Երկնիշ արժեզրկում մի օրում, ու էս հլա սկիզբն ա: Հլա հաշվի առեք, որ ապրիլից գազն ու էլեկտրաէներգիան էլ են երկնիշ թանկանալու:
Նենց որ, մինչև մայիսի 1-ի միտինգը հասարակական նոր շերտեր մտածելու լավ ժամանակ ունեն:
Երկնիշ արժեզրկում մի օրում, ու էս հլա սկիզբն ա: Հլա հաշվի առեք, որ ապրիլից գազն ու էլեկտրաէներգիան էլ են երկնիշ թանկանալու:
Նենց որ, մինչև մայիսի 1-ի միտինգը հասարակական նոր շերտեր մտածելու լավ ժամանակ ունեն:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Լրիվ հիմարի տեղ են դրել իրանց:
Շարունակությունը կարդացեք աղբյուրից՚Այսօրվա գների մեջ չարաշահում չկաՙ,- այսօր հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում գտնվող 40 ապրանքատեսակներից միայն 4-ի գների բարձրացում է այս երկու օրերին նկատվել` ձեթ, կարագ, շաքարավազ, բանեին: Շահնազարյանը նաեւ ասաց, որ բարձրացումն էլ էական չէ`ընդամենը 10-12 տոկոս: Շահնազարյանը լրագրողների ներկայացրած փաստերի ճնշման տակ խոստովանեց նաեւ, որ թանկացում է նկատվել նաեւ դեղերի շուկայում` մոտ 15 տոկոս:
էսպես չի մնա
Բա։ Դրած թալանում են, հետո կրիտիկական պահ է գալիս, որ թալանը միանգամից 5 րոպեի մեջ զռում է, ու խառնվում են իրար։ Հիմա Պարոն Սարգսյանը, չես հասկանում, մեղայակա՞ն է ներկայացնում, մեղադրու՞մ է, զգուշացնու՞մ է, թե՞ կանխատեսում է անում, արդեն ոչ տնտեսական…Տիգրան Սարգսյան. ՚Լինելու են նոր սպանություններ, եթե...ՙ
՚Եվ այսօր մի պահ երեւի թե խորհելու տեղ կա՝ արդյո՞ք մենք Վազգեն Սարգսյանի, նրա հետ զոհված մեր ընկերների մահից հետո քաղել ենք դասեր£ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ անհանդուրժողականությունը, ատելությունը, չարությունը նոր հող են պատրաստում նոր սպանությունների համարՙ,- այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախքան կառավարության նիստն սկսելը, վարչապետն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի 50-ամյակին, որը լրանում է այսօր՝ մարտի 5-ին£
Տիգրան Սարգսյանը, շարունակելով իր խոսքն, ասել է. ՚Արդյո՞ք մենք զգում ենք, որ պատասխանատու ենք, որպեսզի ձեւավորենք հանդուրժողականության մթնոլորտ£ Ես քաջ գիտակցում եմ, որ առաջին հերթին կառավարությունը եւ իշխանություններն են պատասխանատու համագործակցության, համերաշխության մթնոլորտի ձեւավորման համար, այն պարզ պատճառով, որ մենք ունենք լուրջ պետական լծակներ՝ ձեւավորելու այդ մթնոլորտը£ Իհարկե, անհրաժեշտ է քննադատությունՙ:
Տիգրան Սարգսյանի խոսքերով. ՚Անհրաժեշտ է, որ լինի խոսքի ազատություն, որպեսզի կառավարությունը կողքից կարողանա տեսնել եւ բացահայտել իր սեփական սխալներն ու թերությունները£ Բայց երբ այդ քննադատությունն անցնում է բոլոր սահմանները, երբ մենք բացում ենք թերթերը եւ տեսնում ենք այնտեղ ոչ թե քննադատություն, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ՝ վիրավորել դիմացինին, մենք հասկանում ենք, որ դեռեւս շատ անելիք ունենք£ Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում է նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք այս մթնոլորտը արմատականորեն փոխելՙ£
Տիգրան Սարգսյանն նաեւ ասել է. ՚Ես ինքս 5 տարի եղել եմ արմատական ընդդիմության ներկայացուցիչ£ Ես ինքս ինձ մեղավոր եմ համարում շատ բաներում եւ հայցում եմ մեր ընդդիմախոսների ներողամտությունը մեր սխալների համար, իմ անձնական սխալների համար£ Մենք պետք է լինենք հանդուրժողա կան, մենք չպետք է այրենք համագործակցության կամուրջները£ Հայ ժողովրդի պատմության դասերն այսպիսին են՝ հաջողությունների հասնում ենք միայն այն պահին, երբ կարողանում ենք ապահովել համագործակցությունՙ£Մի խոսքով գիշերը հաստատ լավ չի քնել։
Si vis pacem, para bellum
Եվ ոչ միայն CHUK, ամենակարևորը հաջողված քաղաքական - տնտեսական հենարանն է, որը ստեղծվել է տարիների տքնաջան աշխատանքով: Որոշ քաղաքական ուժեր աշխատում են, ոմանց մտքով էլ անցնում վայելել: Իհարկե լեվոնը մեծ մարդ է, խելացի, կիրթ, և ի զարմանք շատերի ամենաբարձր ինտելեկտով օժտված այրերից մեկը Հայաստանում` ասենք լավագույն 5-յակում, սակայն դա չի նշանակում որ նա ազգային գործիչ է ազգանվեր, ավելի ճիշտ DON Karl
Պարոնայք ադմիններ, աչքիս քաղաքական զրուցարան է պետք բացել, թե չէ նոր մարդիկ կան, որ առանց մի երկու ժամ իրենց հարցել տալու դժվար է պարզել, թե իրենց ասածն ինչ է՝ ինչ որ մի տեղ, չգիտես ով, տարիներ շարունակ տքնել է և հաջողված քաղաքական-տնտեսական հենարանն է ստեղծել, վրաներս խաբար չկա…![]()
Si vis pacem, para bellum
Չեմ գտնում, որ ադմիններին այդպես եռանդով կոչ անելու կարիք կա Վիշապ, եռանդտ զսպիր հեղափոխության համար, իսկ ես քեզ համակ ուշադրությամբ լսում եմ![]()
Ըհը, դե հիմա ասա, այդ ի՞նչ հաջողված քաղաքական-տնտեսական հենարան է, որը ստեղծվել է տարիների տքնաջան աշխատանքով, ում կողմից է ստեղծվել, և որտեղ։
Si vis pacem, para bellum
Այդ ամենը Վիշապ, այսպես խոսքերով չեմ կարող քեզ բացատրել, ճիշտն ասած դասավանդման ձիրքեր և քարոզչական հմտությունների չեմ տիրապետում: Այդ ամենը պարզ ցույց է տալիս կյանքի բարելավումը և նրա հետագա զարգացման նախադրյալները:
Ցավոք պետք է նշեմ, որ տվյալ փուլում առկա ճգնաժամը շատ շատերին դեռ կհարվածի, որը գուցե և կտևի 2-3 տարի, սակայն դա նույնպես բնական է, անվանենք այսպես` տնտեսակն տատանում` կախված միջազգային ճգնաժամի հետ: Իհարկե խոսքերս դժվար թե քեզ հասկանալի լինեն Վիշապ, քանի որ դատում ես ելնելով միայն ու միայն քո սեփական շահերից
Ես ցնցված եմ որ դու իմ շահերի մասին այդպես տեղյակ եսԲայց դու այդպես էլ չպատասխանեցիր իմ հարցերին, մի՞թե ես խնդրեցի ինձ դասավանդել, կամ գլխիս քարոզ կարդալ, ես նորից խնդրում եմ պատասխանել. ինչի՞ մեջ ես դու տեսնում այդ տնտեսաքաղաքական հենարանը, դա գործարաններ են, փողային ռեզերվ է, ոսկու պաշարներ են, նաֆթի հանքեր են, որո՞նք են… և խնդրեմ նշիր այն ուժը, որը քո ասելով տքնել է տարիներ և ստեղծել է այդ հենարանները։ Տես, նույնիսկ հուշում եմ… չպատասխանեցիր երկուս եմ նշանակելու։
Si vis pacem, para bellum
Ինչ վերաբերվում է գների թանկացմանը, դրամի արժեզրկմանը, միայն զարմանալ կարելի է այն մարդկանց վրա, որոնք փորձում են այդ ամենը օգտագործել սեփական բացասական էմոցիաները արտահայտելու համար: Կարծում եմ առաջիկա ժամանակում դեռևս կլինեն թանկացումներ, դրամի արժեզրկում գուցե 200-300%, որը ոչ մի կապ չունի ներկա կառավարության հետ, և ցանկալի կլիներ բացասական այդ կարծիքները կարողանայիք հիմնավորել փաստերով` այսինքն չկար գործոն, թանկացավ, փաստացի իմ հաշվարկով այսքան պետք է լիներ, սակայ ն այսքան է և այլն ....
Այնպես որ բոլորիտ կոչ եմ անում Հանգստանալ մայիսի մեկին և անտեղի չդառնալ գործիք ինչ-որ մեկի ձեռքին![]()
Եթե խոսքը հանրահավաքի մասին ա, ես չեմ գնալու, չեմ գնացել, չեմ էլ պատրասրվում գնալ: Ես քաղաքական ոչ մի ուժի չեմ աջակցում, կամ համակրում: Բայց համարում եմ որ երկրի տնտեսական վիճակի վատ լիլենու միակ մեղավորը իշխանություններն են: Ու բացի դա, համարում եմ, որ 91թ-ից այսկողմ ինչ տնտեսական առաջընթաց եղել ա, եղել ա միայն բնականոն հունով, այսինքն չէր կարա չլիներ: Ասենք 95 թ-ին ես բջջային հեռախոս, համակարգիչ և այլն.. չունեի, ու չէի կարող ունենալ:
Բայց են, որ Հյուսիսային պողոտա են կառուցել, ու սուպերմարկետների ցանց՝ տնտեսական առաջընթաց չեմ համարում, դա ժողովրդից գռփած փողերի հաշվին մի քանի հոգու հարստանալ եմ համարում:
Դե հիմա ինձ բացատրի ի՞նչում ենք առաջըթաց ապրել: Ես էլ հո «գործիք» չեմ դառնալու:
էսպես չի մնա
Վիշապ հաշվի առնելով քո նման ագրեսիվ պահվածքը ընդեմ ներկա իշխանության և լեվոնական կողմնապահությանդ (եթե չեմ սխալվում), միայն այդպես կարելի է մտածել, փաստ է, որ այսօր ընդիմության կորիզ են կազմում միայն մարդիկ, որոնք հետապնդում են անձնական շահ, մարդիկ որոնք մեծ սիրով կզավթեին ուրիշից որևէ բաժին, մարդիկ որոնք ձգտում են իշխանության և վերջապես մարդիկ, որոնք ստիպված են գնալ նրանց շարքերում, քարոզել ավելի բարձր մյուսներից, քանի որ այսօր նրանց եկամուտը, աշխատանքը կախված է ընդիմության օլիգարխներից: ցավոք լեվոնականներն այսօր դեռևս ունեն հենարան ի դեմս անցյալում "ձեռք բերածի", որն ել ակտիվ օգտագործում են սեփական շահից ելնելով:
Arm2009, ամենացավալին այն է, որ մի քանի տարի առաջ սկսված դոլարի արհեստական արժեզրկումը բացարձակապես հիմնավորված չէր, ընդհակառակը՝ կործանարար էր իրական տնտեսական առաջընթացի համար, որը հատկապես Հայաստանի նման երկրում պետք է հիմնված լինի արդյունաբերության վրա: Իսկ քաղաքաշինության և առևտրի զարգացումը տնտեսական խաբուսիկ առաջընթացի պատկեր էին ստեղծել: Իսկ եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ առևտրում գործում է մենաշնորհային չգրված օրենքներ և կանոններ, իսկ քաղաքաշինության հեղինակներն էլ հենց այդ նույն օլիգարխներն են, պարզապես ոչ մի առաջընթաց էլ տեղի չի ունեցել:
Ի՞նչ ամուր հենարան: Ես պետությունից եմ վարձատրվում «դրամով»… Ես մարտի երեքին տասից քսան տոկոսով աղքատացա, եթե դիտարկենք միայն վերջին իրադարձությունները: Էլ ի՞նչ բացատրություն այստեղ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ