User Tag List

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ի՞նչ է ճշմարտությունը

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան էս ինչ ճշմարտություն եք քննարկում?
    Ճշմարտությունը դա այն է ինչ անկախ որևէ մեկից կա, այլ հարց է թե դա ով ինչպես է տեսնում:
    ճշմատությունը չի կարող անկախ լինել ինչ որ մեկից կամ մի քանիսից:
    Ճշմարտությունը կապնված է իրեն զգացողի, /մասնավոր դեպքում տեսողականով կամ լսողականով զգացածի/ հետ:
    Ինչպես կարծեմ Կանտն էր ասել, որ "աշխարհը կա, քանի դեռ ես կամ", նույն ձև էլ կարելի է ասել դա գործողություն է, և այն հարմարեցվում է օբյեկի /այսիքն մասնավոր դեպքում ՝ մեր/ զգայարաններին ու դառնում ՝ճշմարտություն:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (18.05.2009), Բիձա (07.09.2009)

  3. #32
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ճշմատությունը չի կարող անկախ լինել ինչ որ մեկից կամ մի քանիսից:
    Ճշմարտությունը կապնված է իրեն զգացողի, /մասնավոր դեպքում տեսողականով կամ լսողականով զգացածի/ հետ:
    Ինչպես կարծեմ Կանտն էր ասել, որ "աշխարհը կա, քանի դեռ ես կամ", նույն ձև էլ կարելի է ասել դա գործողություն է, և այն հարմարեցվում է օբյեկի /այսիքն մասնավոր դեպքում ՝ մեր/ զգայարաններին ու դառնում ՝ճշմարտություն:
    Դու խոսում ես ճշմարտության ընկալման մասին: Բայց ամեն մեկը յուրովի է ընկալում ճշմարտությունը, "ձևում է" իր հագով, բայց դրանից բուն երևույթը, օբյեկտը չի փոխվում: Հավաքի մի խումբ դալտոնիկների, ցույց տուր օրինակ կանաչ գույն և նրանք միահամուռ կասեն որ դա կարմիր է: Իրենց համար աշխարհն իրենց ընկալած գույներով է, բայց դրանից բազմերանգ աշխարհն անկախ է և կա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #33
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրենց համար աշխարհն իրենց ընկալած գույներով է, բայց դրանից բազմերանգ աշխարհն անկախ է և կա:

    Սա էլ ճշմարտության քո ընկալումն է

  5. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Ճշմարտությունը ի հայտ է գալիս այն պահին երբ էլ ուժ չունես խաբելու ոչ ինքդ քեզ , ոչ էլ շրջապատի մարդկանց, երբ հոգնում ես խաղալուց:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  6. #35
    Комуто айфон,кому то хлеб Vaho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2006
    Գրառումներ
    941
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Հիսուսն ասեց ԵՍ եմ ճշմարտությունը, կյանքը և ճանապարհը:
    ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (18.05.2009), Միքայէլ (07.07.2009)

  8. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու խոսում ես ճշմարտության ընկալման մասին: Բայց ամեն մեկը յուրովի է ընկալում ճշմարտությունը, "ձևում է" իր հագով, բայց դրանից բուն երևույթը, օբյեկտը չի փոխվում: Հավաքի մի խումբ դալտոնիկների, ցույց տուր օրինակ կանաչ գույն և նրանք միահամուռ կասեն որ դա կարմիր է: Իրենց համար աշխարհն իրենց ընկալած գույներով է, բայց դրանից բազմերանգ աշխարհն անկախ է և կա:
    Ճշմարտությունը դա դիֆերենցիալ է, ժամանակի անվերջ փոքր տիրույթում ՝ ակընթարթում: Եթե հիմատեսնում ես որ քար է գալիս քո վրա, ապա դա ճշմարիտն է ու դու ահաբեկված ես:
    Եթե քարը անցնում է քո կողքով և դու ծիծաղում ես քո ահաբեկվելու վրա, ապա դա էլ այդ ակընթարթի ճշմարտությունն է:

    պատմաբանների և ընդանրապես հասարաական երևույթները ուսումնասիրողների ողբերգությւոնը կայանում է հենց նրանում, որ նրանք ակընթարթը բազմակողմանիորեն /տարբեր կողմերից/ որսալու հնարավորություն չունեն: Ու վերջին հաշվով նրանք իրենց ուսումնասիրման առարկայից ճշմարիտը չեն տեսնում: իմիջայլոց սա էլ նրանց ճշմարտությւոնն է: Որ իրանք հիմնականոմ նմանվում են կազինոյում խաղացողի կամ հեքիաթասացի:

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ ճշմարտության քո ընկալումն է
    Ասված է կարճ, իմաստալից ու ճշմարիտ:

  9. #37
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Էխ, ինչքան մարդ կա, որ ինստիտուտում «յոլա» է տարել «Փիլիսոփայություն» առարկայի ուսուցումը Լավ, փորձեմ քիչ–միչ վերհիշել այն հիմնարար սահմանումները, որոնց ես թերևս առարկելու ոչինչ չունեմ։
    Ուրեմն ճշմարտությունը դա մտքի, պատկերացման, դատողության որակական այնպիսի հատկանիշ է, որը թույլ է տալիս վերջիններս կոչել գիտելիք։ Հիմնականում ընդդունված է ճշմարտության այսպես կոչված համաձայնեցված կամ դասական հասկացությունը, որը ձևակերպվել է Արիստոտելի կողմից։ Հիմքը հետևյալն է՝ ճշմարտությունը դա օբյեկտի կամ նյութի և բանականության համապատասխանությունն է։ Դասական իմաստով ճշմարտությունը սուբյեկտի կողմից իրականության ադեկվատ արտացոլումն է մտքերի, պատկերացումների ու դատողությունների տեսքով։
    Փիլիսոփայության մեջ ճշմարտության հասկացությունը դա բազային գաղափարների մի համակարգ է, որը թուլ է տալիս տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկացվածությունը (կամ իմացությունը) ըստ իրականության հետ համաձայնեցնելու սկզբունքային հնարավորության, ըստ իմացության հակասականության և տրամաբանական լինելու, և ըստ իմացության օգտակարության և վնասակարության։
    Իդեալիստական փիլիսոփայության մեջ (Պլատոն, Կանթ, Դեկարտ) ճշմարտությունը համարվում է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն, մտքի ապրիորի ձև ու բանականության բնածին հատկանիշ։ Ըստ դիալեկտիկական փիլիսոփայության՝ ճշմարտությունը դա ճանաչողության ու գիտելիքների գործընթաց է ուստի և փոփոխական է։ Պրագմատիզմում ճշմարտությունը դա գործնականորեն կիրառելի ու օգտակար գիտելիքն է, որը ապահովում է հաջողություն։ Իմ ամենասիրելի աբստրակցիան դա օբյեկտիվ ճշմարտությունն է, որը գոյություն ունի մարդուց և մարդու գիտակցությունից անկախ։ Իհարկե էլի գիտելիքի տեսքով
    Կա նաև տրամաբանական ճշմարտությունը, որը հակադրվում է փաստական ճշմարտությանը, օրինակ ըստ տրամաբանության մենք մարդիկս բանական զարգացած արարածներ ենք, իսկ փաստացի՝ … չասեմ, լավ Ինչևէ, սա կարգին ընդարձակ թեմա է, որտեղ լիքը որոգայթներ կան։ Օրինակ բացարձակ ճշմարտություն է համարվում անտարակուսելի, անառարկելի, անփոփոխ մեկ անգամ ու հավերժ հաստատված գիտելիքը։ Իսկ եթե «Մատրիցա՞»… Ճշմարտությունը դա Արևի պես մի բան է, այն ձգում է, գրավում է, ջերմացնում է, մոտենալով ու չկարողանալով հեռանալ սկսում ես այրվել ու ցավ զգալ, իսկ առանց նրա պարզապես մեռնում ես(Վիշապ
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 18.05.2009, 19:27:
    Si vis pacem, para bellum

  10. #38
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Ճշմարտությունը դա այն է, ինչի մասին ինչքան շատ ես փիլիսոփայում՝ այնքան ավելի շատ ես հեռվանում նրանից։

    Ի՞նչն է ճշմարտություն.
    Կյանքը։ Կանք, ապրում ենք, ուրեմն դա ճշմարտություն է։
    Սերը։ Սիրում ես և ուրիշներին ուրախ ու երջանիկ ես դարձնում, սիրվում ես ու ինքդ երջանիկ ես լինում, ուրեմն դա էլ է ճշմարտություն։

    Իսկ երբ մարդ ամբողջ կյանքը ծախսում է ճշմարտություն գտնելու համար, ու այդ ծախսած տարիները ապրում է էգոիստ ու եսակենտրոն կյանքով, և դեռ ավելին՝ աննպատակ կյանքով, ապա այդպիսի մարդու համար այնքան էլ կարևոր չի, թե ինչ է ճշմարտությունը։

    Իսկ եթե առանց փիլիսոփայելու խոսեմ, ապա կարծում եմ, որ ստացվում է նման պատկեր.
    Հնարավոր չէ գտնել կամ հաստատել մեկ ընդհանուր ճշմարտություն, եթե մարդկությունը չի ընդունում որ այդ ճշմարտությունը պետք է հաստատի մի ավելի հզոր անձնավորություն, ինչպես օրինակ Աստված։
    Էտ դեպքում ստացվում է հետևյալ պատկերը. յուրաքանչյուր մարդ, կամ լավագույն դեպքում մարդկային խումբ սահմանում է վարքի և ապրելակերպի կանոններ, ինչպես նաև ստեղծում և հարստացնում է արժեքների համակարգ, ինչն էլ իրենց համար դառնում է ճշմարտություն։ Եվ հասկանալի է, որ այս դեպքում միևնույն հարցի մասին կարող են լինել, և կան, բազմաթիվ ճշմարտություններ։ (Խոսքս չի գնում մի հարցին տարբեր լուծումներ տալը, այլ ամբողջովին իրար հակասող կարծիքների գոյությունը, որը պնդող յուրաքանչյուր մարդ համոզված է իր տեսակետի ճշմարիտը լինելու մեջ)։

    Այս դեպքում անիմաստ է դառնում «Ի՞նչ է ճշմարտությունը» հարցը, և հարկավոր է հարցնել՝ «Ի՞նչն է քեզ համար ճշմարտությունը», քանի որ ճշմարտությունները շատ-շատ են։

    Ու վերջում մի հարց։ Ի՞նչ եք կարծում մարդկության գոյության հազարավոր տարիները, ի՞նչ են արել ճշմարտությանը ավելի մոտենալու համար???

  11. #39
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մարդկության հավերժական հարցերից մեկը… Ըստ իս՝ բացարձակ իրականությունը, որի ընկալումը, սակայն, ամեն մարդու համար սուբյեկտիվ է ու թերի:

  12. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու վերջում մի հարց։ Ի՞նչ եք կարծում մարդկության գոյության հազարավոր տարիները, ի՞նչ են արել ճշմարտությանը ավելի մոտենալու համար???
    Գրեթե անհնարինն ենք արել, միայն այն փաստը որ մարդկությունը կարողացավ խուսափել «աշխարհի վերջ» արմագեդոն կոչվածից և այդ մարգարեությունը՝ այսօր իր տեղը զիջել է լուսավոր և հրաշալի կյանքի մարգարեությանը, դա արդեն մեծ բեկում է, որը ամբողջ մարդկությունը միահամուռ ջանքերով փոփոխեց:
    Կարող էս կարդալ Հիսուսի, Կռայոնի, Կուտխումիի, Զետաների, Գրուպայի, Մետատրոնի, Միքաել Հրեշտակապետի, Մարիայի և շատ շատերի չենելինգները, ուղերձները նրանք ավելի լուսավոր և հրաշալի ներկայացնում են թե ինչ է տեղի ունենում հենց հիմա երկիր մոլորակում, Ինչու՞ է ցնծում ողջ տիեզերքը, վերջի պահին ի՞նչ մեծ գործ արեց ողջ մարդկությունը, որն էլ իր հերթին սկիզբ դրեց այս փոփոխություններին:
    Այդ ուղերձների մեծամասնությունը կարող էս գտնել այստեղ, դրանից հետո դու ինքնուրույն կկարողանաս գտնել այլ ինֆորմացիաններ, եթե համապատասխան ցանկություն և ժամանակ կունենաս: Այդ ինֆորմացիանները այսօր հոսում են տիեզերքից մարդկության համար, միայն մնումա ցանկություն ունենալ, որպեսզի ծանոթանալ այդ ինֆորմացիաներին:
    http://hram-sveta.ru/
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (20.05.2009)

  14. #41
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    41
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    ճշմարտությունը յուրաքանչյուրի համար մասնավոր գաղափար է
    յուրաքանչյուրը իր ձևով ե ընկալում այդ ճշմարտությունը,իհարկե անգիտակցորեն հավատոլով,,որ դա ճիշտ է

  15. #42
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Ճշմարտությունը շատ հարաբերական կատեգորիա է: Իմ կարծիքով ճշմարտությունը ամեն մեկը յուրովի է ընկալում: Չենք կարող նշել մի բան որը ճշմարիտ է բոլորի համար միաժամանակ: Ինձ թվում է մարդ կարող է ճշմարիտ լինել միայն ինքն իր հետ, այն էլ շատ պիտի ցանկանա: Այսիքն, երբ որ դու ինքդ քո մեջ վերլուծում ես քո ներկա վիճակը, չես խաբում ինքդ քեզ,օրինակ սա կարելի է համարել ճշմարտության ձև: Սակայն վերն ասածը ևս հարաբերական է, սակայն ճշմարիտ է միայն ներկա վիճակի իրական պատկերը: օրինակ, ենթադրենք մեկը քեզ սիրումա ու ուզումա, որ դու էլ իրան սիրես, բայց դու չես սիրում նրան: Նա ուզումա քեզ այդպես տեսնի, նա կարծում է, որ իր տեսանկյունից ճշմարիտը դա է: Փաստորեն նա ճշմարիտ չէ ինքն իր նկատմամբ, քանի որ իրականում դու իրեն չես սիրում: Եվ մյուս կողմից դու մի պահ ճիշտը դնում ես մի կողմ և սկսում ես պահել այնպես, ինչպես նա է ուզում: Այս օրինակը ևս մեկ անգամ նշում է այն, որ մարդ ամենաճշմարիտը և ամենա ոչ ճշմարիտը կարողա լինել հենց ինքն իր նկատմամբ:

  16. #43
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրեթե անհնարինն ենք արել, միայն այն փաստը որ մարդկությունը կարողացավ խուսափել «աշխարհի վերջ» արմագեդոն կոչվածից և այդ մարգարեությունը՝ այսօր իր տեղը զիջել է լուսավոր և հրաշալի կյանքի մարգարեությանը, դա արդեն մեծ բեկում է, որը ամբողջ մարդկությունը միահամուռ ջանքերով փոփոխեց:
    Կարող էս կարդալ Հիսուսի, Կռայոնի, Կուտխումիի, Զետաների, Գրուպայի, Մետատրոնի, Միքաել Հրեշտակապետի, Մարիայի և շատ շատերի չենելինգները, ուղերձները նրանք ավելի լուսավոր և հրաշալի ներկայացնում են թե ինչ է տեղի ունենում հենց հիմա երկիր մոլորակում, Ինչու՞ է ցնծում ողջ տիեզերքը, վերջի պահին ի՞նչ մեծ գործ արեց ողջ մարդկությունը, որն էլ իր հերթին սկիզբ դրեց այս փոփոխություններին:
    Այդ ուղերձների մեծամասնությունը կարող էս գտնել այստեղ, դրանից հետո դու ինքնուրույն կկարողանաս գտնել այլ ինֆորմացիաններ, եթե համապատասխան ցանկություն և ժամանակ կունենաս: Այդ ինֆորմացիանները այսօր հոսում են տիեզերքից մարդկության համար, միայն մնումա ցանկություն ունենալ, որպեսզի ծանոթանալ այդ ինֆորմացիաներին:
    http://hram-sveta.ru/
    Թանկագի՛ն Սելավի, շատ շնորհակալ եմ իմ գրառման մասին քո մեկնաբանության համար։

    Ես միշտ հարգում եմ, այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր տեսակետը կյանքի, կրոնի և ճշմարտության վերաբերյալ և իմ այս գրառմամբ չեմ ցանկանում քո կրոնական տեսակետները քննադատել։ Դրա համար շատ պատճառներ կան, բայց երևի թե առաջինն այն է, որ պարզապես իրավունք չունեմ։

    Իմ կարծիքով, սակայն, պետք չէ դրսևորել անհիմն լավատեսություն Երկիր մոլորակի ապագայի վերաբերյալ, քանի որ այսօրվա դրությամբ գնալով ավելի լրջանում են խնդիրները կապված մեր մոլորակի վրա կյանքի գոյատևման հետ։ Կարող ես ծանոթանալ ՄԱԿ-ի և այլ լուրջ կազմակերպությունների պաշտոնական տվյալներին, որոնք հավաստի են և համարյա թե միշտ, ավելի մեղմ են ներկայացնում իրավիճակը, քան այն կա։ Բացի այդ գիտական փաստերից, վստահ եմ, որ ինքդ ես տեսնում թե ինչպես է կրճատվում մարդու կյանքի միջին տևողությունը, ինչպես են շատանում լուրջ հիվանդություններն ու համաճարակներ, ինչպես են շատանում բնական աղետները, ինչպես են ամեն օր մարդիկ զոհվում պատերազմների ընթացքում, ինչպես են մարդիկ կատարելագործում իրենց մահաբեր զենքերը.... Ուստի ես վստահ եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա մեր մոլորակին, մեղմ ասած, այդքան էլ լավ ապագա չի սպասում։

    Եվ եթե անրադառնամ այս թեմային՝ Ի՞նչ է ճշմարտությունը, ապա ասեմ, որ այս ամենը և նաև շատ ուրիշ բաներ, ինձ համար հիմնովին ապացույց են, որ մարդկությունը որպես մեկ միավոր, իր գոյատևման ընթացքում, ոչ մի ձևով չի մոտեցել ճշմարտությանը (ես չեմ խոսում առանձին մարդկանց կամ մարդկային խմբերի մասին)։ Ես այս կարծիքին եմ, քանի որ մարդկության պատմության ընթացքում մարդիկ չեն կարողացել ձերբազատվել շատ լուրջ արատներից՝ ատելություն, դաժանություն, էգոիզմ..., և դեռ ավելին դրանք ավելի լուրջ դրսևորումներ են ստացել։ Ինձ թվում է սա փաստ է, որ տեսնում ենք բոլորս... ցավոք

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (07.07.2009)

  18. #44
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Հարգելի Jarre Իրերը փաստերը միշտ չեն այնպես, ինչպիսին երևում կամ թվում են:
    Մարդիկ այսօր ավելի շատ սարսափներ լսելու ցանկություն ունեն, դրա համար էլ մեր հարգարժան՝ բարձրադիր մարմինները այդպիսի բաներ են մատուցում հանրությանը, այդ կերպ մարդկանց պահելով կիսաստրեսային և կառավարելի վիճակում:
    Իսկ որ մարդկությունը այդ սարսափի կարիքը զգում է, ապացուցում է այն փաստը որ նրանք ավելի շատ մակերեսորեն են նայում կատարվելիք փաստերին, և երբեք ման չեն գալիս, որպեսզի գտնեն այդ փաստերի, իրականում ինչ լինելը:
    Օրինակ շատերի համար հարց մնաց թե ինչու Վրաստանը և Ռուսաստանը մի կարճ ժամանակ իրար հետ պատերազմեցին, (և ինչ տեղի ունեցավ այդ ընթացքում) կամ ինչ էր նշանակում երկնաքերերի տապալումը, կամ 2003 թվականին օվկիանոսի տակ եղած ուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացան շատ մարդիկ:
    Սրանք բոլորը ունեն իրենց ճշգրիտ պատասխանները որոնք առայժմ հեռու են մարդկային պատկերացումներից ու տրամաբանական վերլուծություններից:

    Jarre ջան այս բոլոր դեպքերը, իրենց բացատրությունները ունեն, պարզապես մարդիկ պիտի համապատասխան ցանկություն ունենան ծանոթանալու այդ բացատրություններին: Դրանք բոլորն էլ հրաշալի դեպքեր են, որոնք մարդկությանը մեծ ու հզոր էներգիա բերեցին առաջ շարժվելու համար:
    Երբ կծանոթանաս այդ առաջի հայացքից «վատ թվացող» դեպքերի իրական նշանակությանը, այն ժամանակ էլ կհամոզվես որ ոչ մի բան հենց այնպես չի լինում, ու ինչ էլ տեղիյա ունենում դա միայն մարդկության հասունացման և առաջընթացի համարա:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  19. #45
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    41
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    ճշմարտությունը այն է,որին ուզում ենք հավատալ,

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (05.07.2009)

Էջ 3 11-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին
    Հեղինակ՝ Micke, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.06.2016, 21:25
  2. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.11.2013, 23:00
  3. Ասել ճշմարտությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 17.06.2010, 09:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •