Այո, անպայման:
Ոչ, չեմ կարծում:
Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:
Հարգելի Fabolous,
1. Առաջին անգամ եմ մարդ հանդիպում, որ խորհուրդի կարիք չունի...
2. Չես կարծում արդյոք դու, որ նա ով քաղաքականւոթյան մեջ առաջնորդվում ա հավատալ կամ չհավատալով միշտ լինում ա խաբվածների մեջ?
3. Լևոնական թե հակալևոնական` դու Լևոնի P.R, -ն ես անում: Ու հաշվի առնելով երկրում այսօրվա քաղաքական իրավիճակը, շատ վիճելի է` նրա մասին վատը թե լավը ասելով կարելի ավելացնել նրա ժողովրդականությունը...
4. Քանի որ դու խորհուրդի կարիք չունես, առաջարկում եմ թողնել անձի պաշտանմունքի պռոպագանդան և դրա փոխարեն, եթե կարող ես, առաջարկիր մի արժեքավոր գաղափար, թե ոնց կարելի է պայքարել բեսպրիդելի դեմ: ՀԱԿ -ին ալտերնատիվ մի ճանապարհ, թե ինչպես անենք որ ավելի լավ լինի ապրել Հայաստանում...
5. Եթե գաղտնիք չէ` դու Վազգեն Մանուկյանին ես ընտրել?
Բռատ, ինչ-որ շատ ես անդրադառնում էդ խաբվելու թեմային: Եթե հիմա քեզ բոլոր խաբողների հետ սկսեիր «մեղմ ասած լավ չվարվել», գերանդին առած պիտի գենոցիդ անեիր Հայաստանով մեկ: Խաբելը գիտե՞ս՝ նաև որն ա: Բենզինն ու շաքարը վրեդ երկու անգամ թանկ ծախելը: Դրսից էկած փողերով ապրող ժողովրդին դոլարի կուրսով կզցնելը: Քաղաքի մեջտեղում մարդ գյուլլելը ու կես ժամ հետո սազը առած երգելը, որ զենք չի կիրառվել: Հայլուրով առավոտից իրիկուն սրսկելը, որ երկինքը կապույտ ա, ապելսիններն էլ՝ դեղին ու քաղցր: Հինգ հազար դրամով էն խեղճուկրակներին առնելն էլ ա խաբել: «Ա1+»-ին հազար հատ պատճառաբանություններով եթեր չտալն էլ ա խաբել: «Ռոմանծիկությունն» էլ, «անթրաշությունն» էլ, «էծի պանիրն» ու «նանոտեխնոլոգիաներն» էլ են խաբել. ավելին՝ կանկրետնի կայֆավատ են: Գժի թղթով քաղաքապետն էլ ա կայֆավատ: Սխալ բարևելու համար դեմինիդ սատկցնելն էլ ա կայֆավատ ու բեսպրիձել: Հոկտեմբերի 27-ից ու մարտի 1-ից հետո կուսության ու անմեղության ալիք վառելն էլ ա խաբել: Ապեր, չորով դրած խաբում են ու խաբում. է՜ն «վագրի թռիչքներից» բռնած մինչև խնայողությունները դրամով պահելը (մի երկու հատ եթերային երկաթուղի ու գազամուղ էլ՝ քեզ նվեր) սաղ խաբոցի ու քցոցի ա: Բա էդքանը չես նկատու՞մ: Հաստատ նկատում ես: Մեզ Պինոչետ պետք չի, բռա՛տ, որովհետև էդ նույն Պինոչետը էսօր քեզ բեսամթ չդզող, թմրամոլ, հոգեխանգարված, զոմբի մարդկանց արյունն ա խմում, վաղը սկսելու ա քեզ սիրելի, մտերիմ ու համախոհ մարդկանց էլ հետապնդել ու ճնշել (եթե հլը տենց բան չի անում, ինչը, ճիշտն ասած, մեր իրականությունում անհնար ա. անմասն մարդ չկա):
Փոխել ա պետք սրանց, ու ինչքան շուտ՝ էդքան լավ: Ինձ, օրինակ, հեչ դուր չի գալիս էն հեռանկարը, որ կարող ա մի օր հելնեմ հաց առնելու ու պատահական ընկնեմ կողքովս անցնող Ռենջից արձակած կրակահերթի տակ: Կամ՝ որ հանկարծ ուզենամ ձեթ ներկրել Հայաստան, ինձ տանեն ու հետաքրքրության համար թաղեն մութ անտառներում: Կամ, խոսքի, որ հանկարծ Լուժկովի խաթր որոշեն տունս քանդել ու վրեն էլիտար լուցկու պաչկա սարքեն: Հասկանու՞մ ես. ամենաառաջնային խնդիրը սրանց վռնդելն ա: Ու վռնդվելու են՝ հաստատ, որովհետև ուրիշ տարբերակ չի կարող լինել: Կամ՝ էթում են, կամ՝ մնում են, կտոր-կտոր ուտում, ծախում, պարտքերի տեղ կամ վախից տալիս ու կրվում են ինչ կա-չկա ու մի տասնհինգ տարի հետո սաղս ենք էթում, իրանք՝ առաջինը:
DIXIcarpe noctem
Հայկօ (17.03.2009)
երբ որ խորհուրդ չեմ հարցնում ու տալիս են ինձ խորհուրդ դուրս չի գալիս-ետ 1
2-չէ, չեմ կարծում
ի՞նչ եմ առաջարկում...հեղափոխություն .. 100մարդ զինել, գրավել իշխանությունը ու Սերժին, Լեվոնին ու մնացած իրանց կարգի մարկանց գնդակահարել հրապարակայնորեն, կամ ցմահ բանտարկել...ու էտ ամեն ինչը անել շատ արագ ու հանգիստ..ամեն գնով հասնել դրան.ուղակի մնումա մեկը առաջնորդի մեզ, ես ինքս առանց խղճի խայթ զգալու կսատկացնեմ դրանց.միգուցե շատերը հիմա անգամ կծիծաղան ասածիս պահով, ասելով որ էտ լուծում չի ու անհնար ա տենց բան անելը, բայց հավատացեք որ հնարավորա տենց բան անել, ու հենց ետ ա ըստ իս հարցի լուծումը
ես ոչ մեկին չեմ ընտրել, ընտրելու իրավունք դեռ չունեմ
Հայկօ-համաձայն եմ քո հետ ախպերս, բայց Լեվոնին բերելով հարց չի լուծվի, ես դրանում ավելի քան համոզված եմ
Փաստորեն դու պոտենցիալ մարդասպան եսԴու ի՞նչ է, կարծում ես իշխանափոխությու՞նն է միակ անհրաժեշտ ու բավարար պայմանը երկրի հարցերը լուծելու համար։ Ֆոբոլուս, էդ 100 հոգին ասենք սպանեցին սրան նրան, ու մեկին էլ դրեցին նախագահ, 100 հոգուն էլ նախարար ու պագամավոր, ի՞նչ ես կարծում, դրանից հետո իրենք էս երկիրը դարձնելու են օրենքի երկի՞ր։ Բա որ քեզ նման մեկը հելնի ու ասի թե սրանք արյան վրա են եկել իշխանության, մարդասպաններ են, իրավունք չունեն մնացած մարդասպաններին դատելու, ճիշտ կասի, թե՞ սխալ։ Լավ կանես մեկ մեկ այնուամենայնիվ խորհուրդ հարցնես, թե չէ մեղմ ասած ագրեսիա ես պրոպագանդում, ԱԱԾ–ի ականջը խուլ…
Si vis pacem, para bellum
հաա, ես չեմ հասկանում,խ՞ի չի կարելի սպանել պետությանը հարկ չվճարողին, դիտավորյալ մեքենայի տակ մարդկանց քցողներին, պետության փողերը ուտողներին, ախչիկ բռնաբարող օլիգառխների լակոտին, հոմոսեքսուալիզմ պռոպագանդոզներին,անընդհատ խափողներին, փողից բացի ուրիշ սրբություն չունեցողներին, անմեղ մարդու վրա գործ սարքող դատախազներին և այլն ետ եղել ա Լեվոնի ժամանակ կա և հիմա...ոչ թե կարելի ա, այլ անհրաժեշտ ա նմաններին սպանել կամ ցմահ բանտարկել....+Ֆոբոլուս չի, Ֆեյբոլս ա, կամ կարող եք անունով էլ դիմել, անունս Հրաչյա ա...ինչի՞ ես բերեցի Պինոչետի օրինակը...հեղափոխություն արեց, սատկացրեց վոջլոտ Ալյենդեին, երկիրը զգալիորեն զարգացավ, ետ փաստ ա....մեզ նման բան ա պետք, իմ կարծիքով
Որովհետև Հայաստանի Հանրապետությունը ունի սահմանդրություն, իսկ տնտեսական, վարչական, հասարակական կարգը պաշտպանելու համար գրված են օրենքներ: Սպանությունը առհասարակ չի խրախուսվում: Ինչ վերաբերում է Պինոչետին, ապա եթե նոր ես վերչադարձել Չիլիից, ապա խնդրում եմ ավելի մանրամասն, կոնկրետ ի՞նչն է զգալիորեն զարգացել այնտեղ: Հրաչյա, ընդգծվելու համար հեչ պարտադիր չի ծայրահեղական ու պրովոկացիոն հայտարարություններ անել, ավելի լավ է Ֆեյբոլս լսիր:
Si vis pacem, para bellum
Եթե ինձ անձամբ ճանաչեիր «ընդգծվելու համար հեչ պարտադիր չի ծայրահեղական ու պրովոկացիոն հայտարարություններ անել» հաստատ չէիր անի, համոզված էղի....Fabolous ես լսում եմ, կարիքը չկար ինձ դրա մասին ասելու..որոշ մարդկանց սպանելը մեղք ա, իսկ որոշներին չսպանելն ա մեղք
նայած ում, ինչի համար
Մոդերատորական: թեման բազարի վերածելու հերթական փորձը կբերի համապատասխան հետևանքների
էսպես չի մնա
Կասե՞ս, թե որ օրենքով ա թույլատրվում մարդ սպանել: Ասենք` ինչ որ տեղ գրված ա՞, որ էսինչ մարդուն էսինչ բանի համար կարելի ա սպանել:
Վերջին խմբագրող՝ Kuk: 18.03.2009, 01:00:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ