Ծով, գուցե դու կետադրություն լավ գիտես (իրականում, դատելով գրածիցդ, դժվար է իմանալ՝ լավ գիտես, թե չէ,

բայց համարենք, որ գիտես ), բայց հաստատ բազմաթիվ մարդիկ կան, որ չգիտեն, ու եթե իմանալու ցանկություն ունեն, կետադրական սխալների մասին էս թեմայում նշելը նրանց համար պակաս օգտակար չի լինի, քան ուղղագրականի մասին նշելը։
Համաձայն չեմ։ Եթե բանավոր խոսքում քո առոգանությունից, շեշտադրումից ու տոնից հստակ ու հեշտությամբ ընկալվում է ասելիքդ, ապա գրավոր խոսքում՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտում, ինչ միջավայրում ու ինչ նպատակով է ընթանում խոսակցությունը, կետադրական նշաններն անհրաժեշտ են ասելիքը հստակ ներկայացնելու և այլոց նյարդերն ու համբերությունը փորձության չենթարկելու համար։

Չեմ կարծում, թե հայտնագործություն արած կլինեմ, եթե ասեմ, որ կետադրական նշանների բացակայությունը կամ սակավությունը հաճախ խիստ դժվարընթեռնելի ու նյարդայնացնող է դարձնում գրառումը։ Շատ մարդիկ նման դեպքերում պարզապես չեն կարդում գրառումը, քանի որ էդքան նյարդեր չունեն։
Հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ դրա հետ կապված հատուկ կանոն չկա։ Երևի կարելի է ցանկության դեպքում օգտագործել ուզածդ նշանները։ Համենայնդեպս, ես էդպես եմ անում։

Էջանիշներ