User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 50 96-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #736
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդո ջան տատին մեղավոր չի, տատին մեր ազգի կերպարն ա: Թշվառ, ուզվոր, անգրագետ, իրար խառնված, ու արդեն խելքը թռցրած: Ամենակարևորը, որ մինչև վերջ հույսը չէր կորցնում, գոռում էր հեռախոսի համար տամ, զանգեք փողերս տվեք:
    Մեղավոր չի?
    Հա Էլմօ ջան ոչ մի փող վերցնող, ընտրակաշառքով ծախվող, 5000 դրամով դիշովի մարմնավաճառ էլ մեղավոր չի: Ամեն մեկն էլ իրա հիմնավոր, տրամաբանական պատճառները ունի`մեկը հո չի թողելու որ իրա երեխեն սոված մնա, մյուսը ասում է, թե ինչ կապ ունի մեկ է էլի Սերժն է լինելու գոնե փող կաշխատեմ և այլն...
    Չէ Էլմօ ջան ես չեմ խղճում դրանց: Այսօր, որ մենք այսպիսի անասուն երկրում ենք ապրում նման "անմեղ" առանց արժանապատվություան` աղիքներվ մտածող, ստամոքսի համար ապրող, տատիների ու ոչ տատիների շնորհիվ է...

  2. #737
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռնեմ թե հասկանում եմ, թե որտեղի՞ց ա մեյլս հայտնվել ԲՀԿ-ի մոտ։ Սպամ ա էկել։
    Ինձ էլ էր եկել։
    Google-ին ասեցի, որ սփամ ա, ռադ արեց։

  3. #738
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղավոր չի?
    Հա Էլմօ ջան ոչ մի փող վերցնող, ընտրակաշառքով ծախվող, 5000 դրամով դիշովի մարմնավաճառ էլ մեղավոր չի: Ամեն մեկն էլ իրա հիմնավոր, տրամաբանական պատճառները ունի`մեկը հո չի թողելու որ իրա երեխեն սոված մնա, մյուսը ասում է, թե ինչ կապ ունի մեկ է էլի Սերժն է լինելու գոնե փող կաշխատեմ և այլն...
    Չէ Էլմօ ջան ես չեմ խղճում դրանց: Այսօր, որ մենք այսպիսի անասուն երկրում ենք ապրում նման "անմեղ" առանց արժանապատվություան` աղիքներվ մտածող, ստամոքսի համար ապրող, տատիների ու ոչ տատիների շնորհիվ է...
    Տատին անմեղսունակ էր ապեր:
    էսպես չի մնա

  4. #739
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատին անմեղսունակ էր ապեր:
    Լավ...Հավատում եմ քեզ

  5. #740
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ահարոն Ադիբեկյանը փլվել է - 2

    ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ԼՈՒՐՋ ԿՌԻՎ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
    Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների միջեւ կա լուրջ կռիվ, կապված Երեւանի քաղաքապետի ընտրության հետ: Մայիսի 18-ին Հայելի ակումբում այդ կարծիքը հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

    “Կռվախնձորը քաղաքապետ, առաջին տեղակալներ, թաղապետեր: Կռվախնձորը դա է: Վերնախավին միեւնույն է, թե ով կլինի, կարեւորը, որ աշխատող լինեն, ժողովրդի կարիքները հոգան: Բարգավաճն ու Հանրապետականը շատ, ընենց, չէի ասի, լուրջ պայքարի մեջ են իրար դեմ: Ով էլ հաղթի, հաղթում է կոալիցիան(!!!), վերջին հաշվով: Այս պահին, իրենց խոսքը գնում է քանի թաղապետ կլինի Բարգավաճի անդամ եւ քաղաքապետն ու տեղակալը կլինի ՀՀԿ, թե ԲՀԿ: Սա է խնդիրը, սա լուրջ կռիվ է”, ասում է Ահարոն Ադիբեկյանը:

    Նրա կարծիքով, ՀՀԿ-ԲՀԿ վեճից կարող է օգտվել ընդդիմությունը: “Մեզ մոտ այսօր բավականին լուրջ երկկողմանի հարված կա, մեկը ԲՀԿ-ում, մեկը ՀՀԿ-ում, թող ընդդիմությունն օգտվի այդ վակուումից, կարողանա ազնիվ եւ արդար ընտրություններ անել”(!!!), ասում է Ահարոն Ադիբեկյանը:
    Այս մարդու մոտ բարոյահոգեբանական փլուզում է մի այլ ձևի։ Այն աստիճան, որ անհոդաբաշխ նախադասությունների մեջ զառանցանքի նշաններ են երևում։ Միևնույն ժամանակ ակնհայտ բլթացնում է, որ ծայրահեղ դեպքում Բարգավաճը թող հաղթի ջհանդամ–գյոռ, իրար մեջ կռիվ չանեն, մենակ թե ՀԱԿ–ը չլինի։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 18.05.2009, 16:43:
    Si vis pacem, para bellum

  6. #741
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՀԱԿ–ը կստանա 50%-ից ավելի ձայներ, վիճակագրագետ

    16:40 • 18.05.09


    Վերջին մի քանի տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանից գոհ էին բնակչության 60%-ը: Այս մասին այսօր հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սրան ի պատասխան՝ սոցիոլոգի ընդդիմախոս, ԱԺ նախկին պատգամավոր, անհատ տնտեսագետ-վիճակագրագետ Աղասի Արշակյանն ասել է, որ ««Օրինաց երկիր կուսակցությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Տիգրան Կարապետյանը չեն համաձայնում Ձեր վերլուծությունների հետ»:

    «Երբ ինձ քննադատում է Կարապետյանը, 6%-ը ծափահարում են, 96%-ը թքում են նրա երեսին»,- պատասխանել է Ադիբեկյանը:

    Նախորդ շաբաթ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել էր Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ կատարված հարցման արդյունքները: Հենց այդ ժամանակ էլ Աղասի Արշակյանը հանդես է եկել «Նվիրվում է նահանգային սոցիոլոգներին» վերլուծական մեկնաբանությամբ: Այսօր Արշակյանը նշել է, որ այս աշխատանքում ներկայացված են ոչ թե իր ցանկությունները, այլ այն իրավիճակը, որը նա տեսնում է որպես տնտեսագետ և վերլուծաբան: Նա նշել է, որ մինչև նախագահական ընտրություններն ինքը հնարավորություն է ունեցել հանդես գալ և ցույց տալ բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է ձեռնարկեին իշխանությունները և ընդդիմությունը, որպեսզի խուսափեին արյունահեղությունից:

    «Ցավոք սրտի, ես նույն ապրումներն ունեմ նաև առաջիկա ընտրությունների հետ կապված»,- նշել է նախկին պատգամավորը: Նա նշել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները կարելի է համեմատել «նախագահական ընտրությունների երևանյան հատվածի ընտրությունների հետ»:

    Նա նշել է նաև, որ 2008թ. նախագահական ընտրություններն աննախադեպ են եղել ինչպես ընտրողների թվի տեսանկյունից, այնպես էլ ընտրակեղծիքների տեսանկյունից:

    «Եվ եթե հաշվի առնենք, որ նույն պրոցեսները տեղի են ունենալու հիմա, չի կարող 238 հազար ձայնը, որը ստացել է Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում, գրանցվի այս անգամ»: Նա նշել է, որ «մաքուր տված ձայներին» ավելացվում է վարչական ռեսուրսը և գնված ձայները:

    Աղասի Արշակյանի կարծիքով` Հայ ազգային կոնգրեսի ձայները կավելանան այնպիսի կուսակցությունների շնորհիվ, ինչպիսին են Օրինաց երկիրը և Դաշնակցությունը, որոնք նախագահական ընտրություններին մասնակցել են ընդդիմության կարգավիճակում:

    «Արդյունքում ստացվում է, որ ՀԱԿ-ի թեկնածությունը կստանա 50%-ից ավել ձայն, այսինքն այնքան, ինչքան մեր հարգարժան Ադիբեկյանը ցույց է տալիս հանրապետականների համար», – ասել է Արշակյանը:
    Tert.am

    102% Թե՞ էն երկու տոկոսը համ թքումե ն, համ ծափ են տալիս. ծափ տալով են թքում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #742
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց կուզեի, որ քաղաքապետի ընտրույթունները տարին գոնե 2 անգամ անցկացնեին: Մեր շենքերը վերանորոգում են, բակերում լուսամփոփներ են դնում, ասֆալտում են փողոցները... хорошего должно быть много, կարելի ա փոխել սահմանադրությունը...
    Դրա համար հասարակ մեթոդ կա, սահմանադրություն էլ պետք չի փոխել - ընդհամենը քվեարկում ես ԻՆՔԴ ու կարաս ամեն րոպե գնաս կոխես աչքն ասես ԱՐԱ այ ոչխար ես եմ քեզ քաղաքապետի գործին վարձել մի հատ վազելով, ասֆալտ, լամպշկա, ավլել թափել կազմակերպի։

    Իսկ եթե 5000 մուծվել են, նոր ես ձայն տվել, պիտի նստես ու ձեն չհանես, որ բողոքես, կասեն «կարողա գիտես քեզ պատրք ենք, քո 5000 ստացել ես, ավելին մի սպասի»։

    Հուսամ ԼՏՊն կկարողանա հասցնել ժողովրդին, որ ԻՐԵՆՔ ԱԶԱՏ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ունեն ու նույնիսկ կարող են դրանից օգտվել...
    Վերջին խմբագրող՝ voter: 18.05.2009, 18:33:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (19.05.2009)

  9. #743
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Կերակրատաշտի տրամաբանությունը, կամ քաղաքական բեմի ճիճուներ.

    Si vis pacem, para bellum

  10. #744
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    կրքերը թեժանում են, կենացները քաղցրանում ,..... վերջը բարի լինի, ոնց որ կասեր տատիկս
    Հերթական միջադեպը
    00:32 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Այսօր երեկոյան հերթական միջադեպն է գրանցվել ՀՀԿ-իեւ ԲՀԿ-ի միջեւ:

    Երեւանի 3-րդ գյուղ կոչվող թաղամասում «Ա1+»-ի ունեցած չճշտված տեղեկություներով ՀՀԿ-ական մի խումբ երիտասարդներ «նեղացրել են» բարգավաճականներին, որոնք նախընտրական բուկլետներ, թռուցիկներ են բաժանելիս եղել:

    Այս միջադեպից հետո ԲՀԿ-ի համեմատած ավագ ներկայացուցիչները փորձել են հարցերը պարզել ՀՀԿ-ի շտաբում:

    Նրանց մեջ, մեր ունեցած տեղեկություններով, եղել է նաեւ «Ռոյալ» հյուրանոցի բարգավաճական սեփականատերը:

    Դրանից հետո գործին խառնվել է Աջափնյակ համայնքի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը` իր շքախմբով:

    Սակայն այստեղ էլ մեծ բախում է արձանագրվել, որից մեր ունեցած, սակայն չճշտված տեղեկություններով, ուղղակի թաղապետին փախցրել են դեպքի վայրից: Տուժածների մասին տեղեկություններ չունենք, թեեւ կրկին չճշտված լուրերով, միջադեպը արյունոտ է եղել եւ կան առնվազն վիրավորներ:

    Պաշտոնապես ոչինչ այսօր հնարավոր չեղավ պարզել ոչ ՀՀԿ-ի, ոչ ԲՀԿ-ի պատասխանատուներից, կամ մամլո ծառայություններից, չեն պատասխանում նաեւ իրավապահները: Փաստը կարող են ապացուցել մեր տրամադրության տակ գտնվող մի քանի լուսանկարները, որոնք վկայում են դեպքի վայրում ոստիկանների ներակայության մասին:
    Ի դեպ, մեր ունեցած լուրերով, կան նաեւ ձերբակալվածներ:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (18.05.2009)

  12. #745
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

    Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում

    Սիրելի հայրենակիցներ,

    Թվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում՝ Երեւանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին եւ արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ ու փոխկախվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացող մտահոգիչ զարգացումներով։

    Իրադարձությունների զարգացումը

    Հայ-թուրքական հաշտության անհաջող փորձի եւ Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանության ուրացման փաստի շուրջ դեռ կրքերը չհանդարտված՝ վերջին շաբաթների ընթացքում, նախորդ հանրահավաքից հետո, մենք ականատեսը եղանք երեք անսպասելի եւ ուշագրավ իրադարձությունների, որոնք անհնար է շրջանցել։

    1. Հայաստանը, սեփական նախաձեռնությամբ կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ճնշման տակ, անակնկալ կերպով վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

    2. Լեռնային Ղարաբաղում, ամենավերին մակարդակով եւ, անշուշտ, Հայաստանի իշխանությունների հավանությամբ, սկսվեց լուրջ թվացող շարժում՝ ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ կողմ ճանաչելու, այսինքն՝ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակը վերականգնելու ուղղությամբ։

    3. Մայիսի 7-ին Պրահայում, Ադրբեջանի նախագահի հետ լարված մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը կոշտացրեց իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, ինչի մասին, հակառակ Մինսկի խմբի համանախագահների հերթապահ լավատեսական հայտարարությունների, ընդհանուր առմամբ վկայում են թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի հստակորեն՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները («Հայկական ժամանակ», 9.05.2009)։

    Ի՞նչ է սա նշանակում

    Կամ ինչով բացատրել Հայաստանի, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի այս կտրուկ քայլերը, որոնք ոչ այնքան ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված գործողություններ, որքան ջղաձգություններ են հիշեցնում կամ քաղաքական դեմարշի տպավորություն թողնում։ Դրա պատճառն, անտարակույս, այն է, որ Սարգսյանն, ակնհայտորեն, իրեն Ամերիկայից ու Թուրքիայից խաբված է զգում, քանի որ նույնիսկ Ցեղասպանությունն ուրանալու դիմաց հայ-թուրքական սահմանը չբացվեց, եւ Թուրքիան, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը կանխելու իր անմիջական խնդիրը լուծելուց հետո, կրկին վերադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու իր նախկին դիրքորոշմանը։ Սարգսյանն իրեն խաբված է զգում երեխայի պես։ Նրան ասացին՝ Ցեղասպանությունը տուր, այսինքն՝ համաձայնիր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, եւ մենք կբացենք սահմանը։ Ցեղասպանությունն ստացան, բայց սահմանը չբացեցին։ Իսկ այժմ ասում են՝ Ղարաբաղը տուր, եւ մենք կբացենք սահմանը։ Այսքան ողորմելի վիճակում պետության որեւէ ղեկավար դեռ չի հայտնվել։

    Սարգսյանի հուսախաբությունն ու զայրույթը միանգամայն հասկանալի մարդկային զգացումներ են. թե՛ Հայաստանում եւ թե՛ մանավանդ՝ Սփյուռքում, վտանգելով իր հեղինակությունն ու նույնիսկ դավաճանի պիտակ վաստակելով, նա ոչ միայն դույզն-իսկ չավելացրեց իր լեգիտիմությունն ու չամրապնդեց իր երերացող իշխանությունը, այլեւ չբավարարեց անգամ հայ-թուրքական սահմանի բացման միջոցով երկրի առջեւ կանգնած սուր տնտեսական խնդիրների հաղթահարման իր ակնկալիքը, ինչի իրականացման պարագայում նա, թերեւս, կարողանար որոշ չափով արդարացնել Թուրքիայի նկատմամբ վարած իր ձախորդ քաղաքականությունը։ Մարդկային զգացումներ լինելով հանդերձ՝ հուսախաբությունն ու զայրույթը պետության ղեկավարին անհարիր ու հակացուցված հոգեկան վիճակներ են, որոնք կարող են որեւէ երկրի ու ժողովրդի համար աղետալի հետեւանքների պատճառ դառնալ, ինչի վկան, օրինակ, անցյալ տարվա օգոստոսին մենք դարձանք հարեւան Վրաստանում։ Ցանկացած իրավիճակում պետության ղեկավարից պահանջվում է լիակատար սառնասրտություն եւ պահի թելադրանքին չենթարկվելու կամ հապշտապ ու չհաշվարկված որոշումներ չկայացնելու անհրաժեշտ կարողություն։ Հուսախաբությունը, զայրույթը եւ նմանատիպ այլ զգացմունքային հակազդեցությունները ոչ միայն ամենեւին չեն նպաստում արդեն գործված սխալների շտկմանը, այլեւ նորանոր սխալների պատճառ են դառնում։

    Արեւմուտքի պատասխանները Սերժ Սարգսյանի դեմարշին

    Միամիտ պետք էր լինել՝ կարծելու համար, թե Արեւմուտքն անպատասխան է թողնելու Սերժ Սարգսյանի դեմարշը։ Եվ պատասխանը չուշացավ:

    1. Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) անսպասելիորեն որոշեց իր հունիսյան նստաշրջանում կրկին քննարկման դնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը։

    2. Պարզվեց, որ ԱՄՆ-ի կառավարության 2010 թ. բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 40%-ով կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, դադարեցնել ԼՂՀ-ին հատկացվող հումանիտար օգնությունը եւ ընդհակառակը՝ ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը («Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», 9.05.2009)։

    3. Եվ վերջապես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սպառնաց, օգտվելով իր երկրի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելու հանգամանքից, ջանքեր գործադրել՝ այդ ատյանում Հայաստանը օկուպանտ-երկիր ճանաչելու ուղղությամբ («Ժամանակ», 8.05.2009)։

    Այս քայլերն անպայման չեն նշանակում, որ Արեւմուտքը որոշել է պատժել Սերժ Սարգսյանին։ Նա չափազանց թանկ եւ գնահատված գործընկեր է Արեւմուտքի համար։ Պատահական չէ, որ Սարգսյանն ինքն էլ օրերս հայտարարել է, թե որքան իրեն շատ են հայհոյում Հայաստանում, այնքան Եվրոպայում իրեն գովում են։ Նշված խստություններն, ըստ այդմ, ուղղված են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ու նրա ժողովրդի դեմ։ Ինչ վերաբերում է Սարգսյանի հուսախաբությանն ու վիրավորվածությանը, ապա Արեւմուտքն ունի դրանք փարատելու միջոցը, այն է՝ աչք փակել վերջինիս ոչ լեգիտիմ լինելու փաստի վրա եւ հանդուրժել սեփական երկրում նրա գործած բռնությունները։

    Բոլոր դեպքերում՝ Արեւմուտքի եւ Թուրքիայի հակազդեցությունը եթե ոչ անձամբ Սերժ Սարգսյանի, ապա երկրի համար բավականին լուրջ է, ինչը մտահոգվելու եւ իրավիճակից համապատասխան ելք գտնելու պահանջ է դնում Հայաստանի իշխանությունների եւ ողջ հասարակության առջեւ։

    Ո՞րն է ելքը

    Սերժ Սարգսյանն ունի երկրի ներկա փակուղային վիճակից դուրս գալու երկու ճանապարհ.

    1. Կոնսոլիդացնել ազգը, որի համար անհրաժեշտ է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ երկխոսություն սկսել Հայ ազգային կոնգրեսի ու ընդդիմության մյուս ուժերի հետ, իսկ նկատի ունենալով ներքաղաքական ընթացիկ օրակարգը՝ նաեւ ապահովել Երեւանի ավագանու ընտրությունների բացարձակ օրինականությունը։

    2. Խոստովանելով երկրի առջեւ կանգնած խնդիրների հաղթահարման գործում դրսեւորած սեփական ապիկարությունը՝ պատվով հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից, քանի որ, ինչպես ցույց տվեց վերջին մեկ տարվա մղձավանջը, քաղաքականությունը նրա համար ոչ թե պատասխանատվություն է, այլ շահավետ զբաղմունք կամ իշխանատենչությունը բավարարելու միջոց։

    Որքան նա ուշացնի ընտրել այս երկու ճանապարհներից մեկը, այնքան կնպաստի Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժեղացմանը եւ ավելի եւս կծանրացնի երկրի՝ առանց այդ էլ չափազանց անմխիթար վիճակը։ Համառելու եւ հապաղելու պարագայում Սերժ Սարգսյանն ստիպված է լինելու նորանոր զիջումներ կատարել արտաքին աշխարհին՝ բացառապես ի հաշիվ ազգային շահերի, ինչպես վարվել է իր իշխանավարության անցած մեկ տարվա ընթացքում։

    * * *

    Դե հիմա դուք ասեք՝ արդյոք կապ կա՞ արտաքին եւ ներքին քաղաքականությունների միջեւ։ Մի՞թե վերոշարադրյալից հետո պարզ չպետք է լինի, որ ընտրությունների կեղծման, քաղաքական հալածանքների, ժողովրդավարության սահմանափակման, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի դրսեւորման ցանկացած փաստ վերջին հաշվով երկրի վրա անդրադառնում է դիվանագիտական ճակատում կրած անխուսափելի պարտություններով։ Քոչարյանա-սերժական վարչախմբի արտաքին քաղաքականությունն, ահա, դիվանագիտական պարտությունների մի անընդհատ շղթա է ներկայացնում, եւ բոլոր այդ պարտությունները բացատրվում են միայն ու միայն Հայաստանի ներքին կյանքում այդ վարչախմբի վարած բռնատիրական քաղաքականությամբ։ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ջատագովներն ու պաշտպանները, ի պատասխան նրանց հասցեին հնչող քննադատությունների, մինչ այժմ ասում էին՝ լա՛վ, թեկուզ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ժողովրդավարությունը բռնաբարվում է, մարդու իրավունքները ոտնահարվում են, օրենքները խախտվում են, կոռուպցիան ծաղկում է, բայց գոնե ազգային հարցերում (Ցեղասպանության ճանաչում, ղարաբաղյան կարգավորում եւ այլն) Քոչարյանն ու Սարգսյանն անզիջում են եւ երբեք չեն դավաճանի հայ ժողովրդի շահերին։ Կյանքը ցույց տվեց, որ այս առասպելն էլ հօդս ցնդեց, եւ Քոչարյանա-սերժական վարչախումբն այլեւս գոյության որեւէ իմաստ չունի։ Հիշյալ ջատագովներն ու պալատական ներբողագիրներն անհարմար վիճակից դուրս գալու համար այժմ փորձում են մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հարցում հավասարության նշան դնել իմ եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության միջեւ կամ մինչեւ իսկ նույնացնել դրանք։ Ավելորդ եմ համարում պատասխանել այդ անհեթեթություններին։ Մի քանի օրից լույս կտեսնի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իմ ելույթների ժողովածուն, եւ դուք հնարավորություն կունենաք համեմատելու ու տեսնելու, թե որքանով են նույնական իմ եւ Սարգսյանի վարած քաղաքականությունները։

    * * *

    Ծանրանալով արտաքին քաղաքականության վրա՝ կարող է թվալ, թե մենք խուսափում ենք Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող հարցերի եւ մայրաքաղաքի կենսագործունեությանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների քննարկումից։ Դա ամենեւին այդպես չէ, քանի որ այդ խնդիրներն ամենայն մանրամասնությամբ արտացոլված են Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրում, որը տարածված է շուրջ 100 հազար տպաքանակով, իսկ բացի այդ, դրանք մենք մշտապես արծարծում ենք Երեւանի համայնքներում անցկացվող հանրահավաքներում։ Համաժողովրդական հանրահավաքը, ինչպիսին մեր այսօրվա միջոցառումն է, հնարավորություն է տալիս եւ միաժամանակ պահանջում է՝ խնդրո առարկա հարցերը տեղադրել համապետական հիմնախնդիրների համատեքստում։

    Ըստ այդմ, Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար կախվածությունը ներքին քաղաքականությունից՝ ինքնըստինքյան ենթադրելու հիմք է տալիս, որ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է դիտել ոչ թե սոսկ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ձեւավորման սովորական միջոց, այլ երկիրը վտանգավոր քաղաքական հորձանուտից դուրս բերելու բացառիկ հնարավորություն։ Այդ ընտրություններով որոշվելու է ոչ միայն եւ ոչ այնքան Երեւան քաղաքի, որքան Հայոց պետականության, Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, եթե կուզեք՝ ողջ ազգի բախտը։ Ընտրություններին, հետեւաբար, պետք է մասնակցել այս բանի հստակ գիտակցությամբ։ Ովքեր կնախընտրեն մի կողմ քաշվել ու լռել, ովքեր կվաճառեն իրենց քվեն, ովքեր ձայն կտան իշխանության թեկնածուներին, եւ վերջապես, ովքեր, անտարբերություն ցուցաբերելով, չեն մասնակցի ընտրություններին, նրանք ոչ միայն իրենց զավակներին կզրկեն նորմալ, քաղաքակիրթ, ապահով երկրում ապրելու հնարավորությունից, այլեւ կամա թե ակամա մեղսակիցը կդառնան չարագործ իշխանությունների, որոնք, ամեն ինչից բացի, բռնել են նաեւ ազգային դավաճանության ճանապարհը։

    * * *

    Քաղաքապետի ընտրությունը մեզ համար ամենեւին ինքնանպատակ չէ եւ իշխանատենչությունից չի բխում։ Եթե ոչ այլ բան, ապա մեր հաղթանակը գոնե թույլ կտա հզոր հակակշիռ ստեղծել ներկա ավազակապետական համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի որոշ չափով զսպել վերջինիս՝ կանխելով նրա հետագա չարագործություններն ու, առավել եւս, դավաճանական մտադրությունները։ Դա կնպաստի նաեւ ազգային կոնսոլիդացիային եւ պետականության ամրապնդմանը։

    Ո՞վ է բռնելու, վերջապես, չարագործի ձեռքը, եթե ոչ դուք, ձեզանից յուրաքանչյուրը։ Եթե այս անգամ էլ չխրատվեք եւ ձեր անտարբերությամբ կամ կրավորականությամբ Քոչարյանա-սերժական ավազակապետությանը թույլ տաք հերթական անգամ կեղծել ընտրությունները, ապա ձեր դժբախտությունների համար այլեւս ուրիշին պատճառ չբռնեք։ Հուսով եմ, սակայն, որ այս պատգամը «Ձայն բարբառոյ յանապատի» չի մնա, եւ դուք մեկ մարդու նման կկատարեք ձեր քաղաքացիական եւ հայրենասիրական պարտքը։ Սակայն դա քիչ է։ Այստեղ հավաքվածներդ հանրապետության ամենաակտիվ զանգվածն եք. ձեր պարտքը կատարելուց բացի, դուք պարտավոր եք նաեւ արթնացնել ու ընտրությունների մասնակից դարձնել հասարակության անտարբեր շերտերին։ Արեք այդ ամենը եւ դուք կհասնեք ձեր բոլոր նպատակներին։
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #746
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Եթե արտաքին քաղաքականությունը սենց մնաց ազգովի թքելու ենք...
    Առաջ եթե հողերը հետ էինք տալիս մեր կամքով հիմա հետ ենք տալիս հարկադրված...
    Վերջին խմբագրող՝ ministr: 19.05.2009, 00:01:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. #747
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կերակրատաշտի տրամաբանությունը, կամ քաղաքական բեմի ճիճուներ.
    Արա դե ոնց չասես սրանց ճիճու, չասեմ էլի որտեղի գրանցումով ճիճու: Ասա այ ճճվազգիներ, էն սևոն իրան ճղում ա, գոնեմ միլիոնների ակնկալիքներ ունի, ձեր քյա՞րը ինչքան ա այ դիշովկեք, 50-ոց տղեք

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (19.05.2009)

  16. #748
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (19.05.2009)

  18. #749
    Պատվավոր անդամ T!gran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2008
    Գրառումներ
    699
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ափսոս Երեվանցի չեմ
    ՀԳ:Թե չե թեկնածությունս էի դնելու մեռա
    701ը դզեցի

  19. #750
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսամ ԼՏՊն կկարողանա հասցնել ժողովրդին, որ ԻՐԵՆՔ ԱԶԱՏ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ունեն ու նույնիսկ կարող են դրանից օգտվել...
    Էլ ո՞նց հասցնի, Վոթեր ջան:

    Վերջին միտինգին գնացե՞լ էիր…

Էջ 50 96-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •