User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում համազգային քաղաքացիական անհնազանդության գաղափարին

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • կողմ եմ

    14 70.00%
  • դեմ եմ

    3 15.00%
  • չունեմ դիրքորոշում

    3 15.00%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Քաղաքացիական անհնազանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Քաղաքացիական անհնազանդություն

    Քաղաքացիական անհնազանդության կոչ
    24.03.08 12:21

    Ուղղված բոլոր ազատ Հայերին.

    Սա քաղաքացիական անհնազանդության կոչ է, որը բողոքի արտահայտման ամենաառաքինի ուղին է Հայաստանի ներկայիս դաժան, ոճրագործ, բռնապետական և վայրագ վարչակարգի դեմ: Ազատատենչ Հայորդիները պետք է միավորվեն այս բողոքի ակցիայում ընդդեմ իշխանությունների և նրանց ավազակապետական կլանի:

    Մենք ահազանգում ենք բոլոր նրանց, ովքեր դավանում են խոսքի ազատությանը, մամուլի ազատությանը, հանրահավաքների ազատությանը, ընդունել այս կոչը և բոյկոտել Հայաստանի ներկայիս ֆաշիստական վարչակարգը և դրա կողմնակիցներին:

    Կարդա և տարածի'ր քաղաքացիական անհնազանդության այս կոչը.

    Կեցցե Հայի խաղաղ և ազատ ոգին,


    Կեցցե Հայաստանի ժողովուրդը,


    Պայքարը հանուն Ազատության շարունակվում է...

    Ազատ Հայեր

    21 Մարտի, 2008թ.



    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ




    «Ամենից լավը այն կառավարությունն է, որն ամենից քիչ է կառավարում։»

    Թոմաս Ջեֆերսոն



    1849 թ. Հենրի Դեյվիդ Թորոն իր մի էսսեում քաղաքացիական անհնազանդության կոչ արեց՝ պնդելով, որ մարդիկ չպետք է կառավարություններին թույլ տան իշխել իրենց խղճի վրա կամ ճնշել այն: Մարդիկ պարտավոր են նաև թույլ չտալ, որ իրենց հանդուրժողականությունը թե քաղաքացիական պարտքը կառավարություններին հնարավորություն ընձեռի իրենց շահարկելու որպես անարդարության գործիքներ։



    Հայ ժողովրդի քաղաքացիական իրավունքները խախտվել են դարեր ի վեր, թե’ օտարերկրյա կառավարողների, թե’ իրենց իսկ կառավարությունների և առաջնորդների կողմից, ընդհուպ մինչև 21-րդ դար, և հետայդու։ Հայերը կա’մ բռնի ուժով, կա’մ իրենց կառավարությունների վարած քաղաքականության պատճառով լքել են իրենց հայրենիքը և վերաբնակվել աշխարհի բոլոր ծագերում։



    Հայը պատմության ողջ ընթացքում պայքարել է հանուն Հայաստանում ազատ ու արժանապատվորեն ապրելու անհատական ու հավաքական իրավունքի՝ այնպես, որ իր բոլոր մարդկային, քաղաքացիական և էթնիկական իրավունքները հարգվեն, սակայն զգալի հաջողությունների չի հասել՝ բռնապետական ուժերի կողմից իրեն ներշնչված վախի, գործադրվող ապօրինությունների, ճնշումների և մինչև իսկ ազգադավ որճրագործությունների պատճառով։



    Արդ, հայի համար հասել է ժամանակը՝ ապրելու, գործադրելու և ցուցաբերելու «քաղաքացիական անհնազանդություն», այսինքն՝ «անհնազանդություն պետությանը»՝ նվաճելու իր անձի ազատությունը օտար ուժերի և հայրենի կառավարության նկատմամբ ունեցած վախից ու բռնատիրությունից։



    Սակայն յուրաքանչյուր հայի անհատական որոշումն է՝ քաղաքացիական անհնազանդության գործողության ժամանակ միանալու բազմություններին՝ ցույց տալու իշխանություններին, որ պետականության ուժը գալիս է նրանցից, ովքեր չեն ցանկանում ստրկացվել և օգտագործվել որպես անարդարության գործիքներ։



    Ազատ հայերը իրենց ճնշողներից ազատագրվելու այս ազնվաբարո սկզբունքի մեջ պետք է միավորվեն ոգով և խղճով` փոխելու համար իրենց պարտադրված ճակատագիրը։



    Մենք ձեզ կոչ ենք անում հետևել քաղաքացիական անհնազանդության հետևյալ կանոններին.

    1. «Պարզապես պասիվորեն մի’ սպասեք արդարության համար քվեարկելու հնարավորությանը։ Հանուն արդարության քվեարկելը նույնքան անարդյունավետ է, որքան արդարություն ցանկանալը։ Հարկավոր է գործնականորեն լինել արդար։ Սա չի նշանակում, որ դուք պարտականություն ունեք ձեր կյանքը նվիրելու հանուն արդարության պայքարին, այլ որ ունեք պարտականություն անարդարություն չգործելու և անարդարությանը չցուցաբերելու ձեր գործնական սատարումը»։
    2. Երբ որևէ կառավարություն դառնում է մարդու հիմնական իրավունքների ոտնահարող, մարդկանց պարտականությունն է՝ «փոխել կամ վերացնել այն»։



    Մենք կոչ ենք անում ողջ աշխարհի բոլոր ազատ հայերին դադարել վճարել հարկերը, դրամական պարգևները և նվիրատվությունները այն բոլոր կազմակերպություններին, որոնք այդ դրամն ուղղում են Հայաստանում իշխող կառավարությանը։ Դրա փոխարեն մենք նրանց ցուցում ենք տալիս նույն գումարը և ավելի մեծ չափով օժանդակություն ուղարկել ուղղակի Հայաստանի գյուղերում և քաղաքներում ապրող հայ մարդկանց։



    Դրամ և օժանդակություն չպետք է ուղղվի, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին, Ամերիկայի Հայկական Համագումարին, Հայկական Ազգային Կոմիտեին, Հայ Օգնության Միությանը, ձեզ ծանոթ քաղաքական բոլոր կուսակցություններին և մյուս բոլոր կազմակերպություններին, որոնք ուղղակիորեն սատարում են Հայաստանի Հանրապետության բռնապետական և հանցագործ իշխանություններին։



    Մենք կոչ ենք անում բոլոր ազատ հայերին ապրել խաղաղ և անհնազանդություն ցույց տալ պետական իշխանություններին՝ սկսած շարքային ոստիկանից մինչև չընտրված նախագահը, առանց կռվի, առանց կոպիտ խոսքերի, հայհոյանքների, հատուցման գործողությունների կամ բռնության, չհնազանդվել նրանց որևէ փոքր կամ մեծ անօրինականության։ Հանեք ձեր մասնակցությունը, անդամությունը և ներդրումը այս բոլոր կուսակցություններից, կազմակերպություններից և պետական հիմնարկություններից, որոնք բռնանում են Հայաստանի ազատ մարդկանց նկատմամբ։



    Մենք կոչ ենք անում բոլոր ազատ հայերին իրենց կենցաղում, առևտրում, ամենօրյա կյանքում հնարավորին չափ չնպաստել հանցագործ իշխանությունների սպասարկու՝ օլիգարխիայի հարստացմանն ու բարգավաճմանը։ Հորդորում ենք Ձեր առաքինի ապրելակերպով արմատախիլ անել այն անառակությունը, որ ներթափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտները։



    Մենք կոչ ենք անում բոլոր հայերին միավորվել քաղաքացիական հասարակության ստեղծման գործում, որի բարձրագույն գիտակցությունը վճիռ կկայացնի և կստեղծի իրենց սեփական ապրելակերպը, արդար հասարակությունը և ազատ երկիրը։





    ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՆ. ԱՅՍՕՐ ԻՍԿ ՍԿՍԵՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ։ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՆ՝ ԼԻՆԵԼՈՒ ԱԶԱՏ։ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՀԱՅԵՐԸ ԿՆՎԱՃԵՆ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՐԺԱՆԻ ԵՆ։ ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՔ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐՎԻ ԱՌԱՆՑ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ, ՈՎՔԵՐ ՀԱՅԵՐԻՆ ԱՎԱՆԴԱԲԱՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՀԵԼ ԵՆ ՎԱԽԻ ԵՎ ՄՏՔԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ։




    ԱԶԱՏ ՀԱՅԵՐ

    ՄԱՐՏ 21, 2008թ.

  2. #2
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    վերջապես

  3. #3
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Էս ինչ-որ տեղից վերցրել ես, թե քո կոչն է?

    Սովորաբար նման բան մարդիկ անում են, երբ համբերության բաժակը լցվում է ժողովրդի: Հիմա իրավիճակը այս երկրում ծանր է /քաղբանտարկյալներ, խոսքի ազատության ոտնահարում, անմեղ զոհեր, մարդկանց ձերբակալություններ/, բայց միթե այդ աստիճան է?

    Կարճ ասած էն էի ասում, որ մինչ հիմա ինչքանով, որ պայքարում էինք, այդքանով էլ շարունակելու ենք, դժվար թե շատ մարդիկ միանան: /ըստ ինձ/
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ-որ տեղից վերցրել ես, թե քո կոչն է?
    Չէ, ես կոչեր չեմ անում
    http://elections.a1plus.am/news/463/

    Կոչ Հայ Երիտասարդներին


    24.03.08 07:23
    1988թ. Փետրվարի 20-ին հայ ժողովուրդը դժնդակ պայմաններում ելավ պայքարի` հանուն Արցախի ազատագրության: 70 տարիների ընթացքում, մեզ եղբայրական ժողովուրդ իրեն կոչած Ադրբեջանը, Խորհրդային միության հովանավորությամբ, մեր իսկ հայրենիքում, ջանում էր մաքրել մեր պատմությունը: Ադրբեջանի դիմակը պատռվեց 1988թ.-ի փետրվարին, երբ, ի պատասխան պատմական անարդարության դեմ պայքարի ելած համաժողովրդական խաղաղ ցույցերին, Սումգայիթում և Բաքվում կազմակերպվեց հայերի սպանդ: Այսօր էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ ձեռք ձեռքի շարունակում են իրենց քաղաքականությունը ընդդեմ հայության և հայկական պետականությունների:



    Պատմության ընթացքում հայ ազգը ռազմի դաշտում բազմիցս ունեցել է վճռորոշ հաղթանակներ, սակայն այդ հաղթանակները չեն հասել իրենց նպատակին, քանի որ չի ապահովվել դրանց պատշաճ քաղաքական, դիվանագիտական հիմնավորումը:

    20 տարի առաջ էր, երբ մեր հայրերը ելան վճռական պայքարի հանուն Արցախը Հայաստանին վերամիավորելու գաղափարի: Դարեր շարունակ հայ ազգի հանդուրժողականությունը ճանաչվել է թույլի և պարտվողի հոգեբանություն, սակայն հայը ապացուցեց իր ուժը, հաղթական և հպարտ ոգին: Վերջապես Արցախը Հայաստանի տնտեսության, մանավանդ, գյուղատնտեսության հսկայական շտեմարանն է դառնալու:

    Վերոհիշյալ ձեռքբերումները համազգային և համահայկական նվաճումներ են: Ուստի արցախյան հարցի խաղաղ կարգավորումը ողջ հայության երազանքն է:

    Մենք` հայ երիտասարդներս, պարտավորվել ենք սրբության նման փայփայել այս համահայկական ձեռքբերումները և դա համարում ենք ամենաազնիվ պարտավորությունը: Այժմ մեր հերթն է ամեն ճիգ գործադրել 17 տարի առաջ ձեռքբերած Արցախի անկախությունը իրավականորեն ամրագրելու, աշխարհի կողմից այն ճանաչելու, Արցախի ներկայիս սահմանները անխոցելի դարձնելու, հայությամբ վերաբնակեցնելու և ի վերջո Արցախը Մայր Հայրենիքին վերամիավորելու համար:

    Մենք` որպես հայ երիտասարդներ, գիտակցում ենք, որ պատմությունը մեզ իրավունք չի տվել զիջել մեր հայրենիքից ոչ մի թիզ, այլև պարտականություն ունենք պահպանել այն, և մայր հողին վերամիավորել պատմական անարդարության հետևանքով թշնամուն անցած մեր բոլոր հողերը:

    Լինենք զգոն և միակամ, որպիսի կարողանանք դիմակայել արտաքին աշխարհի մարտահրավերներին, ցեղասպան Թուրքիա և արհեստածին Ադրբեջան պետությունների կողմից տարվող հակահայ քարոզչությանը:

    Հայաստանի և համայն հայության, մեր երկրի կայուն զարգացման համար կարևորագույն խնդիր ենք համարում արցախյան հարցի արդարացի լուծումը:

    Արդ այս, դիմում ենք Ձեզ` հա՜յ երիտասարդներ, միացեք մեր կոչին, հանուն մեր հայրենիքի, հանուն մեր միասնական հաղթանակի:



    http://elections.a1plus.am/news/466/

  5. #5
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես կոչեր չեմ անում
    http://elections.a1plus.am/news/463/
    Յա, էս a1plus-ը արդեն ողջա? չէի տեսել:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  6. #6
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես կոչեր չեմ անում
    http://elections.a1plus.am/news/463/

    Կոչ Հայ Երիտասարդներին

    ......
    http://elections.a1plus.am/news/466/
    Լիովին համաձայն եմ, բայց ի՞նչ կապ ունի սա քաղաքացիական անհնազանդության հետ…
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համաձայն եմ, բայց ի՞նչ կապ ունի սա քաղաքացիական անհնազանդության հետ…
    Ես էլ չհասկացա, հոգնած տուն եկա, կարդացի, համաձայնվեցի ու տեղադրեցի այստեղ

    Երևի էս թեման փակվի։

  8. #8
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ չհասկացա, հոգնած տուն եկա, կարդացի, համաձայնվեցի ու տեղադրեցի այստեղ

    Երևի էս թեման փակվի։
    Մինչև էս թեման փակելը մի հատ նայեք ինչա եղել Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն թեմայի հետ: 15-րդ էջում Սաքուլի գրառումի վրա լռվելա, ինչ գրում ենք ցուցյ չի տալիս /համենայն դեպս իմ մոտ/:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  9. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    յանիմ ի՞նչ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #10
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքացիական անհնազանդության կոչ
    24.03.08 12:21

    Ուղղված բոլոր ազատ Հայերին.

    Սա քաղաքացիական անհնազանդության կոչ է, որը բողոքի արտահայտման ամենաառաքինի ուղին է Հայաստանի ներկայիս դաժան, ոճրագործ, բռնապետական և վայրագ վարչակարգի դեմ: Ազատատենչ Հայորդիները պետք է միավորվեն այս բողոքի ակցիայում ընդդեմ իշխանությունների և նրանց ավազակապետական կլանի:


    ԱԶԱՏ ՀԱՅԵՐ

    ՄԱՐՏ 21, 2008թ.

    Էս Լևոնի՞ դիրեկտիվն էր, թե՞ Դուք եք հնարել:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  11. #11
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքացիական անհնազանդության կոչ
    24.03.08 12:21

    Ուղղված բոլոր ազատ Հայերին.

    Սա քաղաքացիական անհնազանդության կոչ է, որը բողոքի արտահայտման ամենաառաքինի ուղին է Հայաստանի ներկայիս դաժան, ոճրագործ, բռնապետական և վայրագ վարչակարգի դեմ: Ազատատենչ Հայորդիները պետք է միավորվեն այս բողոքի ակցիայում ընդդեմ իշխանությունների և նրանց ավազակապետական կլանի:
    Ես արդեն մի քանի ամիս է իմ քաղաքացիական անհնազանդությունն եմ արտահայտում այս իշխանություններին:

  12. #12
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Հիմա լույսը ու ջրի վարձ էլ չմուծե՞նք, թե ո՞նց:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  13. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Պայքար, պայքար մինչև սերժիկի վերջ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #14
    Սկսնակ անդամ Hermsbir-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Խեխ…Էս թեմայի վերաբերյալ լավ կինո կա՝«Большие спорщики»Մեկ էլ մի դիտություն Լևոնականներին....Էտ որ դուք ասում եք «No Pasaran»,Սերժն էլ ասումա «Hemos pasado»(«Մենք անցանք»,գեներալ Ֆրանկո,Մադրիդը գրավելուց հետո)
    Իսկ ինչ վերաբերվումա քաղաքացիական անհնազանդությանը…Դեեեեե.Իմխո տրված իրավիճակում կա՛մ զինված հեղափոխությունա պետք,կա՛մ էլ հարցը պետք է լուծվի միջազգային դատարաններում:
    Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.

  15. #15
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքացիական անհնազանդություն

    Մեջբերում Hermsbir-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ մի դիտություն Լևոնականներին....Էտ որ դուք ասում եք «No Pasaran»,Սերժն էլ ասումա «Hemos pasado»(«Մենք անցանք»,գեներալ Ֆրանկո,Մադրիդը գրավելուց հետո)
    Հա հետո ի՞նչ, Բորիս Մոիսեեւվն էլ ասում ա որ ինքը տղա ա:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 22.12.2016, 02:03
  2. Ծառայության գերադասումը քաղաքացիական կյանքից
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 15.01.2014, 16:10
  3. Հանդես գանք քաղաքացիական նախաձեռնությամբ
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Երևան
    Գրառումներ: 87
    Վերջինը: 04.06.2011, 06:55
  4. Գրառումներ: 2
    Վերջինը: 10.08.2010, 07:37
  5. Քաղաքացիական գիտակցություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.11.2008, 16:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •