Հերթական բլթսա, կարող եք չկարդալ...
Գիշերվա ժամը 3 նա... Նստած եմ մենակ, քանի որ բոլորն ախպորս ծննդից հետո հարբած կամ կիսահարբած, կամ հավեսով հոգնած քնած են։ Բարեկամների, ծանոթների ու եսիմ ովքերի ոչ այնքան մեծ մասան եկավ, ստանդարտ ձևով ուտուշ-խմուշ արեց, հարբեց, երգեց հին հայկական երգեր (նույնպես ստանդարտ), խոսեց գեոպոլիտիկական հարցերի շուրջ, հիշեց մոտիկ, բայց տարածականորեն հեռու բարեկամներին, որոնք ընթացքում հիշեցնում էին իրենց մասին հեռախոսազանգերով... Ամեն ինչ ավարտվեց նույնպես ստանդարտ սուրճով, տորթով, ջան ու ղուրբանով, հաճախ հանդիպելու խոստումներով, մի մասի գնալով, մյուս մասի մեր տան բավականին մեծ մասը առգրավելով... Լավ է համակարգիչն ու անկողինս ինձ թողին, չնայած դոշակս ու բարձս խլել են… Խորը դեպրեսիան նորիս արթնացրել ու ազատություն է գտել իմ հոգում... Չէ, դոշակը չի խնդիրը: Խնդիրը միտեսականություննա ու վառ կետի (կետերի՞) բացակայությունը: էսա նոր տարի ա գալիս... Բայց դե...
ԿԱՆՑՆԻ՛... ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ
Եվ վաղը ես նորից կժպտամ...![]()
Էջանիշներ