User Tag List

Էջ 29 90-ից ԱռաջինԱռաջին ... 192526272829303132333979 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

  1. #421
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ցավդ տանեմ, եթե հանկարծ /համոզված եմ որ չի լինի / լևոնը դառնա նախագահ, եթե դուք կկարողանաք դրանից ավելի հեշտությամբ ազատվել, քան հիմիկվաններից, համարս կտամ, կզանգես, կհանդիպենք ու մի հատ ԿԿՏԱՑՆԵՍ ԳԼԽԻՍ.....
    ցավդ տանեմ, հիմա էլ Վազգեն չկա, որ քաղաք զորք մտցնելու սպառնալիքով դրան ստիպի հրաժարական տալ .... հիմա էլ արդեն ուրիշ ա.... հիմա էլ ով սրան պիտի ստիպի հրաժանական տալ.... ՀԱԿ-ը, թե հանրապետականները.....
    այն ուժը, որը կբերի իշխանության, նույն ձևով էլ կզրկի իշխանությունից...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.06.2009), Որմիզդուխտ (07.06.2009)

  3. #422
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ի նկատի ունեմ հրաժարականի պահը... ոչ թե նախագահ դառնալու...
    Դավիթ, երբ մեր հասարակությունը գիտակցի, որ իշխանությունն է իր ծառան և ոչ թե հակառակը, այդ ժամանակ նրա համար խնդիր չի լինի հարկ եղած դեպքում պահանջել իշխանության հրաժարականը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #423
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Ա դէ երեխեք Թարգեք էլի...

    Ես արդեն հանգեցի էն եզրակացության որ էս տղեքի հետ խոսալը անիմաստա...

    եթե մեկը բանավիճումա ինչոր բան հիմնավորումա իմաստ ունի խոսալ..

    Իսկ եթե մենակ խոսումա.... Իսկ քո բերած հիմնավորումներին մենակ ասում չէ, չեմ հավատում..

    ՈՒրեմն հաստատ անիմաստա... թարգեք
    Loading your personal settings....

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.06.2009), Հայկօ (06.06.2009), Որմիզդուխտ (07.06.2009)

  6. #424
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Ամոթ նման քաղաքական գործչին, որն իր ընտրողներին որբ թողեց։

  7. #425
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամոթ նման քաղաքական գործչին, որն իր ընտրողներին որբ թողեց։
    Համեցիր կարդալու՝ Ժողովրդի քվեն պետք չի՛ արհամարհել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #426
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու քեզ համարում ե՞ս մերժված մարդ. մերժված ժողովրդի մասնիկ։

  9. #427
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու քեզ համարում ե՞ս մերժված մարդ. մերժված ժողովրդի մասնիկ։
    Հակոբ ջան, ես ինձ համարում եմ ստրկացված երկրի ազատ մտքով քաղաքացի, բայց քո հարցից մեկ ա բան չհասկացա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #428
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասսոնների թեմային մի քիչ հումորով եմ նայում:
    Բայց իրականում չգիտեմ ինչի ա Լևոնը հետ եկել: Դատելով նրա ղեկավարման տարիներին Հայաստանում լկտիության ու ամենաթողության բարգավաճումից, չեմ կարծում որ նրա նպատակները արդար են: Մի կողմից էլ չեմ կարողանում լոգիկա գտնել: Շահի մասին ա խոսքը: Լևոնի թոռան թոռն էլ ա ապահովված ամեն ինչով: Ոչ գումարի պրոբլեմ ունի, ոչ աշխատելու, ոչ էլ անվտանգության: Էլի չեմ հասկանում ի՞նչն ա պակաս, որ եկել ա ասպարեզ:
    Ատելության սերմանում բան, սենց բաներն էլ չեմ ընդունում: Էս իշխանություններին ատելու համար Լևոնը պետք չի: Իրավիճակին ծանոթ մարդը պետք ա որ մինիմում չսիրի էս իշխանություններին: Ստեղ ուրիշ բան կա, որը ոչ մեկս չգիտենք իմ կարծիքով: Նույնիսկ Լևոնի համախոհները չգիտեն:
    Ես այնուամենայնիվ այն կարծիքին եմ, որ Լևոնին արևմուտքն է ուղարկել։ Կովկասը կարևոր աշխարհագրական նշանակություն ունի գազատարերը Ռուսաստանին в обход (կներեք, հայերեն բառը չգտա) անցկացնելու համար։ Եվ նախագահական ընտրությունների ժամանակ Լևոնը մեծ հույսեր էր կապում եվրոպական դիտորդների հետ։ Թե ինչու արևմուտքը խելոք ընդունեց ընտրությունների արդյունքները, կարծում եմ Ռուսաստանի հետ "պայմանավորվեցին" ինչ-որ գնի դիմաց (նկատի չունեմ անպայման դրամական)։
    Հ․Գ․ սա ընդամենը իմ կարծիքն է։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (06.06.2009)

  12. #429
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակոբ ջան, ես ինձ համարում եմ ստրկացված երկրի ազատ մտքով քաղաքացի, բայց քո հարցից մեկ ա բան չհասկացա
    Ես ուրախ եմ քեզ համար։ Իսկ դու չե՞ս ուզում պայքարել ստրկության դեմ։ Արտակ ջան, թող Լեւոն Տեր Պետրոսյանը չլինի, թող որ լինես դու։ Ես քեզ կհարգեմ, իսկ Լեւոնին, ոչ։

  13. #430
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուրախ եմ քեզ համար։ Իսկ դու չե՞ս ուզում պայքարել ստրկության դեմ։ Արտակ ջան, թող Լեւոն Տեր Պետրոսյանը չլինի, թող որ լինես դու։ Ես քեզ կհարգեմ, իսկ Լեւոնին, ոչ։
    Հակոբ, ես ու իմ նման տասնյակ հազարավոր քաղաքացի պայքարում են ստրկական համակարգի, ավազակապետական համակարգի դեմ վաղուց: Ու այդ պայքարը առաջնորդում է Տեր-Պետրոսյանը: Դու կարող ես հարգել կամ չհարգել ինձ կամ Տեր-Պետրոսյանին, դա քո իրավունքն է, բայց չընդունել, որ այդ պայքարը գնում է, նշանակում կամ խաբել դիմացինին, կամ ինքդ քեզ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #431
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Եթե Լևոնը պատերազմ հաղթել իմանար ապա վաղուց հաղթած կլիներ Սերժին ունենալով այսքան ռեսուրսներ ու այսքան աջակիցներ:

    մինչև հիմա չեք հասկացել թե ինչ տեսակ մարդ է Լևոնը՞

    Նա քուրմի տեսակ է:
    Նա սիրում է խոսալ ու փիլոսոփայել, բայց կոնկրետ որևէ կազմակերպչական գործեր անել չի սիրում:
    Նա սպասում է որ իր քարոզների ազդեցության տակ կծնվեն նվիրյալներ որոնք ինքնամոռաց կտրվեն գործին ու առաջ կտանեն այն : Դա է նրա ֆենոմենը:

    Էն հին եգիպտական քրմերից է որ արևի խավարումով ժողովրդին հիպնոսացնում էր... ու մղում կամ հնազանդության կամ էլ ապստամբության:

    Բայց քուրմը անզոր է եթե նրա հավատացյալների բանակի մեջ չկա աստծվածային կայծ ունեցող մարդիկ: 1988-ին այդ մարդիկ կային ու մենք հաղթեցինք... հիմա տեսնենք :
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (06.06.2009), Հակոբ Գեւորգյան (06.06.2009)

  16. #432
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Marduk ես ուրախ եմ որ դու այդպես ես մտածում Լեւոն Տեր Պետրոսյանի մասին։ Ես եզրակացնում եմ այն, որ դու գիտես թե ինչի են ընդունակ քուրմի պես մարդիկ։ Ես ինքս ունեմ ծանոթներ, ովքեր անցյալում ավարտել են հատուկ մի դպրոց. սովետական շրջանում դա մի շատ հատուկ դպրոց էր։ Այնտեղ մարդուն սովորեցնում էին խոսել վարժ, խոսելուց շարժել ձեռքերը, թափ տալ ձեռքը, կազմել հստակ նախադասություններ իր ենթակետերով…մի խոսքով խոսել այնպես, որպեսզի մարդ նախ ստիպված լինի լսել, եւ հետո որոգայթի մեջ ընկնելով՝ չհասկանալով ասվածն ամբողջությամբ, հիպնոզանալ։ Դա մի հնարք է, որին ես ծանոթացա իմ ընկերոջից. իմաստուն պապիկից։ Իսկ թե ինչպես է գործել Լեւոն Տեր Պետրոսյանը Հայ հասարակության որոշ խավերի հետ, ես դա մի պարզ օրինակով բացատրեցի, սակայն ոմանց համար տխուր իրականության բացահայտում լինելու պատճառով այն ջնջվեց։ Ստիպված կլինեմ ես այդ իմ օրինակը քեզ նամակով գրել։
    Վերջին խմբագրող՝ Հակոբ Գեւորգյան: 06.06.2009, 11:16:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (06.06.2009)

  18. #433
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Marduk ես ուրախ եմ որ դու այդպես ես մտածում Լեւոն Տեր Պետրոսյանի մասին։ Ես եզրակացնում եմ այն, որ դու գիտես թե ինչի են ընդունակ քուրմի պես մարդիկ։ Ես ինքս ունեմ ծանոթներ, ովքեր անցյալում ավարտել են հատուկ մի դպրոց. սովետական շրջանում դա մի շատ հատուկ դպրոց էր։ Այնտեղ մարդուն սովորեցնում էին խոսել վարժ, խոսելուց շարժել ձեռքերը, թափ տալ ձեռքը, կազմել հստակ նախադասություններ իր ենթակետերով…մի խոսքով խոսել այնպես, որպեսզի մարդ նախ ստիպված լինի լսել, եւ հետո որոգայթի մեջ ընկնելով՝ չհասկանալով ասվածն ամբողջությամբ, հիպնոզանալ։ Դա մի հնարք է, որին ես ծանոթացա իմ ընկերոջից. իմաստուն պապիկից։ Իսկ թե ինչպես է գործել Լեւոն Տեր Պետրոսյանը Հայ հասարակության որոշ խավերի հետ, ես դա մի պարզ օրինակով բացատրեցի, սակայն ոմանց համար տխուր իրականության բացահայտում լինելու պատճառով այն ջնջվեց։ Ստիպված կլինեմ ես այդ իմ օրինակը քեզ նամակով գրել։
    Շատ զվարճալի է, փաստորեն դու՝ Հակոբդ պնդում ես, որ մասնավորապես ես՝ Վիշապս լսում եմ Լևոնի ճառը, ասվածը այդքան էլ լավ չեմ հասկանում, բայց նայելով թե Լևոնը ինչպես է շարժում ու թափահարում ձեռքերը, հիպնոսանում եմ… Ապեր բայց հաճախ ես Լևոնին չեմ էլ նայում, մենակ լսում եմ, նույնիսկ որ միտինգի չէի գնում, ապա կարդում էի ինտերնետով, թե ինչ է ասել, ու մեկ ա «հիպնոսանում էի»: Բա էդ ֆենոմենը ո՞նց կբացատրես Հակոբ ջան, չլինի՞ նախադասությունների ու բառերի դասավորությունը հատուկ այնպիսի կրկնություններով է դասավորում, որ հիպնոսացնող հաճախությունների հարմոնիկներ են ձևավորվում մեր ուղեղի հիպնոսազգայուն հատվածներում… Ապեր ես ստեղի որոշ գրառումներ եմ կարոդում ու ավելի շատ եմ հիպնոսանում ու շշմում քան թե Լևոնի ամենահոգեխանգարող ճառը: Մարդիկ կորցրել են հավատը առհասարակ մարդկայինի նկատմամբ: Այսինքն մարդը Լևոնի պայքարը կարող է կապել ինչ հետ ուզես, սկսած թալանելու նոր մղումից, վերջացրած արևմտյան մասսոնների գրոհով ու անհայտ ուժերի Հայաստանն ուտելու բուռն ցանկությամբ, բայց երբեք ոչ երկրում ինչ-որ դրական բան փոխելու մարդկային ցանկությամբ: Այսինքն այսուհետ բոլոր իսկական ընդդիմությունների նպատակները հետին են լինելու՝ թալան, պառակտում, գրավում, նվիրում թշնամիներին: Կարծում եմ խայտառակ բան է, երբ մարդը կորցնում է հավատն առ մարդկություն առհասարակ: Ախր դուք բա ի՞նչ հույսով եք ապրում, բազմանում, շնչում, արտաշնչում, եթե գրոշի չափ վստահություն այլևս չունեք մարդկանց հանդեպ: Ո՞նց եք տենց կասկածների ու սարսափի մեջ ապրում: Թե՞ վստահություն կա, բայց մենակ Չոռնիին ու Սերժին եք վստահում: Իրենք մասոններին դիմադրում են հա՞ փաստորեն: Իսկ այդ արևմուտքը Լևոնին ուղարկել է, սակայն Հայաստանի ընտրությունները հիմնականում ազատ ու դեմակրատական է տեսնում: Տրամաբանության խրոնիկական դեֆիցիտի նշաններ կան, տանձ շատ կերեք, հարգելի պայծառատեսներ, ու հիվանդագին կասկածամտությանը վերջ տվեք, թուլացեք: Ու առհասարակ առանց երկար-բարչակ մտածելու փորձեք չբլթացնել, որով մարդկանց վիրավորում եք, մասնավորապես ինձ՝ կամ անհասկացող զոմբիի տեղ եք դնում, թալանելու կամ արևմուտքին ծախվելու մղում ունեցողի: Նույնն է թե բան կորցրած լինեք ու առաջին հանդիպած մարդուն գողի տեղ դնեք: Զզվելի է:
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.06.2009), Kuk (06.06.2009), Mephistopheles (07.06.2009), Հայկօ (06.06.2009), Մարկիզ (06.06.2009)

  20. #434
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այնուամենայնիվ այն կարծիքին եմ, որ Լևոնին արևմուտքն է ուղարկել։ Կովկասը կարևոր աշխարհագրական նշանակություն ունի գազատարերը Ռուսաստանին в обход (կներեք, հայերեն բառը չգտա) անցկացնելու համար։ Եվ նախագահական ընտրությունների ժամանակ Լևոնը մեծ հույսեր էր կապում եվրոպական դիտորդների հետ։ Թե ինչու արևմուտքը խելոք ընդունեց ընտրությունների արդյունքները, կարծում եմ Ռուսաստանի հետ "պայմանավորվեցին" ինչ-որ գնի դիմաց (նկատի չունեմ անպայման դրամական)։
    Հ․Գ․ սա ընդամենը իմ կարծիքն է։
    ուզում եք բաց խոսենք, խոսենք...
    մեր տարածաշրջանը ամբողջ պատմության ընթացքում էլ եղել է շահերի բախման կետ: Միշտ էլ մեր տարածքների համար պայքարել են 2 ուժեր: Խոսենք նորագույն շրջանից. մինչև ԱՄՆ-ի ակտիվանալը տարածաշրջանում, այստեղ թելադրողը Մեծ Բրիտանիան էր, որը Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու համար գնում էր մահմեդականների հետ մերձեցման՝ բնականաբար վարելով հակահայկական քաղաքականություն: Իսկ երբ վերջիվերջո բոլշևիզմը հաղթեց, տարածաշրջանը ընկավ ռուսական ազդեցության տակ: ԽՍՀՄ փլուզումից հետո գեոպոլիտիկ փոփոխություններ են տեղի ունեցել: Եթե Սառը պատերազմի շրջանում երկբևեռ աշխարհակարգ էր, ապա ավարտից հետո հաստատվեց միաբևեռ համակարգ: Այժմ արդեն բազմաբևեռ է, բայց դե ֆակտո աշխարհը կառավարվում է ԱՄՆ-ի կողմից:

    Որ շատ չխորանանք գործընթացների մեջ, ընդունենք, որ ԱՄՆ-ը գնում է բուրգային համակարգի փլուզմանը, իսկ Ռուսաստանում հենց բուրգային համակարգ է. սա ասում եմ նաև, որ չմտածեք, թե բուրգային համակարգը հենց Լևոնն է հորինել: Դա հորինվածք չէ, իրականությունն է: Օբամայի կուրսը դեռ հստակ չի ուրվագծվել: Բուրգային համակարգը կարելի է ասել, որ փլուզման շրջանում է կամ փլուզվել է Վրաստանում: Իսկ դուք նկատում եք Վրաստանի զարգացման ու աճի տեմպերը? Պատերազմը մի կողմ դրեք, դա ուղղակի Վրաստանի կողմից թույլ տված սխալ էր. ճիշտ չէր հաշվարկել քայլերը և հնարավոր հանգուցալուծումը:

    Մեր դեպքում ես այսպես եմ կարծում. չեմ բացառում, որ համագործակցություն կա, բայց բացառում եմ, որ Լևոնը արևմուտքի գործակալն է, ուղարկված մարդը... եթե այդպես լիներ, Լևոնը մատ թափ չէր տա ոչ եվրոպական դիտորդների վրա, ոչ էլ սփյուռքի գործունեության վրա: Վրաստանի իրողությունն էլ ապացույց. եթե պետք լիներ համաձանության կգային՝ Վրաստանը ԱՄՆ-ին, Հայաստանը՝ ՌԴ-ին: Բայց ՌԴ-ն ճանաչեց Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Մի հանգամանք էլ. երբ նոր էր սկսվել Շարժումը, նստացույց էր, Վրաստանի ընդդիմությունը առաջարկել էր իր օգնությունը: Բայց չէ որ Սահակաշվիլին արևմուտքի <<դրածոն>> էր? Ստացվում է, որ Վրաստանի ընդդիմությունը օգնելու էր արևմուտքի <<ուղարկածին>>?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  21. #435
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Լևոնը պատերազմ հաղթել իմանար ապա վաղուց հաղթած կլիներ Սերժին ունենալով այսքան ռեսուրսներ ու այսքան աջակիցներ
    կնշես մի քանի ռեսուրս?


    մինչև հիմա չեք հասկացել թե ինչ տեսակ մարդ է Լևոնը՞

    Նա քուրմի տեսակ է:
    Նա սիրում է խոսալ ու փիլոսոփայել, բայց կոնկրետ որևէ կազմակերպչական գործեր անել չի սիրում:
    Նա սպասում է որ իր քարոզների ազդեցության տակ կծնվեն նվիրյալներ որոնք ինքնամոռաց կտրվեն գործին ու առաջ կտանեն այն : Դա է նրա ֆենոմենը
    բա վատ է, որ ծնվեն նվիրյալներ՝ սկսած գործը ավարտին հասցնելու համար? հենց այդ նվիրյալներն են կառուցելու վաղվա Հայաստանը

    Էն հին եգիպտական քրմերից է որ արևի խավարումով ժողովրդին հիպնոսացնում էր... ու մղում կամ հնազանդության կամ էլ ապստամբության:
    Բայց քուրմը անզոր է եթե նրա հավատացյալների բանակի մեջ չկա աստծվածային կայծ ունեցող մարդիկ: 1988-ին այդ մարդիկ կային ու մենք հաղթեցինք... հիմա տեսնենք :
    էլի եմ ասում՝ Ազատ, անկախ Հայաստան բառերը արևի խավարմանը այդքան նման են?
    երնեկ Լևոնին, որ դուք 88-ին իր կողքին էիք...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 29 90-ից ԱռաջինԱռաջին ... 192526272829303132333979 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •