Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ ջան, իմաստ չունի նման խոսակցություններին ուշադրություն դարձնելը նույնիսկ: Միտինգի ժամանակ ո՞վ ա Լևոնին նայում. շատ քիչ մարդ, էն էլ հեռվից. էլ ինչի՞ մասին ա խոսքը: Վիշապը պարզ ասեց, էլ ավելացնելու բան չկա: Բազմահազար Լևոնի համակիրներ նույնիսկ ձայնը չեն լսում, տպագիր մամուլի միջոցով են իմանում, թե ինչ է ասել. հիմա ի՞նչ, էդ մարդիկ տառերից հոգեխանգարվում ե՞ն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ambrosine (06.06.2009)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ ո՞վ է ասել, որ ոչ բուրգային համակարգն ավելի լավն է։ Մի քիչ փիլիսոփայություն կարդացեք։Որ շատ չխորանանք գործընթացների մեջ, ընդունենք, որ ԱՄՆ-ը գնում է բուրգային համակարգի փլուզմանը, իսկ Ռուսաստանում հենց բուրգային համակարգ է. սա ասում եմ նաև, որ չմտածեք, թե բուրգային համակարգը հենց Լևոնն է հորինել: Դա հորինվածք չէ, իրականությունն է:
Ես այլ կարծիքի եմ։ Իմ կարծիքով Ամերիկան հրահրեց Վրաստանին պատերազմի։ Առանձնապես շատ բան չկորցրեց․ այդ տարածքները առանց այն էլ Ռուսաստանն էր ղեկավարում։ Փոխարենը հաղթելով տեղեկատվական պատերազմը՝ համարյա ամբողջ աշխարհին դեմ տրամադրեց "ագրեսսոր" Ռուսաստանին։ Ո՞վ ամենաշատ տուժեց պատերազմի արդյունքում։ Իհարկե վրաց ժողովուրդը։ Ու՞մ պատճառով։ Կարծում եմ՝ Ամերիկայի։Պատերազմը մի կողմ դրեք, դա ուղղակի Վրաստանի կողմից թույլ տված սխալ էր. ճիշտ չէր հաշվարկել քայլերը և հնարավոր հանգուցալուծումը:
Նրան, որ Լևոնը սրտանց ուզում է հայ ժողովրդին ազատել այսօրվա բռնապետ իշխանությունից, չեմ հավատում։
davidus (06.06.2009)
իսկ ով ասաց՝ չենք կարդացել? ավելին ասեմ. ավտորիտարին մոտ ռեժիմներն են նորանկախ պետություններին դարձրել ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, եղել են լեգիտիմ իշխանություններ: Բայց Հայաստանի դեպքում սա արդեն միայն ավտորիտար չի, իշխանությունն էլ լեգիտիմ չէ, գործողությունները զուրկ են որևէ տրամաբանությունից: Այդպիսի քաղաքականություն կարող է վարել միայն գրագետ, փորձառու.... անձը, ինչպիսին չի հադիսանում սերժը
դե էդ ա էլի. Վրաստանը սխալվեց հաշվարկներում.. ԱՄՆ-ը միայն արևմտյան ճամբարում ապահովեց իր պրոպագանդան, Ռուսաստանը արդեն Չեչնիայի հետ պատերազմող Ռուսաստանը չէր... ինքն էլ հասկանում է քարոզչությունից. պատերազմի ընթացքում ինֆորմացիայի հանդեպ վերահսկողությունը բարձր մակարդակի վրա էրԵս այլ կարծիքի եմ։ Իմ կարծիքով Ամերիկան հրահրեց Վրաստանին պատերազմի։ Առանձնապես շատ բան չկորցրեց․ այդ տարածքները առանց այն էլ Ռուսաստանն էր ղեկավարում։ Փոխարենը հաղթելով տեղեկատվական պատերազմը՝ համարյա ամբողջ աշխարհին դեմ տրամադրեց "ագրեսսոր" Ռուսաստանին։ Ո՞վ ամենաշատ տուժեց պատերազմի արդյունքում։ Իհարկե վրաց ժողովուրդը։ Ու՞մ պատճառով։ Կարծում եմ՝ Ամերիկայի։
սրտանց ուզելը որն է? մենք իդեալներ չենք սարքում. Լևոնը քաղաքական գործիչ է, իսկ ՀԱԿ-ում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, որոնք ունեն տարբեր գաղափարախոսություններ, տարբեր կուսակցական նպատակներ, բայց միավորվել են մի ընդհանուր նպատակի շուրջ՝ հաստատել Հայաստանում արդար ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն: Հասարակությունը այնքան ժամանակ կլինի Լևոնի հետ, ինչքան ժամանակ Լևոնը արտահայտի հասարակության շահերը" Քաղաքականություն = շահերի խտացված արտահայտություն. սա բոլորին է հայտնի.. երևիՆրան, որ Լևոնը սրտանց ուզում է հայ ժողովրդին ազատել այսօրվա բռնապետ իշխանությունից, չեմ հավատում։
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ ջան, դու կարդացել ես (ես ընդհանրապես բարձր կարծիքի եմ քեզ մասին), իսկ լևոնականների մինիմում 90%-ը չի կարդացել և դեմոկրատիան ու արևմտյան արժեքները ընդունում է որպես միակ ճիշտ ուղղություն։ Խոսքը հիմանականում երիտասարդության մասին է, սովետի դարաշրջանում մեծացած մարդկանց մեջ արժեքների փոփոխությունն այդքան հեշտ տեղի չի ունենա։ Եվ վատը գիտե՞ս որն է։ Հետդարձ ճանապարհը շատ դժվար է, եթե այն ընդհանրապես գոյություն ունի։ Մարդը, որը զգացել է ազատությունը, արդեն երբեք չի կարողանա հրաժարվել այդ ազատությունից։ Իզուր չէր որ ԽՍՀՄ-ը երկաթե վարագույր էր անցկացրել, որ մարդիկ չիմանային թե ինչ է այդ ազատությունը։ Իսկ չափազանց ազատությունը, երբ մարդ ունի այն ամենն ինչ ուզում է, տանում է հոգևոր դատարկության։ Ես արդեն բավական մոտ եմ այդ վիճակին։իսկ ով ասաց՝ չենք կարդացել? ավելին ասեմ. ավտորիտարին մոտ ռեժիմներն են նորանկախ պետություններին դարձրել ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, եղել են լեգիտիմ իշխանություններ: Բայց Հայաստանի դեպքում սա արդեն միայն ավտորիտար չի, իշխանությունն էլ լեգիտիմ չէ, գործողությունները զուրկ են որևէ տրամաբանությունից: Այդպիսի քաղաքականություն կարող է վարել միայն գրագետ, փորձառու.... անձը, ինչպիսին չի հադիսանում սերժը
Ես Սերժի կողմանկից չեմ, ի դեպ։
davidus (06.06.2009)
Սխալվում ես: Պայքարող ժողովրդին (որպես այդ ժողովրդի մի մասը՝ ինձ իրավունք եմ վերապահում սա ասելու) արևմտյան արժեքներ պետք չեն: Արևմտյան արժեքները թող մնան արևմուտքցիներին: Մեզ պետք են հայկական արժեքներ՝ Հայաստանում: Եթե ինչ-որ տեղ այդ արժեքները հատվում են, շատ լավ: Եթե տարբերություններ կան, ի՞նչ արած, իրենք եվրոպացի են, մենք՝ հայ: Սակայն հիմնարար դրույթները ամեն տեղ նույնն են, քան որ մարդիկ են ամեն տեղ նույնը. ազատություն, հավասարություն և այլն: Պնդել, թե մենք կուրորեն ձգտում ենք արևմտյան արժեքներին, առնվազն շփոթություն է և այդ արժեքները հասկանալու ցանկության բացակայություն: Ինչու՞ պետք է հայը, ասենք, հրաժարվի խոսքի ազատությունից. քանի որ դա այսօր համարվում է գլխավորապես արևմտյան արժե՞ք: Այդ ո՞ր օրվանից արժեքի՝ «արևմտյան» լինելը դարձավ քննադատելի: Ինչու՞ պիտի ես ազատ մրցակցային շուկայից ու արդար արդարադատությունից (ներողություն տավտալոգիայի համար) փախչեմ. միայն ու միայն խուսափելու համար «արևմտյան» պիտակի՞ց: Բնավ ոչ, չեմ անի:
Mephistopheles (07.06.2009), Ձայնալար (06.06.2009), Վիշապ (06.06.2009)
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Si vis pacem, para bellum
ոչ մի փիլիսոփա էլ նման բան չի ասել.... ՆՄԱՆ մտքեր արտահայտել է Պլատոնը "Պետության" մեջ, երբ ասում էր որ պետության գլխում պետք ա կանգնած լինի արիստոկրատիան, որը ենթադրում ա հենց բրգաձև կառավարում... վերևից ներքև.....
խնդիրը իրականում կառավարման ձևերի լավ ու վատի մասին չէ.... ցանկացաժ կառավարման ձև իրեն արդարացնում է ՈՐՈՇԱԿԻ պայմաններում, ներառյալ քաղաքական իրավիճակը.... մեր խնդիրն ա մեր, ներկայիս պետական կարգին հարմար կառավարման ձև ընտրել...... բացարձակ ազատության համար առաջին թշնամին եմ...
One_Way_Ticket (06.06.2009)
davidus-ի հետ համամիտ եմ։ Փորձեմ ինքս էլ մի քիչ փիլիսոփայել
Որպեսզի ասել, թե կառավարման այս ձևը լավն է, իսկ մյուսը վատն է, պետք է նախ և առաջ հասկանալ թե ինչ է ասել՝ լավ և ինչ է ասել՝ վատ։ Բանն այն է, որ լավի տակ մարդիկ հաճախ հասկանում են ժողովրդի ազատությունը, ֆինանսական բարեկեցությունը և այլն։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Նա, ով մեքենա ունի, ավելի երջանիկ չէ, քան նա, ով չգիտի էլ թե մեքենան ինչ է։ Ընդհանրապես խորհուրդ կտայի կարդալ տեխնոգեն և տրադիցիոն քաղաքակրթությունների մասին։ Ստյոպինի գրքում օրինակ ահագին լավ է գրած։ Լինկը, որով ես ժամանակին կարդում էի (http://ru.philosophy.kiev.ua/library/stepin), հիմա չբացեց։ Կարելի է Яндекс-ում փնտրել "техногенные и традиционные цивилизации", լիքը նյութեր կբերի։
davidus (06.06.2009)
Դուք պարզվում է ամենաիսկական փիլիսոփաներ եք գրողը տանիՊարզապես մեկը այստեղ փիլիսոփայություն կարդալու կոչեր էր անում, պարզվում է մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում Պլատոնը կարծիք է արտահայտել, մենք հայերս նոոոոր փորձում ենք փորձարկումներ անել ինքներս մեզ վրա
Այդ դեպքում պատմություն կարդացեք հարգելիներս, տեսեք բրգաձև իշխանություն ներկայացնող ֆեոդալական երկրներում վասալ լինելը ձեզ եթե կայֆ տալիս է, ապա առա՜ջ Հայաստան: Իսկ եթե դուք ձեզ ֆեոդալ կամ կոմս եք երևակայում, ապա հրամայեք բոլորին սկսվել ու կարդալ ձեր փայլուն մտքերը, գուցե ենթարկվե՞նք
![]()
Si vis pacem, para bellum
Հակոբ, ի՞նչ ես կարծում, ի վերջո ավելի շատ ո՞վ է հիպնոսացել, խնդիրներ տեսնող քաղաքացի՞ն, որը ակտիվորեն մասնակցել է Տեր-Պետրոսյանի միտինգին՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը, բնականաբար նաև երգել ու պարել է, հնարավոր չի օրուգիշեր միայն կանգնել ու գոռգոռալ, թե՞ դու, որ ասենք Լույսվորդ կայքում կարդացել ես, թե այնտեղ՝ հրապարակում զոմբիները կրակ են վառել ու խրախճանք են սարքել:
Ինձ թվում է ավելի շատ հիպնոսանում են այն մարդիկ, ովքեր տրամաբանություն ու ինքնուրույն վերլուծելու ունակություն չունեն:
Si vis pacem, para bellum
Ariadna (06.06.2009), Որմիզդուխտ (07.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ