User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 56 96-ից ԱռաջինԱռաջին ... 64652535455565758596066 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 826 համարից մինչև 840 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #826
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց... էնքան թեքությունը մեծ է այդ հարթությունների, որ օրինակ հաշմանդամը ճիշտ կանի այդտեղով չիջնի.. նույնը վերաբերում է նոր կառուցված անցումներին. նույնիսկ մենք չենք կարողանում հավասարակշռված իջնել այդ հատվածով. կամ սղում ենք կամ էլ իներցիայով վազում ենք ներքև
    Վերջին խմբագրությունը՝ Այսօր, 14:57
    Խմբագրող՝ Astgh Պատճառ: Հաղթելու ենք


    Շատ լուրջ պատճառ է խմբագրելու համար...հալալա

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.05.2009), Kuk (30.05.2009), Հայկօ (30.05.2009)

  3. #827
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ադիբեկի մտքի վերջին գոհարները լսեցիք? Ասումա ավարտել եմ եռափուլ դիտարկումները, բայց արդյունքները չեմ ասի, օրենքի խախտում կլնի Խախտում չի լինի նենց կպատժեն, որ մինչև կյանքիդ վերջը չես կարողանա նստել:
    Ասումա կարող եմ ասել, որ երևանցիների կեսից քիչ կմասկակցեն, որովհետև սա ոչ նախագահականա ոչ էլ խորհրդարանական... էս մարդը չի հասկացել էս ինչ ընտրությունա ))
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (30.05.2009)

  5. #828
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ՇՏՐԻԽՆԵՐԸ

    Ցանկացած մակարդակի ընտրություն իր մեջ շատ հստակ տրամաբանություն ունի: Եթե վիճակը լավ է, մարդիկ առանձնապես չեն ձգտում փոփոխությունների, եթե վատ է` մերժում են գործող իշխանություններին եւ նորն ընտրում:

    Հիմա հարց է ծագում` Երեւանի վիճակը լա՞վ է, թե վատ: ՀՀԿ-ն, օրինակ, ասում է, որ վիճակը վատ է: Չոռնի Գագոն, օրինակ, գնում է Նորագավիթ ու հայտարարում, թե 40 տարի շարունակ այդ թաղամասում ոչ մի աշխատանք չի կատարվել, հետո մի ուրիշ տեղ հայտարարում է, թե մինչեւ իր քաղաքապետ դառնալը քաղաքապետարանում չգիտեմ քանի հազար անպատասխան դիմում է կուտակվել եւ այլն: Ներողություն, եթե իրավիճակն այդքան վատ է, ինչո՞ւ պիտի մարդիկ իրենց ձայնը տան այն նույն ուժին, որը քաղաքն այս խայտառակ վիճակին է հասցրել: Մարդիկ, իհարկե, հասկանում են այս ամենը, դրա համար էլ Գագիկ Բեգլարյանի հանդիպումներին չեն գալիս. նրանց զոռով բերում են (եթե կարողանում են): Գան ի՞նչ անեն, եթե որեւէ ակնկալիք չունեն:

    Մեծ հաշվով, մարդիկ մասնակցում են միայն Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» հանդիպումներին: Ընդ որում, հավաքվածների մտածելակերպերն էականորեն տարբերվում են միմյանցից: Մարդկանց հուզող խնդիրներն, իհարկե, հիմնականում նույնն են, բայց մարդիկ այդ խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ են տեսնում: Հայ ազգային կոնգրեսի հանդիպումներին մասնակցողները համոզված են, որ անհատական պրոբլեմները կարող են լուծվել միայն համակարգային փոփոխությունների միջոցով, իսկ ԲՀԿ-ի հանդիպումներին մասնակցում են առավելապես նրանք, ովքեր գտնում են, որ օրենքը առանձնապես կապ չունի, կարեւորը` որ մեկն իրենց տիրություն անի եւ իրենց քաղցր աչքով նայի: Մեծ հաշվով, ժողովուրդը ԲՀԿ-ից ակնկալիք չունի. ակնկալիքներ ունեն ժողովրդի «բաղկացուցիչները»` առանձին մարդիկ: Դրա համար էլ ԲՀԿ-ի կազմակերպած հանդիպումների ժամանակ Գագիկ Ծառուկյանին հարյուրավոր նամակներ են փոխանցվում, իսկ Տեր-Պետրոսյանի հանդիպումների ժամանակ` ոչ: Սա իսկապես աշխարհայացքների տարբերություն է. մարդկանց մի մասը գտնում է, որ պետք է ունենալ նորմալ պետություն, որպեսզի այդ պետությունը լուծի իր պրոբլեմները, մյուս մասը գտնում է, որ իր պրոբլեմները պիտի լուծի նա, ով §համարյա պետության չափ փող ունի¦: Բայց էականն այն է, որ այս «շուխուռի մեջ» որեւէ մեկը ՀՀԿ-ից ակնկալիք չունի: Այդ կուսակցությունն ընդհանրապես ասպարեզում չկա, եւ ակնհայտ է, որ եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ՀՀԿ-ն հաստատ չէր հաղթահարի 7 տոկոսի շեմը:

    Գրեթե նույնքան անմխիթար վիճակում է նաեւ Դաշնակցությունը: Եվ պատճառը բոլորովին էլ այն չէ, որ այդ կուսակցությունը «միայն վերջերս է ընդդիմադիր դարձել եւ հասարակության կողմից դեռեւս որպես ընդդիմություն չի ընկալվում»: Սուտ է, նման բան չկա: Այդ կուսակցությունը սեփական հեռուստաընկերություն ունի, եւ եթե իսկապես ընդդիմություն դարձած լիներ, առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում անխտիր բոլոր երեւանցիները կիմանային այդ մասին ու լավ էլ կընկալեին: «Չընկալելու» պատճառն այն է, որ ՀՅԴ-ն ընդդիմություն չի դարձել: Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ: Նայում ենք «Երկիր-Մեդիայի» մայիսի 27-ի ռուսերեն լուրերը: Մանրամասն լուսաբանվում է ՀՅԴ նախընտրական հանդիպումը, հետո նույնքան մանրամասն` Գագիկ Բեգլարյանի հանդիպումն ավանցիների հետ, հետո շատ ավելի մանրամասն` Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայում, հետո` Տիգրան Կարապետիչի ասուլիսը (մի թեթեւ): Եվ վերջ: «Հայ ազգային կոնգրես» անունով ուժ գոյություն չունի, չի մասնակցում ընտրություններին: Եվ սա` այն դեպքում, երբ նույն օրը Կոնգրեսն Էրեբունիում այնպիսի հզոր հավաք էր կազմակերպել, որի նմանը Դաշնակցությունը երազել անգամ չէր համարձակվի: Սա՞ է ընդդիմադիր ուժը: Ի դեպ, նույն պահին «Հ1»-ն էլ Դաշնակցությանն էր փառաբանում (մայիսի 28-ի օրվա առթիվ): Այ հենց այսպես «օրթախ» էլ աշխատում են, էլ ինչո՞ւ պիտի հասարակությունը նրանց որպես ընդդիմություն ընկալի: Հետն էլ հայտարարում են, թե ընտրատեղամասերում կոնկրետ իրենք իրենց ձայները վերահսկելու են: Հասկացա՞ք: Իսկ Կոնգրեսի ձայները չեն վերահսկելու, «ջանդամը», թե չեն տանի: Համաձայնվեք` իշխանությունների համար շատ հարմար ընդդիմություն է եւ շատ ձեռնտու «վերահսկում» (մանավանդ որ առանձնապես վերահսկելու բան էլ չի լինելու):

    Մի խոսքով, նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ գրեթե ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե ինչ կունենանք, եթե ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը կարողանան պահել իրենց ձայները: Համենայն դեպս` ՀՀԿ-ն հաստատ կփոշմանի, որ ժամանակին որպես անցողիկ շեմ ոչ թե 5 տոկոսն է սահմանել, այլ 7 տոկոսը:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
    chi.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.05.2009), Rammer (30.05.2009)

  7. #829
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստորգետնյա անցումների հետ ես?
    այո
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #830
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոնի ելույթը լսել ես? կամ կարդացել ես? նման մի բան էլ ինքը ասեց
    Չեմ կարդացել, բայց կարծում եմ՝ Բաղդասարյանի մասին համարյա բոլորն էլ միասնական կարծիք ունեն:

  9. #831
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Լավ գոնե այգիներում հարթակներ սարքեն, գետնանցումի էդ թեք հարթությունները էքստրիմ են
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. #832
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ԾԵԾԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
    Այսօր, ժամը 10:25-ի սահմաններում 9/1 տեղամաս է ներխուժել Աժ պատգամավոր Լեվոն Սարգսյանը եվ հրահանգել թիկնապահներին դուրս հանել Չորրորդ Իշխանություն, Հայք, Ժամանակ Երեվան թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեվ Մեսրոպյանին եվ Մարինե Խառատյանին: Ի պատասխան լրագրողների հարցումներին թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները եւ դուրս են հանել ընտրատեղամասից: Այս ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով: Լրագրողները պատրաստվում են հայտարարություն տալ ոստիկանության բաժին:

    ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ ԵՆ, ԻՆՉ ԱՍԵԼ ԵՆ՝ ԱՆՈՒՄ ԵՆ
    Արձանագրություն
    ք. Երեւան, Օլեգ Կոշեվոյ փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ
    Մենք ներքոստորագրյալներս` Վոլոդիա Հովհաննիսյանը, Կարապետ Ռուբինյանս եւ Արթուր Ավթանդիլյանը հայտնում ենք, որ 2009 թվականի մայիսի 31-ին, առավոտյան ժամը 9.30 րոպեին, Մանթաշյան փողոցում, ՀԱԿ գրասենյակի դիմաց, կանգնեցին Գազել մակնիշի հետեւյալ` 2417 (թիվ 25 երթուղի), 1593(25), 1379(25), 2409(10), 1542(26), 2412(29), 1381(1), 1537(9) պետ համարանիշներով ավտոմեքենաները, առաջին ավտոմեքենայից հարցրեցին, թե ինչպես գնալ կինո Հայրենիքի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Մեր միջամտությունից հետո առաջին ավտոմեքենայի վարորդի կողքին նստած քաղաքացին, հայտնեց, որ տրանսպորտի վարչության հանձնարարությամբ իրենք գնում են հանրապետական շտաբի տրամադրության տակ` եւ իրենց նպատակն է ցուցակներով ընտրողներին տեղափոխել ընտրական տեղամասեր, իսկ վարորդները սկսեցին արդարանալ, որ իրենք խեղճ ու կրակ մարդիկ են եւ կատարում են հանձնարարություն: Մեր կողմից կանչվեց ոստիկանության աշխպատողներ, որոնց ուղեկցությամբ մեքենաները, ըստ իրենց հայտարարության, տարվեցին ոստիկանության բաժին:

    ԲԱԽՎԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

    Շենգավիթ համայնքի 11/4 ընտրատեղամասում տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ տեղամասային հանձնաժողովի նախագահի միջեւ: Դեպքի վայր է ժամանել Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչների “դեսանտը”: 11/4 ընտրատեղամասը գտնվում է 255 մանկապարտեզի տարածքում:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.05.2009), Kuk (31.05.2009), Նարե (31.05.2009)

  12. #833
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ԳՅՈՒՄՐԻԻՑ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
    Հայ Ազգային կոնգրեսի շտաբը տրամադրել է իր գրանցած խախտումներն ու միջադեպերը տարբեր ընտրատեղամասերից:

    30.05.09, 20:00-ի սահմաններում
    Նոր Նորք
    ՀԱԿ-ի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչը ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն եվ զանգահարել է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը եվ անցկացրել հարցաքննություն

    31.05. 09, 08:10-ի սահմաններում
    Ավանի շախմատի դպրոցի մոտ
    Գրանցվել է ընտրակաշառքի բաժանում

    08:00-ից

    Միլենա եվ Տաքսի «Զ» տաքսի ծառայութնունները չեն վերցնում պատվերներ քաղաքացիներից այլ տեղափոխում են ընտրողներին ընտրատեղամասերով / 621010, 626262, /

    08:00-ից
    Ավան
    Տաքսի «Զ» ծառայությունը եվ No 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված են բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով, ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Մասնավորապես այս պահին ժամը 10։30, նրամք զբաղված են Նարեկացի եվ Դուրյան փողոցների բնակիչներին Ավանի Կինոյի հարեվանությամբ գտնող ընտրատեղամաս տեղափոխելով

    08:00-ից
    Բոլոր ընտրատեղամասերում Աջափնյակ Դավիդաշեն
    ԸՕ 23 հոդվածի կոպիտ խախտում։ Կանաչ շապիկներով անձինք ընտրատեղամասին մոտեցողներին աշխատում են հեռացնել ընտրատարածքից բացառությամբ իրենց կողմից ճանաչված անձանց, որոնց իրենք անձամբ ուղեկցում են մինչեվ քվեարկության վայրը։ Խախտումը գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից։

    08:00-ի սահմաններում
    7/08 տեղամաս, Մալաթիա Սեբաստիա
    Միսակյան Գոռը, Դատական դեպարտամենտի կողմից առաջադրված Ընտրական Հանձնաժողովի անդամը ծեծի է ենթանկել Ժառանգության Հանձնաժողովի անդամին եվ ՀԱԿ վստահված անձին եվ տեղամասից դուրս հանել

    09:00-ի սահմաններում
    2/4 տեղամասի մոտ, Նոր Նորք
    ՀԱԿ-ի Նոր Նորք նախընտրական շտաբի ներկայացուցիչը գրանցել է ընտրատարածքի մոտ կայանված Գազել մակնիշի միկրոավտոբուս, որին մոտենում են ընտրողները եվ ստանում ընտրակաշառք, որից հետո գնում են քվեարկելու

    09:00-ի սահմաններում
    7/27 եվ 7/28, Աջափնյակ Դավթաշեն
    Թաղապետի տեղակալ Բաղդասարյան Արմենը խոչընդոտում է ՀԱԿ-ի վստահված անձի, դիտորդների աշխատանքներին, թույլ չի տալիս լրագրողներին կատարել իրենց աշխատանքը, քաշքշում է վերջիններիս եվ աղմկում

    09:00-ի սահմաններում
    9/20 Գրողների միություն, Կենտրոն
    Բաց քվեարկություն է գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, կազմվել է բողոք

    09:30-ի սահմաններում
    Շենգավիթ
    Գրանցվել է ընտրողների խմբակային տեղափոխում Գազել մակնիշի միկրոավտոբուսներով ընտրատարածքների միջեվ։ Խախտումը գրանցվել եվ կանխվել է ՀԱԿ-ի կողմից, խատման մասին տեղեկացվել է ոստիկանությունը

    09:30-ի սահմաններում
    Վաղարշյան դպրոց, Կենտրոն
    ԲՀԿ-ի կողմից նշանակված Ընտրական Հանձնաժողովի նախագահը չի ներկայացել ընտրություններին

    10:00 - սահմաններում
    8/02, Մալաթիա Սեբաստիա
    Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է եվ ապա ծեծի ենթարկել ՀԱԿ –ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին

    10:10 - սահմաններում
    7/18, Մալաթիա Սեբաստիա
    Տեղի է ունեցել ծեծկռտուք, հանգամանքները պարզվում են

    10:45
    9/01,02,03 Նալբանդյան դպրոց, Կենտրոն
    Չորրորդ Իշխանության լրագրող Գոհար Վեզիրյանին այս պահին ենթարկում է ծեծի ԱԺ պատգամավոր Լեվոն Սարգսյանը / ալրաղացի Լյով/ ծեծի են ենթարկվել նաեվ ՀԱԿ-ի վստահված անձերին եվ լրագրողներին, վերջիններս այժմ գտնվում են ոստիկանությունում

    Գյումրիից Երեվան
    Գյումրիից 19415, 18594, 36245, 16393, 12711,06617, 17953, 45777, 18053, 19415, 45032, 10911, 45746, 45345, 10918, 45344 պետհամարանիշներով Գազելներով եվ եվս 20 մարդատար մեքենաներով Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Նրանց ուղեկցում են 23202 եվ 34001 պետհամարանիշներով ոստիկանության մեքենաներ եվ անձամբ Գյումրիի քաղաքապետը։ Թրանսփերանսի ինթերնեշիոնալ կազմակերպության դիտորդները գրանցել են միկրոավտոբուսների կուտակումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ։

  13. #834
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Խախտումներ հենց ընտրությունների սկզբում
    11:43 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Առավոտյան ժամը 8-ին Երեւանի ընտրատեղամասերը բացեցին իրենց դռները: Տրվեց Երեւանի ավագանու ընտրությունների մեկնարկը: Ընտրատեղամասերի դռներ բացելուն պես' սկսվեցին ահազանգերը:

    «Տաքսի «Զ» ծառայությունը եվ No 5 երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված են բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Մասնավորապես, ժամը 10։30-ին, նրանք Նարեկացի եւ Դուրյան փողոցների բնակիչներին տեղափոխում էին Ավանի Կինոյի հարեւանությամբ գտնող ընտրատեղամաս»,- ահազանգում է Հայ ազգային կոնգրեսը: Վերջինս նաեւ տեղեկացնում է, որ ընտրատեղամասերի մոտ շրջում են կանաչ շապիկներով երիտասարդներ, որոնք ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրանք ուղորդում են ընտրողներին: 10/ 26 ընտրատեղամասում այսօր ընտրել է կալանավորված գեներալ Գագիկ Մաթեւոսյանը: Ներկաները արձանագրել են, որ նրան ուղեկցող ոստիկանը նայել է' ում օգտին է նա քվեարկում:

    Այսօր անկանոն էր աշխատում նաեւ հասարակական տրանսպորտը: Կանգառներում ուղեւորների կուտակումներ էին:

    Հայ ազգային կոնգրեսի արձանագրած խախտումներին եւ մնացած ահազանգերին կարող եք տեղեկանալ «Ա1+»-ի ընտրական կայքում:

    Հիշեցնենք , որ ընտրությունների նախօրերին ԵԽ տեղական եւ ռեգիոնալ մարմինների Կոնգրեսի դիտորդական առաքելությունը խորը մտահոգություն էր արտահայտել ընտրությունների օրինականության վերաբերյալ:

    ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը մեկնաբանելով այդ հայտարարությունը ասել էր.-§Ես չեմ կարող ասել, դա նրանց կողմից նախատեսված /հայտարարություն/ էր, թե չնախատեսված: Նրանց գործնեությունը ես չեմ մեկնաբանում, նրանք չեն միջամտում մեր աշխատանքներին մենք էլ իրանց: Նրանք իրականցնում են իրենց մանդատի շրջանակներում իրենց աշխատանքները: Եվ որքան շատ լինեն նման ելույթներ մինչև քվեարկության օրը կամ ընդհանրապես նրանց այդ դիտորդական առաքելության շրջանում, կարծում եմ, ընտրական իշխանության համար էլ ավելի հնարավորություններ կստեղծվի արագ արձագանքել և ձեռնարկել լրացուցիչ միջոցներ:

    Ա1+
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (31.05.2009), Ֆրեյա (31.05.2009)

  15. #835
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՈՒ ԱՍԵԼ, ՈՐ ԱՅՍՕՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ Է
    Մայիսի 31-ի առավոտյան ժամը 11-ին Կենտրոնի 9/10 ընտրատեղամասում Երեւանի քաղաքապետի ընտրության քաղաքացիական պարտքն է կատարել Սերժ Սարգսյանը: Նա ընտրատեղամաս է ժամանել կնոջ եւ դստեր հետ, կատարել է իր քվեարկությունը եւ հեռացել է առանց մամուլի ներկայացուցիչների հարցերին պատասխանելու, ասելով միայն, թե “այսօր լռության օր է”:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 31.05.2009, 11:07:

  16. #836
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Տիգրան Կարապետյանը դժգոհ է
    11:09 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Երեւանի քաղաքապետի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը 34-րդ ընտրողն էր 4/32 ընտրատեղամասում:

    Այն տեղակայված է Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում:

    Թեկնածուն ընտրատեղամաս էր եկել իր 2 երեխաների հետ:

    Բնականաբար, ինքն իրեն ընտրելուց հետո թեկնածուն ահազանգեց խախտումների մասին: «Հիմա թիվ 39-ը դպրոցում 10 հոգի կանգնած նայում են, թե ինչպես են գցում քվեաթերթիկը»,-ասաց նա:

    Տիգրան Կարապետյանը շատ զայրացած էր:

    «Ոնց կարող են իրենց թույլ տալ այդպիսի անօրինություններ: Մարդիկ ասում են, մենք ամեն ինչ օրենքով, գործով ցույց կտանք, կապացուցենք, փո՞ղն է գործը, ինչքա՞ն կարող են փող բաժանել եւ նվաստացնել ժողովրդին: Եթե իրենք մտածում են ժողովրդի, հայրենիքի մասին, չի կարելի ժողովրդին գնել»,- ասաց Ժողովրդական կուսակցության նախագահը:
    Ա1+

    Իրա աչքով խախտում ա տեսել, տեսնենք ինչ ա անելու վերջում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #837
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՈՒ ԱՍԵԼ, ՈՐ ԱՅՍՕՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ Է
    Մայիսի 31-ի առավոտյան ժամը 11-ին Կենտրոնի 9/10 ընտրատեղամասում Երեւանի քաղաքապետի ընտրության քաղաքացիական պարտքն է կատարել Սերժ Սարգսյանը: Նա ընտրատեղամաս է ժամանել կնոջ եւ դստեր հետ, կատարել է իր քվեարկությունը եւ հեռացել է առանց մամուլի ներկայացուցիչների հարցերին պատասխանելու, ասելով միայն, թե “այսօր լռության օր է”:
    իրա մոտ էս մի տարի ա լռության տարի ա

  18. #838
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    Շենգավիթի 12/15, 12/16 եւ 12/17 ընտրատեղամասերում, ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, տեղի ԲԼԴԻ մականունով հեղինակությունը ղեկավարում է քվեարկության պրոցեսը, եւ մարդիկ են բերվում տեղամասեր ու նրանց ցուցումներ է տրվում, թե ում օգտին պետք է քվեարկել: Ըստ մեր ունեցած տեղեկության, այդ թաղային հեղինակության որդին ընդգրկված է Երեւանի քաղաքապետի ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակում:

  19. #839
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մոդերատորական: Ժողովուրդ ջան խնդրում եմ բաժնի կանոններին հավատարիմ մնալ: Օրը լարված է լինելու ու շատերի մոտ արտահայտվելու ցանկություն է լինելու: Բայց խնդրում եմ զուսպ եղեք: Դրանով կխնայեք մոդերատորների ժամանակը և չեք նպաստի ձեր տուգանային միավորների աճին:
    էսպես չի մնա

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (31.05.2009)

  21. #840
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Rammer ջան, ինֆորմացիայի աղբյուրը նշի էլի բռատ, որ էլ նույն տեղը չնայենք
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (31.05.2009)

Էջ 56 96-ից ԱռաջինԱռաջին ... 64652535455565758596066 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •