Ժողովուրդ նոր Հյուսիսային պողոտայում սայլուտ էին խփում, տենաս ինչ մոմենտաԿարողա Հաղթել ե՞նք, վրեքներս խաբար չկա
![]()
Ժողովուրդ նոր Հյուսիսային պողոտայում սայլուտ էին խփում, տենաս ինչ մոմենտաԿարողա Հաղթել ե՞նք, վրեքներս խաբար չկա
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Սիսար ջան, եթե երազախաբության հետ կապված նախադասությունը քո խելքով ինձ էր ուղղված, պատասխանեմ, որ սուտ ասեցիր, որտև ես երազախաբությամբ երբեք չեմ զբաղվել: Ու եթե Երևանից ես հետաքրքիր կլիներ հանդիպել հետդ, որ առանց գրառման, նոռմալ տղավարի քեզ ասեմ թե ովա երազախաբությամբ զբաղվում:
Ավելացվել է 1 րոպե անց
Նախ բոլոր այն մարդկանց, ովքեր հանրահավաքների մասնակիցներին կամ անձամբ ինձ խելքի գալու կոչեր են անում, ինքս նրանց կոչ եմ անում խելքի գալ ու վիրավորական արտահայտություններ թույլ չտալ հասարակության մաս կազմող բազմության նկատմամբ: Եվ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ ոք չի կարող պատասխան տալ այդ վիրավորական արտահայտության համար: Ու եթե կգտնվի այնպիսի մեկը, ով կժխտի ասածս և կասի, որ ինքը կարող է վիրավորել և պատասխան տալ, խնդրեմ՝ ասեք ինձ, հանդիպենք և ամենայն հետաքրքրությամբ կլսեմ արդարացումը:
Վերջին խմբագրող՝ Kuk: 26.03.2008, 13:29: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ընդիմությունը սարքելա փետրվարի 20-ը,21-ը ...... 29-ը, ու ամեն-ինչ խաղաղա եղել: Էդ երևի բոլորս էլ գիտեինք:
Բայց էն, որ ընդիմություննա սարքել մարտի 1-ը, էդ նորություն էր իմ համար:
Չլինի թե իրանք էին նախատեսել, որ մլիցեքը առավոտ ժամը 7-ին շրջապատեին ու ծեծեին ցուցարարներին` խաղաղ ցուցարարներին ?? /ամեն-ինչ դրանից էլ սկսվավ/
Uxaki mard , դու չգիտեի՞ր , որ կեղծվելու են ընտրությունները :
Համաձայն եմ: Երևի թե բոլորս էլ գիտակցում էինք, որ վաղ թե ուշ ժողովրդի համբերության բաժակը լցվելու է:
Առաջին դեպքը 2008-ի հունվար-մարտ ամիսների լևոնականների շարժումն է /էր/:
Բայց վստահ կարող եմ ասել, որ դեռ կլինեն երկրորդը, երրորդը և այլն: Ու ամեն հաջորդը նախորդից ավելի մարդաշատ ու ուժեղ է լինելու: Մինչև բռնապետության կործանումը: Ու կապ չունի լիդեռը լևոնը կլինի, թե մյուսը:
Պայքար, պայքար մինչև վերջ!!!
Մայիսի մեկին տեղի է ունենալու ընդդիմության հերթական միտինգը:
Ձեր կարծիքով արդյոք ճիշտ չի լինի որ այդ օրը մեկնարկի քաղաքացիական անհազանդության շարժում:
Ձեր կարծիքը: կողմ եք քաղաքացիական անհնազանդության շարժմանը թե ոչ:
Հարցումը անում եմ բաց:
Պատմության փորձը ցույց է տվել որ քաղաքացիական անհնազանդությունը ոչ բռնի դիմադրությունը ամենահզոր միջոցն է իրականության զգացումը կորցրած վերնախավի վրա ազդելու: Ամենահայտնի դեպքը Ինդիռա Գանդին ու Հնդկաստանում նրա ծավալած շարժումն է:
Անհնազանդություն ցույց տալու կան բազմաթիվ ձևեր, ամենազդեցիկը դա մասսայական հարկեր չվճարելն է, և այլ գործողություններ չկատարելը: Մեր պարագայում դա կարող է լինել օրինակ դասադուլները, համալսարանների վարձերի վճարումների դադարեցումը, կոմունալ վարձերի դադարեցումը: Նաև գործադուլներ:
Ընդամենը մեկ շաբաթով կյանքի բնականոն ընթացքը այնպիսի հզոր ազդակ կլինի որ կգերազանցի տասնյակ ձանձրալի միտինգների, պառլամենտ վառելու ու հյուսիսային պողոտայով հավայի անիմաստ գոռգոռալուն:
Կարծում եմ հասունացել է պահը դիմելու այս միջոցին: Այլապես ևս մի քանի տարի այսպիսի տնտեսական քաղաքականություն ու մենք վարի ենք գնալու.... ազգովի բանկռոտ ենք լինելու:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Մոդերատորական: Գրառումը ջնջված է բաժնի մոդերատորի կողմից:
Վերջին խմբագրող՝ Elmo: 11.04.2009, 17:49:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk
Հիմա դեմ ես թե՞ կողմ:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Հայաստանի հպարտ ու իրական քաղաքացին արդեն տարուց ավելի է, ինչ քաղաքացիական անհնազանդություն է ցուցաբերում: Դրա օրինակներին ականատես ենք հենց թեկուզ վերջին օրերին, երբ ոստիկանությունը փորձում է խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը Հյուսիսային պողոտայում, ձերբակալում են մարդկանց, «քրեական» գործ հարուցում և այլն, իսկ մենք նույն ոգով շարունակում ենք մեր պայքարը ու հիմա էլ դրա դեմ ըմբոստանում:
Եթե քո մոտ, Մարդուկ, վերջապես հասունացել է այդ զգացումը, ապա միացի՛ր շարժմանը, ոչ թե անիմաստ, աննպատակ, իր հետևում ոչինչ չնախատեսող թեմա բացիր:
Վերջին խմբագրող՝ Elmo: 11.04.2009, 19:29:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես գտնում եմ որ դա արդյունավետ չի որովհետև ես կոնկրետ իմ կյանքում արդյունք չեմ տեսնում ու շատերը ոչ մի դրական արդյունք չեն տեսնում: Եթե Հայաստանում պայքար լինել ապա մարտի 3-ին ԿԲ-ն այդպես ապաշքարա ժողովրդին չեր թալանի դրամի դեվալվացիայով իսկ ապրիլի մեկից գազի, լույսի, ջրի այդպիսի սաստիկ թանկացում չեր լինի:
Նշանակում է կամ պայքարի այդ ձևը արդյունավետ չի ու պետք է դիմել պայքարի ավելի հստակ ու հատու միջոցների կամ էլ ոչ մի պայքար էլ չկա ուղղակի մեկ մեկ կա անվտանգ ակցիաներ ու թերթերում վայ հույ որին ոչ մկե բանի տեղ չի դնում:
Ես մեծ սիրով կմիանամ պայքարին եթե հստակ ասվի թե ինչ ենք անում հենց կոնկրետ այսօր կամ մյուս ամսվանից որ գոնե ժողովրդի թալանը մի կերպ կանգնեցնենք:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ուրեմն մայիսի 1-ից, կամ հենց էսօրվանից գնա ու քաղաքացիապես անհնազանդվի, ո՜վ ծանծաղ գետում իզուր չթրջվող մարդուկ, քանզի ուզենք թե չուզենք դու էլ ես Հայաստանի քաղաքացի (երևի) ու այդ անհնազանդվելդ քո իրավունքն ա: Բայց մյուս կողմից իմացիր, որ ոչինչ չանող ու դատարկ խոսողները վաստակել են իրենց մասին որոշակի պատկերացում, անկախ նրանց գեղարվեստական արդարացումներից![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ ոստիկանների սուր արձագանքը դա հիմք չի:
Մեր ոստիկանները օրեկան հազարավոր մարդկանց ավտոները հենց ընենց կանգնեցնում են ու սպառնում են ակտ գրել կամ հարյուրավոր մարդկանց հենց ընենց նստած տեղը կարող է վրեքները գործ սարքեն .... Դա ինչ նշանակում է ով ոստիկանությունից տուժված է նա պայքարող է՞:
Դա ինչ փաստարկ է կամ ապացույց որ կա պայքար: Համ էլ իշխանությունները տեսնելով պայքարի այդպիսի չափանիշներ կարող է հատուկ կրկնում եմ հատուկ ամիսը մեկ մի այդպիսի բան անի որպեսզի ձեզ թվա թե իրենք վախենում են:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ