Դե, դու էլի սկսեցիր իդեալականացնել: Միայն ուրախ եմ, որ քեզ ամեն ինչ բավարարում է, իրոք, սակայն համաձայնվիր, որ դա բնավ էլ հայաստանցիների մեծամասնությանը չի վերաբերվում: Շատ-շատերը կուզենային ինչ-որ բան փոխել, հստակ գիտակցում ու տեսնում են այն ճամփան, որը դեպի փոփոխությունն է տանում, սակայն ի վիճակի չեն դա իրականացնելու, քանի որ ձայնազուրկ են: Ասածս բազմաթիվ ոլորտների համար ճիշտ է՝ կրթություն, շուկայական հարաբերություններ, հարկային քաղաքականություն և այլն: Երկրորդ. հարցնում ես, թե ու՞մ ընտրես, եթե չգիտես: Պատասխանում եմ՝ մի՛ ընտրիր: Դեմոկրատիան ընտրելու հնարավորություն՝ իրավունք է տալիս, ոչ թե ընտրության պարտադրանք: Գումարած սրան՝ ոչ դեմոկրատական հասարակարգում դու այսպես թե այնպես այդ ընտրելու հնարավորությունը չէիր ունենալու. ուրեմն ի՞նչ, սա նշանակում է, որ, ասենք, տոտալիտարիզմը դեմոկրատիայից լա՞վն է, որովհետև մարդկանցից խլում է ընտրության իրավունքը: Իհարկե ոչ:
Էջանիշներ