User Tag List

Էջ 15 19-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

  1. #211
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դժբախտությունը

    Այնքա՜ն արտասուք կա թափված ու չթափված,
    Դեռ այնքա՜ն աչքեր կան՝ կույր չեն, բայց չեն տեսնում,
    Որ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ լիրբ ու երես առած
    Չի ամաչում, իրեն բախտավոր է զգում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.06.2010, 09:31: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.07.2010), einnA (17.06.2010), My World My Space (16.07.2010), Nadine (29.07.2010), Sona_Yar (08.06.2010), Tig (06.06.2010), Արևածագ (06.06.2010), Արևհատիկ (07.06.2010), Երվանդ (09.06.2010), Կաթիլ (06.06.2010), ԿԳԴ (31.10.2010), ՆանՍ (09.06.2010), Ջուզեպե Բալզամո (07.06.2010)

  3. #212
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկվոր, այնքան շատ եմ ուզում, որ չդառնաս քառյակագիր: Ինքդ էլ չես նկատի, ինչպես էս բազմաշերտ, հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակ դարձնում: ԻմՀԿ՝ ուղղակի ծուլանում ես:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.06.2010), Եկվոր (06.06.2010), Նաիրուհի (24.10.2010)

  5. #213
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր, այնքան շատ եմ ուզում, որ չդառնաս քառյակագիր: Ինքդ էլ չես նկատի, ինչպես էս բազմաշերտ, հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակ դարձնում: ԻմՀԿ՝ ուղղակի ծուլանում ես:
    արեւածագ ջան, ես ինքս էլ վախենում եմ դրանից, բայց ոչ թե տողերի քանակի առումով, այլ «… բազմաշերտ, հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակ դարձ…»նելու: Որովհետև երբեմն լինում է այնպես, որ ասելիքդ արդեն ասվել է, իսկ տողերիդ քանակը դեռ տեղ չի հասել : Շատ վաղուց ես մի այսպիսի… եռյակ եմ գրել, ինչքան փորձեցի, աղաչեցի, չորորդ տողը մոտ չեկավ սրան՝

    Մենք կհանդիպենք մի երկա՜ր-երկար ամռան երեկո,
    Եվ մեր ձեռքերը իրար խառնվելով արձան կկերտեն
    Գրկախառնության ու սփոփանքի աստծուն նվիրված…

    Դեռ սպասում եմ հույսով
    Բայց ես հո եռյակագիր չե՞մ
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 08.06.2010, 23:26:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (09.06.2010), My World My Space (08.06.2010), Nadine (29.07.2010), Tig (09.06.2010), Արէա (13.06.2011), Արևածագ (09.06.2010), Երկնային (08.06.2010), Երվանդ (09.06.2010), Հայկօ (08.06.2010), Նաիրուհի (24.10.2010), Շինարար (09.06.2010), Ջուզեպե Բալզամո (10.06.2010)

  7. #214
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիների՝ մինչ իմ հայտնվելը դրած նկարները թերթելուց հետո անցնում եմ Դուք- ին:
    Ձեր թեմայում անթիվ են գովասանքներն ու միանգամայն տեղին: Իմ կարծիքն էլ ամենավերջին ատյանի ճշմարտությունը չի: Ուղղակի այս բանաստեղծությունից
    Իմ հին հուշերում մարտի ութը միշտ
    Հիշեցնում է մանչուկի մի խեղճ,
    Որ վարդ այտերով, անհառաչ, անվիշտ,
    Ձնծաղիկներ է տնկում ցեխի մեջ…

    Այնպե՜ս կուզեի ամեն ինչ թողած,
    Նստել առվակի ափին՝ ցեխի մեջ
    Ու ինքնամոռաց, նորից մանկացած՝
    Շվիներ, կավե շվիներ շինել…
    Ու… չհառաչել…
    հետո, երբ նույնիսկ իմ մարտի ութն էլ ցեխի մեջ ծաղիկներ տնկող մանչուկի կերպարանքն առավ, անեծքի ու դժբախտության մասին քառատողերը նահանջ թվացին: Էլի էմ կրկնում՝ իմ կարծիքով: Չնայած, պիտի հաշվի առնել, որ ստեղծագործողի բոլոր գործերը չի, որ կամերտոնային նույն մաքուր հնչողությունը պիտի ունենան: Չեմ հիշում, թե ո՞վ է ասել. «Եթե դու քսան հաջողված բանաստեղծություն ունես, որից հինգ- վեցն իսկապես հիշվող են, ուրեմն լավ բանաստեղծ ես»: Իսկ քննադատությունն ստիպում է անընդհատ զգոն լինել:

  8. #215
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    … Ձեր թեմայում անթիվ են գովասանքներն ու միանգամայն տեղին: Իմ կարծիքն էլ ամենավերջին ատյանի ճշմարտությունը չի: Ուղղակի այս բանաստեղծությունից
    հետո, երբ նույնիսկ իմ մարտի ութն էլ ցեխի մեջ ծաղիկներ տնկող մանչուկի կերպարանքն առավ, անեծքի ու դժբախտության մասին քառատողերը նահանջ թվացին: Էլի էմ կրկնում՝ իմ կարծիքով: Չնայած, պիտի հաշվի առնել, որ ստեղծագործողի բոլոր գործերը չի, որ կամերտոնային նույն մաքուր հնչողությունը պիտի ունենան: Չեմ հիշում, թե ո՞վ է ասել. «Եթե դու քսան հաջողված բանաստեղծություն ունես, որից հինգ- վեցն իսկապես հիշվող են, ուրեմն լավ բանաստեղծ ես»: Իսկ քննադատությունն ստիպում է անընդհատ զգոն լինել:
    Քո կարծիքը կարծիքիդ մասին շատ սխալ է : Դիտողությունդ ու մտահոգությունդ միանգամայն տեղին են և ես ուրախ կլինեմ պարբերաբար արածդ սթափեցումներին…

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    … Իսկ քննադատությունն ստիպում է անընդհատ զգոն լինել:
    Միարժեքորեն !!!

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբցիների՝ մինչ իմ հայտնվելը դրած նկարները թերթելուց հետո անցնում եմ Դուք- ին:
    Միակ իսկական սխալը, որ «համարձակվել ես» թույլ տալ իմ նկատմամբ:
    Խորհուրդ եմ տալիս «դու»-ով դիմել…ինձ նման: Դա շատ ավելի բնական է
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (09.06.2010), Արևածագ (09.06.2010)

  10. #216
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբից մինչև վերջ կարդացի ու երևի "Գուշակություն" անեմ, ասելով, որ դու հենց էնպես չես ԵԿԵԼ այս աշխարհ, ու դու չես հեռանալու այս աշխարհից մինչև քո առաքելությունը չկատարես.այն է` որ քեզ պետք է ճանաչի ողջ հանրությունը, այսօրվա "Մեծ"-երը "կխոնարհվեն" քո գրվածքի առջև:Կյանքը ցույց կտա քեզ իր նշաններով ,թե ոնց պիտի բարձրանաս,մենակ դու պետք է զգաս, որ դա հենց Էն նշաններիցա,որ քեզ համարա նախասահմանված ու տեղին գործես,չուշացնես. բայց կա մի բայց, որ եթե մի բան պետքա լինի ,օրինակ,2012-ին, դու ինչ ջանք ու եռանդ էլ,որ չխնայես, ուզենաս լինի 2011,չի լինի,եթե Աստված չուզենա քո ուզածը: Լավ մի քիչ էլ գուշակեմ, զգում եմ,որ շուտով, շատ շուտով քո մասին շատերը կլսեն, կգովաբանեն, շատերն էլ ներսից իրանց կուտեն, որ իրենցից լավն էլ կա ու հանկարծ հայտնվելա իրանց ճանապարհին,քեզ կփնովեն, բայց դու գրիր, որովհետև դա քեզ տրվածա,դու չես կարա չգրես:
    Ես պոեզիա էդքան էլ չեմ սիրում կարդալ, երևի դա նրանից էր, որ ես չէի գտել իմ ժամանակվա բանաստեղծի.հիմա արդեն կսկսեմ կարդալ հաջորդ գրվածներդ էլ ոչ պակաս անհամբերությամբ ու էլի հաստատ ջանս կփշաքաղվի ու էլի շնորհակալ կլինեմ Ձեզանից,որ էդքան պարզ, սրտի խորքից եք գրում ու շատ ուժեղ երևակայության տեր անձ եք: Կեցցեք:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (09.06.2010), Եկվոր (09.06.2010)

  12. #217
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկվոր, այնքան շատ եմ ուզում, որ չդառնաս քառյակագիր: Ինքդ էլ չես նկատի, ինչպես էս բազմաշերտ, հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակ դարձնում: ԻմՀԿ՝ ուղղակի ծուլանում ես:
    Արևածագ Օմար Խայամ կարդացե՞լ եք:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (09.06.2010), Tig (09.06.2010), Երկնային (09.06.2010), Ջուզեպե Բալզամո (10.06.2010)

  14. #218
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ Օմար Խայամ կարդացե՞լ եք:
    Իհարկե կարդացել եմ: Ուզու՞մ եք հարցնել, մի՞թե Խայամն էլ նշածս հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակացրե՞լ է: Համարձակվեմ պատասխանել, որ երբեմն՝այո: Բայց նա առաջինն էր, ու մի քանի գլուխ բարձր իր ժամանակի մտածողներից, այդ պատճառով էլ հազարամյակի հեռավորությունից նայելով հենց նրա'ն ենք տեսնում: Ստեղծագործողը միշտ գայթակղություն ունի կարճ խոսքով հնարավորինս շատ բան ասել, ու հաճախ նաև՝ ծեծված բաներ: Նոր բան ասելը գրեթե անհնարին է: Տաղանդավորի ու անտաղանդի տարբերությունն էլ հենց ասելու ձևով է պայմանավորված:
    Գանք Եկվորի ստեղծագործությանը: Ինչու՞ չեմ ուզում, որ նա քառյակներ գրի: Մեր գրականության քառյակագիրը Թումանյանն է, որ ասելիքի ու կատարման վարպետության տեսակետից, ըստ իս, մոտ երկու տասնյակ անմրցելի քառյակներ ունի:Ինչքան էլ հիշողությունս փորփրում եմ, այս ու այն գրողը մեկ- երկուսից ավելի հաջողված քառյակներ չունեն: Եկվորի քառյակներով շա՜տ է զիջում արդեն նշածս հայտնի քառյակներին, ես չափանիշ չեմ, բայց դրանք ինձ չհուզեցին: Իսկ բանաստեղծությունները... երբ մեկ- մեկ նայում եմ՝ ստեղծագործողի անկյունում նոր բան չկա, մտածում եմ. «Լա'վ, գնամ Եկվորի բանաստեղծությունները մի անգամ էլ կարդամ»:
    Ակումբում մի ստեղծագործող էլ է եղել՝ Մելիքը: Բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (10.06.2010), Եկվոր (10.06.2010)

  16. #219

    Իմ համար մի քիչ ուրիշ ա, ես կարողա ահագին երկար բանաստեղծությունը կարդամ դուրս չգա , բայց մեջը մի տող լինի որ էտ մի տողի համար սիրեմ տվյալ բանաստեղծությունը, իմ կարծիքով միտք ու ասելիք կարաս արտահայտես , քառյակով էլ, վեպով էլ , բանաստեղծությամբ էլ, օրինակ հենց Եկվորի քառյակներից մեկը կարդալիս իմ մոտ համապատասխան վիճակ էր ու էտ քառյակը շատ ավելի ինձ փոթորկեց այսպես ասած քան նույն Եկվորի մինչև էտ կարդացածս բանաստեղծությունները, որոնց մեծ մասը էլի հրաշք բանաստեղծություններ են:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (09.06.2010), Եկվոր (10.06.2010)

  18. #220
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    … Ինչու՞ չեմ ուզում, որ նա քառյակներ գրի: Մեր գրականության քառյակագիրը Թումանյանն է, որ ասելիքի ու կատարման վարպետության տեսակետից, ըստ իս, մոտ երկու տասնյակ անմրցելի քառյակներ ունի
    արեւածագ ջան, եթե ես երբևէ իմ դեմ նպատակ դնեի Թումանյանից լավ գրել (քառյակ լինի թե ...քանիսյակ ), հավանաբար դեռ գրել սկսած չէի լինի
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 10.06.2010, 13:12:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.06.2010), Արևածագ (10.06.2010), Նաիրուհի (24.10.2010), Շինարար (10.06.2010)

  20. #221
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից մինչև վերջ կարդացի ու երևի "Գուշակություն" անեմ, ասելով, որ դու հենց էնպես չես ԵԿԵԼ այս աշխարհ, ու դու չես հեռանալու այս աշխարհից մինչև քո առաքելությունը չկատարես.այն է` որ քեզ պետք է ճանաչի ողջ հանրությունը, այսօրվա "Մեծ"-երը "կխոնարհվեն" քո գրվածքի առջև:Կյանքը ցույց կտա քեզ իր նշաններով ,թե ոնց պիտի բարձրանաս,մենակ դու պետք է զգաս, որ դա հենց Էն նշաններիցա,որ քեզ համարա նախասահմանված ու տեղին գործես,չուշացնես. բայց կա մի բայց, որ եթե մի բան պետքա լինի ,օրինակ,2012-ին, դու ինչ ջանք ու եռանդ էլ,որ չխնայես, ուզենաս լինի 2011,չի լինի,եթե Աստված չուզենա քո ուզածը: Լավ մի քիչ էլ գուշակեմ, զգում եմ,որ շուտով, շատ շուտով քո մասին շատերը կլսեն, կգովաբանեն, շատերն էլ ներսից իրանց կուտեն, որ իրենցից լավն էլ կա ու հանկարծ հայտնվելա իրանց ճանապարհին,քեզ կփնովեն, բայց դու գրիր, որովհետև դա քեզ տրվածա,դու չես կարա չգրես:
    Ես պոեզիա էդքան էլ չեմ սիրում կարդալ, երևի դա նրանից էր, որ ես չէի գտել իմ ժամանակվա բանաստեղծի.հիմա արդեն կսկսեմ կարդալ հաջորդ գրվածներդ էլ ոչ պակաս անհամբերությամբ ու էլի հաստատ ջանս կփշաքաղվի ու էլի շնորհակալ կլինեմ Ձեզանից,որ էդքան պարզ, սրտի խորքից եք գրում ու շատ ուժեղ երևակայության տեր անձ եք: Կեցցեք:
    Սիրելի ՆանՍ, ախր դու ինձ այնքան բարձրացրիր ու այնքան կարևորեցիր… Բա չե՞ս մտածում, որ դա պարտավորեցնում է… իսկ գուցե ես…դատարկվելու վրա եմ
    Մի քիչ հերքիր, խնդրում եմ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  21. #222
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկվոր ջան հիմա կարողա դատարկվելու շրջանա քեզ մոտ,դու գրելով կթեթևանաս ու որոշ ժամանակ էլ կարողա մոտդ պաուզա լինի, հավես չունենաս գրես, բայց մի օր էլ կարողա գիշերվա 4-ին անկախ քեզանից արթնանաս ու միտքդ պայծառանա միանգամից ու նորից սկսես թվացյալ ավարտածդ, բայց արդեն` ուրիշ գուներով համեմված:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (11.06.2010)

  23. #223
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար մի քիչ ուրիշ ա, ես կարողա ահագին երկար բանաստեղծությունը կարդամ դուրս չգա , բայց մեջը մի տող լինի որ էտ մի տողի համար սիրեմ տվյալ բանաստեղծությունը, իմ կարծիքով միտք ու ասելիք կարաս արտահայտես , քառյակով էլ, վեպով էլ , բանաստեղծությամբ էլ, օրինակ հենց Եկվորի քառյակներից մեկը կարդալիս իմ մոտ համապատասխան վիճակ էր ու էտ քառյակը շատ ավելի ինձ փոթորկեց այսպես ասած քան նույն Եկվորի մինչև էտ կարդացածս բանաստեղծությունները, որոնց մեծ մասը էլի հրաշք բանաստեղծություններ են:
    Երվանդ ջան, չե՞ս ասի դա որ քառյակս է, մի քիչ էլ ե՛ս փոթորկվեմ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  24. #224
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Երվանդ ջան, չե՞ս ասի դա որ քառյակս է, մի քիչ էլ ե՛ս փոթորկվեմ
    , բան էր ասել էինք էլի Եկվոր ջան, վռազ խորացար

  25. #225
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրիշի կին

    Ուրիշի կին: Ավերակիս նայեցիր,
    Խարդավանքդ շրթունքներիդ քողարկած՝
    Ավերակիս մամուռները ծաղկեցին,
    Ու վառվեցին հոգուս հուրերը հանգած:

    Ու հեթանոս կանչախաղին զիստերիդ
    Ռեզոնանսվեց հուզախռով իմ հոգին…
    Ես կարող եմ հլու՛ լինել հևքերիդ,
    Ուրիշի կին: Ուրիշի կին… ուրի՜շ կին:

    Անգիտակից թրթռումներդ տարփալից
    Թե թարգմանեմ, դեմքդ բոսոր կհագնի,
    Դու իմ նախնյաց տռփանքների թարգմանիչ,
    Դու՝ հեթանոս ոգուս կրիչ իմ նախնի:

    Եղիր ինձ տեր, եղիր փրկիչ, եղիր հույս,
    Ուտելու հաց ու ըմպելու՝ ինձ գինի,
    Դու՝ արյանս եռք ու հոգիս փրկող լույս,
    Ես՝ կամավոր մատաղացու բագինիդ…

    շարունակելի…
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  26. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.07.2010), Agni (11.07.2010), Ariadna (11.07.2010), Chilly (12.07.2010), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Kuk (07.08.2010), matlev (13.07.2010), murmushka (11.07.2010), My World My Space (11.07.2010), Nadine (14.07.2010), Nimra (14.11.2012), Norton (12.07.2010), rainbow (14.07.2010), Sambitbaba (14.09.2010), Sona_Yar (11.07.2010), Tig (11.07.2010), Արէա (13.07.2010), Արևածագ (12.07.2010), Երվանդ (11.07.2010), ԿԳԴ (31.10.2010), Հայկօ (11.07.2010), Հենրիկ Բաբաջանյան (15.07.2010), Նաիրուհի (24.10.2010), ՆանՍ (15.07.2010), Ջուզեպե Բալզամո (11.07.2010)

Էջ 15 19-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •