Գրեթե ամբողջ օրը հետս էիր։ Ու հիմա, երբ քսան րոպե է ինչ չկաս, թվում է՝ վայրկյաններ ենք միասին եղել։ Հոտդ, ձեռքերդ, հայացքդ՝ հայացքումս հալվող։
Գիտես չէ, որքան եմ սիրում համբույրին նախորդած ու մանավանդ հաջորդած հայացքդ...որովհետև գիտեմ, միայն ինձ կարող ես էդպես նայել...մենակ ինձ կարող եմ աչքերումդ տեսնել էդ պահին՝ լսելով բռնկվող հոգուդ խենթ զարկերակը։
Ինձ ու մի ամբողջ գրողի տարած տիեզերք։
Սիրում եմ զգալ դողդ, որն ինձ է հաղորդվում՝ թուլացնող կրքի հոսանքում ստիպելով մոռանալ երկրի գրավիտացիոն օրենքը։
Ցավի խամրող, մարմրող , անէացող մրմունջը՝ այնտեղ ուր ես երջանիկ եմ։
ժպտա ինձ։
Սիրում եմ ժպիտդ։
Էջանիշներ