User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»

    ,,Գիժ" Սաքոն

    Թող ների ինձ Սաքոն, որ իրեն գիժ մականունն եմ ,,կպցնում”, որովհետև ինձ համար նա բոլորովին էլ գիժ չէր: Գիժ չէր և շատերի համար…
    Նրան ,,Գիժ” Սաքո էին կանչում միայն դպրոցական տարիքի երեխաներն ու պատանիները: Երիտասարդների ու միջին տարիքի համար նա արդեն, ,,Սաքոն” էր:
    Երբ ինչ որ բան պատմելիս լինեին`, որտեղ շոշափվում էր Սաքոյի անունը, և ինչ որ մեկը հարցներ. ,,ո՞ր Սաքոն”, պատմողը զարմացած նայում էր հարցնողին ու ասում.
    ,,վահ, դե Սաքոն էլի…”:
    Ավելի տարիքավորների`, մեր տատիկների ու պապիկների համար, նա ուղղակի ,,մեր Սաքոն” էր: Նրանք էլ, եթե մի բան պատմելիս այս կամ այն առիթով առնչվեին Սաքոյի անվան հետ, և ինչ որ մեկը հարցներ. ,,ի՞նչ Սաքո…”, պատմող տատիկը կամ պապիկը զարմացած նայում էր հարցնողին ու ասում. ,,վա՜յ, դե մեր Սաքոն էլի, տնաշեն…”:
    Մեր թաղամասը մեծ չէր, որի պատճառով էլ, ,,թաղցիների” մեծ մասը ճանաչում էին իրար: Բայց Սաքոյին` գիտեին բոլորը…
    Սաքոյենց ընտանիքը մեծ էր ու համերաշխ…
    Նրանք ապրում էին իրենց երկհարկանի առանձնատանը, որը բացի տանից բաղկացած էր հարակից բակամերձ տարածքից /որտեղ գեղեցիկ ու գույնզգույն ծաղիկներ էր աճեցնում նրա տատիկը/ ու տան ետևի մասում գտնվող հողամասից: Հողամասը`, որը աչքի չէր ընկնում այնտեղ աճող մրգատու ծառերի տեսականիով, հիմնականում իրենից ներկայացնում էր թարմաների ձևով, լավ մշակված խաղողի այգի: Բացի խաղողից՝, Սաքոենց այգում մի ընկուզենի, մի քանի տանձենիներ ու էլի մի երկու բալենիներ կային …
    Սաքոյենց ընտանիքը բաղկացած էր 8 անձից.
    Պապը`, ուստա Վանոն, նախկինում դարբին էր եղել / այդ աշխատանքի համար ծառայեցնելով տան առաջին հարկի զգալի մասը/, բայց ինձ հիշելի ժամանակներում արդեն թոշակի էր անցել ու վայելում էր վաստակված հանգիստը: Խնամում էր իր այգին ու զբաղվում տնային գործերով: Աժդահա մարդ էր, հաստ բեղերով ու թավ հոնքերով: Իր տարիքի մարդիք`, հաշվի առնելով նրա ունեցած չափերը, երբեմն նրան ,,Տորք Անգեղ” էին կոչում, երևի լավ չհասկանալով անգեղ բառի իմաստը: Որովհետև`, չնայած իր խոշոռ չափերին ու դիմագծերին, նա տգեղ մարդ չէր:
    Հյուրասեր ու բարի մարդ էր ուստա Վանոն, որին Սաքոն ,,մեծ պապա” էր կոչում ու վերաբերում, իրոք մեծ հայրիկի նման…
    Տատը`, Վարսենիկ մայրիկը / որին Սաքոն մեծ մամա էր կոչում/, ոչ մի տեղ չէր աշխատել, և ինչպես իր սերնդի բազմաթիվ կանայք, զբաղվել էր իր երեխաներով, տնտեսությամբ, կարճ ասած` ,,իր տուն ու դռով”:
    Հիշում եմ, որ նա ճագարներ ու հավեր էր պահում: Բայց հետո`, ավելի ուշ`, ճագարներ պահելը դադարեցրեց, իսկ հավեր պահում էր, որոնց համար մի փոքրիկ հավաբուն էին սարգել տան ետնամասում ու մի քիչ տարածք առանձնցրել, քուջուջի համար: Բացի այս`, Վարսենիկ մայրիկը նաև գեղեցիկ ծաղիկներ էր աճեցնում տան դիմացի պարտեզում, որոնց տեսքն ու բույրը մեր թաղեցիներից շատերին են հիացրել: Իր սերնդի կանայք, ինչպես նաև իրենից ավելի երիտասարդները, մեծ պատկառանք ու խորը հարգանք ունեյին Վարսենիկ մայրիկի նկատմամբ, համարելով նրան բարի, ավանդապաշտ ու հարգանքով կին: Սաքոյի համար ,,մեծ մաման" աշխարհի ամենակարևոր մայրն էր, ամենակարևոր մարդը: Նրա շուրջն էր պտտվում Սաքոյի ողջ գիտակցությունը, սերն ու խանդաղտանքը, նրա անհասկանալի ու տարօրինակ աշխարհը, նրա ողջ տիեզերքը...
    Հայրը՝, Զարզանդը / որին Սաքոն հենց պապա էլ ասում էր/, մասնագիտությամբ խառատ էր և աշխատում էր Երևանի գործարաններից մեկում: Հոր նման հսկայամարմին չէր, բայց չէիր ասի թե փոքր-մոքր տղամարդ էր: Երևի ավելի մորն էր նման: Նուրբ դիմագծեր ուներ, գեղեցիկ աչքեր
    ու բարակ բեխեր...
    Մայրը՝, Գոհարը / որին Սաքոն հենց մամա էլ կոչում էր/ , չգիտեմ ո՞վ էր մասնագիտությամբ, բայց երևի աշխատում էր ամուսնու հետ նույն գործարանում, որովհետև նրանք միշտ միասին էին գնում աշխատանքի և միասին էլ տուն էին վերադառնում...
    Սաքոն նրանց՝, Զարզանդի ու Գոհարի առաջնեկն էր...
    Պատկերացնում եմ , թե ինչ անհամբերությամբ են սպասել Սաքոյի ծննդին ուստա Վանոն ու Վարսենիկ մայրիկը, սրտի ինչպիսի զարկերով ու անհանգստությամբ են սպասել Զարզանդն ու Գոհարը: Ինչ հույսերով ու ինչ խանդավառությամբ, ինչ ուրախությամբ ու երջանկության զգացողությամբ...
    Եվ հաճախ եմ պատկերացնում՝, թե ի՞նչ վիճակում են հայտնվել նրանք այդ անսպասելի հարվածը ստանալուց հետո: Անմիջապես Սաքոյի ծննդից հետո, ինչպե՞ս են ընդունել ծնունդը ընդունող բժշկի այն հայտարարությունը՝, որ նորածինը թուլամիտ է, այսինքն մտավոր հետամնաց, իսկ ոմանց ունեցած պատկերացմամբ՝ դեբիլ: Այս վշտի ու զգացած ցավի ահագնությունը իրապես կհասկանան միայն այն ծնողները, որոնք ունեցել են նմանատիպ օրինակ: Դեռատի ծնողներին տեղեկացրել են, որ նրանք իրավունք ունեն հրաժարվելու նորածնից, որից հետո երեխայի խնամքը իր վրա է վերցնում այսդիսի երեխաների համար նախատեսված մանկատունը, որտեղ ավելի լավ կլինի թե երեխայի համար, և թե ծնողների: Որ այնտեղ մասնագետները ավելի լավ գիտեն նման երեխաների հետ վարվելաձևը, նրանց դաստիրակելու և հնարավորինս կրթություն տալու մեթոդները...
    Բայց լինելով ավանդապաշտ մարդիք, Սաքոյի, թե տատն ու պապը, թե երիտասարդ հայրն ու մայրը, չեն համաձայնել: Մտածել են, որ այս էր մեր բախտը, այս էր ,,աստծու տվածը" ու տուն էին բերել ոչինչ չկասկածող Սաքոյին...
    Նորածնին տրված բժշկական եզրակացության մասին չէին ասել ոչ բարեկամներին և ոչ էլ հարևաններին: Եվ պատկերացնում եմ հարևանների զարմանքը, որոնք սպասում էին ուստա Վանոյի ,,աչքալուսանքին", նրա առատաձեռն հյուրասիրությանը, իր ձեռքերով պատրաստած անուշաբույր գինու համտեսմանը... Ոչ, Սաքոյի գալուստը հանդիսավորությամբ չնշվեց: Ոնց տարօրինակ էր ինքը, նույնքան տարօրինակ էլ եղավ նրա մուտքը այս օտար ու նրա համար անհասկանալի աշխարհ: Նա չարժանացավ իր նման /կամ, ոչ այդքան նման/ մյուս առաջնեկների բախտին, որոնց գալուստը նշվում է առանձին հանդիսավորությամբ, ,,շախով-շուխով", զուռնա-դհոլով ու...
    Բայց հայր ու տղա երևի այդ օրը խմեցին Սաքոյի տուն գալու կապակցությամբ ու հույս տվեցին իրար, որ բժիշկները կարող են և սխալվել: Կամ էլ. ,,Աստված մեծ ա, տղա ջան, բալքիմ մի լուս ու ճար լինի..."...
    Բայց, ավա՜ղ... Տարին տարվա վրա երևում էր Սաքոյի ,,ոչ սովորական" երեխա լինելու տխուր փաստը: Սաքոն լաց չէր լինում, / ասում էին նա ծնվելուց էլ չէր լացել, որին ես ինքս չէի հավատում/ , չէր ջոկում թացն ու չորը, / այսինքն տակը թրջել կամ կեղտոտել, բայց սա միայն մանկահասակ տարիքում/, չէր զգում քաղցը, բացարձակ անտարբեր էր դեպի ամեն տեսակ խաղալիքները, քայլեց ավելի շուտ քան նորմալ երեխաները / էլի թող ների ինձ Սաքոն/ , բայց խոսեց շատ ավելի ուշ, եթե իհարկե դա կարելի էր խոսել անվանել...
    Տանեցիների՝, ավելի շատ տատի ու պապի մխիթարությունը այն էր, որ նա ճանաչում էր ընտանիքի անդամներին, տարբերում ու դասակարգում էր նրանց: Աշխույժ էր, բայց ոչ չար:Ճիշտ է, տգեղ էր՝, գույնը սովորականից ավելի թուխ, բայց հայացքը շա՜տ բարի էր ու ժպտուն:
    Նրան հասկանալի պատճառներով մանկապարտեզ չէին տարել, այնպես որ Սաքոն իր ժամանակի համարյա թե ամբողջ մասը անցկացնում էր տատի ու պապի հետ: Դե սեփական առանձնատուն էր իր փոքրիկ տնտեսությունով՝, ինչպես արդեն ասեցի՝, բաղկացած փոքր պարտեզից, (որտեղ Վարսենիկ մայրիկը գեղեցիկ վարդեր ու գեորգինաներ էր աճեցնում), լավ մշակված խաղողի այգուց, (որտեղ մի քանի տանձենիներ ու մի ընկուզենի կար) և հավաբնից:
    Այնպես որ տատն ու պապը միշտ ,,մի գործ" ունեյին անելու: Իսկ Սաքոն մեկ պապի շալվարից կախված, մեկ տատի փեշից բռնած, ոտքի տակ ընկնելով քաշ էր գալիս ու կամաց-կամաց ծանոթանում իրենց տանն ու նրա ,,հոգսերին": Սաքոյի ,,դուրս" գալուց քիչ ժամանակ էր անցել, երբ տատն ու պապը զգացին իրենց ,,մտավոր հետամնաց" թոռնիկը (որքան էլ զարմանալի է), շատ շուտ յուրացնում է իրենց անելիք տնային գործերը: Եվ ոչ միայն յուրացնում է, այլ մյուս անգամ փորձում է նույնիսկ առաջ անցնել պապից ու տատից:
    Տատը վերցնում էր ցնցուխը՝ (պարտեզը ջրելու համար), Սաքոն արդեն վազելով ջրի ծորակն էր բացում, հիշում էր հավերին՝, Սաքոն վազում էր առաջին հարկաբաժին ու բացելով գարու պարկը, գարի էր լցնում թասը: Տեսնում էր պապին այգում՝, մեծ ոգևորությամբ ու վազելով կամ բահն էր քաշ տալիս այգի կամ ծառերի մկրատը: Եվ այս ամենը անում էր մեծ բավականությամբ, աննկարագրելի հրճվանքով և լոկ իրեն հատուկ գոհություն ու ուրախություն արտահայտող բացականչություններով:
    Երեկոյան ծնողների տուն գալուն պես, տատն ու պապը ուրախ-ուրախ պատմում էին նրանց Սաքոյի ,,աչքաբացության" ու ,,հաջողությունների" մասին: Զարզանդն ու Գոհարն էլ էին ուրախանում, բայց նրանց ուրախության մեջ պակսում էր տատի ու պապի ոգևորությունը...
    Անցնում էին օրերն ու ամիսները և Սաքոն դանդաղ, բայց ուշադիր ու հետևողական ծանոթանում էր իրեն շրջապատող աշխարհին, որը առայժմ շատ նեղ էր ու փոքր: Բայց եկավ այն ժամանակը, որ իր աշխարհի սահմանները արդեն նեղ թվացին Սաքոյին և նա ուզեց դուրս գալ:
    Դուրս գալ երկաթե դարպասների այն կողմը՝, որտեղ ամեն օր անհետանում էին և հենց այնտեղից էլ նորից հայտնվում էին հայրն ու մայրը, որտեղ հաճախ ( թեկուզ և կարճ ժամանակով) դուրս ու ներս էին անում տատն ու պապը, որտեղից հաճախ ուրիշ մարդիք էին գալիս նրանց տուն ու նույն այդ կողմ էլ հեռանում էին: Եվ վերջապես՝, որտեղից հաճախ Սաքոյին անծանոթ ձայներ էին լսվում և ինքը՝, Սաքոն, ոչինչ չգիտի դրանց մասին...
    Բայց սա ամենացավոտ հարցն էր ընտանիքի բոլոր անդամների համար:
    Սաքոյի ծննդից հետո, ճիշտ է, տանեցիները փորձեցին թաքցնել տհաճ փաստը, բայց հնարավո՞ր էր արդյոք... Այնպես որ կարճ ժամանակ հետո՝, թե բարեկամները, և թե հարևանները, գիտեյին Սաքոյի մասին...
    Պապն ու տատը դեմ չէին, որ իրենց թոռնիկին բակ տանեն ու ընձեռեն նրան այլ երեխաների հետ խաղալու ու շփվելու հնարավորությունը: Ասում էին՝, որ նա շատ ,,աչքաբաց" է ու ,,վռազից" հասկանում է, թե որն է լավ և որը՝ վատ: Որ՝, բարի է ու մի ,,մրջյուն անգամ չի տրորի", (այս մեկը հաստատ այդպես էր), որ սիրում է հավերին ու ճտերին, որ անգամ ծաղկներին է ,,մարդավարի" վերաբերվում (Սաքոն նույնիսկ բուսական աշխարհն էր նմանեցնում կենդանի արարածներին ), որ նա երբեք ուրիշ երեխաներին չի վնասի...
    Զարզանդն ու Գոհարը դեմ էին: Գոհարը մի կերպ զսպելով արցունքները ասաց. ,,Չէ..., չգիտեմ...
    Թող Զարզանդը ասի": Զարզանդն էլ հազիվ թաքցնելով հուզմունքը ասաց. ,,Չէ, դեռ շուտ է...":
    Նրանց կհասկանան իրենց բախտակից ծնողները: Այստեղ կա թե տհաճ զգացողություն, և թե վախ : Դե բոլորս էլ գիտենք թե ինչպիսին ենք մենք, կամ ինչքան վատը կարող ենք լինել: Զարզանդն ու Գոհարը շատ են հանդիպել՝ երեխեքի մի փուչ արարքից իրար հետ վիճող ու կռվող հարևանների: Իսկ կռվի ժամանակ ,,խնձոր չեն բաժանում": Հնչում են հայհոյանքներ, տրվում են մականուններ, համեմվում՝ ածականներ.
    ,,Էդ ձեր կատաղած շանը ձեր հայաթում կապեք...", կամ. ,,Ձեր անտերին տիրություն արեք...",
    ,,Էդ խելառի տեղը գժանոցն է..", ,,Ոնց որ դեբիլ լինի, անհաջող ծնունդ..."...
    Այո՜... Մենք կարող ենք շա՜տ վատը լինել, մենք կարող ենք կյանքի համար շա՜տ վտանգավոր վիրավորանքներ հասցնել, մահու չափ դառը, կրակի պես այրող ու... Մենք մեզ լավ գիտենք:
    Այս տեսակ վիրավորանքները նույնիսկ առողջ երեխայի ծնողներին կարող են գցել սարսափելի վիճակի մեջ, ուր մնաց թե՝ Սաքոյի... Եվ հետո՝, մեղավոր լինի Սաքոն թե չէ, միևնույնն է, ,,կուժն ու կուլեն" նրա գլխին է կոտրվելու...
    Այսպես էլ փակվեց հարցը՝, Սաքոյին ,,վաղաժամկետ" իր ,,բանտից" դուրս թողնելու մասին:
    Բայց Զարզանդն ու Գոհարը աշխատում էին և օրվա մեծ մասը տանը չէին: Այնպես որ...

    շարունակությունը վաղը, կամ...
    Վերջին խմբագրող՝ KiLa: 30.04.2010, 02:17:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.04.2010), Chilly (30.04.2010), E-la Via (09.05.2010), Gayl (01.05.2010), Lion (30.04.2010), matlev (30.04.2010), My World My Space (30.04.2010), Nare-M (02.07.2010), Արևհատիկ (01.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, պարզ ու մարդկային: Տեսնենք շարունակությունն ինչ կլինի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (07.05.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Վերը նշված խոսակցության անմիջապես հաջորդ օրը՝, երբ Վարսենիկ մայրիկն ու ուստա Վանոն սովորականի պես ավարտել էին իրենց տնային գործերն ու նստած զրույց էին անում, Սաքոն՝, ,,անգործ ու պարապ մնալով", նորից սկսեց ի՛ր արդեն սովորական դարձած աշխատանքի պրպտումները. Համարյա քարշ տալով դեպի ջրի ծորակը հասցրեց դույլը, դրանով հասկացնելով տատին, որ բակը ջրջնքելու մտադրությունն ունի, բայց հանդիպելով տատի գլխի բցասաբար թափահարմանը, հրաժարվեց այդ մտքից: Հետո նույն կերպ հասկացրեց տատին, որ ուզում է ծաղիկները ջրել, քարշ տալոց ցնցուխը: Բայց ավաղ դա էլ կասեցվեց տատի գլխի բացսական շարժմամբ: Եվս մի քանի մնանատիպ փորձերից հետո Սաքոն համոզվեց, որ տանը այլևս գործ չկա անելու: Եվ կարծ ժամանակ հանգիստ նստելուց հետո, վեր կացավ տատի կողքից ու դիմեց դեպի երկաթյա դարպասներին կից, փոքրիկ երկաթյա դռնակը: Հասնելով դռանը Սաքոն մի քանի անհաջող փորձեր կատարեց այն բացելու ու հասկանալով, որ սա առանց պապի կամ տատի գլուխեկող գործ չէ, շրջվեց դեպի տատն ու պապը ու մի քիչ մեղավոր, մի քիչ խնդրողական դեմք ընդունելով նայեց նրանց: Պապը վեր կացավ տեղից ու նույնպես գնաց դեպի դռան կողմը: Տատը, հասկանալով ամուսնու մտադրությունը, նրա ետևից ցածր ձայնով ասաց.
    _ Աչքդ վրան պահիր,_ քիչ հետո էլ,_ ձեռքը բաց չթողնես,_ հուզմունքը հազիվ զսպելով ավելացրեց նա:
    Եվ արդեն հինգ տարեկան Սաքոն, առաջին անգամ, իր իսկական ծնողներից թաքուն ոտք դրեց իր համար անհասկանալի ու օտար այդ աշխարհը...
    Դա մի փոքրիկ զբոսանք էր իրենց տան շրջակայքում, պապի հետ, ձեռքը միշտ ամուր բռնած ու զարմանքից քար կտրած: Բերանը բաց այս ու այն կողմ էր նայում Սաքոն: Ամեն ինչ նոր էր, հետաքրքիր, անծանոթ ու անհասկանալի: Բայց անասելի մեծ եղավ Սաքոյի զարմանքն ու հիացմունքը, երբ նա իր նման փոքրիկ ու շատ երեխաներ տեսավ: Դա այն ժամանակ էր, երբ պապի հետ անցնում էին մանկապարտեզին կից նեղլիկ փողոցով: Ամբողջ զբոսանքի ժամանակ լուռ ու զարմացած Սաքոն հանկարծ անսպասելի աշխուժացավ, զարմանքը փոխարինվեց ցնծության աստիճանի հասնող ուրախության: Բաց չթողնելով պապի ձեռքը, մյուս ձեռքով սկսեց ողջունել երեխաներին ու գոռալ: Կանչում ու բարձր ծիծաղում էր, երբեմն նայելով ու երևի զարմանալով՝, թե ինչո՞ւ իր պապն էլ չի ուրախանում:
    Սաքոն ցնծում էր, որ ինքը մենակ չէ, որ աշխարհը լի է իր նման փոքրիկներով, և միաժամանակ փորձում էր տեղեկացնել նրանց, որ ինքն էլ կա, գոյություն ունի, ապրում է...
    Երեխաները հեռու էին և չէին տեսնում կամ լսում Սաքոյին, բայց դա այդքան էլ կարևոր չէր Սաքոյի համար: Նրա համար գլխավորը`, որ նրանք կային, որ ինքը մենակ չէր...
    Պապի վրա երևի ազդեց վերջին տեսարանը: Որովհետև մտածվածից մի քիչ ավելի շուտ որոշեց վերջացնել զբոսանքը, ու քայլերն ուղղեց դեպի տուն, իր ետևից համարյա քարշ տալով տանելով ամբողջ ժամանակ ետ-ետ նայող Սաքոյին...

    շարունակությունը մի քիչ հետո
    Վերջին խմբագրող՝ KiLa: 30.04.2010, 16:49:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.04.2010), E-la Via (09.05.2010), Gayl (01.05.2010), matlev (01.05.2010), My World My Space (30.04.2010), Nare-M (02.07.2010), Արևհատիկ (01.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Թողնենք Սաքոյին իր նոր աշխարհի ու նոր ձեռքբերումների հետ: Մենք անդրադառնանք նրա ընտանիքի մյուս անդամներին...
    Ես ասեցի, որ նրանց ընտանիքը բաղկացած էր ութ անդամներից, բայց ծանոթացրի նրանցից միայն հինգի հետ: Չէ, չմոռացա, ուղղակի մյուս անդամները դեռ չկային, դեռ լույս աշխարհ չէին եկել, ու չէին ուրախացրել ոչ Սաքոյին, ոչ նրա ծնողներին և ոչ էլ տատիկին ու պապիկին: Այստեղ չեմ կարող չնշել, որ չնայած մյուս երեխաների ընտանիք մուտք գործելուն, Սաքոն տատի ու պապի համար մնաց իրենց ,,պահած" ու սիրած թոռը:
    Սաքոյի ծննդից հետո՝, համարյա վեց տարի, Զարզանդն ու Գոհարը երեխաներ չունեցան: Ինչո՞ւ, չգիտեմ...Ոմանց կարծիքով՝ վախեցել էին, իսկ ոմանք էլ ասում էին, թե աստված չի կամեցել…Ինչևիցե: Բայց Սաքոյի ծննդից վեց տարի անց ծնվեց նրա քույրը՝, գեղեցիկ Վարսիկը, որին տատու պատվին Վարսիկ կոչեցին, իհարկե Վարսենիկը մի քիչ հարմարեցնելով ժամանակին:
    Հետո ծնվեց երկրորդ քույրը, ոչ պակաս գեղեցիկ Աստղիկը: Որին էլ հաջորդեց եղբոր ծնունդը: Եղբորը ուզում էին Պապի անվամբ կնքել, բայց պապը երևի այդքան էլ գոհ չէր իր անունից: Այնպես որ կտրականապես հրաժարվեց ու թույլ չտվեց որդուն նման բան անել: Փոքրիկ եղբայրիկին տվեցին Վահան անունը...
    Սաքոն՝, մինչև քրոջ ծնունդը, արդեն որոշ ,,առաջխաղացումներ" էր գրանցել: Դրանք էին. որոշակի բառապաշարի յուրացումը, պարզ նախադասություններ կազմելը, և որ ամենակարևորն է, երկաթյա փոքրիկ դռնակով ինքնուրույն ,ներս ու դուրս" անելու ,,վաստակված"
    իրավունքը: Ինչու եմ ասում վաստակվա՞ծ... Որովհետև սկզբից տատի կամ պապի ,,աչքը միշտ վրան էր", ու հազիվ թե Սաքոյին մենակ թողնեյին դռանը մոտենալ: Վախենում էին՝, որ հեռու կգնա ու չի գտնի ետդարձի ճանապարհը (ասսինքն կկորի), որ ավտոմեքենայի ,,տակ կնկնի", կամ գուցե վախեցնի ու կռվի բռնվի հարևան երեխաների հետ... Բայց երկար հետևելուց հետո համոզվեցին, որ անհանգստանալու կարիք չկա:
    Եվ իրոք չկար: Սաքոն իրենց երկաթյա դարպասներից հեռու չէր գնում: Կանգնում էր դռան առջև ճիշտ պապի պես, (զգաստ, ձեռքերը ետևում), ու զննում ,,դրսի աշխարհը": Նայում էր անց ու դարձ անող մարդկանց, երեխաներին: Շատ զգույշ էր անցնող ավտոմեքենաներից (որոնք այդքան էլ շատ չէին) ու հարևանի երեխեքի հետ էլ կռվի չէր բռնվում: Զարմացած ու ժպտացող աչքերով հետևում էր նրանց մանկական խաղերին, երբեմն ծիծաղում ու բացականչություններ անում, որը՝, ինձ թվում է խրախուսման յուրահատուկ ժեստ էր այս կամ այն լավ խաղացող երեխային, բայց՝ ոչ ավելին...
    Փոքրիկ Վարսիկի ծնունդը, ինչ խոսք, շատ ուրախացրեց Սաքոյի ընտանիքի անդամների: Միայն թե, սկզբից շատ էին անհանգստանում ու զգուշանում Սաքոյից: Նրա անսահման մեծ ուրախությունը, անընդհատ նորածնի շուրջ բոլորը պտտվելը, հնարավորինս նրա մոտ երկար ժամանակ գտնվելու ցանկությունը պետք է որ շատ ուրախացներ ուրիշ ծնողների, բայց՝, ոչ Սաքոյի: Հասկանալի պատճառներով նրանք զգուշանում ու անհանգստանում էին: Երբեմն էլ մեկը մյուսին հարցնում.
    _Կարո՞ղ է մի վնաս տա...
    _ Ինչ իմանաս, հարկավոր է ուշադիր լինել:
    Ի երջանկություն նրանց, Սաքոն բոլորովին էլ վտանգավոր չէր, ( դա պարզ էր արդեն հետո): Նա շատ ու շատ էր սիրում իր ընտանիքի փոքրիկ անդամին: Իսկ գրկել կամ համբուրելուց, անում էր դա այնպիսի ընդգծված զգուշությամբ, գորովանքով, այնպես քնքուշ, որ կասկած անգամ չէր կարող լիներ նրա ,,վնասի" մասին:
    Ընտանիքը համալրող մյուս երկու անդամների գալուստն էլ Սաքոն դիմավորեց ցնծությամբ ու իրեն հատուկ խանդավառությամբ: Իսկ Գոհարն ու Զարզանդը էլ չանհանգստացան, թե Սաքոն կարող է վնասել փոքրիկին: Նրանք արդեն հաստատ համոզված էին, որ Սաքոն երեխեքին վնաս տվող չի: Եվ ընդհանրապես, Սաքոն ընդունակ չէ վնաս տալու, նա փորձում է միայն օգնել, այդպիսին է նրա աշխարհը, այդպիսին է նրա տեսակը...
    Անցնում էին տարիները: Մեծանում էր Սաքոն: Նրա հետ ,,մեծանում" էր նաև իր յուրօրինակ ու անհասկանալի աշխարհը, այդ աշխարհում նրա ունեցած ,,հոգսերն ու անելիքները"...
    Պապն ու տատը գնալով ծերանում էին, ավելի շուտ հոգնում, ավելի քիչ բան հասցնում: Այնպես որ Սաքոն ստանձնել էր պապի ու տատի պարտականությունները, տնային գործերը: Այդ տարիներին, չգիտես ինչու՞, Սաքոյին նմանեցնում էի Րաֆֆու ,,Սալբի" վեպի հերոս Խլվլիկին, ուրիշ բան չմտածեք խնդրում եմ, զուտ աշխատելու ու աշխույժության տեսակետից.
    Առավոտ վաղ վեր էր կենում, ջրջնքում բակն ու աստիճանները: Անմիջապես հետո՝, վազում էր հավաբուն, կերակրում ու ,,բաց անում"
    հավերին, հավաքում ածած ձվերը ու շտապով ետ գալիս: Մինչև տեղավորում էր ձվերը, ջրջնքած ջուրը ,,փոշին արդեն ջանը քաշած" էր լինում (այդպես ասում էր տատը), և Սաքոն վերցնելով ավելը ուշադիր ու արագ ավլում էր աստիճաններն ու ամբողջ բակի տարածքը:Վերջացնելուց հետո լվացվում էր ու շտապում խանութ՝, հաց, կաթնամթերք ու էլի ինչ որ գնումներ կատարելու (ինչ որ նախօրոք գրած կլինեյին տանեցիները ցուցակի մեջ): Այ սա Սաքոյից երբեմն շատ ժամանակ էր խլում, որովհետև նա երբեք անտարբեր չէր կարողանում անցնել ,,բեռնավորված" տատիկների ու մայրիկների կողքով: Նա օգնում էր բոլորին, ինչքան կկարողանար, և... ամեն օր:
    Իսկ տատիկների ու կանանց արդեն ձևական դարձած ,,վայ Սաքո ջան մենք կտանենք, պետք չի"-ն, գրեթե չէր լսում: Քայլում էր շատ արագ ու կարծես երբեք չէր հոգնում: Գիտեր բոլորի տները, ու չէր սպասում նրանց ում օգնում էր: Ինքը արագ-արագ հասցնում էր տոպրակը տուն, դնում էր այն դռան առաջ ու նունպիսի արագությամբ՝, ինչպիսի որ հայտնվել էր՝ հեռանում: ,,Բարեգործական միսիան" ավարտելուց հետո շտապում էր տուն: Տեղավորում գնումները և անցնում էր պարտեզի ու այգու գործերին: Այգում ու պարտեզում շատ գործ չէր լինում: Սաքոյի ամենօրյա բարեխիղճ խնամքը կասեցնում էր մոլախոտերի կամ այլ պարազիտների առաջխաղացումը այգում կամ պարտեզում: Այստեղ էլ կատարելով որոշ անհրաժեշտ միջոցառումներ, տուն էր գալիս, ,,մի կտոր" հաց ուտում ու հենց ընթացքից ասում.
    _Ես գնացի...
    Սաքոյին ոչ տատը, ոչ պապը, արդեն երկար ժամանակ էր, որ չէին հարցնում թե. ,,Ո՞ւր ես գնում...": Որ հարցնեյին էլ պատասխանը մեկն էր. ,, Գործ ունեմ..." և վերջ: Նա շատ քիչ էր խոսում, խիստ անհրաժեշտ պահերին: Իսկ թե որո՞նք էին այդ խիստ անհրաժեշտ պահերը, ոչ մեկ չգիտեր: Ուղղակի տարիները բացառում էին Սաքոյի անզգույշ արարքի հավանականությունը: Նա վեճի ու կռվի մեջ չէր ընկնում: Իսկ երբ վիճող կամ կռվող մարդիք էր տեսնում, անմիջապես թեքում էր ուղղությունը ու արագացնում էր առանց այդ էլ սովորականից արագ քայլերը: Նրան բարկացնել կամ ,,հունից հանելն՛ էլ հեշտ գործ չէր: Չնայած այդպիսի փորձեր անողներն էլ շատ չէին (նրան ճանաչում էր ողջ թաղը): Պատահում էին փոքր տարիքի չարաճճի երեխաներ, որոնք Սաքոյին բարկացնելու կամ նյարդայնացնելու նպատակով, նրա ետևից ,,Գիժ Սաքո" էին կանչում ու երբեմն քարեր շպրտում, բայց Սաքոն սառն ու անտարբեր էր նման գործողությունների նկատմամբ, նույնիսկ երբ նետված քարերը հասնում էին նպատակակետին ( չեմ հավատում, բայց ասում էին, որ նա ցավ չի զգում): Բայց այսպիսի դեպքերի հավանականությունն էլ մեծ չէր, որովհետև սա նկատող յուրաքնչյուր ոք սաստում էր չար երեխեքին ու կանխում նրանց հետագա գործողությունները...
    ...Ու գնում էր Սաքոն վայելելու տարիներով վաստակված ,,զբոսանքի" հաճույքը...
    Որքան ինքն էր ուրիշ ու տարբեր մեզանից, այնքան էլ նրա զբոսանքներն էին տարբեր մեր զբոսանքներից...
    Իրեն հատուկ արագ քայլքով շրջում էր Սաքոն թաղի բոլոր փողոցներով, մտնում ու ելնում բոլոր փակուղիները: Ծանոթ կանայք ու տատիկները կանչում էին.
    _ Սաքո ջան, արի մի կոնֆետ տամ...
    _ Սաքո ջան հենց նոր գաթա եմ թխել, արի կեր...
    Բայց ասեմ, որ այս ու նման տիպի ոչ մի առաջարկ չէր գայթակղում Սաքոյին: Ուշադիր զննելով շուրջ բոլորը, ետ էր դառնում ու հազիվ արտասանելով իր երկու բառը՝, ,,չէ, գործ ունեմ..."-ը, հեռանում:
    Թաղի զվարճասեր տղաներից շատերն էին փորձում կանգնեցնել Սաքոյին ու մի քիչ զրուցել հետը: Չէ, ոչ ծաղրելու նպատակով, հենց էնպես, բայց դա քչերին էր հաջողվում, այն էլ շատ կարճ ժամանակով: Չէ որ Սաքոն միշտ գործ ուներ:
    Հիմնականում նրանց բոլորին հոտաքրքիր էր, Սաքոն իրենց չանաչու՞մ էր, թե՞, ոչ: Իսկ Սաքոն շատերին էր ճանաչում, բայց չգիտեր ոչ մի հատուկ անուն: Նրա աշխարհում մարդկանց տարբերելու այլ համակարգ էր գործում, այնտեղ հատուկ անուններ գոյություն չունեյին:
    Եվ շատերի հարցերը հենց սրան էլ վերաբերում էին.
    _ _ Սաքո, դու ինձ ճանաչո՞ւմ ես:
    __ Հա բա, _ որը նշանակում էր. ,,այո, իհարկե":
    __ Դե ասա անունս ի՞նչ է, __ պոկ չէր գալիս հարցնողը:
    __ Քո մեծ պապան ակնոց ունի, քո պապան կարմիր ավտո,_ հազիվ արտաբերելով բառերը (օգտագործելով ձեռքերը) ասում էր Սաքոն, որը նշանակում էր. ,,ես քեզ լավ եմ ճանաչում, զահլես մի տանի", և մի կերպ ճեղքելով հետաքրքրասերների պատնեշը դուրս էր պրծնում ու ,,ես գործ ունեմ" ասելով հեռանում:
    Հիմա գուցե դու էլ հարցնես հարգելի ընթերցող, թե ի՞նչ գործ ուներ Սաքոն, ո՞ւր էր շտապում, ի՞նչ էր փնտրում արդեն հազար անգամ ,,չափչփած" փողոցներում...
    Սաքոն գործ չուներ... Սաքոն այն փնտրում էր...
    Ում տեսներ մի բան քաշ տալիս, անպայման ընկերակցում էր: Ով փայտ կոտրատելիս լիներ՝ Սաքոն կողքին էր: Ով որոշել էր թարմացնել տան պատերը ու դրա համար բետոնե շաղախ էր պատրաստում, Սաքոն այնտեղ էր: Ով որոշել էր վերանորոգել տունը կամ ցանկապատը, Սաքոն նրա համար առաջին օգնականն էր: Ոմանց սկզբից թվացել էր, թե Սաքոն նպատակ ունի այդ կերպ փող աշխատի, բայց հետո բոլորն էլ հակացան, որ այդպես չի: Սաքոն նույնիսկ փողը չէր տարբերում: Խանութի պարզ գնումներն էլ կատարում էր նախօրոք գրված ու հաշված գումարներով: Հրաժարվում էր ուտելիքից, քաղցրավենիքից: Իսկ երբ գործն ավարտվում էր, չլսելով տանտերերի հորդորները շտապ հեռանում էր ասելով իր հազիվ հասկանալի ,,գործ ունեմը":

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.05.2010), E-la Via (09.05.2010), Gayl (01.05.2010), matlev (01.05.2010), Nare-M (02.07.2010), Արևհատիկ (01.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մասնակցում էր թաղի բոլոր հյուղարկավորություններին: Հարազատների ձեռքը չէր սեղմում (ինչպես ընդունված է ցավակցել), բայց անպայման տուն էր մտնում ու մի քանի պոպե ուշադիր նայում էր հանգուցյալին: Լոկ իրեն հայտնի ձևով հրաժեշտ էր տալիս հանգուցյալին ու սկսում իր ակտիվ մասնակցությունը թաղման արարողության համար նախատեսված աշխատանքներին ( թաղի այս ու այն կողմից նստարաններ ու սեղաններ տեղափոխել, կահ կարասի բերել, դասավորել և այլն...): Բայց թաղման թափորի հետ ոչ գերեզմանատուն էր գնում և ոչ էլ հոգեհացի նստում, ինքը այդքան ժամանակ չուներ, ինքը ,,գործ ուներ"...
    Այդպիսին էր մեր Սաքոն, ոչ օգնելուց էր հարցնում, ոչ էլ շնորհակալության սպասում... Բայց որտեղ էլ լիներ, ինչ աշխատանք էլ անելիս լիներ, մութը ընկնելուց մոտ մեկ ժամ առաջ պետք է անպայման տանը լիներ: Տանը նա իրոք գործ ուներ անելու: Նորից պարտեզն էր աչքի տակով անցկացնում, պտտվում էր այգում, մութն ընկնելուց էլ մի քիչ առաջ կերակրում ու բույնն էր անում հավերին:
    Եվ մութն ընկնելու հետ, մեր Սաքոն պարկում էր քնելու...
    Այս էր մեր Սաքոն, սա էր նրա առօրյան, այսպիսին էր նրա կացույթաձևը, նրա գոյավիճակը: Այսպիսին էր նրա գիտակցության արդյունքը, նրա աշխարհը: Ինչ որ բան անելու մեջ էր տեսնում իր կյանքի իմաստը, իր լինելու արդարեցումը...

    Բայց գարնանային մի գեղեցիկ առավոտ մեր փոքրիկ թաղը ցնցվեց լսելով Սաքոյի ,,կատաղելու" լուրը...
    Ոչ ոք լուրջ ոչինչ չգիտեր, միայն ասում էին.
    __ Գիտե՞ք, Սաքոն կատաղել է, __ և կամ.
    __ Լսե՞լ եք, Սաքոյին գժանոց են տանում:
    Մի մասը հավատում էր, ասելով. ,,դե մի օր պետք է լիներ, հվանդ տղա էր...", մի մասը զարմանում էր, մի մասն էլ ուղղակի չէր հավատում, ասելով. ,,ախ նա մրջյուն անգամ չի տրորի...": Ավելի հետաքրքրասերներն ու ընտանիքի մոտ մարդիք, հավաքվել էին Սաքոյենց տան դիմաց, հասկանալու համար թե ի՞նչ է պատահել:
    Երկաթյա դարպասների մոտ կանգնած էր հոգեբուժարանի շտապ օգնության ավտոմեքենան: Հատուկ խումբ էին ուղարկել ,,կատաղի" ու ,,դժվար հիվանդին" տեղափոխելու համար: Այնտեղ էր նաև մեր թաղային տեսուչը՝, որը Սաքոյի հորը ինչ որ թղթեր էր ցույց տալիս, որոնք հավանաբար հանել էր թևի տակ դրված կաշվե պայուսակից:
    __ Ընկեր կապիտան ջան, ախար նա շատ անշառ է, նա վատ բան անող չի, __խեղճ, անզոր ու աղաչական տոնով կմկմում էր Զարզանդը:
    __ Այ մարդ, հո բանտ չեն տանում, հիվանդանոց է էլի: Մի քիչ կպարկի, կհանգստանա, կգնաս կխոսես դուրս կգրեն, __համոզիչ ու բանիմաց մարդու նման խորհուրդ էր տալիս տեսուչը:
    Նրանց մոտեցավ նաև շտապ օգնության բժիշկն ու դիմեց Զարզանդին.
    __ Դուք մի անհանգստացեք, մեզ մոտ նորմալ պայմաններ են: Մի քիչ կպարկի, կհանգստանա ու տուն կգա:
    __Բայց ախար բժիշկ ջան, ինչի՞ համար,__նորից խնդրելու նման հակառակվում էր Զարզանդը:
    __Այ մարդ,__արդեն մի քիչ ջղային ու պաշտոնական տոնով կտրեց նրան տեսուչը,__ բողոք կա: Մարդու երեխեն մարմնական վնասվածքներով հիվանդանոցում պարկած է, հասկանու՞մ ես: Իսկ դու էստեղ կասես ինչի՞ համար հա ինչի՞ համար:
    Հիշում եմ թե ինչ ընկճված էր Զարզանդը, ինչպիսի օգնություն ակնկալող հայացքով էր նայում նա դեպի հավաքված բազմությունը, կարծես խնդրում էր բոլորին միջամտել, ասել, որ մեր Սաքոն կատաղած չէ, որ մեր Սաքոն դա Մեր Սաքոն է...
    Բայց ավաղ, ոչ մեկ չէր համարձակվում խառնվել խոսակցությանը: Զարզանդը անհանգիստ ու նյարդային շարժումներով դես ու դեն էր անում : Հետո՝ մի վերջին անգամ էլ ցուցադրելով իր անզորությունը, ավելի շատ բազմության կողմը նայելով ասաց.
    __Որ հիվանդ է կուժն ու կուլեն իր գլխին պիտի կոտրվի հա՞: Անմեղ-մեղավոր չկա՞...
    Իհարկե չկար Զարզանդի ուզած արդարությունն ու ողջախոհությունը: Կար Սաքոն, կար տուժած երեխան, կար բողոք՝, համաձայն որի Սաքոն ,,կատաղած" հարձակվել ու մարմնական վնասվածքներ է հասցրել վերոհիշյալ երեխային: Չկար գործի քննություն, չկար վկաների ցուցմունքներ, չկար դրդապատճառ...
    Ասենք ինչ դրդապատճառի մասին կարող էր խոսք լինել՝, եթե Սաքոն հիվանդ մարդ էր, ու կարող էր հենց այնպես ,,կատաղել": Բժիշկը այդպես էլ ասաց.
    __ Պատահում է, առաջին դեպքը չի...
    Այնպես որ կամաց-կամաց կոտրվեց Զարզանդի անարդյունք դիմադրությունը: Եվ երբ տեսուչը հատուկ խմբին նշան արեց, որ Սաքոյին բերման ենթարկեն, Զարզանդը կանգնեցրեց նրանց ու կոտրված ձայնով ասաց.
    __ Ես կբերեմ... Նրան պետք չի ուժով տանել, նա շատ խելոք հիվանդ է...
    Մի տաս րոպեյից Զարզանդն ու Սաքոն դուրս եկան տանից: Նրանց ետևից դուրս եկավ ողջ ընտանիքը: Կանայք արտասվում էին, իսկ տղամարդիք լավ կլիներ, որ նույնպես արտասվեյին: Ողջ ընտանիքի անդամների՝ կսկիծ, ցավ, բողոք, անզորություն ու վիրավորանք արտահայտող հայացքների ներքո, զարմացած ու երևի առաջին անգամ վախեցած Սաքոյին տարան... Տարան ,,կատաղած" Սաքոյին ու խոստացան ետ բերել մեր Սաքոյին....
    Սաքոյին ճանապարհելուց հետո միայն ,,արթնացավ" մեր թաղը: Հարցը գլուխ բարձրացրեց, կենդանացավ, շունչ առավ, դարձավ Սաքոյի
    ,,գործ ունեմը",( որը մեր բոլորի գործն էր), դարձավ անմեղ ու ժպտուն Սաքոն ու մտավ բոլորի տները, բոլորին տալով նույն հարցը.
    __ Բա դուք ի՞նչ գործ ունեք, ո՞րն է ձե՛ր գործի անունը...
    Ու սկսեցին հարց տալ մեկ-մեկու. ,,Ինչո՞ւ, ո՞վ, ե՞րբ, ինչի՞ համար..." և այլն:
    Մարդիք հասկացան, որ պետք չէր մի կողմ քաշված ,,թամաշա" անել: Պետք էր միջամտել, պետք էր գոնե կարծիք հայտնել, կամ գոնե հարցնել, թե ու՞մ վրա վերջ ի վերջո կատաղեց ամբողջ կյանքում կատաղության նշան ցույց չտված Սաքոն:
    Չգիտեմ... Բայց որ մեր թաղը ճաշակեց չմարսվող մեղքի իր բաժինը, դա հաստատ այդպես էր:
    Նույն երեկոյան արդեն կաին բոլոր հարցերի պատասխանները: Պարզվեց, որ Սաքոն բոլորովին էլ չի կատաղել, որ նա մատով անգամ չի դիպել վերոհիշյալ տուժող երեխային, որ բողոքն էլ մի Բ-ի տղայի բողոք է (տուժվածի հոր):
    Երեք ,,շան լակոտներ", փորձել էին ծառից կախել ու սպանել մեկ ուրիշ շան լակոտի, (թաղին կից փոքրիկ անտառակում): Սաքոն թարսի նման իր ,,զբոսանքի" ժամանակ անցնելիս էր եղել ու նկատել: Հասկանալով նրանց մտադրությունը վազել էր դեպի նրանց կողմը, հուսալով փրկել շնիկին: Դեպի իրենց կողմը վազող՝, բարկացած ու այլայլված Սաքոյին տեսնելով, ,,շան լակոտները փախել էին, որոնցից մեկը փախչելիս ընկել էր ու կոտրել ոտքը: Սաքոն արձակելով ծառից կախված շնիկին, նույնիսկ փախնողների կողմը չնայելով, տուն էր վերադարձել, իր հետ տուն տանելով իր փրկած արարածին... Ահա և ողջ եղելությունը:
    Բայց եղածն արդեն եղել էր, և ավելորդ էին ամեն տեսակ որակումները:
    Սաքոյի վերադարձը հանդիսավորությամբ չնշվեց (չորս ամիս անց), բայց շատերին ուրախացրեց...
    Ես հանդիպեցի Սաքոյին նրա վերադարձի չորրորդ օրը: ,,Հանգստացած" Սաքոն բոլորովին նման չէր ,,կատաղած" կամ ուղղակի մեր Սաքոյին: Սիրտս կտոր-կտոր եղավ... եվ իմ ներսում ինչ որ մեկը իսկական կատաղած ու խելագարված գոռում էր.
    __Ետ տարեք ձեր ,,հանգիստ" Սաքոյին ու վերադարձրեք մեզ, Մեր Սաքոյին, կատաղած Սաքոյին...
    Նա էլ չէր զբոսնում, էլ գործ չուներ... Քայլում էր դանդաղ, կրունկները քստքստացնելով: Չկար նաև ժպիտը, իրեն հատուկ ու անբաժան ժպիտը: Հանգած էին միշտ ինչ որ բան փնտրող աչքերը...
    Ահավոր էր տեսնել նրան այդքան ,,հանգիստ":
    Լավ ,,հանգստանալուց" հետո ( փառք աստծո), Սաքոն երկար չապրեց: Վրաերթի ենթարկվեց ու ճանապարհվեց ուրիշ աշխարհ, թողնելով մեր թաղը դառը, կուլ չգնացող մեղքի զգացողության հետ...

    Իսկ ես, ճիշտն ասած մի քիչ նույնիսկ ուրախ էի, որ նա երկար չապրեց իր նոր կերպի մեջ:
    Ու բացի այդ, հասկացա ինձ միշտ մտահոգող աստվածաշնչյան դարձվածքի իմաստը. ,,երանեկ հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի արքայությունը..." :
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2013), Chilly (01.05.2010), E-la Via (09.05.2010), Gayl (01.05.2010), matlev (01.05.2010), My World My Space (01.05.2010), Nare-M (02.07.2010), Yeghoyan (09.05.2010), Արևհատիկ (01.05.2010), Դեկադա (13.05.2010), Մարկիզ (13.05.2010), Միքո (01.05.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    KiLa լավն էր:Շնորհակալ եմ:

  12. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ շնորհակալ, շատ ուրախ եմ, որ դուր եկավ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (03.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ասում են, թե
    Հեղինակ՝ ԱնոՍ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.09.2011, 17:06
  2. Կանցնի... Սա էլ կանցնի...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 210
    Վերջինը: 02.08.2009, 01:28
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 22.11.2008, 03:28
  4. Ասում են “Շունը Մարդու Բարեկամն է”… ՞
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.05.2008, 01:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •