User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 53 96-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 781 համարից մինչև 795 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #781
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմօ ջան մտածել են բռնելու ես ծեծես...
    էդ աղջկան ծեծել կլինե՞ր բա
    Նենց լավն էր, նենց դաս իս ֆանտաստիշ էր:
    Բայց դե մեթոդներ ունեն էլի մարդիկ, բուկլետը հո տվեցին: Մի քանի տեղ ջահել տղա կլին, կվերցնի, մի քանի տեղ ջահել աղջիկ կլինի, տղուն չի մերժի կվերցնի: Ընդհանուր առմամբ լավ քարոզարշավի ձև ա:
    հ.գ. մենակ խնդրում եմ թեման չպայթացնեք, չեմ սադրում:
    էսպես չի մնա

  2. #782
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ուխ, վերջապես մեր մոտ էլ եկան Բարգավաճից էին, տեղեկացրեցին, որ ամսի 28-ին պարոն Ծառուկյանը հանդիպելու է մեր բնակիչների հետ, ու "ինչ հարց, պրոբլեմ ունեք, սաղ կասեք, ինքը լրիվ կլուծի, էլի" Ասեցի՝ շատ լավ: Ասում ա իսկ դուք ում ե՞ք նախընտրում, ասում եմ՝ ոչ բարգավաճին, ասում ա՝ հա բայց ու՞մ Ասում եմ ՀԱԿ-ին, ասում ա "էդ ո՞րն ա": Բացատրեցի, մոտը նշում կատարեց, շնորհակալություն հայտնեց ու գնաց: Դուրս եկավ հրաշալի անձնավորություն
    When life gives you lemons, make lemonade

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (24.05.2009)

  4. #783
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Իսկ մեր տուն օեկից են եկել, լարել եմ, բուկլետն էլ դեմը ճղել եմ, մեկա իմն էր արդեն, տվել էին ինձ ՀԱԿ-ից էլ են բերել
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Երվանդ (24.05.2009), Հայկօ (24.05.2009)

  6. #784
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մասիվը մի քիչ պասիվա էտ առումներով

  7. #785
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմօ ջան մտածել են բռնելու ես ծեծես...
    Երեկ էլ մեր դուռը թակեցին: Բացեմ մեր հարևանը...Ես մի բառ չասեցի, առանց բարև բարլուսի սկսեց...
    -Հարևան ջան կներես էլի, գործ եմ անում, ինչ անեմ ցավդ տանեմ: Չանեմ գործից կհանեն...Դե գիտես տանը մենակ ես եմ աշխատում: Տվել են ասել են գնա բաժանի, որ չմտնեմ ամեն տուն, հանկարծ ականջները ընգնի լավ չի լինի իմ համար...Դե ինչ անեմ...
    Սկզբից մտածեցի փող ա ուզում: Ասում եմ.
    -Ներս եկեք, ինչ ա եղել...
    Հետո տեսնեմ ՀՀԿ-ի ծրագրին է ձեռքը:
    - Չէ չէ դու սա վերցրու խնդրում եմ ու ես գնամ...
    Ընենց մի հատ դեմք էր ընդունել, ոնց էր ես էի ՀՀԿ -ից...Ասեցի լավ տուր...մեղկս եկավ էտ պահին:
    Հարցնեիր՝ ում ա ընտրելու: Կամ ում քանիսով ա ծախվելու:

  8. #786
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը

    Ընենց մի հատ դեմք էր ընդունել, ոնց էր ես էի ՀՀԿ -ից...Ասեցի լավ տուր...մեղկս եկավ էտ պահին:
    Եվ իզուր մեղքդ եկավ։ Քանզի այս իշխանությունները զենքը հենց այդ «խեղճերն» են։ Այդ «թշվառներն» են, որ սոված մնալու վախից ծախում են իրենց համոզմուքները, խիղճը, արժանապատվությունը ու թուլամորթությունը վիրուսի պես տարածում երկրով մեկ։ Հիմա կասեք բա երեխաներին սոված թողնի՞, բա տուն, կնիկ, ֆլան–ֆստան… Ուրեմն եթե նման բան կասեք, ապա դա նշանակում է հավատ չկա հաղթանակի նկատմամբ։ Նշանակում է ամեն դեպքում տրամադրված եք պատրվելու, այսինքն եթե այդ թշվառները ստրուկի պես չկատարեն իշխանություններ պատվերները, ապա մեկ է Չոռնին հաղթելու է, իսկ թշվառները սոված են մնալու։ Հավատ չի մնացել։ Հոգնած ժողովուրդ ենք։
    Si vis pacem, para bellum

  9. #787
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ իզուր մեղքդ եկավ։ Քանզի այս իշխանությունները զենքը հենց այդ «խեղճերն» են։ Այդ «թշվառներն» են, որ սոված մնալու վախից ծախում են իրենց համոզմուքները, խիղճը, արժանապատվությունը ու թուլամորթությունը վիրուսի պես տարածում երկրով մեկ։ Հիմա կասեք բա երեխաներին սոված թողնի՞, բա տուն, կնիկ, ֆլան–ֆստան… Ուրեմն եթե նման բան կասեք, ապա դա նշանակում է հավատ չկա հաղթանակի նկատմամբ։ Նշանակում է ամեն դեպքում տրամադրված եք պատրվելու, այսինքն եթե այդ թշվառները ստրուկի պես չկատարեն իշխանություններ պատվերները, ապա մեկ է Չոռնին հաղթելու է, իսկ թշվառները սոված են մնալու։ Հավատ չի մնացել։ Հոգնած ժողովուրդ ենք։
    Մի անգամից պատկերացրեցի Սերժի պլակատը` ուռած աչքերով ու տակը "Իմ զենքը թշվառներն են..."
    Չէ ընդամենը խղճացի, հետո էլի ջղայնացա....Երբեմն խղճացել եմ, բայց երբեք ու երբեք չեմ արդարացրել: Նույնսիկ բացատրել եմ ու փորձել հասկացնել հետևանքների ծանրությունը...որոշները չեն հասկանում, որոշները հասկանում են բայց թքած ունեն...
    Չոռնին ընտրվելու ա, բայց չի հաղթելու....

  10. #788
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    էսօր մի ավագանու թեկնածուի համար օրինաց Երկիր կուսակցությունից,եկել էին ու պատի ժամ բան տենց բաներ էին բաժանում,որ իրան ընտրեն մարդիկ ինքը 7րդ համարն էր, մտածեցի մեր Չուկը հետ ա մնում տենց բաներից
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  11. #789
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօր մի ավագանու թեկնածուի համար օրինաց Երկիր կուսակցությունից,եկել էին ու պատի ժամ բան տենց բաներ էին բաժանում,որ իրան ընտրեն մարդիկ ինքը 7րդ համարն էր, մտածեցի մեր Չուկը հետ ա մնում տենց բաներից
    Հայ Ազգային Կոնգրեսը ու նրա ավագանու ցանկում անդամագրված յուրաքանչյուր անձ ի տարբերություն ցանկացած հորինած երկրի գործելու ու գործում է օրինական դաշտում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #790
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մի շաբաթից էլ քիչ մնաց, իսկ մեր տուն բացի ՀԱԿ-ից ոչ մեկ չի եկել:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. #791
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեր տան դուռը ոչ մեկի առաջ չի բացվել:

    Դե երևի նրանից ա, որ գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտվա 9-ն ա տանը մարդ լինում

    Հաղթելո՛ւ ենք…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (25.05.2009)

  15. #792
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Կներեք, մի քիչ երկար եմ պատմելու:

    Երեք օր առաջ մեր դուռն էլ թակեցին: Բացեցի և օ՜, հրաշք... Երեք ջահել ու գեղեցիկ ծիտիկներ (առանց հեգնանքի եմ ասում, սիրուն էին ): Մեջներից Անջելինա Ջոլիի շուրթերովը հնայիչ ժպտաց.
    -Բարև Ջեզ:
    -Բա-ա-արև,- մի կերպ կմկմացի՝ արդեն մտքումս սպասվելիք հաճույքի վայելքից հալվելով. կարծեցի տղերքը ինձ նվեր են ուղարկել տուն (տանը մենակ էի):
    -Մասնակցելու՞ եք ընտրությանը,- նորից խոսեց Անջելինա Ջոլիի շուրթերովը:
    Կարծես սառը ջուրը լցրին գլխիս: Միանգամից անմոռանալի վայելքի սպասումներս հօդս ցնդեցին: Եվ չնայած չեմ մասնակցելու ընտրությանը (գրանցումս Երևանի չէ), որպեսզի մի քիչ խոսակցությունը ձգեմ, պատասխանեցի՝ այո:
    -Իսկ դուք ի՞նչ կազմակերպությունից եք,- հարցրի:
    -Հանրապետականից ենք,- արտասանեց կողքի շիկահերը, կարծես ներկայանալու պարտավորությունը հենց նրա վրա էր դրված: Հետաքրքիրն այն էր, որ երեքն էլ միաժամանակ մի թեթև կարմրեցին, կարծես ամոթալի բան էին ասել (էլ ի՞նչ կարծես):
    -Եթե գաղտնիք չէ, ում եք ընտրելու,- խունջիկ-մունջիկ գալով ու սեքսոտ ձայնով հարցրեց Անջելինա Ջոլին, չէ վայ, Ջոլիի շուրթերովը (երևի հատուկ ձայնին սեքսուալություն հաղորդեց, որ չմերժեմ իրեն ):
    -Իհարկե Հանրապետականին,- ասեցի ես՝ մտքումս ասելով. «Թու քո նամուսին (իմ էլի)»:
    -Վա՜խ,- դուրս թռավ երրորդի բերանից Չդիմացավ: Երևի երկար էին ման եկել ու էդպիսի պատասխան դեռ չէին լսել:
    -Իսկ քանի՞ ընտրող կա տանը:
    -Շատ ենք: Մեր տանը 4 ընտանիք է ապրում (սուտ):
    -Կարո՞ղ ենք անուն-ազգանունները ու անձնագրի տվյալները գրել:
    -Իհարկե, խնդրեմ: Բայց միայն կարող եմ անուն-ազգանունները ասել: Հիմա տանը մենակ եմ, անձնագրերը մոտս չեն:
    -Լավ, ոչինչ, գոնե մենակ անուն-ազգանունները ասե՛ք:
    Ու սկսեցի թվարկել անիմաստ անուն-ազգանուններ.
    -Դավթյան Սիրուն, Մանասյան Բարսեղ, Էլոյան Վեսմիր....
    Ջոլին ուրախ-ուրախ ու հափշտակված գրում էր: Որ ցուցակը շատ երկարեց (արդեն մոտ 10 անուն ասել էի արդեն), ի զարմանս ինձ՝ կողքի շիկահերը շարժեց ուղեղը.
    -Բա ինչի՞ են բոլոր ազգանունները տարբեր:
    Դրա մասին չէի մտածել, բայց պահի տակ հորինեցի.
    -Դե բարեկամներ չենք, վարձով ենք մնում,- մտածելով կհավատան կհավատան, չեն հավատա կասեմ՝ կատակ էր:
    -Հաաա,- իբր թե արդեն հասկացավ շիկահերը:
    «Չէ՛, նորմալ ա, ուղեղը թերզարգացած ա»,- շիկարհերի բնական դիագնոզը մտքումս դրեցի:
    -Վե՞րջ,- Ջոլին էր:
    -Չէ՛, էլի կան, բայց մոռացել եմ անձնագրով անուն-ազգանունները ոնց են: Եթե կարո՞ղ ես, բջջայինիդ համարը թող, կզանգեմ կասեմ:
    -Կարող եմ շտաբի համարը թողնել:
    -Չէ՛, շնորհակոլություն: Ցտեսություն:
    -Ցտեսություն,- միաբերան:

    Հ.Գ. Էդպես էլ չհասկացա, թե անուն-ազգանուն գրելով ինչի են հասնում

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsimee (10.01.2010), Tig (25.05.2009)

  17. #793
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Էդքան իզուր ես խոսել փաստորեն?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. #794
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդքան իզուր ես խոսել փաստորեն?
    Էնքան էլ իզուր չէր: Շիկահերի «տուպոյ» ու ոչինչ չասող դեմքի արտահայտությունը դզում էր
    Ինչքան դեբիլ պիտի լինի մարդ, որ հավատա, թե նույն տան մեջ կարող են ապրել 15 տարբեր ազգանուններով մարդիկ:

    Մենակ փոշմանել եմ, որ վերջում չասեցի՝ ՀԱԿ-ին եմ ընտրելու: Տեսնես դրանից հետո շիկահերը կհասկանա՞ր, որ «կայֆավատ» եմ լինում
    Վերջին խմբագրող՝ Elmo: 25.05.2009, 17:32: Պատճառ: գրառումների միացում

  19. #795
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    «Քաղբանտարկյալների ազատումը շաբաթների հարց է»


    [/url]
    Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հերթական հանդիպումը կայացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում' Զորավար Անդրանիկի հրապարակում:

    ՀԱԿ-ին բնակիչներն ընդունեցին աղուհացով, անգամ ոչխար մորթեցին ընդդիմության առաջնորդների ոտքի տակ: Մինչ հանրահավաքը Տեր-Պետրոսյանը այցելեց այդ համայնքի բնակիչներ, քաղբանտարկյալներ' Սմբատ Այվազյանի եւ Հակոբ Հակոբյանի հարազատներին:

    Այս համայնքի բնակիչ էր նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանը:

    «Ես այս պահին իմ որդու շիրիմի մոտ պետք է լինեի, սակայն ես իմ մեջ ուժ եմ գտել Ձեր կողքին լինելու համար, քանի որ այս գործը շատ կարեւոր է եւ արդար: Իմ որդին դատարկ ձեռքերով դուրս էր եկել բանակի առաջ եւ խնդրում էր, որ չկրակեն ժողովրդի վրա: Նրա վրա կրակեցին 9-10 մետր հեռավորությունից: Ես եկել եմ այստեղ' Ձեզ բոլորիդ խնդրելու, որ դուք քվեարկեք 10 անմեղ զոհերի արյան համար»,- հավաքվածներին դողացող ձայնով դիմեց Գոռի հայրը' Սարգիս Քլոյանը:

    Հանդիպմանը ելույթ ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը.«Ո՞նց կարելի է ազգի վրա կրակել, դա արդարացում չունի աշխարհի ոչ մի տեղում: Ով կեղծիք ունի, նա ազգի դավաճան է: Ես այս երկրում ոչինչ չունեմ' 4 եղբոր գերեզման: Եկեք վերջ տանք կեղծիքներին, թույլ տանք գոնե մի անգամ արդար ընտրություն լինի' հանուն մեր երեխանների»:

    Ընդդիմության առաջնորդները խոստացան տեր կանգնել իրենց ձայներին: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ներկաներին վստահեցրեց, որ մայիսի 31-ի հաղթանակը առաջին հերթին կախված է քաղաքացիների մասնակցությունից: Անդրադառնալով ներկաներին հուզող ամենակարեւոր հարցին' քաղբանտարկյալների ազատ արձակմանը Տեր-Պետրոսյանը ասաց. «Նրանց ազատագրումը արդեն շաբաթների հարց է; Եթե ժողովուրդը իրեն ճիշտ պահի, ապա մայիսի 31-ի հաջորդ օրը նրանք ազատված կլինեն' անկախ ընտրությունների ելքից»:

    Տեր-Պետրոսյանը նաեւ անդրադարձավ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին.

    «Նախորդ նստաշրջանում խոստացան Քր. Օր փոխելով' քաղբանտարկյալներին ազատ արձակել, չարձակեցին: Ես վստահ եմ, որ հաջորդ նստաշրջանում այս իշխանությունների նկատմամբ խստագույն որոշում է կայացվելու: Այս իշխանությունները գցող իշխանություններ են: Նրանք նույնիսկ իրենց գողական օրենքները չեն հարգում»: Դիմելով իշխանություններին' Տեր-Պետրոսյանն ասաց. «Գոնե մի անգամ տղամարդ եղեք:Էս անգամ մի խանգարեք, միեւնույն է' պատժվելու եք: Այնպես մի արեք, որ արժանաք այս ժողովրդի հավերժական նզովքին»:

    Ի դեպ, Տեր-Պետրոսյանի ելույթի ընթացքում իր թիկնապահների ուղեկցությամբ հայտնվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո պատգամավորը իր թիկնապահների հետ հեռացավ: Իսկ ՀԱԿ-ն իր նախընտրական հանդիպումն ավարտեց բազմամարդ երթով:
    www.a1plus.am
    Վերջին խմբագրող՝ Norton: 25.05.2009, 20:31:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.05.2009), Kuk (25.05.2009)

Էջ 53 96-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •