User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

  1. #1
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Որպես նախաբան
    Բաբելոն
    /Մտավորականների մասին/

    Ես Մաթևոսյանին ու Ֆոլքներին ինձ հարազատ եմ համարում:
    Նրանք իմ մասին լսած անգամ չկային:Երբ Ամերիկացին ապրում էր, ես դեռ չկայի:Ինքն արդեն չկար,և ես դարձյալ գոյություն չունեի:Իսկ Հայն իմ աստվածն է.»Հիշողությունը ընկած է մարդու և կենդանու միջև....», կամ` «...Դոստոևսկի,Քամյու և ընդհանրապես`երկուսից վերջ «թիվ տուր»:
    Մի խոսքով,մերը միակողմանի շահագրգռվածությամբ, ավելի ճիշտ ,«ներքին» բարեկամություն է:
    Ես ծառ եմ: Մի ծառ Երևանում,մեկը` Հոնոլուլույում,երկու ծառ /երկուսով էլ անտառ,նույնիսկ բացատ, չես կազմի/ Սինգապուրում, N թվով ծառ` Երկիր մոլորակի վրա:
    Սրանք լոկ քանակ են:Բնասերտ,ճյուղահյուս ջունգլի,սաղարթախիտ տայգա,Ծմակուտի մթին անտառ չեն:
    Մեկի կառուցվող ճանապարհի վրա,մյուսի սարքվելիք տան տեղում,թեթև հողմին չդիմացող,սունկի,արջի,սկյուռի,
    Լուսանի,զսպանակվող ճյուղատարած գորգի կարոտ.շատ-շատ`վառելափայտ են:Գերանն ինչ Է,էդ էլ չեն` ոստոտ են:Ծառ են,բայց անտառի են ձգտում,եթե խառնվածքով մելանխոլիկ չեն:Թեկուզ նրա համար,որ իրենց կտրողին Անտառապահը բռնացնի,տուգանի,թուքումուր տա,վախեցնի. “Անտառ ես կտրում,շան որդի? Դատի կտամ”:

  2. #2
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբելոն
    Զզվել եմ արդեն

    Աշխարհից զզվել եմ արդեն,
    Ուզում եմ շրջել գլխիվայր.
    Գինուց թող արաբը հարբի,
    Խոզանոցը դառնա սրբավայր,
    Արան,թող, ատի Նուարդին,
    Շեյխերը մեջիդը քանդեն,
    Հրեշտակ,թող, դառնա տմարդին:
    Աշխարհից զզվել եմ արդեն:

    * * *
    Աշխարհից զզվել եմ արդեն:
    Հերիք է,ինչքան խնդացիք,
    Թող, թուրքերը մեզնից հող ուզեն,
    Ռուսը` դրամ ու կարծիք:
    Բյուզանդիան խոնարհվի Սմբատին,
    Իշուն,թող, յոթ ձիու բեռ բարձեն,
    Մուտք ասեն բազալտե այս պատին`
    Աշխարհից զզվել եմ արդեն:

    21.08.93
    Երևան

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.05.2009)

  4. #3
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբելոն
    Երևանին

    Քաղաքն,որի վրա քուլա-քուլա մշուշ է իջել,
    Քնել է արդեն` հոգնած աշխարհի տալ-առնելիքից:
    Փողոցներն, որոնց լայքը չափվում է աղմուկաչափով,
    Նեոնային լամպերով փայլում են` խավարի ջգրու:
    Անիմաստ մի լուսին,որը ոչ այն է լուավորում է,
    Ոչ այն է ` տաքացնում,
    Երկու ձգված թելերի մեջտեղում օրորվող փուչիկի պես
    Հոսում է երկնքում:
    Մի-երկու շների ու կատուների,
    Որոնց տերերը կամ մեռել են,կամ` աղքատացել,
    Քունը չի տանում`երևի սովից ուկարոտից` գուցե:

    ***

    Իսկ ես ` սիրահար քաղաքին.
    Դատարկված մի փողոց գտած,
    Մի ճոճվող, անօգուտ լուսնով
    Ու քոսոտ շներով` դնչաթաց,
    Ուզում եմ դյութոլ Նրան:
    Ուզում եմինձ ասի “Հա”:
    Բայց քնածէ:Հոգնած է: Հասկացիր:
    Ուղղում եմ վերմակը` մշուշե.
    “Հեյ,շներ,գնացինք:Ուշ է”:

    27.09.97
    Երևան

  5. #4
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբելոն
    Անկողնային կյանք

    Անկողնում ամեն ինչ լինում է,
    Անկողնում` ամեն ինչ պատահում.
    Մեկը հոգնած քնում է,
    Մյուսը` նոր-նոր արթնանում:

    ***
    Սկիզբն ու վերջը անկողնում են,
    Չենք վիճում,կամ էլ զարմանում.
    Մեկը երկունքված ծնում է,
    Մյուսը` դանդաղ մահանում:
    21.03.93
    Երևան

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.01.2010), impression (24.05.2009), Tig (22.05.2009)

  7. #5
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբելոն
    “…Օ,ճշմարտություն,ես քեզ խղճում եմ,
    Որ մեռել ես ինձանից առաջ”
    Պալամեդես
    / Հոմերոս/Իլիական//

    Ես էլ եմ խղճում,քեզ,ճշմարտություն:
    Ոչ թե վաղարժամ կորստիդ համար,
    Այլ,որ չես ծնվել դու ամենևին,
    Հանուն քեզ արված ակտերից հետո:
    ***
    Տապանաքարիդ,որ պիտի դրվի
    Գերեզմանոցում` երազանքների,
    Բանաստեղծ կոչված այս հիմարների,
    /Որտեղ ոչ մի բան լրիվ չէ` թերի,
    Ուր արձաններից մեկը ոտք չունի,
    Մյուսը` ականջ/
    Քեզ անգլուխ եմեսպատկերելու:

    13.01.96
    Երևան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.05.2009)

  9. #6
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբելոն
    Ուշացած պատասխան

    Նայիր քո դեմքին,բայց ոչ հայելու մեջ:
    Այլ,այսպես, կանգնիր ու նայիր դու` քեզ:
    Ինչ տեսար,ասա?
    Թարսված մի պիջակ,
    Որի պիտակով ծոցագրպանում
    Կարող ես ատլաս թաշկինակ դնել`
    Փողկապիդ գույնին համապատասխան:
    Հիմարություն չէ,
    Ես սկսել եմ տալ քեզ պատասխան:
    Ուզում եմ հիմա ինձ ականջ դնես
    Ու ճիշտ հասկանաս,
    Որ այս աշխարհում,կարող է և այն,
    Մեդալից սկսած մինչև դու կամ ես`
    Պիջակի մնան,ունենք երկու Ես,
    Կամ երես:
    Չգիտեմ,որն ես դու հարմար գտնում,
    Եվ տարիների խելապտույտում
    Այնքան արագ են նրանք փոփոխվում,
    Որ ինձ,քեզ,մեդալին`գուցե,
    Թվում էարդեն խելագարվում ենք:

    10.97թ
    Երևան
    Աշնանային գարուն

    «Այս գարունը աշնան է նման».
    Ասացիր մի օր դու` ինձ:
    Հիշում ես?
    Ամեն-ինչ մաքուր էր,անբիծ,
    Ինչ-որ բան ճնշում էր:
    Անցյալի տերևները դեղին
    Ասֆալտին հոգևարք էին ապրում,
    Նստարանը` քարե ու հին,
    Ձնհալից դեռ թաց էր:
    ***
    Մենք արդեն պիտի բաժանվեինք.
    Մեզ համար աշուն էր:
    Քամին անկյունում գժվել`
    Դողացնում,պարում էր:
    Մենք սառել,քաղաքն էր տաքացել.
    Քաղաքում գարուն էր:

    03.95թ
    Երևան

    Բանաստեղծություն

    Որպեսզի լսես մեղեդին հոգուդ,
    Պետք չէ ոչ ջութակ,
    Ոչ էլ մի հատուկ,երաժշտական լավ
    Լսողություն:
    Այ,ինչ ասացիք?
    Թերևս,այո`
    Պարզ գրող գրիչ,
    Մի թերթ մաքուր թուղթ
    Ու հիշողություն:
    Նաև ծերություն` հոգնած ուղեղի,
    Ջահել մարմնի մեջ,
    Սպիտակ մազեր,
    Որ չեն հարմարվում
    Սև-սաթ հոնքերի կամարի ֆոնին
    Եվ աննպատակ ապրած տարիներ:
    «Լինել?Չլինել?»
    Համլետյան հարցը
    Դառնում է դատարկ,պարապ կրակոց
    Հորիզոնի մոտ կետերի փոխվող
    Բադերի ստվար երամի համար,
    Ու նաև նրանց,
    Ով ունի գրիչ,
    Մի թերթ մաքուր թուղթ,
    Ծեր հիշողություն`ջահել մարմնի մեջ:

    10.97թ
    Երևան

    Աշուն

    Տերևներն` աստղերի պես դեղին,
    Անձրևը մաղում է բարակ:
    Աշունը` շան նման պպզած,
    Անտեր ու վախկոտ շան նման,
    Աչքերը հառել երեսիս`
    Խղճմտանք է խնդրում:
    Չունեմ:
    Ինչ-որ կար տվեցի:
    Պրծավ:
    Գուցե,ես էլ խեղճանալ եմ ուզում,
    Ուզում եմ,որ ինձ էլ մեղք գան:
    Հետո ինչ,որ չունեմ շան երես`
    Այս աշնան պես անճարակ շան:

    10.97թ
    Երևան
    Անձրև

    Անձրև`ընկերս,
    Միայնակ օրերիս ինձ մենակ չթողնող,
    Դու ես ու պարտքերս:
    Որոնք,թե մարել էլ ուզենամ,
    Չեմ կարող.
    Ես`թե չէ,դու հո լավ գիտես կրքերս:
    Գրքերս`
    Տասն անգամ բոլորը կարդացված,մարսված,
    Բայց էլի հաճելի,ձգող`
    Ինչպես որ սերս:
    Մտքերս`
    Կյանքն այնքան ոտնակոխ է արել,
    Չեմ հիշում դերս:
    Անձրև`իմ միակ հուշարար,
    Ինչ անեմ?
    Գլուխս չի ուզում գնալ,
    Տանում են ոտքերս:

    03.95թ
    Երևան

  10. #7
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբելոն
    Այս կնիքները,
    Որոնց երեսին մինչև չշնչես,
    Չեն կենդանանում:
    Մնում` անընթերց,
    Հազիվ նշմարվող մեկ-երկու գծիկ`
    Շրջանակի մեջ կամ եռանկյունում,
    Կնոջ հոգու պես:

    Այս կնիկները,
    Ջահել արուի հորձացող արյան
    Ու տաք մատների
    Կարոտը` պահած կախ-կախ կրծքերին,
    Իրենց բակերի նստարաններին
    Ձանձրանում են:

    Այս բնիկները,
    Որոնց տոհմածառն արմավենին է`
    Անապատի մեջ,
    Կակտուսներին ու ուղտափշերին`
    Աջ-ահյակ ցրված,
    Չեն էլ բարևում,
    Ուր մնաց ասեն իրենց գաղտնիքը,
    Թե ինչպես ապրել բարկ արևի տակ
    Ու փուշ չունենալ:

    Այն կինիկները,
    Որ մարդավարի ապրել չգիտեին,
    Դիոգենեսյան քողով էին ծածկում
    Իրենց ամոթը:

    Իսկ ցինիկները,
    Որ նախորդների սերունդներն են`
    Պատմաքմհաճույք անվանափոխված:
    Ամենուրեք են,
    Ամեն ճեղքի մեջ ու ամեն անցքում ,
    Անամոթաբար ճամփա են բացում
    Ու գնում առաջ` ետ չնայելով:

    13.01.96թ
    Երևան

  11. #8
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբելոն
    Փորձ

    Անցյալիս համար`մոռացվող,
    Մշուշի նման ծխապատ,
    Ափսոսում եմ:
    Հիմա,
    Երբ արդեն հասուն տղամարդ`
    Կյանք կոչվող ճանապարհս կիսած,
    Ուղեղիս ծալքերում գորշ դոնդող դարձող
    Հիշողությունը
    Սառում է իր պարապ գոյության ցրտից:
    Հիմա,
    Սխալներիս ուս-ուսի շարքում
    Փորձ կոչվող հաբից,գոնե մի,
    Մի-միակ հատիկ չկա,
    Որ պոկեմ աղոտվող անցյալիս
    Պնդացող դոնդողի միջից,
    Որ պետք գա:
    Մեծանում է խելացի աչքերով
    Ու հայացքը շատ նման հայացքիս
    Մի ժիր ու կայտառ երեխա:
    Ինչ ասեմ ես նրան?
    Երբ հարցնի.
    «Հայրիկ,իսկ ինչու չապրեցիր,
    Ինչպես որ բոլորը?»
    Նույն հարցը տվել եմ իմ հորը:
    Այդպես էլ պատասխան չկա:
    27.09.97թ
    Երևան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (26.05.2009)

  13. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխարհից զզվել եմ արդեն,
    Ուզում եմ շրջել գլխիվայր.
    Գինուց թող արաբը հարբի,
    Խոզանոցը դառնա սրբավայր,
    Արան,թող, ատի Նուարդին,
    Շեյխերը մեջիդը քանդեն,
    Հրեշտակ,թող, դառնա տմարդին:
    Աշխարհից զզվել եմ արդեն:
    Էս մեկը լավն էր: Մնացածի դեպքում էն լսե՞լ ես, որ ասում ա "RAFAELLO" հազարավոր բառերի փոխարեն... Կարդացի ու "RAFAELLO" ուզեցի...

  14. #10
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկը լավն էր: Մնացածի դեպքում էն լսե՞լ ես, որ ասում ա "RAFAELLO" հազարավոր բառերի փոխարեն... Կարդացի ու "RAFAELLO" ուզեցի...
    Каждому свое
    Կշարունակեմ հրապարակել.գուցե "Raffaelo" ուտելու ցանկությունդ նահանջի ու իմ հետ կոնյակ խմել ուզենաս

  15. #11
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բաբելոն
    Թող ետ գա նորից դժնի դղյակի
    Մամռած պատերով խուլ միջնադարը:
    Եվ ասպետների պողպատակռուփ փաղանգը`հատու
    Մխրճվի մեղքից լխլխկան դառած
    Այս մեղկ մարմնի մեջ:
    Ու սուլեն նորից նետերը թունոտ
    Օզոնից զրկվող երկնքի կապույտ ալեկոծի տակ,
    Կրակի մատնեն գրքերը նեռհոտ,
    Անեն շանսատակ
    Այն ամբոխները,որոնք ծառանան աստծու առաջ:
    Մարդ`մեղավորը թող լալահառաչ,
    Մաքուր ու անբիծ զավակի արևն դարձնի երդում,
    Որ իրեն փրկի խարույկ հանվելուց:
    Բոլորին ի ցույց
    Թող կախաղաններ խրվեն ասֆալտին:
    Բանաստեղծ լինելն համարվի հանցանք,
    Թանաքոտ ձեռքեր թող մեխվեն պատին:
    Հավատաքննիչ դառնալու համար
    Թեկնածուները կազմեն երկար ցանկ.
    Ընտրող արժանիքն`նվիրված աստծուն`
    Թեկուզ առերես,
    Ունենալ պիտի նաև մի երես`
    Հարմար վայրկյանին փոխարինելու:
    Նկարչությունը թող դիտվի աղետ,
    Թատրոն սիրելը` դավաճանություն,
    Ու աղոթելը դառնա ցնծություն,
    Վրեժը`կարիք,
    Սակայն բոլորը թող հարուստ լինեն`
    Մեկ-մեկու կաշին ծախելով իրար:
    Պառավներն իրենց մազերը հինեն`
    Մոռացած ավանդ,մոռացած տարիք,
    Եվ իբրև բարիք
    Մատուցվեն կույսի կարոտը պահած ամուրիներին,
    Կպնեն կրծքներին աղվամազապատ:
    Ամեն կիրակի ու ամեն շաբաթ
    Մատղաշ աղջիկներ խաչերին գամվեն համբույրի համար,
    Կամ ձեռբակալվեն,
    Մենաստան տարվեն.
    Մայրապետների քղանցքները հար պաչպչոտելու,
    Նաև հոտելու
    Նեղլիկ խուցի մեջ:
    Թող մոռացութան մշուշը իջնի անցյալի վրա,
    Համարյա ներկա-մոտիկ անցյալի,
    Որը շատերին հարմար չեր գալիս,
    Ափսոսում էին իրենց ցուլերի միսը անալի`
    Արամազդներին կերակուր որպես:
    Նրանց լուռ ու հեզ
    Մի աստված էր պետք
    Ու ստեղծեցին,
    Ճանապարհն դեպի Ավետյաց Երկիր անապատեցին,
    Հիմքից հատեցին այն պարտեզները,
    Որոնք պատահում ու ազդում էին ջղերի վրա:
    Բայց Ստեղծվածը այնքան էլ հեզ չէր,
    Ու Զևսի շանթող կայծակների տեղ
    Ծծումբ էր թափում գլխներին բացհեր:
    Մեղավոր կնոջ մի հայացքն
    Արժեր մի աղե արձան,
    Զնդան էին նետում,անում էին աղցան
    Այն միամիտին,
    Որ Աստծո տեղ կնոջն էր պաշտում:
    Օրենքներով հին`
    Մտածում էր այն,ինչ-որ ասում էր:

    Ամայի դաշտում մի կրքոտ տերտեր
    /Մեղա քեզ,իմ տեր/
    Այրի կնոջն էր խոստվանեցնում կանաչի վրա:

    Ինչպես մանուկը կրակ տեսնելիս
    Մատիկն է վառում առաջին անգամ,
    Նրանք էլ տեսան ,որ սխալվել են:
    Մոխրացող մատներն բռունցք դարձած,
    Անմռունչ,անլաց,
    Իրենք իրենցից զատվեցին հանկարծ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (26.05.2009)

  17. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Каждому свое
    Կշարունակեմ հրապարակել.գուցե "Raffaelo" ուտելու ցանկությունդ նահանջի ու իմ հետ կոնյակ խմել ուզենաս
    Ուզում ես ասե՞լ, ես ոզնի եմ դու՝ փափուկ արջ...
    Պուպուշ ես... Բայց դեռ որ էն մեկն ա դուրս գալիս

  18. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    Մխրճվի մեղքից լխլխկան դառած
    Այս մեղկ մարմնի մեջ:
    Վայ ես էս տողերը նենց լավ բանաստեղծության մեջ կօգտագործեի
    Վերջին խմբագրող՝ Dorian: 24.05.2009, 23:36: Պատճառ: "օգտագործելը" շշաձև օ-յով չէի գրել... Հայկոյից էլ վախեցա...

  19. #14
    թղթակից-անդամ xumhar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ ես էս տողերը նենց լավ բանաստեղծության մեջ կօգտագործեի
    ....Ես լավ գիտեմ մտքինդ,
    Աչքերիցդ եմ հասկանում.
    Ժամանակի գետափին
    Ժամանակ ես սպանւմ....
    Լրիվ տեքստը էս երկու օրը կգրեմ

  20. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն

    Մեջբերում xumhar-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Ես լավ գիտեմ մտքինդ,
    Աչքերիցդ եմ հասկանում.
    Ժամանակի գետափին
    Ժամանակ ես սպանւմ....
    Լրիվ տեքստը էս երկու օրը կգրեմ
    Ես լավ գիտեմ մտքինդ՝
    Իմ գրածներն ես հերքում,
    Բոլոր գործերդ թողած
    Գլխիս լոլո ես երգում...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 436
    Վերջինը: 07.09.2017, 01:47
  2. Անտիպ-Անանուն
    Հեղինակ՝ Whyspher Whisper, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.06.2010, 10:34
  3. Արձակ. sitrom "Խանութ" Մարտիրոսյան Ս.Մ.
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2009, 16:00
  4. Միստիկ դրամա "AVE MARIA" Մարտիրոսյան Ս.Մ.
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.05.2009, 05:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •