User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 437 հատից

Թեմա: Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Ուրիշների գրածները այդքան քննադատելուց հետո որոշեցի ձեր դատին հանձնել իմ ստեղծագործություններից նույնպես, որ արդարացի լինի

    Պատրաստ եմ կարդալ ցանկացած առողջ եւ պատճառաբանված քննադատություն


    Իմ հետեվում գտնվող պատին նայում էր այնպես, որ վախեցա շուռ գալ, մտածելով, որ կտեսնեմ պատից այն կողմ գտնվող, մեկ ճյուղ ունեցող կիսաչոր ծառը: Իմ միջով էր նայում եվ երեւի տեսնում էր ծառի հետեւում գտնվող անհասկանալի պատճառներով մամռոտած քարը: Գիտակցությանս մեջ ծնված համոզմունքը, որ նայելով ուղիղ աչքերիս մեջ, ինձ չի տեսնում, օձի պես սողալով ու գալարվելով խցկվում էր ենթագիտակցությանս անսպառ տարածքը, որպեսզի այնտեղ, չլինելով իր տեղում եվ թվալով չափից դուրս ճշմարտանման, մարմինս սարսռեցնող իր սողքը շարունակի դեպի անգիտակցականը:

    Ավելի շատ զգալով, քան տեսնելով նրա հայացքում հազիվ նկատելի փոփոխություն՝ հասկացա, որ ժպտում եմ եվ կատարում եմ սույն դեմքամկանային ձգման գործողությունը բավականին հիմար ձեվով, որն էլ, հավանաբար, շեղեց նրա ուշադրությունը մամռոտած քարի հետեվում գտնվող կոտրած շշերի կույտից: Ինքն էլ ժպտաց, բայց իմ մեջ ամենաչնչին կասկած անգամ չառաջացավ, որ իմ ժպիտի պատասխանն էր դա: Այս գիշեր էլ տեսնեի երեկ գիշերվա երազը: Լավ կլիներ: Լավ կլինե՞ր: Լա՛վ կլիներ: Տխմար:

    - Ընդամենը 2 տարի հետո մարդիկ սեվ ու սպիտակ են լինելու, ոնց որ «Փլեզանթվիլում»:

    Մասնագիտությանս բերումով ստիպված եմ շատ, շատ-շատ բաների տեղյակ եվ նույնիսկ իրազեկ լինել: Այդ թվում եվ տեղական ու ոչ տեղական արտադրության ֆիլմերի, տեսահոլովակների, մուլտֆիլմերի: Լինեն դրանք հետաքրքիր կամ ոչ այնքան: Որպես կանոն՝ ոչ այնքան: Ցավալի է, բայց փաստ: Ցավալի փաստ հանդիսացող իրազեկությանս պատճառով վերը նշված տեղանունը ինձ ծանոթ էր:

    - Ֆիլմը դուրդ եկե՞լ է:
    - Ի՞նչ ֆիլմ:
    - Նոր, ասացիր. «Փլեզանթվիլը»:
    Աչքերում անկեղծ ցավ հայտնվեց: Ինձ համար:
    - Դուք էլ չեք հավատում: Հետաքրքիր է, ինչու չեմ զարմանում: Երկու տարի առաջ, երբ Ձեր նման մեկին ասացի Նյու-Յորքի մասին, հիմար ժպիտով ժպտաց ու ասաց, որ «Անկախության օրը» իր սիրած ֆիլմն է: Ինչպե՞ս կարելի է այդքան բութ լինել: Խոսքը Ձեր մասին չէ:
    Հայացքում այնքան աղաղակող ծաղր կար, որ անկախ ինձանից անցա իմ ամենասիրած զբաղմունքին՝ ինքս ինձ խղճալուն:

    Երբ քարտուղարուհիս ներս մտավ, ինչպես միշտ առանց թակոցի (նա, լինելով թունդ կոմունիստ, դռան ցանկացած նյութից պատրաստած սուբստանցի ձեռքի մկանների կծկումով ցանկացած ձեվով կատարվող թմբկահարումը համարում էր բուրժուական վերապրուկների քստմնելի սովորույթներից ամենաեղկելին), ես, ինչպես միշտ, չնայեցի նրա դեմքին: Երկու ձեռքն էլ զբաղված էին մատուցարանով (դուռը երեվի էլի ոտքով բացեց), որի վրա դրված էին թունդ, կրկնակի սուրճի երկու գավաթ եվ «Ոստրեներ գազազած-գազազած Արեվմուտքից» ֆիրմայի իմ սիրած վաֆլիների մի անհարթ բլրակ: Նույնիսկ փակվող դռան հոխորտուն շրխկոցը չստիպեց, որ հայացքս հեռացնեմ սուրճի երկրորդ գավաթից, որի վրայի նկարը ինձ էր նայում պինգվինափորիկ հարեվանի ութտեղանի ջիպի մգացրած ապակին իր իսկ գլխաչափ քարով ջարդուփշուր արած, աղքատությունից «դավադիտ» եղած լակոտի հուսահատ նագլիությամբ:

    - Ես դա կխմեմ, մի անհանգստացեք: Այդ կինը իր 7 տարեկան աղջկան ամեն օր մի քանի անգամ սրանից ավելի թունդ սուրճ է խմացնում: Դրանից նա թուլանում է ու էլ խաղալիք ուզելու ուժ չի ունենում:
    Նա նայեց ինձ ջիպի տիրոջ հայացքով, ու ես առաջին անգամ լսեցի նրա ծիծաղը:

    - Հավատացի՞ք: Ուրեմն սրան էլ կհավատաք: Հիմա Ձեր քարտուղարուհին իր ընդունարանում նստած նամակ բացելու դանակով իր երակներն է կտրտում, որովհետեվ իր աղջկանից ավելի շատ է ուզում նրա համար խաղալիք առնել: Նրա ամուսինը երեկոյան չոքում է դռան տակ եվ սպասում է կնոջ տուն գալուն, որ իր իմացած բավականին հարուստ ծեծելաձեվերից մեկով նրա մոտից վերցնի այդ օրվա աշխատած ամբողջ օրավարձը՝ թողնելով միայն իր հաջորդ օրվա լափելու հացի փողը: Մի օր նա՝ ձեր քարտուղարուհին, ասաց, որ ահավոր անփույթ է եվ երկու օրը մի անգամ ընկնում-ջարդում է իրեն: Լավ ձեվ է, բան չունեմ ասելու: Ի՞նչ եք ուզում հարցնել: Որտեղի՞ց գիտեմ: Գիտեմ: Աղջկանից: Մենք՝ 7 տարեկաններս, իրար ճանաչում ենք:

    Նա ինձ էր նայում քարտուղարուհուս՝ իմ վերջին անգամ տեսած հայացքով:
    - Նորից հավատացի՞ք: Ձանձրալի է Ձեզ հետ: Նախկին հոգեբույժներս ավելի... Չգիտեմ ինչ էին, բայց ավելի էին:
    - Ես հոգեբույժ չեմ, ես...
    - Գիտեմ, գիտեմ, նրանք էլ էին նույնը ասում: Կարո՞ղ եք ասել այդ երկուսի տարբերությունը:
    - Հոգեբույժը,- լարվածությունից գլուխս սկսեց զրնգալ,- օգնում է նրանց, ովքեր արդեն լուրջ են կամ անհույս ու արդեն ունեն հոգեբուժարանի կարիք: Հոգեբուժարան: Գժանոց: Իսկ մենք...
    - Իսկ դուք մեզ այդ նույն գժանոցի դուռն եք հասցնում՝ աշխատանքով ապահովելով ձեր եղբայր-կոլեգաներին: Վատ չի: Կարելի է մտածել, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր բոլոր հոգեբաններդ իրար գլխի հավաքված լցվել եք 2-րդ համաշխարհային պատերազմից հետո լքված անգար ու պայմանագիր էիք կնքել. ասենք՝ «Համամարդկային Խելագարեցման Համաձայնագիր»:

    Անզոր կատաղությունից նյարդային մղումով ճանկեցի բազկաթոռիս մաշված փայտե կողը՝ իսպառ մոռանալով երեկ այնտեղ հայտնաբերած գրողի տարած ժանգոտ մեխի մասին: Աչքերս բարձրացրի՝ համոզված, որ տեսնելու եմ մատներիցս չռռացող կարմիր հեղուկի գույն ընդունած նրա աչքերը: Դիմացիս աթոռը դատարկ էր: Որ ճիշտն ասեմ, դիմացս ոչ մի գրողի տարած աթոռ էլ չկար: Դրսից լսվեց «սկոռիի» աղեխարշ վայնասունը: Պատուհանից տեսածս անվավոր մահճակալի վրա պառկած, անըմբռնելի պատահականությամբ կյանք պարգեվող կարմիր հեղուկով տեղ-տեղ պատված, նույնիսկ երկրորդ հարկից իմ խղճուկ տեսողությանն ընկալելի կտրտած երակներով այլանդակված քարտուղարուհուս մարմինն էր:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.03.2009, 03:23:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Avira (06.01.2013), Quyr Qery (15.04.2011), Sambitbaba (10.12.2012), Մինա (23.06.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    օգնում է նրանց, ովքեր արդեն լուրջ են կամ անհույս ու արդեն ունեն հոգեբուժարանի կարիք: Հոգեբուժարան: Գժանոց: Իսկ մենք...
    Էս նախադասության վրա ապագա հոգեբույժը (?) ջղայնացավ:

    Իսկ ընդհանրապես, կարծում եմ, լեզուն շատ ծանրաբեռնված էր: Անկեղծ ասած, այնքան էլ լավ չհասկացա: Բայց քարտուղարուհու պահերը լավն էին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.12.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    "Ամադեուս" ֆիլմում, կա մի արտահայտություն, որ ինձ ահավոր նյարդայնացնում է՝ "Նոտաները չափից դուրս շատ են"…

    Եթե լեզվական ծանրաբեռնվածությունը հանենք, իսկ ես այն, ճիշտն ասած, հաճույքով մարսեցի, կստացվի մի տխմար պատմություն՝ գժի կամ կիսագժի մասին:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Շնորհակալ եմ կարծիքների համար

    Հետաքրքիրն այն է, որ բոլորի մոտ է առաջանում այդ "բառային перебор"-ի տպավորությունը և այժմ, գործը գրվելուց 6 տարի անց ինձ մոտ էլ է այդ զգացումը: Ի դեպ, Բյուր, իմ ու քո շատ սիրելի Վիոլետը նունպես դա նշեց Բնագրի շնորհանդեսի ժամանակ, երբ ծանոթացանք: Այս գործը Բնագրում տպագրվել է Ասաց, որ ծանոթ է այդ վիճակին, երբ ուզում ես մտքինդ լիքը բառերով արտահայտել, որովհետեւ անհանգիստ ես, որ ասածդ տեղ չի հասնի Ասաց, որ դա մի երկու տարուց կփոխվի, եթե շարունակեմ գրել


    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ամադեուս" ֆիլմում, կա մի արտահայտություն, որ ինձ ահավոր նյարդայնացնում է՝ "Նոտաները չափից դուրս շատ են"…

    Եթե լեզվական ծանրաբեռնվածությունը հանենք, իսկ ես այն, ճիշտն ասած, հաճույքով մարսեցի, կստացվի մի տխմար պատմություն՝ գժի կամ կիսագժի մասին:
    Լիլ ջան, շնորհակալ եմ
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 28.01.2008, 15:56: Պատճառ: Գրառման ավելացում

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.12.2012)

  8. #5
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Հեղինակին ճանաչում եմ, ինքը չի կարա լավ բան գրի! լօլ Ինքը մենակ լավ կռիվ ա անում! ))))) Լիլ ջան, պաչիկներ, ապրես
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակին ճանաչում եմ, ինքը չի կարա լավ բան գրի! լօլ Ինքը մենակ լավ կռիվ ա անում! ))))) Լիլ ջան, պաչիկներ, ապրես
    Քեզ էլ պաչիկներ Շատ եմ սիրում քեզիկ

  10. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Չգիտեմ՝ կհամարես սա «առողջ ու պատճառաբանված քննադատություն», թե մեկ ուրիշ բան:
    Ուղղակի գրելու եմ կարծիքս՝ նախապես զգուշացնելով, որ ես ոչ առողջ եմ, ոչ պատճառաբանված, հետևաբար, կարծիքս ինձնից դժվար թե շատ հեռու գնա, ինչի համար կանխավ ներողամտություն եմ հայցում:

    Գրել ես: Գործ է: Արժեք ունի:
    Ինձ մի քիչ դժվար էր կարդալ, որովհետև մտքերը շատ էին ծանրաբեռնված համեմատություններով, սիմվոլիզմով... Ու ամեն անգամ, երբ փորձում ես բացել գրածի կծիկը, «մի շնչով կարդալու» կամ անվանենք՝ «մի շնչով հասկանալու» էֆեկտը կորչում է:
    Վերջը հետաքրքիր էր. «խելագարի» մենախոսություն, որն իրականում այնքան էլ խելագար չէ... Թեև կարծում եմ, ինչ-որ տեղ, ինչ-որ ֆիլմում կամ գրքում արդեն հանդիպել եմ նման սյուժեների...
    Ինչևէ, կարող ես բաց թողնել այս կարծիքս ու կենտրոնանալ միայն առաջին տողի վրա՝ գրել ես, գործ է, արժեք ունի:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.12.2012)

  12. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Երաժշտություն..
    Այն, ինչ ինձ տալիս է երաժշտությունը, չեմ կարող համեմատել գրեթե ոչ մի զգացումի հետ։

    Աշխարհի ամենամեծ հրաշքը՝ ժպիտը, կենդանացնում է սենյակիս քառակուսի սանտիմետրերը, յուրաքանչյուրը, երբ լսում եմ այդ հրաշք հնչյունները...
    Մեղմ, կատաղի, զգացմունքային, սառը, սեքսուալ, թև տվող, գետնին հավասարեցնող, հուսադրող, գիժ, մեծամիտ, խոնարհ, աստվածային, դողէրոցքի հասցնող....ու ամբողջն ընդամենը յոթ նոտայի շնորհիվ..

    Սիրում եմ սենյակս։ Գործից հետո տուն գալիս՝ միակ հանգրվանս է։ Խաղաղ հրվանդանս, ուր տերը ես էմ։ Ծառան էլ եմ ես։ Իմ տարածքն է։ Իմ խաղաղ շնչառությունը։

    Ու ուղեկիցս։ Մշտական ուղեկիցս։ Հրվանդանիս դրոշն ու զինանշանը։ Օրհներգն ու օրորոցայինը..

    Երաժշտությունը...
    Ժպտում եմ..

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (26.02.2013)

  14. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Մեքենա եմ ուզում քշել Մի այլ կարգի։
    Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
    Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։

    Քաղաքի աղմուկն իմն է դարձել։ Փոշին ու ծուխը խրոնիկ ֆարինգիտիս բաղկացուցիչն ու դրդապատճառն են։ Եթե զարկերակս փողոցում ստուգեմ՝ զարկերը համընկնելու են քաղաքիս սրտի աշխատանքի հետ։ Մայթով քայլելիս քեզ սեր եմ խոստովանում։ Երբեմն բնակիչներիդ հանդեպ նողկանքից խեղդվելով։

    Գիշերային քաղաքը։ Այգին։ Խենթությունս։ Խենթությունդ։

    Սիրում եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (26.02.2013)

  16. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեքենա եմ ուզում քշել Մի այլ կարգի։
    Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
    Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։
    Իսկ ինձ համար կայֆ կտա քո ավտոյում նստելը.... Արագություն, շրջադարձեր, ադրենալին, կայֆավատ մենակ թե գլուխս հանկարծ չուտես

    Դե մի բան արա, ավտո ճարի (Աուդի - արծաթագույն)
    I may be paranoid but no android!

  17. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեքենա եմ ուզում քշել Մի այլ կարգի։
    Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
    Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։

    Քաղաքի աղմուկն իմն է դարձել։ Փոշին ու ծուխը խրոնիկ ֆարինգիտիս բաղկացուցիչն ու դրդապատճառն են։ Եթե զարկերակս փողոցում ստուգեմ՝ զարկերը համընկնելու են քաղաքիս սրտի աշխատանքի հետ։ Մայթով քայլելիս քեզ սեր եմ խոստովանում։ Երբեմն բնակիչներիդ հանդեպ նողկանքից խեղդվելով։

    Գիշերային քաղաքը։ Այգին։ Խենթությունս։ Խենթությունդ։

    Սիրում եմ
    Լիլ, լավ էր:
    վարկանիշ չթողեց տամ, ստեղ եմ գրում

  18. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Ինձ երկուսն էլ դուր եկան։ Առաջինն ավելի քնքուշ էր, երկրորդը՝ կրքոտ։ Ու երկուսն էլ՝ շատ անկեղծ և տաք։ Ապրես...

  19. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Այվ, Անուլ, պասիբ

    Հայկ, կարմիր եմ ուզում, որ մանիկյուրիս հետ բռնի

  20. #14
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ, լավ էր:
    վարկանիշ չթողեց տամ, ստեղ եմ գրում
    Ինձ էլ դուր եկավ: Ոչինչ, վարկանիշը քո փոխարեն ես կտամ

  21. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեքենա եմ ուզում քշել Մի այլ կարգի։
    Վարորդի կողքին նստելը վաղուց արդեն դադարել է կայֆ տալ։
    Ուզում եմ արագության համար ես լինեմ պատասխանատու։ Ու գիժ-գիժ, աչքերս փակ շրջադարձ անեմ։ Կույր գնդապետի նման։ Որ նաև պարում էր...իմ տեսած ամենագեղեցիկ ու զգացմումնքային տանգոն։ Իհարկե՝ արժի նախորօք ցայտաղբյուր տեղավորել բագաժնիկում։

    Քաղաքի աղմուկն իմն է դարձել։ Փոշին ու ծուխը խրոնիկ ֆարինգիտիս բաղկացուցիչն ու դրդապատճառն են։ Եթե զարկերակս փողոցում ստուգեմ՝ զարկերը համընկնելու են քաղաքիս սրտի աշխատանքի հետ։ Մայթով քայլելիս քեզ սեր եմ խոստովանում։ Երբեմն բնակիչներիդ հանդեպ նողկանքից խեղդվելով։

    Գիշերային քաղաքը։ Այգին։ Խենթությունս։ Խենթությունդ։

    Սիրում եմ
    Լիլ, գնդապետի պահը սպանեց

    Սիրում եմ շնչել կնոջ բույրը
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անտիպ-Անանուն
    Հեղինակ՝ Whyspher Whisper, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.06.2010, 10:34
  2. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 29.01.2010, 14:31
  3. «Կարոտ» բառի մասին
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.11.2008, 23:22
  4. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •