Արթ էս ու՞մն ա: Ստորագրություն չկա... Չլինի՞
:
Արթ էս ու՞մն ա: Ստորագրություն չկա... Չլինի՞
:
Հայկօ (19.07.2009)
Շոգը ստիպում ա ցանկալին իրականության տեղ ընդունել: Նոր վարորդին համոզում եի, որ իրա երթուղայինը գնում ա այնտեղ, ուր ինձ պետք ա... Չհամոզվեց...
Վերջին խմբագրող՝ Artgeo: 20.07.2009, 11:48:
Արդեն մի քանի օր ա գիշերը 3-4 ին եմ քնում, իսկ առավոտ 7-ից Հ1 եմ լսում... Մի ծանոթ աղջիկ էլ էսօր էն աշխարհ էր ուղարկում... Զանգեց, իմանա հո չե՞մ մեռել... Երկար չեմ ձգի...
Արթ ջան կարելի է, չէ, մեկնաբանություն գրել:
Տոշնի ես եմ… ես մի քիչ ավելի վերան եմ:Արդեն մի քանի օր ա գիշերը 3-4 ին եմ քնում, իսկ առավոտ 7-ից Հ1 եմ լսում...Այ էսօր ընդհանրապես չեմ քնել ու ընդ որում, հենց նոր տուն մտա ու նույնիսկ հիմա էլ չեմ պատրաստվում քնել:
Էն մյուս գիշեր քնել եմ ընդամենը չորս ժամ: Դրա առաջվա գիշերը նորից չեմ քնել ընդհանրապես: Վերջը, սենց շարունակ… ու ես չգիտեմ, թե երբ եմ մի օր նորմալ քնելու…
Միշտ արթնանում եմ Երկիր մեդիայի նորություններով, որովհետև գրեթե միշտ էդ ալիքն եմ միացրած թողնում, քանի որ գիշերները հաճախ են էդ ալիքով մի քիչ նորմալ ֆիլմեր ցույց տալիս, որոնց հետաքրքիր տեսարանների ազդեցությամբ սկսվում է իմ երեք-չորս ժամյա քունը:
Երեկ երեկոյան էլ մի հիվանդ մերժեցի շտապ ընդունելության ցուցում չլինելու պատճառով, որն այսօր էր եկել ու ընդունվեց ըստ կարգի: Էդ հիվանդի կինը մեր բժիշկներից մեկին ասել էր, որ ինձ սպանելու է, ես արդեն դիակ եմ, որովհետև ես մարդասպան եմ…![]()
Արտ բայց գիտես, երբ քիչ ես քնում, նիհարում ես: Քնած ժամանակ մարսողական համակարգը չի աշխատում, ու սաղ կերածը վերածվում է ճարպի: Իսկ խորհրդի կարգով, եթե նեղվում ես չաղությունից, կամքի ուժ ունեցի ու հաց կեր նոռմալ մինչև ժամը 6 ը, իսկ 6ic հետո միրգ կեր, հյութ խմիիմ մոտ դա արդեն սովորություն է դառել
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Ժող ջան, չաղությունն էլ նիհարությունն էլ մի կողմի վրա շեղում ա: Սխալ ապրելակերպը, չքնելը, ծխելը, ուռելը, սխալ սնվելը ու չգիտեմ ինչը մի յանի վրա շեղում են նյութափոխանակություն ա ինչ զահրմար ա: Հիմա ում մոտ որ յանի վրա հակում կա, էն յանի վրա էլ շեղվում ա:
մարդ երբ դարդ ու ցավ չունի, կամ գեղական լեզվով ասած "ուղեղը չի աշխատում", լենքին ա տալիս
սա հասկանալի էր որ կատակ է
եթե ուզում եք որ նիհարեք, կամ լիենք նորմալ քաշի, ապա
1. ստեսներից հեռու մնացեք /չքնելը ամենամեծ ստերսն է օրգանիզմի համար/
2. շատ գտնվեք մաքուր օդում
3. եղեք պոզիտիվ![]()
/…/:
4. շատ քայլեք /3-5կմ քնելուց առաջ/
…
առայժմ այսքանը:
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ձայնալար (31.07.2009)
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:
Արեւի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին:
Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերեւ թըռչում ման գալիս.
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին:
Թեկուզ եւ արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին:
Մանավանդ, եթե կինը կատվի աչքերով կռիս ա, իսկ գինին օղի ու գարեջուր...
Վերջին խմբագրող՝ Chuk: 31.07.2009, 23:46: Պատճառ: .
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ