User Tag List

Էջ 82 90-ից ԱռաջինԱռաջին ... 3272787980818283848586 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,216 համարից մինչև 1,230 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

  1. #1216
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. գնամ վալերյանկա խմեմ
    Էն, ո՞նց էիր ասում, ՖԲ-ական սրտի՞կ․․․ բա չլինե՜ր մի հատ

    Հ․Գ․
    Հոդվածի թեմայի մասին բան չասեմ, բայց նենց մի ձև հարազատություն ա մոտս ձևավորվել ԼՏՊ-ի հոդվածների նկատմամբ․․․ կարդում եմ ու մի երեք պարբերությունից հետո ասում եմ՝ ուխ, էս ա կպատմի, թե իրենք ոնց են էս հարցը լուծել, դրանից հետո էլ Ռոբիկ-Սերժ կխառնի։ Ու որ վերջին եմ հասնում, նենց մի կայֆական confirmation bias-ս շոյող դնջություն ա վրես իջնում։ Աչքիս սկսեմ հաճախ ԼՏՊ-ի հոդվածները կարդալ, լուրջ դրական ա վրես ազդում․․․

  2. #1217
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոնի յանը կամ լրիվ տանում, կամ էլ ինքը միշտ նույն մուտիլովշիկն ա եղել, մենք ենք էշի ականջում քնած եղել։

    Քիչ ա մնում արդեն համոզվեմ, որ 2008-ն ու դրանից հետոն էլ սաղ սարքած էր

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (03.06.2018)

  4. #1218
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեկնաբանությունների մասին. լավատեսական արձագանք

    Նենց հետաքրքիր ա, Նիկոլը խորհրդին կհետևի՞։ Ու եթե հետևի՝ ի՞նչ երգ եք երգելու ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #1219
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկնաբանությունների մասին. լավատեսական արձագանք

    Նենց հետաքրքիր ա, Նիկոլը խորհրդին կհետևի՞։ Ու եթե հետևի՝ ի՞նչ երգ եք երգելու ))
    Նիկոլը հեչ, Սերժիկն ու Ռոբը հետևեն։ Իրանք Լևոնին ավելի լավ են հասկանում։

  6. #1220
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, ո՞նց էիր ասում, ՖԲ-ական սրտի՞կ․․․ բա չլինե՜ր մի հատ

    Հ․Գ․
    Հոդվածի թեմայի մասին բան չասեմ, բայց նենց մի ձև հարազատություն ա մոտս ձևավորվել ԼՏՊ-ի հոդվածների նկատմամբ․․․ կարդում եմ ու մի երեք պարբերությունից հետո ասում եմ՝ ուխ, էս ա կպատմի, թե իրենք ոնց են էս հարցը լուծել, դրանից հետո էլ Ռոբիկ-Սերժ կխառնի։ Ու որ վերջին եմ հասնում, նենց մի կայֆական confirmation bias-ս շոյող դնջություն ա վրես իջնում։ Աչքիս սկսեմ հաճախ ԼՏՊ-ի հոդվածները կարդալ, լուրջ դրական ա վրես ազդում․․․
    Իսկ ես իրա հոդվածները կարդալուց ռեսկի պետականամետ եմ դառնում։ Մինչև էտ պետության հիմքերը քանդող մտքերն են գլխումս։

    Ուրեմն, ըստ Լևոնի Ղարաբաղի ԱԱԾ ու Ոստիականության պետը եթե հրաժարակն տան, Ղարաաբաղի պետականությանը հարված ա լինելու։ Խի՞ արա, էլ մարդ չկա Ղարաբաղի սաղ ոստիկանությունում։ Տենց էն անում, էլի, որ շունշանորդիները էնքան են հաբռգում, որ մարդկանց փողոցի մեջտեղը օրը ցերեկով քացու տակ են քցում։ Դե բա ոնց, իրանք ու իրանց անձն ա պետականության հիմքը։ Ոնց Լևոնն հայոց նորագույն պետության սկզբնաղբյուրը, նենց էլ ոստիանության պետը պետականության հիմքն ա։

  7. #1221
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա Հայկ Խանումյանի ֆբ գրառումնա.

    Սիրելի բարեկամներ, այսօր ամբողջ օրվա ընթացքում հնարավորություն չեմ ունեցել համացանցում գրառում կատարելու, համառոտ պատմեմ ստեփանակերտյան իրադարձությունների մասին:
    Հունիսի 1-ին ժամը 23.30 լուր ստացանք, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում հավաքվել են մարդիկ, որոնք բողոքում են ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների կողմից կատարված բռնության դեպքի առթիվ: Tigran Grigoryan -ի և Vladimir Dolukhanyan-ի հետ գնացինք նշված վայրը, որտեղ հավաքվածների մոտ էին նաև ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ՝ ոստիկանապետի տեղակալի գլխավորությամբ: Մի փոքր զրույցից հետո ես զանգահարեցի պետնախարար Արայիկ Հարությունյանին, տեղեկացրի նրան դեպքի մասին և խնդրեցի նաև նախագահին հաղորդել, եթե վերջինս տեղյակ չէ: Քիչ անց եկավ Արայիկ Հարությունյանը, այստեղ էր եկել նաև ՊՆ տեղակալ Սամվել Կարապետյանը: Փողոցը փակված էր ավտոմեքենաներով, մայթերին մի քանի տասնյակ մարդ էր հավաքված: Մենք լսեցինք դեպքի մասին, ապա գնացինք հիվանդանոց տեսակցելու ծեծված քաղաքացիական անձանց: Փողոցը փակողները պահանջում էին ձերբակալել մեղավորներին և արագ ընթացք տալ գործին: Որոշվեց, որ հաջորդ օրը նրանք ժամը 11-ին կգան նույն վայրը, իսկ այդ ընթացքում ոստիկանությունն օպերատիվ աշխատանքներ կկատարի:
    Հունիսի 2-ի առավոտյան ես գնացի ոստիկանություն, որտեղ հնարավորություն ունեցա դիտել դեպքի որոշ մասերի տեսագրությունը: Կենցաղային հողի վրա առաջացած վեճի սկզբնական մասում տուժել էր նաև հատուկ նշանակության ստորաբաժանման կապիտան: Առաջարկվեց, որպեսզի այս տեսանյութը դիտելու հնարավորություն տրվեր նաև դեպքի առթիվ բողոքողներին: Միաժամանակ հայտարարվեց մոտ 15 հոգու բերման ենթարկելու և ձերբակալման մասին: Պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ գնացինք Ազատամարտիկների փողոց, որտեղ հավաքվում էին մարդիկ, այնտեղ էր նաև ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հավաքվածները տարբեր պատմություններ էին պատմում ուժայինների կողմից տարբեր տարիների ընթացքում կատարված ապօրինությունների մասին: Երեկվա դեպքը մղվում էր 2-րդ պլան: աստիճանաբար ձևակերպվում էին պահանջներ: Դրանցից գլխավորը ուժային կառույցների ղեկավարների հրաժարականն էր: Հավաքվածներն ինձ ընտրեցին ՛՛սուրհանդակ՛՛, իրենց բառերով ասած, որը պետք է հավաքվածների պահանջները ներկայացներ նախագահին: Ես հանդիպեցի Բակո Սահակյանի հետ և վերադառնալով հավաքվածների մոտ՝ հայտնեցի. 1. Իրավապահ մարմինները պատրրաստ են քննել նախկինում ուժայինների կողմից կատարված ապօրինությունների մասին տեղեկությունները, 2. նախագահը պատրաստ է հայտարարելու, որ նման մթնոլորտ անթույլատրելի է և չի կրկնվելու, 3. նախագահը պատարաստ է հավաքվածների ներկայացուցիչների հետ քննարկել հարցեր, այդ թվում տարբեր հրաժարականների հարցը:
    Հավաքվածներն իմ հայտնածից հետո դրեցին հրաժարականների հստակ պահանջներ և հնչեցրեցին հստակ անուններ, որոնցից գլխավորները ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի անուններն էին: Ես այս պահանջները տարա նախագահին, որոշ ժամանակ անց հնարավոր եղավ նաև հավաքվածների 9 ներկայացուցիչների և Բ.Սահակյանի հանդիպումը: Դրան նախորդել էր նախագահի խխորհրդակցությունը խմբակցությունների ղեկավարների հետ, իսկ հաջորդել էր անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ ներկայացուցիչների հանդիպումը: Դրանից հետո ես և իմ գործընկեր Դավիթ Մելքումյանը երկու անգամ հանդիպեցինք հավաքվածների ներկայացուցիչների և ապա Բ.Սահակյանի հետ՝ փորձելով լուծումներ գտնել:
    Կողմերը մնում էին իրենց տեսակետին՝ ուժայինների կողմից տուժածների ներկայացուցիչները պնդում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, Բ.Սահակյանը համաձայն չէր առանց հիմնավոր պատճառի որևէ մեկի հեռացնել և պատրաստակամություն էր հայտնում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները:
    ԱԺ-ում ստեղծվում է քննիչ հանձնաժողով՝ այս գործընթացին օգնելու նպատակով:
    Իմ առաջարկներում ես նախագահին առաջարկել եմ որոշ ուժայինների ազատել աշխատանքից, իսկ նախաձեռնության անդամներին խնդրել եմ կրճատել հրաժարականի ենթակա պաշտոնյաների ցուցակը:
    Կողմերը դեռևս մնում են իրենց տեսակետ, հունիսի 3-ին ժամը 10-ին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվելու է բողոքի ակցիան՝ ուժայինների ղեկավարների հրաժարականի պահանջով: Առավոտյան ես կլինեմ ավտոկայանում և կփորձեմ օգտակար լինել խնդրի հանգուցալուծման գործում:
    Ասենք խի՞ էլի, ի՞նչ տրամաբանությամբ պիտի Նիկոլը գնա խառնվի առանձին հանրապետության ներքին գործերի մեջ: Առավել ևս, եթե վիճակն առայժմ տուպիկային չի ու հուսանք չի էլ լինի:
    Մարդիկ երկկողմ պատրաստակամություն են հայտնել բանակցելու ու բանակցում են՝ փնտրելով լուծումներ:

    Ի՞նչա նշանակում Բակո Սահակյանին չի կարելի մենակ թողել:
    Կամ ո՞վա հստակ հասկանում էս նախադասության իմաստը.
    Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #1222
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գաղթական ջան, եթե չես նկատել, ասեմ, որ էս պահին Լևոնի նշած երրորդ անձի դերն էս պահին ստանձնել է Խանումյանը։

    Բայց եթե չգիտես, ասեմ, որ Հայկը մեղմ ասած միանշանակ չի ընդունվում արցախցիների մեծ մասի կողմից։

    Ու հերիք ա մի թեթև մի բան հունից դուրս գա, էնտեղ կարող ա պայթյուն լինի։ Դրա համար պետք ա երրորդ կողմ առավել չեզոք ընդունվող մարդ լինի։ Նիկոլն էս պահին կարող ա էդ դերը ստանձնի՝ ապացուցելով ևս մեկ անգամ, որ պատասխանատվությունից չի խուսափում ))

    Ինչոր ա, հուսանք Նիկոլն ինքը քայլ կանի ու ամեն ինչ ձեզ կբացատրի, կհասկանաք։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #1223
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, եթե չես նկատել, ասեմ, որ էս պահին Լևոնի նշած երրորդ անձի դերն էս պահին ստանձնել է Խանումյանը։

    Բայց եթե չգիտես, ասեմ, որ Հայկը մեղմ ասած միանշանակ չի ընդունվում արցախցիների մեծ մասի կողմից։

    Ու հերիք ա մի թեթև մի բան հունից դուրս գա, էնտեղ կարող ա պայթյուն լինի։ Դրա համար պետք ա երրորդ կողմ առավել չեզոք ընդունվող մարդ լինի։ Նիկոլն էս պահին կարող ա էդ դերը ստանձնի՝ ապացուցելով ևս մեկ անգամ, որ պատասխանատվությունից չի խուսափում ))

    Ինչոր ա, հուսանք Նիկոլն ինքը քայլ կանի ու ամեն ինչ ձեզ կբացատրի, կհասկանաք։
    Չուկ ջան, գրված էր, որ հավաքվածները իրեն էին ընտրել որպես «սուրհանդակ»:
    Այսինքն՝ անկախ ուրիշների իր նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքից, էդ պահին էդտեղ հավաքված բողոքող ժողովուրդն իրենա ընտրել որպես բանագնաց:

    Բացի սա՝ նշել էր նաև, որ հետագայում բողոքավորների 9 հոգանուց խումբ էլա հանդիպել Բակոյի հետ:

    Իրենք հո հակամարտող կո՞ղմ չեն, որ երրորդ ու չեզոք կողմ գնա մեջ ընկնի:
    Ես տենց եմ հասկանում:
    Եղել ա անօրինություն: ՈՒ եղելա ոչ առաջին անգամ:
    Բայց ժողովուրդը հիմա ա ոտքի կանգնել ու արդարություն պահանջում:
    Կոնկրետ էս դեպքի առթիվ կան 15 հոգի ձերբակալվածներ: Վարվում ա քննություն:

    Նախորդ դեպքերի առթիվ նախագահը կարծես էլի պատրաստակամա որոշ մարդկանց ազատել աշխատանքից, եթե ունենա համոզիչ փաստարկներ:
    Սրա վերաբերյալ էլ վարվում են բանակցություններ:

    Վիճակն առայժմ տուպիկային չի:

    Ինչքանո՞վ միանշանակ կընդունվի Արցախի ու ՀՀ հասարակության կողմից, եթե հարևան երկրի վարչապետը գնա խառնվի նման «կենցաղային» ներքին վեճին:
    ՈՒ եթե Նիկոլը հիմա գնա, ի դեպ, դա համ էլ կնշանակի Արցախի ղեկավարության ներքին հարցեր լուծելու իմպոտենտությունը:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (04.06.2018)

  11. #1224
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գաղթական ջան, սպասենք հետագա զարգացումներին։

    Տեր-Պետրոսյանի ասածների մասին չխորհելը կոպտագույն սխալ ա։

    Մնացածի մասով. կարծում եմ առաջիկայում կլինեն հանգամանքներ, որ բոլոր նրանք, ովքեր զուտ «լևոնին դեմ պիտի լինենք»ով չեն շարժվում, կընդունեն իրա ասածի լրջությունը։ Իհարկե ամեն մեկը հետո էս մոտեցումը կվերագրի ինքն իրեն )))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #1225
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ մոտ էն տպավորություննա, որ ԼՏՊ ի ցանկացած միտք Չուկը պատրաստ ա պաշտպանի: Կապ չունի ինչ ա ասում կարևորը ինքն ա ասում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (04.06.2018)

  14. #1226
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գայլ ջան, իմ մոտ էլ տպավորություն ա, որ հիմա էստեղ հավաքված են մարդիկ, ովքեր եթե Լևոնն ասի «մածունը սպիտակ ա», անմիջապես նրա ազգի դավաճան կհանեն, մածունի գույնի մասին խոսելու, գույնը նենգափոխելու ու այլ պատճառներով։

    Այլ կերպ ասած՝ մի խառնիր ինձ ձեր վայրի արջի ցեղերին ։ճ

    Ես շատ հարցերում եմ Լևոնի հետ համակարծիք, դրա համար էլ կոնգրեսական եմ։ Դա ինձ չի խանգարում հենց Կոնգրեսում քննադատել Լևոնի այն քայլերը, որոնց համակարծիք չեմ։

    Որպեսզի մերկապարանոց չլինեմ, վերջին օրինակներից. Նիկոլին անձամբ Լևոնի կողմից չշնորհավորելու փաստի ամենախիստ քննադատներից եմ եղել ու այստեղ էլ որևէ կերպ չեմ պաշտպանել իր չշնորհավորելը, հստակ ասելով, որ ինքս կուզեի որ շնորհավորեր։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #1227
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նստած հորինում ես: Ընտանի արջ չի էլ լինում, բոլորն էլ վայրի են ու հետո գայլը, թե չէ ինչ արջ?
    Դե էդ մի քայլն էլ արդարացնեիր ու պրծ էլի:
    Նախ համաձայն չեմ, որ անթույլատրելիա իշխանության հանդեպ բոյկոտը: Թույլատրելիա ու դաժէ պարտադիր ա:
    Հեսա, որ Նիկոլը որոշի խառնվել պիտի ասեք տեսաաաաք? ԼՏՊ_ն բիթի քցեց:ճճճճ

  16. #1228
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Էդ ծեծկռտուտքի տեսագրություննա - սենց բան որ լավ ման գաս, Հայաստանի ու աշխարհի ամեն անկյունում ամեն օր կգտնես: Գուցե ես սխալվում եմ, բայց սրա վրա արժե՞ հեռուն գնացող հետևություններ անել ու հետևանքներ պահանջել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #1229
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես իրա հոդվածները կարդալուց ռեսկի պետականամետ եմ դառնում։ Մինչև էտ պետության հիմքերը քանդող մտքերն են գլխումս։

    Ուրեմն, ըստ Լևոնի Ղարաբաղի ԱԱԾ ու Ոստիականության պետը եթե հրաժարակն տան, Ղարաաբաղի պետականությանը հարված ա լինելու։ Խի՞ արա, էլ մարդ չկա Ղարաբաղի սաղ ոստիկանությունում։ Տենց էն անում, էլի, որ շունշանորդիները էնքան են հաբռգում, որ մարդկանց փողոցի մեջտեղը օրը ցերեկով քացու տակ են քցում։ Դե բա ոնց, իրանք ու իրանց անձն ա պետականության հիմքը։ Ոնց Լևոնն հայոց նորագույն պետության սկզբնաղբյուրը, նենց էլ ոստիանության պետը պետականության հիմքն ա։
    Մարդը հաերեն ա գրել ու հենց առաջին տողերում... նույն ձևի ճնշում չես կարա բանեցնես ղարաբաղում ոնց որ եղավ հայաստանում...

    թե էդ հարցերը ոնց կլուծվի ներքին` ղարաբաղյան կարգով էդ արդեն ուրիշ հարց ա...

    ղարաբաղը հայաստանի պես չի...

  18. #1230
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ծեծկռտուտքի տեսագրություննա - սենց բան որ լավ ման գաս, Հայաստանի ու աշխարհի ամեն անկյունում ամեն օր կգտնես: Գուցե ես սխալվում եմ, բայց սրա վրա արժե՞ հեռուն գնացող հետևություններ անել ու հետևանքներ պահանջել:
    Սենց բանը նորմալ չի, ու սենց բան լինում է միայն դեգեներատ պետություններում, որտեղ դեգեներատների քանակը նորմայից բարձր է: ՈՒ վաղուց ժամանակն ա էս հիմար վիճակի վերջը տալու՝ ոստիկանությունը պիտի լինի արդար, ադեկվատ ու խիստ, ամեն դեգեներատ պիտի ոստիկան ու սպեցնազ չլինի, մարդիկ պիտի իրար հարգեն ու իրար հետ լեզու գտնեն առանց ձեռքերի ու ոտերի, ով չի կարում, գնում ա բանտ, կամ տուգանվում ա մինչև կարողանա:
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (03.06.2018), Տրիբուն (03.06.2018)

Էջ 82 90-ից ԱռաջինԱռաջին ... 3272787980818283848586 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •