Գրառումներիցս մի քանիսում գրեցի «ջղայինանալ» ու կասկածեցի, երբ երեկ գրքում տեսա «ջղայնանալ» տարբերակը: Չե՞ք ասի՝ ո՞րն է ճիշտ: Շնորհակալություն:
Գրառումներիցս մի քանիսում գրեցի «ջղայինանալ» ու կասկածեցի, երբ երեկ գրքում տեսա «ջղայնանալ» տարբերակը: Չե՞ք ասի՝ ո՞րն է ճիշտ: Շնորհակալություն:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
ars83 (30.03.2009), impression (30.03.2009), Ուրվական (30.03.2009)
Կոնկրետ ակումբցիների մեջ շատ տարածված սխալներ չեն, որ էլ վիրտուալ գրագրության հետ որևէ կապ ունեն, ինչևէ, նշեմ:
Մեղանչել նշանակում է մեղք գործել:Մեղք գործել, ժողովուրդ ջան: Ոչ թե մեղա գալ կամ ապաշխարհել կամ մեղքը քավել:
Նստատեղ նշանակում է հետույք: Իսկ նստելատեղ նշանակում է նստարան, աթոռ և այլն:
DIXIcarpe noctem
Էս սխալը լա՜վ էլ տարածված է ակումբցիների շրջանում։Անձամբ ես Ակումբի բացման օրվանից մինչև հիմա բազմիցս հանդիպել եմ։
Բայց համոզվա՞ծ ես, որ «նստատեղը», բացի «հետույքից», նաև «նստարան» իմաստը չունի։ Իմ իմանալով՝ երկուսին էլ կարելի է «նստատեղ» ասել։ Բառարանում «նստատեղ» բառի դիմաց չկա՞ էդ իմաստը։ Ես ուղղակի չունեմ էստեղ բառարան, բայց կուզենայի բառարանով ստուգված պատասխան ստանալ։Նստատեղ նշանակում է հետույք: Իսկ նստելատեղ նշանակում է նստարան, աթոռ և այլն:![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Խնդրեմ, հրամացեք
նստելատեղ-տե՛ս նստատեղ
նստատեղ-նստելու տեղ, նստատեղի
նստատեղի- 1.նստելու հարմարանք, 2.աթոռի այն մասը, որի վրա նստում են, 3.մարմնի այն մասը, որի վրա նստում են, նստուկ, 4.շալվարի այն մասը, որ ծածկում է նստուկը, 5.նույնն է՝ նստավայր։
Աղբյուր՝ Աղայանի Արդի Հայերենի Բացատրական Բառարան
Հայկօ ջան էս մեջբերումն էլ հատուկ քեզ համար![]()
Պատկերացնում ե՞ս, թե քո ասածով ինչ խայտառակ միտք կստացվեր![]()
ars83 (06.04.2009), Jarre (01.04.2009), Morpheus_NS (01.04.2009), Եկվոր (01.04.2009), Ուլուանա (01.04.2009)
Տեսիլք, ըստ Սուքիասյանի Հոմանիշների բառարանի՝ նստելատեղ նշանակում է միայն աթոռ, նստելու տեղ, իսկ նստատեղը ունի նաև «2. նստուկ» իմաստը:
DIXIcarpe noctem
Վերջերս անձամպ տարբերակը հանդիպեց: Հավանաբար անձը ամպերի հետ կապ ունի![]()
Ես ոչինչ չեմ ուզում...
Morpheus_NS (01.04.2009)
չկա՞ տենց մի սաիթ որ կարենաի քաշեի Մեռա փնթրելովէս ինչ են անում
Ես ոչինչ չեմ ուզում...
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Նկատի ունես Աշոտ Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների դպրոցական-ուսումնական բառարա՞նը: Ես որ անձամբ վստահում եմ Աղայանի բացատրական բառարանին, քանի որ այն, ըստ իս, ավելի ամբողջական է հենց իր իսկ բացատրական բառարան լինելով, մինչդեռ հոմանիշների բառարանները, նամանավանդ դպրոցականների համար նախատեսված, շատ ավելի սահմանափակ բառերի իմաստներ են սովորաբար պարունակում:
Նստատեղ նշանակում է թե՛ նստելու տեղ, և թե՛ մարմնի այն մասը, որի վրա նստում են:
Morpheus_NS (02.04.2009)
Ակումբեցիների գրառումներում հաճախ հանդիպող սխալներից է մեկ ակնոցը «ակնոցներ» անվանելը: «Ակնոցներ» կարելի է ասել այն դեպքում, երբ դրանց քանակը մեկից ավելի է:
Վերջին խմբագրող՝ Լեո: 01.04.2009, 22:21:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ