Հայկօ-ի խոսքերից
Իսկ քեզ ոչ ոք չի էլ պարտադրում դարակազմիկ որոշումներ ընդունել: Դու ծրագրավորող ես, գիտես, որ այսինչ օրենքի ընդունումը անբարենպաստ կլինի քեզ համար՝ ֆինանսական տեսանկյունից, այնինչ որոշումը, ընդհակառակը, նպաստավոր է. կամ, ասենք, կուզենայիր, որ աշխատավարձդ բարձրացվեր, հարկերդ կրճատվեին և այլն. այսինքն՝ այնպիսի հարցեր, որ առօրյա են, բոլորն են հասկանում դրանք: Կան երկու գործիչներ. մեկը կողմ է արտահայտվում քեզ համար նպաստավոր օրենքի ընդունմանը, մյուսը՝ դեմ: Տարբերակ 1. դու ընտրում ես առաջինին, օրենքը ընդունվում է, ամեն ինչ լավ է: Տարբերակ 2. դու ընտրում ես առաջինին, նա ընտրվելուց հետո այլևս չի զբաղվում այդ օրենքով (խոստումը չի կատարում), դու, կրկին քո ընտրությամբ, նրան հեռացնում ես, դաշտը մարքվում է մեկ անպատասխանատու գործչից, հաջորդ գործիչը նախազգուշացում է ստանում և այլն: Ամեն ինչ կատարվում է քո ընտրությամբ:
Ոչ ժողովրդավարական հասարակարգում նույն օրինակս կունենար հետևյալ ձևը. «Վոփշմ էս օրենքն ա, ուզում եք՝ էս ա, չեք ուզում՝ էս ա: Դավայ հլը, փողերը բերեք, շուտ: Որտև ե՛ս եմ տենց ուզում, ե՛ս, ե՛ս, ոչ թե դուք»:
Էջանիշներ