Պիտի գրէի՝ Արդի Արեւելահայերէն:
Պիտի գրէի՝ Արդի Արեւելահայերէն:
Ի՞նչ առումով: Քո բերած օրինակները տվյալ քննարկման շրջանակներում տեղին չեն, որովհետև մեջբերված գրվածքի ոճն էականորեն տարբերվում է այսօրվա արևելահայերենից: Կարծում եմ` բարդ բան չկա ասածիս մեջ:
Արդի արևելահայերենը ոչ մի կերպ չի տարանջատվում թե՛ իր ակունքից, թե՛ «ընդհանրապես հայերենից»: Լրացուցիչ պարզաբանման համար նշեմ նաև, որ, որպես կանոն, հայերեն ասելիս, լինի դա այս ֆորումում, թե դրանից դուրս, առաջին հերթին հասկացվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական կիրառման դրված արդի, նույն ինքը` ժամանակակից արևելահայերենը:Եթէ այս բաժնում ուսուցանւում է՝ արդի արեւելահայենը, ու եթէ նա պէտք է տարանջատուի իր ակունքից, ու ընդհանրապէս հայերէնից, ապա լաւ կլինի բաժնի խորագիրը դարձնել՝ Արդի Հայերէն:
Կոչ եմ անում այս թեման չվերածել այսպես կոչված «արևմտահայերեն-արևելահայերեն» բախման: Այս թեմայում քննարկվում են ակուբեցիների գրառումներում հաճախակի կրկնվող սխալները: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ակումբեցիները գերազանցապես խոսում են արդի արևելահայերենով:
Ուրվական (15.04.2009)
Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 14.04.2009, 09:51:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Առանց խորանալու լեզուական խնդիրների մէջ, ուզում ենք մեկն ասի՝ սա է ճիշտը, սա է սխալը: Աւելորդ ենք համարում խոկալը:
Բարբառային ձեւ է. սխալ չէ «սխալ չի» ասելը, երկուսն էլ ճիշտ են: Ինչպէս նախօրօք ասացի. հայերէն է տառը պարունակող բառերում, է տառը, «մաքուր» է հնչիւնը չի ունեցել: Է=եի (մօտաւորապէս):
Ձէթ --> ձիթապտուղ
Ածանցումի ժամանակ, տառն իր էութիւնը մատնում է:
Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 14.04.2009, 21:13:
Morpheus_NS (15.04.2009)
Դասատուների մասնագիտական պատրաստվածության խնդիրը երկար պատմություն է: Հիշում եմ, թե ինչպես էր նման մի դասատու համոզում բոլորին, որ ներգոյական հոլովը կազմվում է սեռական + մեջ եղանակով:
Գրական հայերենի տեսակետից սլախ է համարվում Նա լավ մարդ չի տարբերակը, իսկ բարբառներում և խոսակցականում միանգամայն տարածված է և ընդունելի:
Second Chance (27.04.2009), Ուլուանա (22.04.2009)
Բայց իմ կոմպը կարծես միայն ներքևի տարբերակն է ընդունում![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իմն էլ...
Ես ոչինչ չեմ ուզում...
Այդ դեպքում ին համեստ կարծիքով ավելի ճիշտ ու գեղեցիկ կլինի այս տարբերակը` " "։
Մեկ էլ տանել չեմ կարողանում, երբ փակագիծը գրում են ոչ թե սենց`
( )
այլ սենց`
/ /
Ով չգիտի, ասեմ, սրա` / / որպես փակագիծ օգտագործումը եկել է այնտեղից, որ հին գրամեքենաների վրա նորմալ փակագիծ չի եղել, ստիպված դա են դրել։ Իսկ հիմա բոլո համակարգիչների վրա փակագիծ կա (էդ էլ հո չակե՞րտը չի, որ չլինի)։ Հետո բացի այն, որ փակագիծ չի, նաեւ շատ անհարմար է օգտագործման համար, քանի որ չի զգացվում` որն է բացվող «փակագիծը», որն է փակվողը։
Հայկօ (07.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ