Աշխատանքից դուրս գալուց միայն հասկացա, որ iPodս մոտս չէր։ Գրպաններս ու պայուսակս մի լավ քրքրեցի, բայց իզուր։ Տխրեցի՝ տեսնես, ոնց էր անհետացել. աշխատասենյակում գիտեի, որ հաստատ չեմ թողել, երևի առավոտվա ավտուբուսում էի մոռացել, բայց ախր հիշում եմ, որ ծոցագրպանումս էի դրել։ Հաջորդ օրը ավտոբուս նստելուց դեռ չէի հասցրել վարորդին մի կարգին բարևելու և iPod-ի մասին պատմելու, երբ վերջինս այն գրպանից հանեց ու մեղմ ժպիը դեմքին՝ ինձ մեկնեց։ Պարզվեց, որ երթևեկողներից մեկը այն նստատեղից գտել էր և հանձնել վարորդին։ Ուրախացած վերցրեցի iPodս, որը վարորդի գրպանում թեթևակի տաքացել էր և շնորհալակություն հայտնելով՝ նստեցի։ Մտովի նաև շնորհակալություն հայտնեցի գտնողին իր ազնվության համար և ուրախ տրամադրությամբ հասա աշխատանքի։ Սիրում եմ, երբ իրականությունը նման հաճելի անակնկալներ է մատուցում:![]()
Էջանիշներ