User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ընտրություններ

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.11.2008
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընտրություններ

    Գրվել է 1995 թ. բայց ակտուալ է մինչև այսօր...

    Ընտրություններ են գալիս,
    Մկներն իրար են տալիս.
    Մկստանի տարածքում
    Պատգամավոր են ընտրում:
    “Սառնարանի” շրջանում
    Սամոն միտինգ է անում.
    - Խոսք եմ տալիս, այ մկներ,
    էլ չեք տեսնի դուք ցավեր,
    Ինչ որ ուզեքª կստանաք,
    էդ կողմից չվախենաք:
    Հենց որ ընկա ես ժողովª
    Տներդ լցնեմ փողով,
    Մսին նայելուցª զզվեք,
    Ուտեք-խմեք, քեֆ քաշեք:
    Համ էլ էսքան տարի մենք
    Հաշտ իրար հետ ապրել ենք,
    Ինձ որ չընտրեք, ու՞մ ընտրեք,
    Գնացեք ու մտածեք:

    Հենց նույն պահին փողոցում
    Մի մեծ համերգ էր գնում:
    Կողքի թաղումª “Դարակի”
    Մեծահարուստ ու բանկիր
    Թաղի թեկնածու Սաքոն
    Համերգ էր սարքել, մեծ տոն:
    Երգչուհիներ, երգիչներ,
    Հանրածանոթ մեծ դեմքեր,
    Երգում, պարում, ծիծաղում,
    Քննադատում, գովերգում:
    Ժողովուրդն էլ մեր հիմի
    Համերգ է տեսել ձրի
    Դուրս է թափվել տներից,
    Խանութներից, փռերից:
    Վերջում դիմում է Սաքոն.
    - Ժողովուրդ ջան, մեռնեմ ձեզ,
    Ես շատ, շատ եմ սիրում ձեզ,
    Տեսեք համերգ եմ բերել,
    Տանջվել եմ, չարչարվել:
    Գիշերները չեմ քնում,
    Ձեր մասին եմ մտածում:
    Ձայներդ տվեք դուք րնձ,
    Ու կունենաք դուք բրինձ,
    Երշիկ, բանան, մարգարին,
    Օրվա բոլոր ժամերին:
    Բանակի բեռն էլ մեկից,
    Հանեմ ես ձեր վզներից,
    Ով որ ուզի թող գնա,
    Դե, չուզողն էլ կմնա:

    Այսպես ճառեր են ասում,
    Տարբեր-տարբեր տեղերում,
    Համոզում են, խրատում,
    Սաստում են ու բղավում,
    Թիվն են հաշվում ձայների
    Գալիք ընտրությունների:

    Հիմա կասեք, թե այստեղ
    Չկան այդպիսի բաներ,
    Բայց դե մեր Հայաստանում
    Նույն բաներն են կատարվում:
    Վերջին խմբագրող՝ Սար Կամլեռ: 12.11.2008, 13:33:

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրություններ

    ԴԵ հա ակտուալ ա...ոնցոր փաստագրական չափածո լինի...
    ուրի՞շ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 12.11.2008, 20:24:

  3. #3
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.11.2008
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրություններ

    Ուրիշ ի՞նչ ես ուզում...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  4. Նախագահական ընտրություններ ԼՂՀ-ում
    Հեղինակ՝ Dar 21, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2007, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •