Ես կարող եմ ասել.
«Ի՞նչ բառերով, Լիլիթ, ցտեսությու՞ն… մինչ նոր հանդիպու՞մ… առա՞յժմ…»
Բայց չեմ ասում:
Ես կարող եմ ասել.
«Առանց այն էլ ես իմ գործելիք մեղքերի հախից հազիվ էի գալիս…»
Բայց չեմ ասում:
Ես կարող եմ ասել.
«Հրաժեշտը կարճատև մահապատիժ է…»
Բայց չեմ ասում:
Ես ասում եմ.
«
Կանադայից հրավեր էի ստացել աշխատանքի…»

Էջանիշներ