր է, քանի որ այն պահին երբ մարդը կհասկանա բնության բոլոր երևույթները, իր գոյությունը այլևս անիմաստ կլինի: Փաստորեն այս պնդումից եզրակացնում ենք, որ մարդու գոյությունը երբեք անիմաստ չի կարող լինել:
Սրա պատճառն այն է, որ տիեզերքը անվերջ է, իսկ նյութը` անվերջ բաժանելի: Հետևաբար միշտ կլինի մի բան, որը չի բացատրվում ներկա տեսության շրջանակներում: Սրա այլ ձևակերպումն է նաև Գյոդելի թեորեմը մետաֆիզիկայի մասին, որը ունի մեծ փիլիսոփայական իմաստ, և որի էությունն այն է, որ ինչպիսին էլ լինի տեսությունը, միշտ գոյություն ունի մի պնդում, որը ոչ հերքվում, ոչ էլ ապացուցվում է այդ տեսության շրջանակներում:
Ճշմարտուտյունը շատ հարաբերական ե: Ու չկա այս կյանքում լիարժեք ճշմարտություն: Մեք էդ բառի իմաստը չենք հասկանում:
Մոդերատորական: Ֆորումում արգելվում են տրանսլիտով գրառումները: Նախապես կիրառեք փոխարկիչ: Նաև ուշադիր եղեք, վերջակետից հետո անպայման բացատ ՝ "պրոբել" թողեք, որպեսզի գրառումը ընթեռնելի լինի:
Վերջին խմբագրող՝ Dayana: 09.07.2009, 15:29:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Ջուզեպե Բալզամո (10.07.2009)
Իմ կարծիքով ճիշտ գոյություն ունի և պարտադիր չէ որ այն ընդունված լինի բոլորի կողմից:
Jarre (10.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ