Հա, շատ հետադեմ մարդ ա:
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ին ունեցած ելույթից հետո ներքաղաքական կյանքում ամենաշատը հնչող հարցերից մեկը հետեւյալն է. ի՞նչ էր նշանակում XVII դարում Թուրքիայում գործունեություն ծավալած հայ հոգեւորական, «իշխանատենչ ու փառամոլ» Եղիազար Այնթապցու օրինակի հիշատակումը այդ ելույթում։
Հիշեցնեմ. Եղիազար Այնթապցին կաթողիկոսական իշխանություն ստանալու մոլուցքով տարված` կաշառքների ու բանսարկությունների միջոցով Օսմանյան իշխանությունների ձեռքից ստանում է թրքահայության կաթողիկոսի կոչում` այսպիսով հայության մի ստվար հատված դուրս բերելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր իշխանության տիրույթից։ Մայր Աթոռի միաբանները, այնժամ, Եղիազար Այնթապցուն հորդորում են տեղափոխվել Էջմիածին եւ գահակալել որպես Ամենայն հայոց կաթողիկոս։ Եղիազարը համաձայնվում է, եւ Հայ առաքելական եկեղեցու միասնականությունը վերականգնվում է` թեկուզ` բանսարկու եւ փառամոլ կաթողիկոս ունենալու գնով։ Առաջին նախագահի ելույթի այս հատվածի ընթերցումը, ավելի ճիշտ` այս պատմական օրինակի հիշատակումը նրա կողմից` ինձ ստիպեց նորովի ընկալել 1994 թվականին Հայաստանում տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունները։ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի մահվանից հետո Վեհափառ հայրապետ դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգինը` դառնալով Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս։ Այս ընտրությունը տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լրջագույն աջակցության շնորհիվ, եւ ժամանակին այդ փաստը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Անթիլիասի կաթողիկոսին Էջմիածին տեղափոխելու` Տեր-Պետրոսյանի ջանքերը Հայ առաքելական եկեղեցու շուրջ կեսդարյա պառակտմանը վերջ դնելու նպատակ է ունեցել։ Այս փորձը, ցավոք, չստացվեց` Գարեգին Ա Վեհափառ հայրապետի առողջության սրընթաց անկման, ՀՅԴ-ի հետ ՀՀ իշխանությունների ունեցած հակասությունների, ներքաղաքական լարվածության պատճառներով։ Ու հիմա, ինչպես պատմական ամենադժվար եւ դաժան ժամանակներում, հայ ժողովուրդը երկու կաթողիկոս ունի, եւ դեռ լավ է, որ նրանցից միայն մեկն է անվանվում «Ամենայն հայոց»։ Բայցեւայնպես` 21-րդ դարում հայոց երկու կաթողիկոսների առկայությունը, ինչպես նաեւ` կաթողիկոսական իշխանության բարոյալքումը գալիս են վկայելու, որ Առաքել Դավրիժեցու ժամանակներից ի վեր` հայ իրականության մեջ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ասել է թե` պատմությունը կրկնվում է։ Սրանով է բացառիկ Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նրա գործունեությունը մշտապես ուղղված է եղել ոչ այնքան տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այլ հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխելուն։ Բայց մեր պատմական ընթացքը` խալու վրա հայտնված խոզի գլխի նման, ամեն անգամ գլորվում-ընկնում է ցեխի մեջ։ ՀՀԿ փոխնախագահ կոչեցյալը ասում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին չի հաջողվել իր նախագահության տարիներին Հայաստանը դարձնել տարածաշրջանային խաղացող. երեւի թե Ալկաշ Ռազն էր այն բանակի Գերագույն գլխավոր հրամանատարը, որն իր վերահսկողության տակ էր վերցնում հազարավոր քառակուսի կիլոմետրանոց տարածաշրջանային տարածքներ։ Եւ այդ ժամանակներում Տեր-Պետրոսյանը ոչ միայն Գերագույն գլխավոր հրամանատար էր, այլ` անառարկելի հեղինակություն Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական եւ ռազմական իշխանությունների համար։ Ուսումնասիրեք ցանկացած ֆոտո եւ տեսանյութ, որտեղ իմ նշած իշխանավորները` նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մյուսները` պատկերված են առաջին նախագահի հետ, եւ այդ մարդկանց դեմքի արտահայտությունը, մանկական կաշկանդվածությունը կասկածի նշույլ անգամ չեն թողնի վերը ասվածի մասին։
Քավ լիցի, Տեր-Պետրոսյանը անսխալական չէ, ինչպես անսխալական չէ որեւէ մահկանացու, բայց այդ սխալների գնահատականը պետք է տրվի միայն դրանց շարժառիթների ամբողջության համատեքստում. այսպես պետք է տրվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ցանկացած քաղաքական եւ պետական գործչի սխալների եւ ընդհանրապես` գործունեության գնահատականը։
Ինչ վերաբերում է առաջին նախագահի` նոյեմբերի 11-ի ելույթին, դրանում, ըստ էության, որեւէ արտառոց բան չկա։ Այդ ելույթը դինամիկ զարգացող քաղաքական, պատմական գործունեության արգասիք է։ Դեռեւս 2008 թվականի մարտի 1-ից անմիջապես հետո` Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին նախազգուշացնում էր, որ այս ճանապարհը շարունակելու դեպքում ստիպված է լինելու արտաքին քաղաքական ցավոտ զիջումների գնալ, եւ հորդորում էր գործուն ջանքեր գործադրել` ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ ՀՀԿ-ի արձագանքը այս նախազգուշացումներին մեկն էր. Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից։ 2008 թ. հոկտեմբերի 17-ին առաջին նախագահը հանրահավաքային շարժման դադար հայտարարեց եւ դա բացատրեց հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում ՀՀ իշխանություններին մանեւրելու հնարավորություն տալու, նրանց` նահանջի տեղ թողնելու անհրաժեշտությամբ։ Դեռ այն ժամանակ Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, որ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի ամենամեծ ակնկալիքը լինելու է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ որպես հետեւանք` Ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցումը։ Այսօր արդեն` սա կայացած իրողություն է։ Տեր-Պետրոսյանի հաջորդ նախազգուշացումը վերաբերում էր ԼՂ հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցելու` թուրքական դիվանագիտության ջանքերին. սա նույնպես իրողություն է այսօր։ Տեր-Պետրոսյանի հաջորդ նախազգուշացումը վերաբերում էր ԼՂ հարցի կարգավորման ընթացքում անհարկի եւ անտրամաբանական զիջումներին, որոնք պատմական կտրվածքով հանգեցնելու են Ղարաբաղի կորստին. այս կանխատեսումը գնալով ավելի ու ավելի շոշափելի է դառնում, եւ դրա իրագործումը սկսում է երեւակվել միջազգային բոսսերի բառապաշարում…
Այս ամենի մասին նախազգուշացումներին իշխող կլանի արձագանքը նույնն էր. Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանալու ուղիներ է մտմտում։ Ոմանք անգամ սկսեցին խոսել Տեր-Պետրոսյան - Սերժ Սարգսյան գաղտնի, անդրկուլիսային պայմանավորվածությունների մասին։ Սրանում զարմանալի ոչինչ չկար, որովհետեւ վերջին տասնամյակում հաստատված ավանդույթի համաձայն, հենց այսպիսին պետք է լիներ կասկածամիտ հանրության արձագանքը։ Շատերը, սակայն, հաշվի չէին առնում մի պարզ հանգամանք. երկրի հիմնադիր-նախագահը սեփական ժողովրդի պատմության առաջ ունեցած պատասխանատվությունը գիտակցելու համար որեւէ մեկի հետ պայմանավորվելու կարիքը չունի։ Իսկ այդ պատասխանատվությունը պարտադրում է իրենից կախված առավելագույնը անել` պատմական վատագույն ընթացքը կանխելու համար։ Սրա համար առաջին նախագահը առավելագույնն է անում եւ մի բան էլ` ավելին։ Եւ ի դեպ, քաղաքականությունից հեռանալու մասին խոսակցությունները անլուրջ են հատկապես այս պատճառով. նման քայլը ոչ միայն չի մտնում վերը շարադրված տրամաբանության մեջ, այլեւ հակասում է դրան։
Ճանապարհային քարտեզ
Այն բանից հետո, երբ ակնհայտ եւ անառարկելի դարձավ, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել իրական ազգային համախմբում ապահովելու ճանապարհով` Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ ձեւակերպեց արտահերթ նախագահական ընտրությունների` Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Ավելի ուշ Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ Հայ ազգային կոնգրեսը միայնակ չի կարող հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Այս խոստովանությունը շատերը «անկեղծ» համարեցին, բայց ոչ ոք հարց չտվեց. մի՞թե Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ ձեւակերպելիս չէր հաշվարկել` ՀԱԿ-ն ի զորու կլինի՞ այդ հարցը լուծել, թե՞ ոչ։ Անշուշտ, Տեր-Պետրոսյանը հաշվարկել էր, պարզապես հընթացս իրավիճակն էր փոխվել։ Սերժ Սարգսյանին սեփական անելիքների եւ պլանների որոգայթը գցած միջազգային բոսսերը հիմա արդեն տասնապատիկ կպաշտպանեն նրան եւ նրան իրավունք կտան իշխանությունը պահել ոչ թե տասը, այլ հարյուր, եթե պետք լինի` հազար դիակների միջոցով։ Ահա ուրեմն` նման միջազգային հակազդեցությունը հնարավոր կլիներ հաղթահարել միայն բոլոր հնարավոր եւ անհնար ընդդիմադիր ուժերի համախմբմամբ։ Այս փաստի գիտակցմամբ` առաջին նախագահը դեռ ամռանը բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվելու կոչ արեց։ Ընդդիմադիր հայտարարված ուժերի արձագանքը հայտնի է։ Իսկ այս ընթացքում Սերժ Սարգսյանը ավելի է խրվել միջազգային խարդավանքների մեջ, եւ Արեւմուտքը ամեն ինչ անում է` նրա վիճակն առավել արդյունավետությամբ խաղարկելու համար։ Այդ խաղարկումը գործնականում Ղարաբաղի հարցի հանգուցալուծում է դառնալու` հայկական կողմի համար հնարավորինս անբարենպաստ պայմաններով։
Հիմնադիր-նախագահի` նոյեմբերի 11-ի ելույթը գալիս է վկայելու, որ նա ամենեւին էլ անտարբեր չէ այդ իրավիճակի նկատմամբ եւ իրեն պատասխանատու է համարում իրադարձությունների հետագա զարգացումների համատեքստում։ Ներքին համախմբումը, ներհայաստանյան իրական երկխոսության հաստատումը այս պահին այն նվազագույնն է, որ հնարավոր է անել` իրադարձությունների վատթարագույն ընթացքը կանխելու համար։ Եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանուն այդ նպատակի, ինչպես նախկինում, այսօր էլ իրենից կախված առավելագույնն է անում, այնպիսի առավելագույնը, որ կարող է անգամ սեփական թիմում խնդիրներ առաջացնել։ Ինչ խոսք, շատ բան կորսված է անվերադարձ, կորսված է պատմականորեն։ Բայց եթե ինչ-որ բան, թեկուզ ամենաչնչին մի պատմական աղյուս հնարավոր է փրկել, առաջին նախագահը սրա համար առավելագույնն է պատրաստ անել. սրանում է կայանում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական, տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` պատմական պրագմատիզմը։ Նա, թերեւս, հույս ունի, թե աննշան, բայց փրկված աղյուսը երբեւէ անկյունաքար կդառնա հայ ժողովրդի պատմական շինության համար։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (14.11.2009), Sagittarius (14.11.2009)
Հիացած եմ առաջին նախագահի ելույթով,,, բոլոր հարցերի պատասխանները տրված են,, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ նա մեր անկախ պետականության լավագույն դիվանագետներից է,,,
հստակ նշված են այս պրոտոկոլներում պարունակվող վտանգները,,,,
և ամբողջովին մերկացված է դաշնակցական սուտի հայրենասիրությունը,,,,
առաջին նախագահը առաջարկում է,, որ որոշակի պայմաներում Սերժը կարող է լեգիտիմանալ, և հանգիստ նախագահել, որոշակի պայմանների դեպքում,,,
ես և իմ ընտանիքը ատում էինք ԼՏՊին և նրան համարում էինք սատանայի մարմնավորում,, բայց մենք ընտրեցինք նրան,, քանի որ գտնում էինք, որ դա է մեր երկրի շահերից բխում,, և այստեղ անձնական զգացմունքները տեղ չունեն,,,, հիմա, եթե իմ երկրի շահերից բխի, չնայած Սերժի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքին, ես համաձայն եմ նրան լեգիտիմ ճանաչել (չի նշանակում հաջորդ ընտրություններում նրան ձայն տալ և հավանություն տալ նրա բոլոր որոշումներին),,,,, և սա կարծում եմ հստակ պատասխան է այն ոչ սերժական որ լևոնականներին,, որոնք իբրև թե դժգոհում են իշխանություններից, բայց իրանց այնքան վեհ են համարում,, որ չեն կարող մասնակցել Լևոնի ղեկավարած միտինգներին ,,,, չե,, իրանք երկիրը ճահիճից հանելու ավելի լավ տարբերակ ունեն,, խախանդ նստեն,, ու սաղին անուն կպցնեն,, դե ասում են մեկա վերջը վատ ա լինելու,, արի մենք ոչ ես կողմ լինենք ոչ են կողմ,, որ վերջում ասենք մենք կապ չունենք,, սաղ դուք եք մեղավոր
Սերժի լեգիտիմանալու պայմաննն էլ հետևյալն է,,,
Նախագահի աթոռը Սերժին,, Իշխանությունը ժողովրդին![]()
Chuk (14.11.2009)
Բարեկամներ պարզապես հիացած եմ ձեր Դիստրոֆիկ մտքերով, երբ ես կարդում եմ դրանք պարզապես սկսում եմ սրբի տեղ ընդունել ԼՏՊ-ին և չհիշել նրա հրեշավոր արարքները, նա պարզապես դառնում է սրբերի գերագույնը ոչ պակաս սուրբ Փաշինյանի հոդվածներով, որոնք հեղեղված են սրբազնագույն գարշահոտությամբ, և սկսում եմ իրոք կարծել, ար նա է Հայաստանի Մեսիան, իսկ այդ Մեսիային մի հատ հարցնող լինի, թե ինչն է ավելի լավ Ուշացած ճշմարտությունը, թե կործանված անցյալը
Շինարար (14.11.2009)
Աինի ջան բա դու չտեսա՞ր Լևոնը ոնց փրկեց Հայաստանը: Ինքը չլիներ, հիմա Սերժի տիրապետության տակ ճռալու էինք:
Եկավ կրետի բունը չոփ կոխեց, խառնեց: Թե քիչ էին բռնապետական կարգերը, դրա անելուց հետո ամեն ինչ 10-ապատկվեց: Հիմա օղակը լրիվ սեղմեցին ժողովրդի բկին:
Լևոնը էլի թռավ, ժողովուրդն էլ մնաց ավելի կատաղած ինքնակոչ իշխանությունների դեմ մեն-մենակ:
Բա մեսիա չի ի՞նչ ա:
Դու ավելի լավ ա սպասի նրա երկրորդ գալստյանը:
էսպես չի մնա
Chuk (14.11.2009), Kuk (14.11.2009), Sagittarius (15.11.2009), Աբելյան (14.11.2009), Արծիվ (15.11.2009)
Համաձայն չեմ. բռնապետական կարգերը չեն տասնապատկվել, ժողովուրդն էլ միայնակ չի մնացել իշխանության դեմ: Ի դեպ, սա արդեն նշանակում է, որ իշխանությունը դուրս է օրենքից, որովհետև ժողովուրդն է ձևավորում այն: Եթե համեմատենք նախկին և ներկայիս ռեժիմները, ապա ներկայիս ռեժիմը նպատակ ունի լեգիտիմացնել իրեն, իսկ նախկինը այդպիսի խնդիր չուներ, որովհետև դեմ խոսացող չուներ: Լևոնը դեռ չի հեռացել, որ գալստյան էլ սպասենք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ՀԱ հա ինչպես չէ ծիծաղից թուլացա ԼՏՊ -ն ազգը հանեց ոտքի, հլը բանի նայի ով.......ի ով գնա Սանատորիա, ուրեմն ազգի շահերը պաշտպանելու համար դաշնակները անողոքաբար սպանվեն ու հռչակվեն տերորիստներ, Զատիկյանը գնա գնդակահարվի, Հայրիկյանը մեջտեղից ճղվի, ուռա ասեն ԼՏՊ–ԻՆ/ էդ, որտեղ ա գրած էդ ճշմարտությունը, էս ազգը, էն գլխից քոռ ա էղէ, քոռ ա ու քոռ էլ կմա, մեկնդմիշտ հիշեք ազգը ոտքի հանողների անունները դուք էդպես էլ չեք իմանա, որովհետեվ իրանց գլուխը ԼՏՊ-ն անձամբ ա հողե, ու իրանց արած գործերով կաևրողացել ա շահել ժողովրդի վստահությունը, չբայած չեմ զարմանում միշտ էլ Վիշապին հաղթել են Հերոսները բայց փառքը վերագրվել է Ճվաղներին
Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին
Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ