Ցավում ա...
Մենակ եմ..
Je t'aime...
Ցավում ա...
Մենակ եմ..
Je t'aime...
Ճանապարհային
Երթուղայինում, լուսամուտի կողմի միշարքանոց նստարաններից մեկի վրա մի տղամարդ նստեց: Վիվայի լիցքավորման քարտ հանեց ու սկսեց վրայի պոլիէթիլենը ճռճռացնել:
Մի կերպ հանեց ու կողքի բաց լուսամուտից շպրտեց դուրս:
Փաստորեն միամսյակի ակումբակին չի մասնակցում...թե ակումբակի միամսյակին...
Հետո լիցքավորած հեռախոսով զանգեց ու Տերյան փողոցի վրայից ասաց, որ Բաղրամյան փողոցի վրա է:
Նման աշնանային տարիքում տոպոգրաֆիկ կրիտինիզմը ցավալի է:
Կողքից մեքենա սլացավ, որի բաց պատուհանից Սոֆին էր...թե Սիլվան, կանաչ-կարմիր էր հագել: Մեքենան շրջանցեց երթուղայինս ու քամին շարունակում էր կանաչ ու կարմիր պատառիկներ բերել ականջիս:
Բելաջիոյից առաջ գտնվող ասպետական նկրտումներով քնձռոտ իջևանատանը նայելիս հիշեցի մի պատկեր: Այդ նույն իջևանատան (երբ նոր էր կառուցվել ու ներկայիս ասպետական անունից երկու տառ պակաս լինելով` կրում էր բեսամփթ պրետենցիոզ մի անուն) պատշգամբներից մեկում մի անգամ մի կիսամերկ տղամարդու տեսա, որ կանգնած ձգվում-մգվում էր...քնից նոր զարթնած, հավանաբար:
Այդ մի անգամն եմ այդտեղ մարդ տեսել, բայց շատ հաճախ էդտեղից անցնելիս պատշգամբում ճմլկոտվող կիսամերկին եմ տեսնում: Ասես սեփական դոշակահոտ ու մոծակոտ դաչայի կիսափուլ պատշգամբում ճարպերն առավոտյան զեփյուռին հանձնելիս:
Մնացած ճանապարհին աչքերս փակ էին:
Մեսչյան եմ լսում։
Տաքսիստս դեմք էր։ Մեսչյան էր դրել ինձ համար։ Հարութի կատարմամբ, իհարկե, բայց Մեսչյան..
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած..
Երեկ անձրևի տակ մնացի։
Տասը րոպե առաջ իջնեի երթուղայինից՝ կարկուտի տակ էի մնալու։
Կատաղի անձրև էր։ Ոտքս մեքենայից ցած դրեցի ու մինչև կոճերս հայտնվեցի ջրի մեջ։ Հոսող, մի այլ կարգի ինչ-որ տեղից ուշացող, գիժ անձրևաջրի մեջ։
Ինչ լավ...կարոտած անձրև էր..
Ոտքերս սահում էին բարձրակրունկ կոշիկների մեջ...թելերը խրվում էին մաշկս, ցավեցնում էին, բայց մեկ ա...ժպտում էի..
Մազերս այնքան թաց էին, որքան լինում են միայն ցնցուղ ընդունելիս..ու մեկ ա..ժպտում էի..
Կողքս նստած ուղևորը դարդս կիսելով ուզեց գոնե իմ փոխարեն գումարս ստանալ. չհասցրեց..գրեթե վազելով իջա երթուղայինից..անձրև էի ուզում։
Խելառ, մաքրող, արնաթափանց..
Բակում, կողքովս անցնող տաքսու վարորդը զարմացած վրաս էր նայում...որովհետև ես չէի շտապում..չէի վախենում, որ "ֆենած մազիկներս" կփչանան..ես թքած ունեի..
Մի պահ կանգնեցի, գլուխս հետ գցած լեզվով սկսեցի որսալ խելագար, համով կաթիլները ու...տարերքը...երկինքը երկու կես անող...
Որքան եմ սիրում կյանքը նման պահերին..որովհետև ավելի սուր հնարավոր չէ զգալ դրա համը։ Այնքան սուր, որ հետո թոքերի բորբոքումից չսատկելու համար ստիպված ես լինում տաք ցնցուղ ընդունել..
Այնքան սուր, որ ուրախությունից պարել ես ուզում..անձրևի յոթ միլիոն նոտաների տակ..
Տենց սուր կյանքը մեկ էլ մի ուրիշ տարբերակ կա զգալու..
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 28.06.2009, 00:36:
Լիլիթ ջան, ես էլ եմ այդ անձրևի տակ ընկել…
Էդ անձրևը պղտոր էր…
Տեսել ե՞ս ավտոմեքենաների վրա (մանավանդ սև) ինչ հետքեր է թողել…
Ոչ միայն թոքերի բորբոքում, ստամոքսի խանգարում էլ կարելի էր ստանալ…
Լավ պրծա![]()
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Jarre (13.07.2009), Բարձրահասակ (15.08.2009), Եկվոր (28.06.2009)
Բան էի գրել....սխալ կոճակ սեղմեցի, կորավ...
Գրողին լինի ամեն ինչ..
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Գալաթեա (30.06.2009)
ՄԻշտ սիրել եմ ուժել լինել...երևի թե հինգ տարեկանից սկսած։
Երբ դեպքն ու ճակատագիրը որոշեցին խլել մանկությունս։
Դե...էլ ինչ էր մնում, եթե ոչ՝ մեծանալ..
Չէ, բայց, զոռով մեծանալու մեջ էլ իր կայֆը կա...անիմաստ երազանքիկներ, բզեզիկներ, հեքիաթիկներ հավայի տեղը ժամանակդ չեն զբաղեցնում։
Սենց մի օր ծովափնյա հանգստից հետո գալիս ես տուն ու սիրուն կյանքդ ավատվում ա նախրեն...
Էլ ի՞նչ հեքիաթ..
Մնում ա դառն իրականույթունը..
Ողջ մնալ։
Գիտակից մնալ։
Չկոտրվել։
Չգժվել։
Հետաքրքիր ա, եթե ռեալիստ մի նկարիչ պատկերս քաշեր, ի՞նչ կստացվեր..
Գիշերները քնելուց առաջ պստոների ն կվախացնե՞ին դրանով..
Էժանով կծախեին ինչ-որ դեբիլ տուրիստի՞..
Ձուկ կփաթաթեի՞ն շուկայում..
Քո` մոտ լինելն ինձ սպանում ա..
Քո` հեռու լինելը՝ արնաքամ ա անում..կաթիլ առ կաթիլ..
Մատներիս վրա, եղունգներիս մոտ էլ մաշկ չմնաց..մեկը ձեռքիցս առներ էդ անտեր գործիքը..
Ամեն ինչ հարաբերական է..նույնիսկ ցավը..
Առաջին հերթին՝ ցավը..
*e}|{uka* (02.07.2009), Chuk (02.07.2009), comet (02.07.2009), Enigmatic (02.07.2009), Jarre (13.07.2009), Kuk (02.07.2009), murmushka (02.07.2009), Nadine (02.07.2009), Norton (02.07.2009), Ribelle (13.07.2009), Tig (02.07.2009), Եկվոր (02.07.2009), Երկնային (02.07.2009), Միքայէլ (02.07.2009), Ռուֆուս (02.07.2009)
Մի՛ ցավացրու…
Հետաքրքիր է, ինչու՞ էն «Մի շնանար», «Մի գողանար», « Մի սպանաներ» … շարքում չկա…
Լիլիթ ջան, ցավը, ինչպես և մնացած ամեն ինչ, հարաբերական է… բայց մի՛ հարաբերվիր դրա հետ, հեռու վանիր նրան…կարծում եմ Հիպոկրատի «Մի վնասիր»-ի մեջ մի քիչ էլ «Մի ցավացրու» կա:
Մի ցավացրու…
Ու մի՛ ցավիր:![]()
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Ամեն ինչի համար վճարել է պետք:
Էս քաղաքում, էս իրականության...էս տարածականության մեջ օդը կանգնած ա։
Չէ..մեռած ա։ Թթվածինը մի տեսակ.. շատ ա թթված։
Ոնց, որ լանգոլիերների մոտ։
Ըստ Սթիվեն Քինգի դրանք միայն բերանի խոռոչից ու ածելիի պես սուր ատամներից բաղկացած երևույթներ են։
Ինքնաթիռով թռնելիս ռաստ ես գալիս տիեզերական շատ գեղեցիկ, բազմագույն ու անհասկանալի փայլատակման, անցնում ես միջով, ընկնում ես քո իրականության այս իդենտիկ պատճեն վայրը և խնդրեմ...լանգոլիերները սպասում են քեզ։
Իրենք կշտանալ չունեն..
Մենք ինչ-որ կերպ, առանց զգալու հայտնվել ենք մեռած օդով քաղաքում։
Իսկ նրանք խժռում են այն ամենն, ինչ անկենդան է, մաքրում են տարածքը։
Եթե թթվածինը չկենդանացնենք, լանգոլիերի կեր ենք դառնալու։
Պետք է վերագտնել մեր իրականությունը։
Որ անձրևից անձրևի հոտ գա։
Որ արևը արհետական տաքացվող ու տաքացնող դեկորացիա չդառնա։
Որ ոտնաձայնիդ արձագանքը չմեռնի մեկ միկրովայկյան անց։
Լանգոլիերներից հետո ոչինչ չի մնում։
Միայն ոռնացող ու սևատամ դատարկություն։
*e}|{uka* (09.07.2009), Chuk (07.07.2009), cold skin (08.07.2009), comet (13.07.2009), Enigmatic (07.07.2009), Kuk (07.07.2009), murmushka (07.07.2009), Nadine (08.07.2009), Norton (07.07.2009), Rammer (07.07.2009), Ribelle (13.07.2009), Tig (08.07.2009), Եկվոր (15.07.2009), Միքայէլ (10.07.2009), Ջուզեպե Բալզամո (07.07.2009), Ռուֆուս (08.07.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ