Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Մայիսի մեկին տեղի է ունենալու ընդդիմության հերթական միտինգը:
Ձեր կարծիքով արդյոք ճիշտ չի լինի որ այդ օրը մեկնարկի քաղաքացիական անհազանդության շարժում:
Ձեր կարծիքը: կողմ եք քաղաքացիական անհնազանդության շարժմանը թե ոչ:

Հարցումը անում եմ բաց:

Պատմության փորձը ցույց է տվել որ քաղաքացիական անհնազանդությունը ոչ բռնի դիմադրությունը ամենահզոր միջոցն է իրականության զգացումը կորցրած վերնախավի վրա ազդելու: Ամենահայտնի դեպքը Ինդիռա Գանդին ու Հնդկաստանում նրա ծավալած շարժումն է:

Անհնազանդություն ցույց տալու կան բազմաթիվ ձևեր, ամենազդեցիկը դա մասսայական հարկեր չվճարելն է, և այլ գործողություններ չկատարելը: Մեր պարագայում դա կարող է լինել օրինակ դասադուլները, համալսարանների վարձերի վճարումների դադարեցումը, կոմունալ վարձերի դադարեցումը: Նաև գործադուլներ:

Ընդամենը մեկ շաբաթով կյանքի բնականոն ընթացքը այնպիսի հզոր ազդակ կլինի որ կգերազանցի տասնյակ ձանձրալի միտինգների, պառլամենտ վառելու ու հյուսիսային պողոտայով հավայի անիմաստ գոռգոռալուն:

Կարծում եմ հասունացել է պահը դիմելու այս միջոցին: Այլապես ևս մի քանի տարի այսպիսի տնտեսական քաղաքականություն ու մենք վարի ենք գնալու.... ազգովի բանկռոտ ենք լինելու:
Բա ասում ես երբեք սկզբունքներիտ չես դավաճանում Փաստորեն Էդ երբեքը տևեց ընդամենը 2 օր...Էլի բանա...