Հարգելի Վիշապ ջան, հերթով փորձեմ պատասխանել քո հարցերին:
1. Ինչ է Rammer ? Մենք ընկերներով ռոք խումբ ունենք անունը RammersProg: Ես այդ խմբի երգիչն եմ:
Այս անունը պատահական չէ ընտրված: Մենք ` խմբի անդամներս կարճ մեզ անվանում ենք Rammer-ներ: Թեև
"rammer" բառը ուղիղ թարգմանաբար նշանակում է կվալդ,

, բայց բառի գեղարվեստական թարգմանությունը և խմբի անվան հետ տրամաբանական կապը "Rammer" բառին լրիվ այլ իմաստ է տալիս:

2. Ինչի եմ հենց այս ֆորում մտել?
Մինչև մտնելը շատ կարդացել եմ այստեղի քաղաքական թեմանրով գրառումները: Այստեղ կան խելացի մարդիկ, որոնց կարծիքը ես կուզենաի լսել այս հարցի շուրջ:
3. Ինչի կոնկրեը հենց այս հարցը?
Կպատասխանեմ քո բառերով "Իսկ իրենց մնալը դա մեր ժողովրդի մահն է չնայած և դանդաղ"... Իսկ եթե ավելի անկեղծ, այո իմ համար այս պահին ավելի հրատապ ու կարևոր հարց չկա: Բայց շատ ավելի ծավալուն թեմա է...
4. Ես ոչ կոնկրետ ժամ եմ հարցրել, ոչ` տեղ: Բայց, եթե գիտես ասա, իսկականից շատ պետք ա

Ուղակի ուզում էի իմանալ ինչ կարծիքներ կան, ինչ սցենարներ կառաջարկվեն...իրական...
5. Փաստորեն դու բացառում ես առանց բռնության իշխանափոխությունը...Այսինքն այս առումով համախոհներ ենք
P.S. Մաթեմատիկական ճշտությամբ չէ, բայց գիտեմ կոնկրետ սցենար, որ կարելի է իրականացնել: Եվ որը կարծում եմ կբավարարի նաև կոնգրեսին, այսինքն ` առանց ապստամբության: Բայց այստեղ ևս բռնությունը անխուսապելի է...

Էջանիշներ