Mephistopheles-ի խոսքերից
Մինիստր ջան, բա ո՞վ ա մեղավոր… ինչու՞ ուրիշ նորմալ երկրներում էս վիճակը չի… շատ պարզ, "ժողովուրդը թույլ չի տա"… իսկ դա ի՞նչ է նշանակում… դա նշանակում է, որ եթե Մարտի 1-ի նմամ մի բան լինի, կամ մեր "ընտրությունների" նման մի բան, ժողովուրդը միանշանակ դուրս է գալիս ու պատրաստ է լինում ամեն քայլի, "պահանջում" որ իրեն առաջնորդեն… նա չի հանգստանում մինչև չգտնի այն առաջնորդին, որը կհասցնի գործը հաղթական ավարտիրն… Հիմա կմտածեք, թե Լևոնին քննադատում եմ… այո քննադատում եմ, բայց նաև հաշվի եմ առնում, որ նրա գործողություններն ու որոշումները մեծապես կախված են մեր ժողովրդի "առանձնահատկություններից" ՝ այն է "ձեռքերը լվանալ " ու անել մի անգամ, ոչ ավել, մեր շուչը չի հերիքում երկարատև պայքարի համար (Արարատ-73 էլ մի անգամ եղավ ու երբեք չի կրկնվի)… մեր ժողովրդի գլխում դեռևս տեղավորվում է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և սրա համար ոչ իշխանություններն են մեղավոր ոչ էլ որևէ քաղաքական գործիչ… "մեկ ա ոչ մի բան չի փոխվելու", "ինչ ա, հո իշխանությունը չեն տալու ձեզ", սրանք արտահայտություններ են որոնք որևէ կոնկրետ քաղաքական գործչի չեն պատկանում, սրանք ժողովրդական խոսքեր են…
Ժողովուրդը (երկիրը) հողն է, քաղաքական գործիչը՝ (կամ անհատը) սերմը… մեր հողի վրա սերմը չի աճում, իսկ հողն ամենակարևորն է, հող եթե եղավ սերմը միշտ էլ կգտնվի, օրինակները բազմաթիվ են… մեր ժողովրդի տաղանդավոր լինելը դա մեր շնորքը չի դա էն երկրի շնորհքն է որը վեր է հանում այդ տաղանդը… մեր տաղանդավոր երիտասարդներն ու գլուխներն այսօր դրսում են, մինչդեռ մենք ներսում հանցագործ անտարբերությամբ նայում, իսկ իշխանությունները սառնասրտությամբ իրականացնում են մեր ժողովրդի ֆիզիկական և հոգևոր սպանդը… դե հիմա ասա ո՞վ ա մեղավոր… էսօր ոչ Ստալին կա, ոչ Լենին, կա, ոչ Թալեաթ, ոչ Շահ Աբաս ոչ էլ մնացած "մեղավորները" ու մենք էլի սենց ողորմելի ենք ոնց որ միշտ, աչքներս խալխի ձեռին, հույսներս էլ մեզ սպանողի խղճահարությանը… իսկ մեզանից "լավագույներն էլ" երևակայական թշնամու հետ են կռիվ տալիս (պանթուրքիզմի, մասսոնների, հրեաների)… Լևոնն ի՞նչ անի, որ մենք հավ ենք, Սերժը մեղավոր չի որ մեր լամպուշկին չի…
եթե տեց չի, ասենք տենց չի… մինչև էս ամեն ինչը չասվի չի լինելու , բայց մենակ ասելով չի…
Էսօր էն մեր էնտուզիաստ ջահելությունը, ըմբոստ կնանիքն ու բիձեքն են էս երկրի տերը և վերջը հաղթելու են, իսկ մնացածին սկի մարդահամարին չարժի հաշվել, դրանք տենց ստորաքարշությամբ էլ սողալու են դեպի իրենցը շիրիմը…
Էջանիշներ