Ես կասեմ այլ բան...
...Դա կանցնի, հաստատ կանցնի: Կանցնի ինքն իրեն` թողնելով հետք կամ հիմք, չեմ կարող ասել, որի վրա կծաղկի նոր գարուն.... .. Չեմ ուզում գրել ինչ-որ խորիմաստ բառեր և այլն, դրանք չեն օգնի, հույս, հավատ ազատություն, բլա,բլա, բլա, դրանք բոլորն էլ ծնվում են սիրուց, դրանց բոլորի հիմքը սերն է և շրջանցել սերը խոսել հույսի մասին կամ հավատի, կլինի ժամանակի անիմաստ վատնում...,իսկ ազատություն դու երբեք չես ունենա, եթե չլինի սեր ....
... Կցավի, բայց կանցնի, արդեն անցել է
, բայց հետքը հիշեցնում է ցավի մասին և միշտ հիմքի մասին հիշում ես
...
Դու գիտես սիրել ու կսիրվես ու ձեռք կբերես ազատություն, սերը կբերի հույս, իսկ նոր սերդ կծնի հավատ…
Սիրել գիտես, իսկ սիրվել` կզգաս անկասկած , իսկ դա արդեն հաստատ չի անցնի, դա երբեք չի անցնի…![]()
Էջանիշներ