User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 57 96-ից ԱռաջինԱռաջին ... 74753545556575859606167 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 841 համարից մինչև 855 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #841
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԱԶ Է ՏԱԼԻՍ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
    Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ահազանգեր են ստացվում Շիրակի մարզից ընտրողների մեծ զանգվածի հավանական Երեւան տեղափոխման եւ քվեարկությանը մասնակցելու մասին: Ըստ այդ ահազանգերի, խոսքը գնում է Շիրակի մարզի գազի ոլորտի աշխատակիցների մասին: Ի դեպ, հարկ է նշել, որ Հայռուսգազարդ ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում:

    Լրագիր

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (31.05.2009), Norton (31.05.2009)

  3. #842
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    ԾԵԾԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
    Այսօր, ժամը 10:25-ի սահմաններում 9/1 տեղամաս է ներխուժել Աժ պատգամավոր Լեվոն Սարգսյանը եվ հրահանգել թիկնապահներին դուրս հանել Չորրորդ Իշխանություն, Հայք, Ժամանակ Երեվան թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեվ Մեսրոպյանին եվ Մարինե Խառատյանին: Ի պատասխան լրագրողների հարցումներին թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները եւ դուրս են հանել ընտրատեղամասից: Այս ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով: Լրագրողները պատրաստվում են հայտարարություն տալ ոստիկանության բաժին:

    Ծեծել են լրագրողներին
    12:08 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Այսօր ժամը 10.25-ի սահմաններում թիվ 33 դպրոցում տեղակայված 9/1 ընտրատեղամասում ծեծի են ենթարկվել ՙՉորրորդ Իշխանության՚ լրագրող Գոհար Վեզիրյանը եւ ՙՀայք՚-ի լրագրող Տաթեւ Մեսրոպյանը: Ըստ ականատեսների' նրանց հարվածել են Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահները:

    Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողները հետաքրքրվել են' ինչու քվեարկելուց հետո ընտրատեղամասից չի հեռանում պատգամավորը: Թիկնապահները հայհոյել են լրագրողներին, երբ նրանք պատասխանել են, թիկնապահները սկսել են հարվածել: Նրանք խլել են նաեւ «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը:

    A1+
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.05.2009), Norton (31.05.2009)

  5. #843
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Հայ Ազգային Կոնգրեսը ընտրախախտումներ է գրանցել

    11:16 • 31.05.09

    Այսօր առավոտյան Հայ Ազգային Կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված են ընտրախախտումների մի շարք դեպքեր։ Մասնավորապես, նշվում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը երեկ երեկոյան ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն և զանգահարել է ոստիկանություն։

    Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը և անցկացրել հարցաքննություն։ Այսօր առավոտյան Ավանի շախմատի դպրոցի մոտ ՀԱԿ–ի ներկայացուցիչները նույնպես գրանցել են ընտրակաշառքի բաժանում։

    Կոնգրեսի ներկայացուցիչները նշում են նաև, որ Տաքսի «Z» ծառայությունը և No 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված են բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով, ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Մասնավորապես, ժամը 10։30–ի դրությամբ, նրանք զբաղված էին Նարեկացի և Դուրյան փողոցների բնակիչներին՝ Ավանի Կինոյի հարևանությամբ գտնվող ընտրատեղամաս տեղափոխելով։

    ՀԱԿ ներկայացուցիչները նաև գրանցել են ԸՕ 23 հոդվածի կոպիտ խախտում։ Կանաչ շապիկներով անձինք ընտրատեղամասին մոտեցողներին աշխատում են հեռացնել ընտրատարածքից բացառությամբ իրենց կողմից ճանաչված անձանց, որոնց իրենք անձամբ ուղեկցում են մինչև քվեարկության վայրը։


    Tert.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (31.05.2009)

  7. #844
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ծեծի են ենթարկվել լրագրողներ և հանձնաժողովի անդամներ

    11:25 • 31.05.09

    Այսօր, ժամը 08։00–ի սահմաններում Մալաթիա Սեբաստիայում գտնվող 7/08 տեղամասում Գոռ Միսակյանը, ով հանդիսանում է Դատական դեպարտամենտի կողմից առաջադրված Ընտրական Հանձնաժողովի անդամ, ծեծի է ենթարկել «Ժառանգության» կուսակցության հանձնաժողովի անդամին և ՀԱԿ–ի վստահված անձին և տեղամասից դուրս հանել նրանց։ Այս մասին հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունը։

    Նույն համայնքի 8/02 ընտրատեղամասում Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է և ապա ծեծի ենթարկել ՀԱԿ –ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին։

    Tert.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (31.05.2009)

  9. #845
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Հանրապետականները տարեցներին ընտրատեղամաս են տեղափոխում

    1/27 ընտրատեղամասում ժամը 10:50-11:00-ի սահմաններում երկու երթուղայիններ տեղափոխեցին մեծահասակ, ծեր կանանց և տղամարդկանց:

    Նոր-նորքի 2-րդ զանգվածի 1/27 տեղամասու` 7-րդ մանկապարտեզի տարածքում (Թոթովենց 3/1 հասցեում) մարդկանց հոսքը քիչ էր, սակայն մոտ 20 ծերեր միաժամանակ տեղամաս մտան:

    Պարզվեց նրանց ընտրատեղամաս են տեղափոխել երկու երթուղայիններ` 4045s պետհամարանիշով` 123 և 1522s պետհամարանիշով` 29 համարի երթուղայինները:

    4045s համարանիշով 123-րդ համարի երթուղայինի վարորդը խոստովանեց, որ իրեն «փող են տվել, ինքն էլ այդ մարդկանց տեղափոխել է», սակայն չմանրամասնեց, թե ով և ինչքան գումար է իրեն տվել:

    Նախքան երթուղային նստելը մեր հարցեին, թե ինչ փոխադրամիջոցով են իրենք եկել ընտրատեղամաս, ծեր տղամարդկանցից մեկը պատասխանեց` «ոտքով», սակայն հետո բարձրացավ նույն երթուղային: Իսկ երթուղային բարձրացող կանանցից մեկն էլ ասաց, որ իրենք 12-րդ շենքից են:

    Թեկուզ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենք դարպասները փակել են, և ոչ մի մեքենա չի կարող մուտք գործել տարածք, հենց մուտքի մոտ կանգնեց նաև 1522s համարանիշով 29 համարի երթուղայինը, որը նույնպես ծեր մարդկանց էր տեղափոխել: Այստեղ էլ, պարզվեց` 56 և 13-րդ շենքերի բնակիչներից կային: Իսկ ծեր մարդկանց «օգնելու նպատակով» կազմակերպչական խնդիրները հոգում էր լուսանկարի երիտասարդը, ով խոստովանեց, որ իրենք «Հանրապետականների շտաբից են, և օգնում են տարեցներին տեղափոխել ընտրատեղամաս»:

    Առավոտյան ժամը 8:00-ից բացվել են նաև Նոր Նորքի ընտրատեղամասենրը: Մինչև ժամը 10:30 մեր այցելած 1/22, 1/30, 1/31, 1/32, 1/33 ընտրատեղամասերում ոչ մի արտակարգ դեպք, խախտում կամ միջադեպ չէր գրանցվել:
    www.hetq.am

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (31.05.2009)

  11. #846
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Արտակ Սվետիսյանը շրջում է 2/4 ընտրատեղամասում
    Հենց նոր «Հետքի» թղթակիցը հայտնեց, որ Նոր Նորքի 2/4 ընտրատեղամասում կախված է ԲՀԿ ցուցակի ավագանու թեկնածու Արտակ Ավետիսյանի պաստառը: Արտակ Ավետիսյանը շրջում է ընտրատեղամասում և խոսում: Նա «Հետքի» թղթակիցին ասել է, որ չլուսանկարի, և սպառնացել է դատի տալ լուսանկարելու համար:

    «Հետքի» թղթակցի փոխանցմամբ, վերոնշյալ ընտրատեղամասում կուտակումներ կան. մեկ քվեախցի առջև 2-3 հոգի է հավաքվում: Անգամ հանձնաժողովի նախագահը վերցրել է ընտրողներից մեկի ծրարն ու քվեաթերթիկը, իբր թե օգնում է, բայց, տեսնելով լրագրողին, վերադարձրել է:

    Ընտրատեղամասում 6 դիտորդ է գրանցված: Ընտրատեղամասում գրանցված 1700 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել է 230-ը:
    www.hetq.am

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.05.2009), Kuk (31.05.2009), Rammer (31.05.2009)

  13. #847
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԺԱՄԸ 11-Ի ՏՎՅԱԼՈՎ
    Քվեարկության մասնակիցների թիվը (նախնական) %
    1 Ավան, Նոր Նորք
    61 242 7 392 12,07

    2 Նոր Նորք
    59 416 7 848 13,21

    3 Քանաքեռ- Զեյթուն, Նոր Նորք
    61 389 8 017 13,06

    4 Արաբկիր
    56 963 4 783 8,40

    5 Դավիթաշեն, Արաբկիր
    60 514 6 890 11,39

    6 Աջափնյակ
    56 387 7 233 12,83

    7 Աջափնյակ, Մալաթիա Սեբաստիա
    56 908 7 263 12,76

    8 Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ
    60 342 5 947 9,86

    9 Կենտրոն, Աջափնյակ
    52 721 5 603 10,63

    10 Կենտրոն, Նորք-Մարաշ
    55 937 5 687 10,17

    11 Շենգավիթ, Էրեբունի
    61 691 8 754 14,19

    12 Շենգավիթ, Էրեբունի
    61 224 9 320 15,22

    13 Էրեբունի, Նուբարաշեն
    66 743 5 713 8,56
    Ընդամենը 771 477 90 450 11,72


    Լրագիր
    Վերջին խմբագրող՝ Rammer: 31.05.2009, 11:36:

  14. #848
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Վանաձորից եկել են քվեարկելու

    «Մենք ընտրությունների հետ կապ չունենք, մենք ուրիշ գործով ենք Երեւան եկել. բոլոր հարցերով դիմեք Թումանյանի վրա գտնվող Բեգլարյանի շտաբին»,- մեզ հետ զրույցում մի փոքր վախվորած ասաց վանաձորցի մի կին' ընդ որում' չսպասելով հարցի: Սախարովի հրապարակում կանգնած էին 5 «Գազել»:

    Իսկ մեզ հետ զրուցող կնոջ ձեռքին կար անուն-ազագանուններով մի ցուցակ, որով նա ներկա-բացակա էր անում ներկա գտնվողներին:

    «Գազելների» վարորդները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք Վանաձորից մարդկանց են տեղափոխել Երեւան' ընտրություններին մասնակցելու համար: Այլ մանրամաներ մեզ չհաջողվեց պարզել:
    www.a1plsu.am

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.05.2009), Rammer (31.05.2009)

  16. #849
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Լրագրողները խնդիրներ են ունեցել պատգամավորի կամայականության պատճառով

    12:04 • 31.05.09


    Կապված 9/1 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի հետ մեզ մանրամասներ հայտնեց «Հայք» թերթի լրագրող Տաթև Մեսրոպյանը։ Երեք լրագրողները՝ Տաթև Մեսրոպյանը, Գոհար Վեզիրյանն ու Մարինե Խառատյանը ընտրատեղամասում նկատել են ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին և նրանից հետաքրքրվել են, թե ինչու է ինքն այդտեղ գտնվում։

    Հարցին ի պատասխան, պատգամավորն ասել է՝ «ուզում եմ, կանգնում եմ», որից հետո կարգադրել է թիկնապահներին՝ հեռացնել լրագրողներին տվյալ վայրից։ Թիկնապահները լրագրողներին սկսել են հայհոյել և հարվածներ հասցնել։ Տաթև Մեսրոպյանի ձեռքից խլել են հեռախոսը՝ մտածելով, որ դա լուսանկարչական ապարատ է, ապա հետ են վերադարձրել՝ համոզվելով որ դա պարզապես հեռախոս է։ Մարինե Խառատյանի ձեռքից խլել են ձայնագրիչը, որը մինչ այս պահը չեն վերադարձրել։ Ինչ վերաբերվում է Գոհար Վեզիրյանին, ապա նրան ոտքով հարված են հասցրել որովայնի հատվածում։

    Միջադեպից հետո Լևոն Սարգսյանը թիկնապահների հետ արագ հեռացել է ընտրատեղամասից, իսկ ոստիկանները հեռացրել են լրագրողներին։ Դիտորդներն արձանագրել են տեղի ունեցածը։

    Այս պահին Տաթև Մեսրոպյանը դեռևս գտնվում է ընտրատեղամասում։


    Tert.am

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (31.05.2009)

  18. #850
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ հավաքված է հոծ բազմություն: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ֆեդերացիայի դիմացի մայթին կանգնում են 20 և 28 համարի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներ: Մեքենաներից իջնում են Գյումրու բարբառով խոսող անձինք, նրանց մի մասը՝ Հանրապետական կուսակցության կրծքանշաններով է:
    Հավաքվածներից ժամանակ առ ժամանակ նստում են ֆեդերացիայի շենքի դիմաց կանգնած «Հայկական շուկա» և «Մետաքս» տաքսի ծառայության մեքենաները, ըստ էության, ուղեւորվում են քաղաքի տարբեր ընտրատեղամասեր` քվեարկելու «հանուն» երևանցիների բարեկեցիկ ապագայի:

    հետք.ամ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (31.05.2009)

  20. #851
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Արտակարգ է ......... Ոչխարների հոտը 5000 դրամով թաղում է իրենց ձագերի ապագան գազելների մեջ...................................................
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.05.2009), Fedayi (31.05.2009), Kuk (31.05.2009), Rammer (31.05.2009), Xelgen (31.05.2009)

  22. #852
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Հարություն Քուշկյանը կանխատեսում է ազնիվ և մաքուր ընտրություններ

    12:47 • 31.05.09


    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջատար Հարություն Քուշկյանը, այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելով, ասել է լրագրողներին.

    «Համոզված եմ, որ մի քայլ առաջ ընտրություններ են լինելու, ազնիվ, մաքուր, որը շատ կարևոր է մեր բոլորիս համար»։
    Tert.am

    Մի քայլ առաջ ասելով երևի նկատի ունի մի զոհ պակաս, մի վիրավոր պակաս..
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  23. #853
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ընտրատեղամասերից ահազանգեր չենք ստացել, ասել է Արծվիկ Մինասյանը

    12:42 • 31.05.09


    ՀՅԴ ընտրացուցակի առաջին համարը՝ Արծվիկ Մինասյանը, այսօր առավոտյան այցելեց ընտրատեղամաս։ Քաղաքապետի թեկնածուն արդար ընտրություններ մաղթեց բոլորին, այնուհետև նշեց, որ ընտրատեղամասերից իրենք ահազանգեր չեն ստացել։

    «Մենք կցանկանայինք, որ չլինի այսպիսի բան։ Ամեն ջանք գործադրել ենք, որ կանխենք դրանք։ Եթե, Աստված չտա, այդպիսինները լինեն, ապա կան իրավական գործիքներ, որ պայքարենք դրա դեմ», – հավելել է նա։
    Tert.am

    Թե ասա՝ ձեր մեկուկես տոկոսիկի վրա ո՞վ ա նայում, որ ով ձեզ բան ասի, մի հատ էլ ահազանգ ստանաք, այ քվե ժառանգող դրոշայրիչներ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (31.05.2009)

  25. #854
    masiviliano masivec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2008
    Հասցե
    Մասիվ: 1-ին Մասիվ
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,410
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ շարժման ընթացքում էս կարգի թեժ լուր դեռ չեք լսել

    Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է 2009թ-ի մայիսի 31-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում և որպես թեկնածու առաջադրել է Լևոն Տեր Պետրոսյանին
    չէ բայց պատկերացնում եք ինչա լինելու
    Լևոն Տեր Պետրոսյան
    Ենտրելու եմ Բարգավաճ
    Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ
    Աստված պահպանի Մասիվցիքին
    Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ

  26. #855
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում masivec-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոն Տեր Պետրոսյան
    Ենտրելու եմ Բարգավաճ
    ինչի համար? որ քաղաքը կուսակցության առաջնորդի նման բարգավաճի?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 57 96-ից ԱռաջինԱռաջին ... 74753545556575859606167 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •