Եկվոր (16.06.2009)
Առաջին սերը ուժեղ է, գիտեմ,
Սրտիս վրա' եմ փորձարկել ես այն,
Մահն էլ անզոր է այդ հրաշքի դեմ,
«Ես»-ը մանրուք է, տիեզերքն ունայն:
Առաջին սերը անուշ է անչափ,
Տառապեցնի՛ էլ, երջանկություն է,
Սիրտդ նրանով լցրու ափեափ՝
Ու կապահովես անմահությունդ:
Բայց որ վերջինը այսպիսին լինե՜ր՝
Այսքան գեղեցիկ և ուժե՛ղ այսքան…
Չէի հավատա, եթե մեկն ասեր,
Թե այսքան հզոր մի վերջին սե՛ր կա:
Ե՛կ, ազատիր ինձ իմ տառապանքից,
Իմ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ, իմ ՀՈւՅՍ, իմ ԸՆԿԵՐ,
Լցրու՛ քեզանով դատարկված հոգիս,
Ամենամիակ դու իմ վերջին սեր:
Առաջին սերը ուժե՛ղ է, գիտեմ,
Սրտիս վրա՛ եմ փորձարկել ես այն…
Բայց որ վերջի՜նը այսպիսին լիներ…
Փա՜ռք իմ աստծուն իմ սիրո համար:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Ariadna (14.07.2009), CactuSoul (05.02.2010), Chilly (18.06.2009), Chuk (18.06.2009), cold skin (18.06.2009), comet (18.06.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Lusntag Lusine (01.03.2013), murmushka (18.06.2009), My World My Space (16.07.2010), Nadine (19.06.2009), rainbow (14.07.2010), Sona_Yar (20.06.2009), Tig (20.06.2009), Yeghoyan (05.02.2010), Աշխեն (01.07.2009), Արևածագ (03.02.2010), Երվանդ (18.06.2009), Լեո (18.06.2009), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (25.06.2009), ԿԳԴ (05.11.2010), Մինա (05.02.2012), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Փոքրիկ (22.06.2009)
Եկվոր, ես միայն չհասկացա, թե որտեղից գիտես, որ դա վերջին սերն էՄիգուցե դա նախավերջինն է, կամ նախա-նախավերջինը
Չէ՞ որ սերը անկանխատեսելի զգացմունք է:
Եկվոր (18.06.2009)
Եկվոր (18.06.2009)
Երվանդ, Եկվորը համեմատում է երկու սեր՝ առաջինը և վերջինը: Ու նա զարմանում է, որ վերջին սերը այդքան գեղեցիկ ու ուժգին է: Ստացվում է, որ նա ընդամենը երկու անգամ է սիրել, քանի որ եթե քո ասածով նա տվյալ պահին ապրած սերն է համարում վերջինը, ապա դա նշանակում է, որ նա չէր կարող երկուսից ավելի սեր ունեցած լինել: Այլապես ամեն անգամ սիրելուց նա նույն ձևի պիտի զարմանար սիրո (որը ըստ նրա կլիներ վերջինը) գեղեցկության ու ուժի վրա:
Եթե այնպես ստացվի, որ Եկվորը նորից սիրի, ապա նորից պիտի զարմանա ու ասի այս նույն տողրեը: Այդպե՞ս է ստացվում![]()
Եկվոր (18.06.2009)
Եկ, սիրուն էր ու փափուկ, ինչպես միշտ...
Ապրես:
Եկվոր (18.06.2009)
Լեո ջան, անեկդոտը հաստատ լսել ես.
-Արի վերջին անեկդոտը պատմեմ:
-Խի՞, էլ անեկդոտ չի՞ լինելու…
Սերեր եղել են, սերեր, հավանաբար, լինելու են, բայց առաջինն ամենաշատն է գովերգվել և ես, ոտնահարելով բոլոր գովերգողների հեղինակային իրավունքը, չունենալով ոչ մի լիցենզիա, օգտագործում եմ առաջին սիրո վրա կատարված գովազդր իմ վերջինը (առայժմ) գովազդելու համար: Իսկ իմ հաջորդ վերջին սերերի համար, վստահ եղիր, ես հաստատ այս բանաստեղծությունն այլևս չեմ գրելու
Այսքան պարզաբանումից հետո ես սկսեցի չսիրել այս բանաստեղծությունս…: մի տեսակ ոնց որ ջահել սիրուն աղջկան լուռ ու կրքոտ համբուրելու փոխարեն ասես.
-Ախճի, արի մեր թքագեղձերի արտադրած, պտիալին ֆերմենտով հարուստ հեղուկները փոխանակենք
Իսկ սիրելը…Լեո ջան, մի անգամ է լինում… на всю жизнь
Ի՛Մ ԿԱՐԾԻՔՈՎ:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
comet (19.06.2009)
Ծնվում ենք, շտապում, երազում,
Շատ հաճախ զղջում ենք կամ տխրում,
Հաճույքից շատ հաճախ ենք շշմում,
Անընդհատ ինչ որ բան ենք փնտրում:
Մի օր էլ հոգնում ենք փնտրելուց,
Քնել ենք ցանկանում կամ… մեռնել,
Հաճույք ենք ստանում նենգելուց,
Ցանկանում ենք ինչ-որ բան…խլել:
Մի օր, երբ ուշ ձմեռ է լինում
(Պայմաններ՝ սարսափից մրսելու)
Գարուն կամ կրակ ենք որոնում,
Համոզված՝ երբեք չենք գտնելու:
Ծնվում ենք, երազում, կատաղում,
Ժամանակն է սկզբում մորթում մեզ,
Իսկ հետո…ժամանակ ենք մորթում
Փնտրելով: Գուցե ինքներս մե՞զ:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Ariadna (14.07.2009), Chilly (16.02.2010), Chuk (22.06.2009), comet (01.07.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), matlev (01.06.2010), Monk (22.06.2009), My World My Space (16.07.2010), Nadine (22.06.2009), rainbow (14.07.2010), Sambitbaba (14.09.2010), Sona_Yar (25.06.2009), Tig (23.06.2009), Yeghoyan (05.02.2010), Արևածագ (03.02.2010), Երվանդ (22.06.2009), Լուսաբեր (08.12.2009), Կաթիլ (25.06.2009), ԿԳԴ (05.11.2010), Մինա (05.02.2012), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ջուզեպե Բալզամո (22.06.2009), Փոքրիկ (22.06.2009)
Շատ, շատ սիրուն է![]()
Եկվոր (22.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ