User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Հանդես գանք քաղաքացիական նախաձեռնությամբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանդես գանք քաղաքացիական նախաձեռնությամբ

    Առաջարկում եմ ակումբցիներով, հետագայում նաև մեզ միացած այլ շահագրգիռ խմբերով ու անհատներով հանդես գանք քաղաքացիական նախաձեռնությամբ:

    Ներկայումս իմ կողմից մշակվում է նախաձեռնության տեքստը, ուստի Ձեր կողմից ակնկալում եմ կոնստրուկտիվ քննարկումներ:

    Հարցը մասնավորապես վերաբերվում է երևանի ներքաղաքային տրանսպորտի ոլորտին ու ոլորտում փոփոխություններ անելու հիմնախնդրին:

    Հիմնական գաղափարը սա է:

    Երևանը տարատեսակ վերգետնյա տրանսպորտով բեռնելու փոխարեն զարգացնել մետրոպոլիտենը:

    Մետրոպոլիտենը այսօր գործում է վնասով, քանի որ մի սահմանափակված է քաղաքի կենտրոնական հատվածով իսկ խիտ բնակեցված տեղամասերը գտվում են քաղաքի ծայրամասերում, բացի այդ կենտրոնում մետրոյի ուղիներին զուգահեռ գործում են տասնայկ, եթե ոչ հարյուրավոր միկրոավտուբուսային ու ավտոբուսային երթուղիներ:

    Այս պայմաններում մետրոպոլիտենը գոյատևում է պետական դոտացիաների հաշվին մասնավորապես 2010թ. Մետրոպոլիտենին պետ բյուջեից հատկացվել է 1մլդ 840 մլն դրամ (մոտ 5 մլն ԱՄՆ դոլար) , 5 մլն դրամով ավել էլ հատկացվելու է այս տարի:

    Մինչդեռ մետրոպոլիտենը շատ մոտ է կանգնած երևանի ամենախիտ բնակեցված երկու թաղամասերին` Դավթաշենին (բնակչությունը մոտ 108 000 մարդ) և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին (բնակչությունը մոտ 145 000 մարդ, ընդ որում մալաթիա Սեբաստիա համայնքն ամենա կոմպակտ բնակեցված վարչական շրջանն է):

    Դավթաշենի մետրոյի կայարանի շինարությունը սկսվել էր դեռևս խորհրդային տարիներին և այժմ մոտ 70 տոկոսով պատրաստ է ըստ պաշտոնական տվյալների, իսկ Մալաթիա Սեբաստիան մետրոպոլիտենի ցանցին կարելի է միացնել Գարեգին Նժդեհ կամ Չարբախ կայարաններից մինիմալ ծախսերով, որովհետև բացի մոտ հեռավորությունը մետրոպոլիտենի գծերը լինելու են վերգետնյա:

    Այսպիսով մոտ 250 000 մարդու հնարավորություն է տրվում օգտվել մետրոպոլիտենից, և եթե բնակչության անգամ 10%-ը օգտվի մետրոպոլիտենից օրական 1 անգամ (երկկողմ) ապա մետրոպոլիտենը տարեկան լրացուցիչ 900 000 000 դրամ կստանա: Դրան զուգահեռ կպակասի նաև վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը:

    Սրան կարելի է գումարել ուղևորների անվտանգությունը, էկլոլագիական խնդիրներ, շինարարության ողջ ընթացքում մոտավորապես 1000 հոգու աշխատանքով ապահովվելը:

    + Ծրագրում կա նաև առաջարկ խնդրանքով դիմել Երևանի բնակիչներին յուրաքանչյուրը սիմվոլիկ 100-ական դրամով մասնակցել շինարարությանը, այդ կերպ հավաքագրելով մոտ
    100 մլն դրամ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (24.03.2011), Apsara (01.05.2011), Ariadna (24.03.2011), CactuSoul (24.03.2011), Chilly (24.03.2011), davidus (24.03.2011), impression (24.03.2011), Mark Pauler (01.05.2011), Morg (25.03.2011), Sagittarius (01.05.2011), Tig (24.03.2011), V!k (24.03.2011), Արշակ (03.05.2011), Դատարկություն (24.03.2011), Ինչուիկ (25.03.2011), Լուսաբեր (25.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 22.12.2016, 02:03
  2. Ծառայության գերադասումը քաղաքացիական կյանքից
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 15.01.2014, 16:10
  3. Գրառումներ: 2
    Վերջինը: 10.08.2010, 07:37
  4. Քաղաքացիական անհնազանդություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 23.04.2009, 15:55
  5. Քաղաքացիական գիտակցություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.11.2008, 16:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •