Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Զարմանալի է... Իսկ ինձ թվաց, թե պարզ եմ գրում: Խնդիրն այն էր, որ չպիտի թույլ տալ վատ տրամադրությանը գերիշխել, չպիտի թույլ տալ, որ այն դառնա առօրյա: Ըստ իս - այդ դեպքում նույնիսկ ամենաուժեղ բնավորությունները փչանում են, ինչպես ժանգն է փչացնում երկաթը...
Սա էի ուզում ասել![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Փաստորեն սեպտեմբեր-հոկտեմբերից էր սկսվել այդ ամենը:Վերջին մի քանի ամիսը խորը դեպրեսիաների, անիքնասիրության, հիմարության ու անհուսության մեջ էի: Տենց բան դեռ չէր եղել իմ հետ, այսինքն եղել էր, բայց ոչ այդքան երկար, ոչ էլ այդքան կոմպլեքսներով: Ուֆ... Ծանր էր: Կարճ ասած, պաշտոնապես հայտարարում եմ այդ հիմար ժամանակահատվածի ավարտը: Շնորհակալություն բոլոր նրանց, ով անկախ ամեն ինչից կողքիս էր: Մի քանի անուն ա ընդամենը, բայց չեմ տալու: Նրանք գիտեն
Ի դեպ, գտել եմ հիմնական խնդիրս: Որոշ բաների մասին շատ եմ խոսում բավականին մեծ քանակով մարդկանց հետ ու հետագայում, երբ արդեն լիքը բաներ չկան, հաղթահարել եմ, անցել եմ, նրանք դեռ հիշացնում են ինձ իմ կողմից անցյալում թողնվածի վերաբերյալ: Անընդհատ հարցնում են, ու իրենց թվում է, որ օգնում են քեզ: Նրանց էլ չի կարելի մեղադրել, մտածում են քո մասին: Ու դրանից էլ ավելի եմ ներվայինանում ու երկար չեմ կարողանում որոշ բաներից, ինչից ուզում եմ, ձերբազատվել, մոռանալ և այլն: Ընդամենը էս ա խնդիրը: Գտել եմ խնդիրը, գտել եմ լուծումը:
Առաջվա Artgeo-ն վերադառնում է, ինչ-որ չափով: Պարզ ա, որ մի քիչ ավելի լրջացած, մի փոքր փոփոխված, բայց վերջին մի քանի ամսվա թթված ու անհամ դեմքը այլևս չի լինի:![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.04.2009, 15:28:
impression (03.04.2009), Երկնային (03.04.2009), Ներսես_AM (01.04.2009), Ուլուանա (01.04.2009)
Առավոտվանից տրամադրությունս հավեսով փչացվեց: Իսկ փչացած տրամադրությամբ Artgeo-ն չափից դուրս զզվելիա: Անձամբ ես չէի ուզենա նրա հետ շփվել էդ պահերին: Խիստ կծողական ու դաժան դեմք, ամեն ինչից դժգոհ ու ցվրված... Քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի, հարևանիս ընդհանրապես չբարևեցի... Անկապ ա...
Կան մարդիկ, ում հետ դու պարզապես անհամատեղելի ես: Պարզապես չես կարող այդ մարդկանց հետ զրուցել, խոսել: Բնավորության, հայացքների... չգիտեմ: Ամեն ինչով, տարբեր եք ու վերջ: Դա որևէ խնդիր չի, եթե այդ մարդը ինչ-որ ծանոթ ա, որին դու տեսնում ես ժամանակ առ ժամանակ, իսկ եթե ընտանիքի անդա՞մ է... Մտածում եմ հնարավորինս շուտ տնից դուրս գալ ու հնարավորինս ուշ վերադառնալ, այնքան ուշ, որ սուս ու փուս մտնես սենյակդ ու քնես, մինչև լուսանա ու կրկին շուտ, շատ շուտ տնից դուրս գաս, ավելորդ խոսակցություններից, ավելորդ վեճերից խուսաբելու համար: Իսկ բազմաթիվ փորձերդ ամեն ինչ հարթելու ապարդյուն են անցնել: Դրանք պարզապես որևէ օգուտ չեն տվել: Կռվող լինի, պատճառ միշտ կգտնի... Մենակ եմ, չափից դուրս մենակ...
Հ.Գ. Կեղծ ժպիտիս սիրահարներին խնդրում եմ չանհանգստանալ, ինքն իր տեղում է: Չատերում էլ չբռնաբարեք:
Kita (03.04.2009)
Միշտ զզվել եմ կեղծիքից: ՄԻՇՏ: Ու միշտ ստիպված եմ եղել կեղծիքի մեջ ապրել՝ ձգտելով հնարավորինս նվազեցնել այդ զզվելի երևույթը իմ կյանքում: Չեմ շփվել բարեկամների հետ, ում հետ պարզապես չեմ ուզեցել շփվել, երբեք շահադիտական նկատառումներով ընկերություն չեմ արել, երբեք չեմ սիրել նույն նպատակներով: Սովորաբար մարդկանց երեսին եմ ասում այն ամենը ինչ մտածում եմ, առանց հետ նայելու, առանց երկմտելու, առանց կասկածելու, որ ճիշտ եմ վարվում: Ու միշտ հույս եմ ունեցել, որ իմ նկատմամբ էլ նույն կերպ կլինեն: Խոսքս բոլորի մասին չէ: Զուտ ընկերական շրջապատի մասին: Մոտ ընկերական շրջապատի մասին:
Հա ես տենց եմ: Կներեք բոլոր նրանք, ում հիասթափեցրել, «նեղել», վիրավորել, ցավ պատճառել կամ մեկ այլ բան եմ արել իմ անկեղծությամբ: Հուսով եմ դուք իմ նկատմամբ նույնպես անկեղծ եք ու ասում եք այն ամենը ինչ մտածում եք: Իմ հետ կապված հարցերը քննարկում եք իմ հետ, իմ առաջ, ոչ թե ետևում, ինչ-որ մեկի հետ: Այնպես ինչպես ես եմ ամեն ինչ ասում ձեր երեսին, թե՛ սիրելը, թե՛ զզվելը, և թե մեկ այլ բան ու կարող եք վստահ լինել, որ հաստատ «հետևից խոսացող» չեմ:
Խաղի կաննոները պարզ են ու հասարակ: Ստեղ ընդեղ նվնվալ, բամբասել, փսփսալ պետք չի: Եկեք, խոսենք:
Շնորհակալություն:
Փոքրիկ (04.04.2009)
Եկել եմ, Արտ, ինձ սիրում ե՞ս![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Նոր էս թեման էի կարդում էրկու հատ բան հայտնաբերեցի, որ լավն են էլի...
Հե հե
Էս երգն էլ ա լավը ու կարծես թե արդեն ոչ ակտուալ
Сам я с собой играю в прятки
Своим друзьям и близким лгу
Что всё как прежде, всё в порядке
Я без тебя уже могу
Надев дежурную улыбку
И сделав вид, что мне везёт
живу без права на ошибку
Давно включив автопилот
Я никому себя не выдам
Я слов притворных не хочу
Свои победы и обиды
Я одиночеством лечу
Душа свернулась как котенок
Пережидая холода
Мне о себе она напомнит
Царапнув сердце иногда
Ambrosine (08.04.2009)
Մի ժամանակ կար, երբ հանգիստ, սիրուն երեխա էի: Լրիվ լուրջ, ապրում էի ինձ համար, կյանքն էի վայելու ու ոչ մի բանի մասին չէի մտածում: Հետո եկան նրանք... Ինտրիգները... Բնական... Ես հենց սկզբից դրանցից կայֆ ստացա: Մեծ կայֆ: Հատկապես ինտրիգների մեջ խրվելու ու դրանցից չոր-չոր դուրս գալու պրոցեսն էր դզում: Հետգայում ինտրիգները մի փոքր նվազեցին ու ես մի տեսակ տխրություն էի զգում, կյանքն անհետաքրքիր էր, չկար էն դրայվը, որ դու ինչ-որ բանից դուրս ես գալիս: Ու ըդտեղ սկսվեց արհեստածին ինտրիգների շարանը:
Շատ եմ ինտրիգներ արել, ավելի շատ խրվել ինտրիգների մեջ, քանի որ բացի ինձնիք կային նաև այլ ստեղծողներ, կար նաև ինտրիգների որոշակի բնական քանակ:
Ես ստեղծում էի ինչ-որ մի ինտրիգ ու սկսում ուսումնասիրել նրա կյանքը: Թե ինչպե՞ս էր այն ծնվում, տարածվում, ամեն ինչ խառնում իրար ու կամաց-կամաց մահանում:
Մեկ-մեկ վիճակը անկառավարելի էր դառնում: Մի քանի իմ կամ ուրիշների, կամ բնական ինտրիգներ միաձուլվում էին, բաժանվում, ամեն ինչ խառնվում ու խճճվում էր, հետո կանդվում և այլն և այլն:
Ամենադժվարը քո ինտրիգների իրար խառնվելն ա: Երբ ուրիշինի հետ ա խառնվում, դու աշխատում ես ամեն կերպ, որ քո ինտրիգը հաղթած լինի, որ ուրիշինը խամրի ու վերանա: Դրայվ, ադրենալին... Երբ բոլորը անկապ ու խառը «վազվզում» են, իսկ դու նայում ես կողքից ու հետևում.... Բայց այդպես չէր կարող երկար տևել:
Եկավ մի պահ, երբ ես ինքս խճճվեցի այդ ամենի մեջ: Արդեն չգիտեի, ո՞րն է ճիշտ. որը սուտ, որն իրականություն, որը պարզապես հերթական ինտրիգ: Խառնվեց իրար տարբեր մարդկանց տարբեր ասածներս ու ստացվեց մի մեծ կաշա, որից ես ինքս գլուխ չհանեցի ու... Միակ ճանապարհը փախչելն էր: Ուրիշները ոչինչ չէին նկատում, ավելի ճիշտ միայն դեպրեսիա էին նկատում, իսկ պատճառների մասին ոչ ոք չգիտեր: Ամեն մեկը իր համար իմ պատճառն էր ստեղծում դեպրեսվելու: Իսկ ես վերցրի ու փախա, գրեթե անհետացա բոլորի կյանքից, իսկ իրականում իմ կյանքից:
Երկար մտածելուց հետո.... Գիտե՞ք ինչ... Անկեղծության պակաս ունեմ: Ինձնից ա գալիս, ոչ ոք թող իր վրա չվերցնի ու հարցաքննության չենթարկի: Մենակ մի բան եմ խնդրում:
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ
չպատմել, չխոսել ինձ հետ, թե Ակումբից կամ ընդհանրապես ո՞վ, ո՞ւմ է սիրում, դոմփել, ո՞ւմ հետ կամ/և երբ է դավաճանել, ո՞վ ո՞ւմ հետ չի խոսում կամ կռված է և այլ նմանատիպ մարդկային հարաբերությունների ու ինտրիգների վերաբերյալ: Ես արդեն մի քանի շաբաթ է դադարել եմ ինտրիգներ ստեղծելուց, որևէ ինտրիգի չեմ մասնակցում և չեմ էլ ուզում: Ուզում եմ հանգիստ ապրել ու դա հաստատ եմ որոշել: Ինքս եմ ընտրում ում հետ շփվել, ում հետ մտերմանալ: Անկախ նրանից, նրանք իրար հետ ունե՞ն, թե՞ չէ:
Հույս ունեմ, բավականին պարզ եմ արտահայտվում: Թողեք հանգիստ ապրեմ:
Շնորհակալություն:
Էս նկարը նենց եմ սիրում
![]()
*e}|{uka* (08.04.2009), Ambrosine (08.04.2009), Ariadna (07.04.2009), Chuk (08.04.2009), Elmo (07.04.2009), impression (07.04.2009), Norton (07.04.2009), Safaryan (08.04.2009), Selene (10.04.2009), Srtik (08.04.2009), Yellow Raven (07.04.2009), Արմինե (08.04.2009), Արշակ (07.04.2009), Երկնային (08.04.2009), ԿԳԴ (07.04.2009), Ձայնալար (07.04.2009), Մարկիզ (07.04.2009), Նորմարդ (07.04.2009), Ուլուանա (07.04.2009), Ռուֆուս (07.04.2009), Ֆրեյա (07.04.2009)
Կան մարդիկ, ում պո դեֆոլտու չեմ սիրում: Պարզապես չեմ սիրում ու վերջ: Չեմ խորանում թե ինչի: Անկախ ինձնից, պարզապես էդ պահի դրությամբ գիտեմ, որ չեմ սիրում: Ինչ-որ տեղով զգում եմ ու պլծ: Ժամանակի ընթացքում ահագին բան պարզվում է:
Օրինակ կան մարդիկ, ովքեր ասենք Մարսի բնակիչներին որոշել են վառել: Պարզապես վառել, առանց որևէ հիմքի ու պատճառի: Վստահ ու համոզված լինելով, որ իրենց ծանոթների մեջ մարսիացիներ չկան: Դա էն դեպքում, երբ մարսիացիները բավականին շատ են շրջապատում::
Հիմա նստած մտածում եմ, ո՞նց կարամ սիրեմ մութ, անկիրթ, դոգմատիկ մտածելակերպ ունեցող մարդունԴե ճիշտ ա էլի էն տեղս, որ զգում ա, որ էդ մարդուն չպիտի սիրեմ: Է՞, չեմ սիրում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ