User Tag List

Էջ 1 19-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 282 հատից

Թեմա: Գուշակություն

  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գուշակություն

    Երբ տխրությունդ խտանա այնքան,
    Որ կարողանաս շոշափել ձեռքով,
    Երբ վարդագույնդ պատանեկության
    Գունաթափ լինի մեռնողի հևքով՝
    դու ինձ կհիշես…

    Լուռ կվերապրես անցածը մի օր
    Ու կզարմանաս՝ ինչու՞ ամեն ինչ
    Այսպես ստացվեց… առօրյադ անդորր
    Կխուժի մի նոր, սառը փոթորիկ
    և դու կարտասվես

    Հետո դու կզգաս, որ սխալ էիր,
    Սխալն այդ ուղղել դու կցանկանաս,
    Ու կցանկանաս ինձ ասել. «ներիր»,
    Բայց ինչ-որ բանից քիչ կվախենաս
    և…կսխալվես

    Քո սիրո վերջին բռնկումը այն
    Շուտով կխամրի, կդառնա մոխիր
    Սիրտդ կդառնա լոկ մի գունդ մկան,
    Ու էլ չես հիշի, որ սեր ունեիր
    դու…կմոռանաս…

  2. Գրառմանը 65 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.02.2009), aragats (09.02.2011), CactuSoul (05.02.2010), Chilly (26.02.2009), Chuk (30.06.2009), Dorian (26.02.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), Farfalla (24.07.2010), Harcaser (16.03.2012), impression (25.02.2009), Jarre (26.02.2009), Katka (18.07.2010), Kita (25.02.2009), Kuk (05.03.2010), Lion (11.06.2010), Manya (07.05.2009), Mark Pauler (05.03.2010), MaryMay (20.11.2010), may (28.02.2009), Morpheus_NS (25.02.2009), murmushka (06.03.2009), My World My Space (11.06.2010), Nadine (25.02.2009), Nare-M (01.03.2012), Nareco (11.05.2009), Nimra (15.11.2012), Ohanyan (07.10.2010), rainbow (14.07.2010), Renata (18.09.2011), Rhayader (07.12.2009), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (02.03.2009), Stranger_Friend (01.03.2013), Tig (02.03.2009), Win Wolf (16.06.2011), Yeghoyan (05.02.2010), Yellow Raven (25.02.2009), Անտիգոնե (14.01.2014), Արէա (01.06.2010), Արմինե (25.02.2009), Արևածագ (03.02.2010), Արևհատիկ (05.02.2010), Բարձրահասակ (22.05.2009), Գանգրահեր (12.09.2010), Դատարկություն (24.10.2009), Դեմետրիա (14.11.2010), Երկնային (26.02.2009), Երվանդ (26.02.2009), Էդուարդ_man (09.12.2009), Ժունդիայի (04.03.2010), Ինչուիկ (10.02.2011), Լուսաբեր (02.03.2009), Ծով (02.03.2009), Կաթիլ (11.03.2009), ԿԳԴ (25.02.2009), Մաեստրո (26.05.2011), Մարկիզ (25.02.2009), Մուշու (17.10.2014), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (25.02.2009), Ռուֆուս (26.02.2009), Քամի (25.02.2009), Ֆոտոն (16.08.2009)

  3. #2
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Գեղեցիկ էր, մի տեսակ տերյանական շունչ կար…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  5. #3
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Էս ի՜նչ հաճելի կարդացվեց:
    Ծանոթ ապրումներ էին: Հազար հատ բանաստեղծություն ունեմ էս թեմայով ու երեւի մի հազար հատ էլ կգրեմ:
    Բոլորս էլ կարծում ենք, որ նա առանց մեզ չի կարող, որ մի օր փոշմանելու է, բայց...
    Մի խոսքով, շատ լավն էր ու շատ գրագետ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  7. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    շաաատ լավ է գրված, հարթ, հետաքրքիր համադրություններով, դե թեմա էլ չասեմ
    համ էլ տխուր էր
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  9. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Էս ինձ մի արժանի հակառակորդ էլ ա ավելացել...
    Իսկ եթե ավելի լուրջ լինենք` ապրես: Հուսով եմ դեռ կուրախացնես մեզ քո պոեզիայով:

  10. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Հզոր ա

  11. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    շաաատ լավն էր… ու շաաատ տխուր…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  13. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Շատ լավն էր. պատկերավոր, սահուն, փափուկ, մեղեդային։
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ի՜նչ հաճելի կարդացվեց:
    Ծանոթ ապրումներ էին: Հազար հատ բանաստեղծություն ունեմ էս թեմայով ու երեւի մի հազար հատ էլ կգրեմ:
    Բոլորս էլ կարծում ենք, որ նա առանց մեզ չի կարող, որ մի օր փոշմանելու է, բայց...
    Մի խոսքով, շատ լավն էր ու շատ գրագետ:
    Ես էլ կարդալիս իմ բանաստեղծություններից մեկը հիշեցի, միայն թե իմը վերացական էր, կոնկրետ մեկին չէր ուղղված, այլ գուցե ցանկացած մարդու։

    Եկվոր, հետաքրքրությամբ կսպասեմ հաջորդ գործերիդ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (09.03.2009)

  15. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարոտ

    Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
    Այգուդ կածանի եզրին ծաղկեի
    Եվ իմ աչքերով վարդագույն, փոշոտ,
    Շուրջս նայելով քեզ որոնեի:

    Ինձ չտեսնեիր, անցնեիր հուշիկ,
    Աչքերդ հառած մութ հեռաստանին,
    Ես իմ փշերով կառչեի փեշիդ,
    Դու վախով, զգույշ ճյուղս բռնեիր…

    Ձ՜եռքս բռնեիր և իմ աչքերը
    Հուզված խամրեին կրքից անսովոր,
    Եվ ես շոյեի քո բաց ոտքերը…
    Տերևներ դարձած հառաչանքներով:

    Բայց դու չզգայիր կիրքն իմ խտացած,
    Հանգիստ, անվրդով փեշդ պոկեիր,
    Առաջ թեքվեիր... և ես արբեցած՝
    Կրծքիդ բացվածքին շուրթս հպեի…

    Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
    Այգուդ կածանի եզրին թոշնեի…
    Դու ինձ ժպտայիր ամեն առավոտ,
    Բայց ո՞վ եմ, ո՞ւր եմ, դու չիմանայիր:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 26.02.2009, 18:44:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  16. Գրառմանը 45 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.02.2011), CactuSoul (05.02.2010), Chilly (27.02.2009), Chuk (30.06.2009), comet (03.06.2009), Dorian (27.02.2009), E-la Via (11.07.2010), einnA (01.10.2010), impression (10.03.2009), Jarre (26.02.2009), Kita (27.02.2009), Kuk (05.02.2010), Mariam1556 (05.02.2010), Mark Pauler (05.03.2010), may (28.02.2009), Morpheus_NS (26.02.2009), murmushka (05.03.2009), My World My Space (05.02.2010), Nadine (27.02.2009), Nare-M (01.03.2012), Nareco (11.05.2009), Nimra (14.11.2012), Ohanyan (07.10.2010), rainbow (14.07.2010), Sambitbaba (13.09.2010), Sona_Yar (02.03.2009), StrangeLittleGirl (17.08.2010), Syuni (13.02.2011), Tig (02.03.2009), Yeghoyan (07.10.2010), Արևածագ (03.02.2010), Արևհատիկ (05.02.2010), Գանգրահեր (07.02.2011), Լուսաբեր (02.03.2009), Կաթիլ (11.03.2009), ԿԳԴ (27.02.2009), Մաեստրո (26.05.2011), Մարկիզ (26.02.2009), Մինա (30.01.2012), Նաիրուհի (05.10.2013), ՆանՍ (09.06.2010), Շինարար (06.09.2009), Ուլուանա (27.02.2009), Քամի (27.02.2009), Ֆոտոն (16.06.2010)

  17. #10
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կարոտ

    Լավ ես գրում:
    Ապրես:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  18. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Տողերդ շատ գեղեցիկ, հղկված ու համեստ են։ Մեր օրերում հազվագյուտ համակցություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.10.2010), Kuk (05.02.2010), Եկվոր (09.03.2009)

  20. #12
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Գեղեցիկ ստեղծագործություն է հատկապես առաջի քառատողը, ապրես:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  21. #13
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկ ստեղծագործություն է հատկապես առաջի քառատողը, ապրես:
    Իսկ ինձ էս մասը դուր եկավ
    Բայց դու չզգայիր կիրքն իմ խտացած,
    Հանգիստ, անվրդով փեշդ պոկեիր,
    Առաջ թեքվեիր... և ես արբեցած՝
    Կրծքիդ բացվածքին շուրթս հպեի

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.02.2009), Dorian (27.02.2009), Sona_Yar (02.03.2009), Եկվոր (07.09.2009)

  23. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Մինչ այս վախենում էի «եկվորներից»: Հիմա ընդհակառակը, անհամբեր սպասում եմ, թե մեկ էլ երբ են գալու: Շատ գրի:
    Մնացածը մտածելուց հետո... (այսօր ավտոպիլոտս չի աշխատում)

  24. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գուշակություն

    Ժողովուրդ ջան, շատ եմ խնդրում չհամարեք ամբարտավանություն կամ անտարբերություն, որ չեմ պատասխանում ձեր՝ ինձ համար շատ հաճելի արձագանքներին: Պարզապես ես վատ եմ տիրապետում ակումբում հաղորդակցման մեթոդներին ու գործիքներին: Օրինակ, ես չգիտեմ, թե ինչպես են շնորհակալություն հայտնում գրառմանը: Այդ պատճառով ասեմ հին ու բարի ձևով՝
    ԵՍ ԲՈԼՈՐԻՑԴ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (02.03.2009), ԿԳԴ (27.02.2009), Մաեստրո (26.05.2011)

Էջ 1 19-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •